Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2020   09:14 Սեյրան Օհանյանին կհրավիրեն «հարցաքննության». «Հրապարակ» 01/23/2020   00:32 Գյուղացիների մեծ մասը «զոռով է համաձայնում» վարչապետի առաջարկի հետ․ Արարատի բնակիչ 01/22/2020   23:40 Ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին. կա տուժած 01/22/2020   23:34 Խախտվում են Սահմանադրությամբ անձեռնմխելիությամբ օժտված անձի իրավունքները. Հրայր Թովմասյանի պաշտպանի հայտարարությունը 01/22/2020   22:05 Դատավորի աշխատասենյակի պատուհանների ուղղությամբ կրակոցը դիտավորյալ չի եղել. Դատախազություն 01/22/2020   21:55 Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի 20 մլն դրամի դիմաց 01/22/2020   21:36 Իշխանությունը փորձում է մարգինալներ կերտել 01/22/2020   21:20 Զոռով չի, մարդ չդարձաք. Շարմազանովը՝ Փաշինյանին 01/22/2020   20:58 Փաշինյանը գնաց Տիգրան Սարգսյանի՝ 9 տարվա վաղեմության հետքերով. լիկբեզ գյուղացու համար 01/22/2020   20:31 ԼՀԿ-ի «ջախջախիչ» փաստարկները. մեկնաբանում է «Իմ քայլը» 01/22/2020   20:15 Հայազգի մարզիկները մեդալներ են նվաճել Դանիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում 01/22/2020   20:02 Կրակոցներ Արարատում. կա տուժած 01/22/2020   19:42 Փաշինյանը Կուտոյանի մահվան հանգամանքների բացահայտման գործում ակնկալում է նրա մերձավոր շրջապատի աջակցությունը 01/22/2020   19:14 Հետևողականորեն շարունակելու ենք մտածված քայլերով առաջ գնալու քաղաքականությունը. Փաշինյան 01/22/2020   19:05 Կներեք, թրիքոտ կաթով հնարավոր չէ բարեկեցություն ստանալ. Նիկոլ Փաշինյան 01/22/2020   19:02 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը 01/22/2020   18:52 Բացառված է «Գազպրոմ»-ում մարդատեղ ապահովելը. Մհեր Գրիգորյան 01/22/2020   18:41 Կուտոյանի ընտանիքի անդամները պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ. Փաշինյան 01/22/2020   18:33 Իրականում յոլա գնալն ավելի թանկ է. Փաշինյանը՝ ծննդատները փակելու մասին 01/22/2020   18:29 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել է ամերիկացի հանրահայտ սահմանադրագետի հետ 01/22/2020   18:26 ՀՅԴ-ն ընդդեմ Արման Բաբաջանյանի. Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 01/22/2020   18:13 Փաշինյանը անասնաբույծներին մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ տվեց. Կամ-կամ 01/22/2020   18:08 Ունենք ամբողջական գործիքակազմ, որպեսզի մոնոպոլ շուկաների գոյացում թույլ չտանք. Տիգրան Ավինյան 01/22/2020   17:55 Դատախազությունն ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ մամուլի հրապարակումը 01/22/2020   17:49 Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 01/22/2020   17:40 Մեր և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարություններում հակասություն չեմ տեսնում. Մհեր Գրիգորյան 01/22/2020   17:37 Տեղի է ունեցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական այլ մարմինների միջև էլեկտրոնային հաղորդակցությանն առնչվող որոշման նախագծի աշխատանքային քննարկումը 01/22/2020   17:13 Արսեն Թորոսյանի առաջարկի վերաբերյալ կառավարությունը միասնական դիրքորոշում չունի. Պարզաբանում է Փաշինյանը 01/22/2020   17:02 Եթե անձն այնպիսի առողջական վիճակ ունի, որն անհամատեղելի է կալանքին, նման միջոցներ չպետք է կիրառվեն. Ռուստամ Բադասյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին 01/22/2020   16:47 Չկան ՀԴՄ-ներ, որոնք պետությունն էժան կարող է վաճառել. ՊԵԿ նախագահ 01/22/2020   16:41 Երեւան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից 01/22/2020   16:32 Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում.