ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննությունը վազքով է կատարվել, ու ես դա կապացուցեմ. պաշտպան 03/23/2016 19:42 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքում միջադեպի գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Հարություն Մկրտչյանն իրեն մեղավոր չճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքում:
Ամբաստանյալը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ծառայողական գործունեության հետ կապված անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանություն, և 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:
Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը երկու-երեք շիշ գարեջուր է խմել, վատացել, շտապօգնությունը նրան անգիտակից վիճակում տեղափոխել է հիշյալ բժշկական կենտրոն: Երբ «կաթիլային» են միացրել, աչքերի առջև սևացել է (իր հետ էլի են նման դեպքեր եղել, ինքը սրտի հետ կապված խնդիրներ ունի): Ինքը փորձել է ազատվել ներարկումից ու դուրս պրծնել բաժանմունքից: Ամբաստանյալը նշեց, որ ինքը ոչ ոքի չի խփել, պարզապես փորձել է հրելով դուրս գալ տարածքից, ինքը ֆիզիկապես ի վիճակի չի եղել կռիվ անելու, ոչ էլ թթվածնի բալոն շպրտելու: Ամբաստանյալն ընդգծեց նաև, որ ոստիկանին չի ծեծել ու նրան կոտրվածք չի պատճառել:
Հ.Մկրտչյանը նշեց, որ հակառակը՝ ինքն է ծեծի ենթարկվել և՛ հիվանդանոցի բաժանմունքում, որտեղ 6-7 անվտանգության աշխատակից ու ոստիկան ծեծել են իրեն, և՛ ոստիկանության բաժնում, որտեղ տասը հոգով իրեն ծեծել են, ապա վնասվածքներով իրեն տեղափոխել են հիվանդանոց:
Ամբաստանյալը դժգոհություն հայտնեց նաև, որ իր նկատմամբ դատաբժշկական փորձաքննությունն անց է կացվել դեպքից երկու ամիս անց՝ բժիշկներն իր վնասվածքները չեն տեսել: Հ.Մկրտչյանը հայտնեց նաև, որ ինքը կողոսկրերի կոտրվածքներ է ստացել, սակայն հետագայում իմացել է, որ ռենտգեն հետազոտության ժապավենը կորել է:
Ի պատասխան մեղադրողի հարցի՝ ամբաստանյալը հայտարարեց, որ վկաները սուտ են խոսել՝ բժիշկներին ու ոստիկաններին են պաշտպանել: Պաշտպանական կողմը մեղադրողի հարցադրումներն գնահատեց որպես ոչ կոռեկտ, ըստ պաշտպանական կողմի, պատկերն այլ է եղել, վկաները շփոթվել են, չեն կարողացել հստակ ցուցմունքներ տալ ու հիմնավորել քննիչին հայտնած իրենց իսկ ցուցմունքները: Ուստի նման հարց տալիս մեղադրողը պետք է հստակ նշեր կոնկրետ որ վկայի մասին է խոսքը:
Գործով երկրորդ ամբաստանյալը՝ Արգիշտի Գոմցյանը (մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը) հայտարարեց, որ երբ ընկերոջը՝ Հարություն Մկրտչյանին, տեղափոխել են հիվանդանոց, ոչ բժիշկը, ոչ բուժքույրը նորմալ չեն վերաբերվել, ոչ մի օգնություն ցույց չեն տվել, անմարդկային վերաբերմունք են ցույց տվել: Ըստ Ա.Գոմցյանի, ընկերը ոստիկանին չի հարվածել, հրել է ու իջել պատգարակից, ընդհանրապես չի գիտակցել, թե որտեղ է գտնվում:
Դատարանում սկսվեց գործի գրավոր ապացույցների հետազոտումը: Ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի պաշտպան Վահագն Մանուկյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց դեպքի վայրի զննության արձանագրության վրա՝ դրանում ոչ թե արձանագրված են կոտրված իրերը, թթվածնի բալոնը, այլ դրանցում տեղ են գտել դեպքի մասնակիցների ցուցմունքները: Պաշտպանն ընդգծեց, որ ցուցմունք տալու համար այլ ընթացակարգ է նախատեսվում, զննությունը չի համապատասխանում օրենքի տառին, կատարվել է օրենքով նախատեսված ընթացակարգի կոպիտ խախտմամբ: Մասնավորապես, նշվում է, որ հավաքարարը մաքրել է ապակիները, այդ դեպքում ինչո՞ւ պատշաճորեն չի պահպանվել դեպքի վայրը, նշեց պաշտպանը: Վ.Մանուկյանը հայտնեց նաև, որ փորձաքննություն նշանակելու որոշմանը իր պաշտպանյալին չեն ծանոթացրել: «Քննությունը վազքով է կատարվել, ու ես դա կապացուցեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Հարություն Մկրտչյանն ու Արգիշտի Գոմցյանը Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքում կատարել են խուլիգանություն` կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով` զուգորդված որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ հիվանդանոցի գույքը վնասելով և անվտանգության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել