ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունում քննարկվել են մարզերում ենթակառուցվածքային զարգացման ծրագրերը 03/11/2016 19:02 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական աշխատանքներին, հակահեղեղային միջոցառումների իրականացմանը, սոցիալական ծառայությունների բարելավմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ մարզպետարանների հետ իրականացված համակարգված աշխատանքների արդյունքում նախորդ տարի գյուղոլորտում արձանագրվել է 11,7 տոկոս տնտեսական աճ, իսկ 2015 թվականին 2014-ի համեմատ առաջին անգամ մշակվել է 19 հազար հա ավելի հողատարածք: Ներկա դրությամբ մշակվող վարելահողերի ծավալը ՀՀ-ում կազմում է 79 տոկոս: Նախարարը զեկուցել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդեն իսկ սկսվել են Արարատյան դաշտավայրում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Կոտայքում, ինչին նպաստել են նաև բարենպաստ եղանակային պայմանները: Գարնանացան գարու սերմացուի 70 տոկոսը բաշխվել է գյուղացիական տնտեսություններին, ընթացքի մեջ է պետության սուբսիդավորմամբ գյուղացիներին հատկացվելիք պարարտանյութերի ներկրման գործընթացը, իսկ դիզվառելիքն արդեն տրամադրվել է: Վարչապետի հանձնարարությամբ սկսվել է նաև կառավարության կողմից 6 տոկոսով սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի տրամադրման գործընթացը՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով: Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարվա խնդիրները բացառելու նպատակով արդեն իսկ սկսել են աշխատել վերամշակող կազմակերպությունների հետ՝ մթերումները պատշաճ կազմակերպելու համար: Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում վերջին երկու ամիսներին արձանագրվել է պտուղ բանջարեղենի արտահանման ծավալների աճ. այսօրվա դրությամբ արտահանվել է 17 հազար 800 տոննա պտուղ բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7 հազար 300 տոննայի դիմաց:
Անդրադարձ է կատարվել ոռոգման սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ իրականացվում են համապատասխան քայլեր, որպեսզի բոլոր պոմպակայաններն առանց որևէ խնդրի պատրաստ լինեն սեզոնի մեկնարկին: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ այս հարցում որևէ խնդիր չպետք է լինի և գյուղացին ոռոգման ջուրը պետք է ստանա ժամանակին:
Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել են Համաշխարհային բանկի «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի» շրջանակներում համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնների կազմակերպման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ՀԲ 2-րդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում ստեղծել ևս 37 տարածքային կենտրոն, որոնցից 20-ը պետք է շահագործման հանձնվի ընթացիկ տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, նման կենտրոնների թիվը ներկայիս 18-ից պետք է հասցվի 52-ի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ մարզպետների հետ քննարկել կենտրոնների կառուցման համար անհրաժեշտ տարածքների հատկացման հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Վարչապետն անդրադառնալով Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատանքին, ևս մեկ անգամ կարևորել է դրանց թափանցիկ և անաչառ գործունեությունը, միջոցները խիստ արդյունավետ օգտագործելու նպատակով: Կառավարության ղեկավարը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարել է շարունակել հետևողական քայլերը՝ ՍԾՏԳ-ների գործունեությունն առավելագույնս թափանցիկ դարձնելու և խախտումները բացառելու նպատակով:
Այնուհետև քննարկվել են 2016 թ.-ի ընթացքում առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ այդ նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացվելու է շուրջ 680 մլն դրամ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար: Ծրագրով կիրականացվեն նաև Արաքս գետի ափամերձ հատվածների ամրացման աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