Թեմաներ
Երկուշաբթի 10 / 21 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/21/2019   18:41 Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա»ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին 10/21/2019   18:23 «Կոռուպցիայի օրինականացում». Վլադիմիր Մարտիրոսյան 10/21/2019   18:19 Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին 10/21/2019   18:14 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին 10/21/2019   18:09 «Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով՝ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է 10/21/2019   18:05 Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթաց 10/21/2019   17:59 Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է.hetq.am 10/21/2019   17:54 Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ 10/21/2019   17:49 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ 10/21/2019   17:46 Շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը կիրականացվի բնակիչների մասնակցությամբ 10/21/2019   17:39 Ժողովրդի ասած «ձրի աշխատավարձ ստացող»-ի բեռը «Իմ քայլը»-ի վրա է. Էդմոն Մարուքյանը՝ Վահե Գրիգորյանի մասին 10/21/2019   17:36 Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է հուշամեդալներով և շնորհակալագրերով՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանց 10/21/2019   17:31 Անվտանգության ոլորտում ԵԱՀԿ-ն հատուկ վերապատրաստում է իրականացրել Պաշտպանի աշխատակազմի համար 10/21/2019   17:27 Չենք կարող խոսել տնտեսության զարգացման մասին, եթե այն նորարարական չէ․ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ին 10/21/2019   17:20 ՀՀ վարչապետը Քրիստինե Սարգսյանին ազատել է աշխատանքից 10/21/2019   17:11 Ընտրությունը մերն է՝ անգիտակից հրճվանքով ապրող ժողովու՞րդ, թե՞ պատերազմի մեջ գտնվող երկրի կանոններով ապրող ազգ 10/21/2019   16:35 Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առերևույթ պաշտոնական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները 10/21/2019   16:20 Անվտանգության խնդիրներն ի սկզբանե առաջնային չեն եղել Փաշինյանի համար. Շարմազանովը՝ բյուջե 2020-ով նախատեսված ռազմական ծախսերի մասին 10/21/2019   16:10 Տեսանկարահանող սարք պահելով՝ արդարադատությանը միջամտելը տեսականորեն հնարավոր չէ. Վարդևանյան 10/21/2019   16:05 ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 10/21/2019   16:01 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 10/21/2019   15:55 Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից րոպեներ առաջ գողություն էին արել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/21/2019   15:46 Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցում թույլ չեն տվել տեսակցել թոռների հետ. Լեւոն Քոչարյան 10/21/2019   15:39 Ryanair-ին հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվի. Ավինյան 10/21/2019   15:34 Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի զրույցի տարածման վայրը հայտնի է. ՔԿ ղեկավար 10/21/2019   15:25 Ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 10/21/2019   15:16 Սպասվում են տեղումներ 10/21/2019   15:01 Մենք ականատես ենք լինում փողոցային արդարադատության. Լևոն Բաղդասարյան 10/21/2019   14:56 Վերադառնում ենք հանքարդյունաբերության երկնիշ աճի ժամանակաշրջան 10/21/2019   14:54 Կոռումպացվածության մասին որևէ պաշտոնյայի, որևէ խոսք անգամ չի գնացել. Ինձ համար էլ է սա նորություն. Ավինյանը՝ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին 10/21/2019   14:49 Սփյուռքի գործարարները այդպես էլ շունչները պահած մնացին 10/21/2019   14:39 ՍԴ-ն այս որոշմամբ զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից. Վլադիմիր Վարդանյան 10/21/2019   14:34 Վերաքննիչ դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Նարեկ Մութաֆյանի խափանման միջոցի հարցը 10/21/2019   14:22 Արթուր Դավթյանին շնորհվել է երկրորդ դասի աստիճան 10/21/2019   14:08 Սարհատ Պետրոսյան՝ հեռանում եմ պարզ ճակատով 10/21/2019   13:58 Վիճաբանության ժամանակ հայրը դանակահարել է որդուն 10/21/2019   13:43 Ցանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը 10/21/2019   13:39 Զոհրաբ Մնացականյանը Լոնդոնում կհանդիպի բրիտանական առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների հետ 10/21/2019   13:34 Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա 10/21/2019   13:27 Արդարադատության նախարարությունն որոշակի նախաձեռնություններ ունի ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկի լուծման համար.Ավինյան 10/21/2019   13:24 Գևորգ Կոստանյանը խոստացել է հաջորդ ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Խաչատրյան 10/21/2019   13:17 Քաղաքական հրահանգներ ՀՔԾ-ն ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի. Սասուն Խաչատրյան 10/21/2019   13:15 Յուրա Իվանյանը մնացել է իր պաշտոնում, պաշտոնն ուղղակի վերանվանվել է. ՔԿ նախագահ 10/21/2019   12:54 Մինչեւ ամսվա վերջը ցրտեր չունենք. դրա մասին անգամ չհիշեք. Գագիկ Սուրենյան 10/21/2019   12:42 Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ Պաշտպանի առաջարկներն ընդունվել են 10/21/2019   12:33 Միրզա Դինային՝ 2019 « Ավրորա» մրցանակի դափնեկիր 10/21/2019   12:14 Դավիթ Սանասարյանի անունը շոշափող վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 10/21/2019   11:54 Ուրախ եմ արձանագրել, որ գործազրկության էական նվազում ունենք. ՀՀ վարչապետ 10/21/2019   11:53 Մեզ բավարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը. Անդրանիկ Քոչարյան 10/21/2019   11:50 Հայաստանում նախատեսում են սկսել դիակային դոնորներից փոխպատվաստում
10/20/2019   12:10 Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան 10/21/2019   17:39 Ժողովրդի ասած «ձրի աշխատավարձ ստացող»-ի բեռը «Իմ քայլը»-ի վրա է. Էդմոն Մարուքյանը՝ Վահե Գրիգորյանի մասին 10/20/2019   11:15 Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում. Բաթոյան 10/20/2019   12:50 Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյա փաստաբանի դիմումը մերժվել է 10/21/2019   13:43 Ցանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը 10/20/2019   13:14 «Մեր սիրած կիրակին». Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հրապարակումները 10/21/2019   16:20 Անվտանգության խնդիրներն ի սկզբանե առաջնային չեն եղել Փաշինյանի համար. Շարմազանովը՝ բյուջե 2020-ով նախատեսված ռազմական ծախսերի մասին 10/21/2019   10:52 Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Ֆրանսիայում հայկական խմբագրության վրա հարձակումը 10/20/2019   22:47 Ֆրանսիայում հարձակվել են հայկական խմբագրության վրա 10/20/2019   12:45 Բնապահպանական աղետ Արցախում. Խաչենագետի ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են հայտնվել (տեսանյութ) 10/21/2019   12:14 Դավիթ Սանասարյանի անունը շոշափող վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 10/21/2019   15:46 Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցում թույլ չեն տվել տեսակցել թոռների հետ. Լեւոն Քոչարյան 10/21/2019   14:39 ՍԴ-ն այս որոշմամբ զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից. Վլադիմիր Վարդանյան 10/20/2019   14:19 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. 10/21/2019   15:01 Մենք ականատես ենք լինում փողոցային արդարադատության. Լևոն Բաղդասարյան 10/21/2019   09:46 Պլանային աշխատանքներով պայմանավորված մի շարք բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումը 10/19/2019   23:01 Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Երևանում 10/19/2019   22:10 Ռուսաստանցի կինը ցանցապարկի մեջ տեղափոխում էր մաուգլի- դստերը և վաճառում նրան մանկապիղծերին 10/20/2019   13:07 ՍԴ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդումները իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարում է. Խոսրով Հարությունյան 10/21/2019   13:34 Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա

2015թ. ընթացքում փաստաբանների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, եղել են նաև բռնություններ փաստաբանների նկատմամբ. ՓՊ-ն ամփոփում է 03/14/2016   12:42  |  ԼՐԱՀՈՍ

 
2015թ. փաստաբանների նկատմամբ հարուցվել  է 6 քրեական գործ՝ նախորդ տարվա երեք գործի դիմաց: Այս մասին նշվում է ՀՀ փաստաբանների պալատի 2015 թվականին ռազմավարական ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվության մեջ, որը տեղադրված է Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում: 
 
Մասնավորապես, 2014թ. փաստաբան Ռուբիկ Մովսիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի  266-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետով՝ խոշոր չափերով թմրամիջոցներիմ հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը, հարուցված քրեական գործը կարճվել  է հանցակազմի բացակայության հիմքով: Փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ  200-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առևտրային կաշառք ստանալը, մեղադրանքի շրջանակում գործով փաստաբանի բողոքն ընդունվել է   Վճռաբեկ դատարանի վարույթ: Փաստաբան  Նիկոլայ  Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝  անձնական տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, հարուցված քրեական գործով  ընթանում է նախաքննություն: 
 
2015թ.  փաստաբան  Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի  332-րդ հոդվածի 2-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: 
 
Փաստաբան Իրինա Մանուկյանի նկատմամբ  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն, 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով՝  խոշոր չափերով կաշառք տալու փորձին դրդելը, ընդունվել է դատարանի վարույթ: Փաստաբան Եղիկ Եփրեմյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի  34-313-րդ հոդվածի առաջին մասով՝  կաշառքի միջնորդության փորձ, գործով  ընթանում է  դատաքննություն: 
 
Փաստաբան  Էդուարդ Ասլանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝  խոշոր չափերի խարդախություն, հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության  հիմքով: Փաստաբան Գևորգ Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով՝  յուրացում կամ վատնում,  և փաստաբան  Վարուժան Ավետիսյանի նկատմամբ 35-225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստություն, հարուցված քրեական գործերով ընթանում է նախաքննություն: 
 
Հաշվետվության մեջ նշվում է նաև  փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների մասին: Մասնավորապես,  Գյումրու ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի  անդամների սպանության  կապակցությամբ  Երևանի Ազատության հրապարակում  տեղի ունեցած մոմավառության ու  խաղաղ հավաքի ընթացքում, որին ներկա են գտնվել նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լուսինե Սահակյանը, փաստաբաններ Ավետիք Իշխանյանը և Արգիշտի Կիվիրյանը բռնության գործադրմամբ նրանք զրկվել են ազատությունից ու տեղափոխվել ոստիկանության տարբեր բաժիններ:
 
Փաստաբան Ավետիք Իշխանյանը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին, որտեղ շուրջ երկու ժամ անազատության մեջ պահվելուց հետո, նրան հայտնել են, որ բերման է ենթարկվել իբր իր կողմից ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու փաստի առթիվ իրականացվող վարչական վարույթի շրջանակներում:  Իսկ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արգիշտի Կիվիրյանը առանց որևէ  պատճառաբանության տեղափոխվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնին հարակից տարածք, ապա կրկին առանց որևէ պատճառաբանության, բերման ենթարկված ևս մեկ քաղաքացու հետ, 50 րոպե անց ազատ են արձակվել, անգամ առանց ոստիկանության բաժին մուտք գործելու:   Նշված միջադեպի կապակցության փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որով մտահոգություն է հայտնել փաստաբաններ Ավետիք Իշխանյանի, Լուսինե Սահակյանի և Արգիշտի Կիվիրյանի իրավունքների ու ազատությունների սահմանափակման փաստով և կոչ է արել պատկան մարմիններին կատարվածի կապակցությամբ իրականացնել համապարփակ քննություն, և դրա արդյունքներով պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:
 
Բռնություն գործադրելու միջադեպ է տեղի ունեցել նաև փաստաբան Լիանա Բալյանի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող  քրեական գործով փաստաբան Լիանա Բալյանը, ով  ճանապարհատրանսպորտային պատահարի աղմկահարույց  գործով իրականացրել է ամբաստանյալի պաշտպանությունը,  դուրս է եկել դատարանի դահլիճից և փորձել  գնալ դատարանի գրասենյակ, որտեղ դատավարության որոշ մասնակիցներ, անծանոթ անձանց հետ միասին հարձակվել են փաստաբանի վրա, վերջինիս նկատմամբ` մասնագիտական  պարտականությունները կատարելու կապակցությամբ սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ հնչեցրել:
 
Փաստաբան Լիանա Բալյանի անվտանգությունը հնարավոր է եղել ապահովել միայն դատական կարգադրիչների միջոցով, ովքեր շրջապատելով փաստաբանին բարձրացրել են դատարանի երկրորդ հարկ: Մինչ 18:00-ն տևած դատական նիստի ողջ  ընթացքում կարգադրիչներն ապահովել են փաստաբան Լիանա Բալյանի անվտանգությունը:
 
Հարձակման դեպքի առթիվ և մամուլում տարածված հաղորդագրության հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազ Ր. Ասլանյանը ցուցում է տվել Գյումրու Մուշի ոստիկանության բաժնում կատարել հետաքննություն: Նշված միջադեպի կապակցության փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որով մտ ահոգություն է հայտնել փաստաբան Լիանա Բալյանի կողմից իր մասնագիտական պարտականություններն անարգել կատարելու իրավունքի խախտման փաստով և կոչ է արել պետական լիազոր մարմիններին կատարվածի կապակցությամբ իրականացնել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն և պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:
 
Փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման առնչությամբ   Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Փաստաբանների պալատում քննարկել է  Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի կողմից կայացված  փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը)  նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: 
 
Փաստաբանների իրավունքների հանձնաժողովն  արձանագրել է, որ փաստաբան Տիգրան  Հայրապետյանի նկատմամբ քրեական գործը հարուցած քննիչի մոտեցումը  սխալ է և հիմնազուրկ, իսկ քրեական գործի հարուցումը փաստաբանի նկատմամբ, իր մասնագիտական պարտականությունը կատարելու առնչությամբ  ճնշում գործադրելու միջոց է:
 
Նշված միջադեպի կապակցությամբ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որով գտել է, որ քրեական գործի հարուցումը փաստաբան Տիգրան Հայրապետյանի մասնագիտական ակտիվ գործունեության դեմ է ուղղված, դատապարտել է փաստաբանի նկատմամբ նման հետապնդումը, հայտարարել, որ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու է փաստաբան Տիգրան Հայրապետյանի շահերն ու տվյալ պահին վարույթն իրականացնող մարմնին կոչ է արել դադարեցնել փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու կարճել քրեական գործի վարույթը:
 
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ կապված ևս  Փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված նիստ: Քննարկման արդյունքում փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արձանագրել է, որ դռնբաց դատական նիստին փաստաբանի կողմից անխոչընդոտ իր մասնագիտական դատավարական գործողություններն իրականացնելը չի կարող առաջացնել քրեական պատասխանատվություն:   Փաստաբանների պալատից նախագահի որոշմամբ Նիկոլայ Բաղդասարյանի շահերը մյուս գործընկերների հետ միասին դատարանում պաշտպանելու նպատակով որպես ներկայացուցիչ է նշանակվել փաստաբան, Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգող Գևորգ Մկրտչյանը:
 
Փաստաբանների իրավունքների պաշտպանության  հանձնաժողովը գտել է, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը  անձի  հիվանդության վերաբերյալ փաստաթուղթն ապօրինի չի ձեռք բերել, քանի որ որպես դատավարության մասնակից` պաշտպան, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի (պաշտպանի իրավունքները և պարտականությունները) համաձայն այն իրեն հասանելի է եղել:
 
Հանձնաժողովը նաև փաստել է, որ նշված հոդվածում պաշտպանի  իրավունքները սպառիչ չեն թվարկված, այն դեպքում, երբ պարտականությունները թվարկված են սպառիչ և վերը նշված իրավիճակում պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը պաշտպանի պարտականությունները, այդ  թվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 5-րդ մասում նշվածները, չի խախտել և գործել է իր պաշտպանյալի շահերից ելնելով:
 
Հանձնաժողովը   նկատի ունենալով այն, որ դատարանը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից ստորագրություն չի վերցրել անձի հիվանդության վերաբերյալ փաստաթուղթը չհրապարակելու պահանջով, գտել է, որ փաստաբան, քրեական գործով պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի գործողություններում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հանցակազմը, ուստի չի բացառվում, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է նրա վրա ճնշումներ գործադրելու համար` ակտիվ փաստաբանական և հասարակական գործունեության կապակցությամբ:
 
Հանձնաժողովը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որով կոչ է արել վարույթն իրականացնող մարմիններին դադարեցնել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
 
 

Հարակից հրապարակումներ`

19:10 17/12/2015  |  ԼՐԱՀՈՍԽնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նախագահներին հանձնարարվել է չխոչընդոտել փաստաբանների գործունեությանը
16:59 17/10/2015  |  ԼՐԱՀՈՍՓաստաբաններս առաջնահերթ կարևորում ենք անկախությունը. Արա Զոհրաբյան
14:59 18/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀանրային պաշտպանի գրասենյակը կազմակերպում է տնայցեր՝ տեղաշարժման հետ խնդիրներ ունեցող քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրելու համար
18:13 10/07/2015  |  ԼՐԱՀՈՍՄարզերի 80 փաստաբան ստացել է Ռայմոն Եզեգելյանի թոշակի հավաստագրերը
14:13 23/06/2015  |  ԼՐԱՀՈՍՓՊ արագ արձագանքման հանձնաժողովն արագ արձագանքում է
10:27 22/04/2014  |  ՄամուլԱուդիտ Փաստաբանների պալատում
21:20 24/01/2014  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանն ու Փաստաբանների պալատը հաշտվել են
18:16 17/01/2014  |  ԼՐԱՀՈՍՀՀ քրեական նոր օրենսգրքի վերաբերյալ ՓՊ խորհուրդը որոշում կկայացնի
12:04 17/01/2014  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների պալատում կլինեն մարզային համակարգորղներ եւ պատասխանատուներ
13:20 16/10/2013  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների պայքարը մտավ նոր մրցափուլ՝ մեկնարկեց ֆլեշմոբը

Տեսանյութեր

10/21/2019   13:49 Թովմասյանի գործը ՄԻԵԴ հասնելու դեպքում կարձանագրվի իրավունքների խախտում

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]