ՔԿ 01/22/2020   16:30 Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարությունների միջև 01/22/2020   16:23 Գործազուրկներն ավելացել են 01/22/2020   16:16 Կառավարությունը նախատեսում է փոփոխություն կատարել քաղաքացիական օրենսգրքում 01/22/2020   16:12 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քաղաքական–քրեական գործ է հարուցված քաղաքական դրդապատճառներով` քաղաքական ցուցումով եւ այն կարճվելու է նույն ցուցումով. Երվանդ Վարոսյան 01/22/2020   16:06 Արարատ Միրզոյանը նկատողություն արեց Ալեն Սիմոնյանին 01/22/2020   16:02 «Մեր տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը». վարչապետի մոտ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր 01/22/2020   15:52 Նորակոչիկների երդման արարողություն 01/22/2020   15:47 Դատական համակարգը չի կարող անկախ գործել, եթե ապահովված չեն դատավորների ֆիզիկական անվտանգության պայմանները. Բաբաջանյան 01/22/2020   15:32 Սա ուղղակի քմահաճույք չէ. սա պետական համակարգի կառուցվածքն. Ռուբեն Ռուբինյան 01/22/2020   15:20 Կրակոցներ բազմաբնակարան շենքում առանց խլացուցիչի, որի ձայները ոչ ոք չի լսել. Գեորգի Կուտոյանի մահվան հետքերով 01/22/2020   15:12 Ռուստամ Բադասյանի ներկայացրած հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի թերի է համարվել 01/22/2020   15:03 Սիրելի Էդմոն մենք չենք ուզում կոծկել կոռուպցիան, մենք կողմ ենք՝ այն քննարկվի Երևանի ավագանիում. Ռուբինյան 01/22/2020   15:01 ԱԺ-ում կարեւորագրույն օրինագծի քննարկումներն ընթանում են կիսադատարկ դահլիճում (լուսանկարներ) 01/22/2020   14:56 Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը 01/22/2020   14:52 Դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն կատարվում, բայց ժամկետը երկարացվել է 01/22/2020   14:39 ՀՀ դատական, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքը հիմովին բարենորոգելու հրամայականը 01/22/2020   14:36 Տեղումներ սպասվում են հունվարի 24-ին 01/22/2020   14:31 Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով նախագահ Սարգսյանը կմասնակցի Հոլոքոսթի հիշատակին նվիրված միջազգային համաժողովին
01/21/2020   22:43 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. Քրեական գործը ենթակա է կարճման 01/22/2020   16:41 Երեւան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից 01/21/2020   11:41 Լռե՛ք, երբ ես խոսում եմ. Ընդհարում Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների միջև 01/22/2020   09:49 «Ինձ անպետք մարդ եմ զգում». Կուտոյանն ակնարկել է, որ ապրել չի ուզում. «Հրապարակ» 01/22/2020   20:58 Փաշինյանը գնաց Տիգրան Սարգսյանի՝ 9 տարվա վաղեմության հետքերով. լիկբեզ գյուղացու համար 01/22/2020   14:12 Հաջողության չհասնելու տարբերակ չկա. Արթուր Վանեցյան 01/21/2020   18:46 ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը 01/22/2020   15:20 Կրակոցներ բազմաբնակարան շենքում առանց խլացուցիչի, որի ձայները ոչ ոք չի լսել. Գեորգի Կուտոյանի մահվան հետքերով 01/22/2020   17:55 Դատախազությունն ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ մամուլի հրապարակումը 01/21/2020   09:54 Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային Ժողով եւ պարզաբանում կպահանջեն. «Ժողովուրդ» 01/22/2020   11:24 Պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ. վերջինիս հայրը ձերբակալվել է 01/22/2020   21:55 Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի 20 մլն դրամի դիմաց 01/21/2020   11:07 Ահաբեկչական ակտ իրականացնողին շանս է տրվում ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացների վրա. Իսագուլյան 01/21/2020   11:27 Միքայել Մինասյան. Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. 01/21/2020   09:48 «Մեջդ» մի պահիր, ասա». Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը. ովքեր են լինելու նոր «տերերը». «Իրատես» 01/22/2020   11:47 Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին. նա քննել էր Ժիրայր Սեֆիլյանի գործը 01/22/2020   20:02 Կրակոցներ Արարատում. կա տուժած 01/22/2020   17:13 Արսեն Թորոսյանի առաջարկի վերաբերյալ կառավարությունը միասնական դիրքորոշում չունի. Պարզաբանում է Փաշինյանը 01/22/2020   14:52 Դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն կատարվում, բայց ժամկետը երկարացվել է 01/22/2020   21:20 Զոռով չի, մարդ չդարձաք. Շարմազանովը՝ Փաշինյանին

Կրթական ծրագրերին մասնակցող դատավորի աշխատավարձի պահպանումը պարտադիր է. գիտնականները հանդես են եկել եզրակացությամբ 03/02/2016   00:33  |  Վերլուծություններ

Կրթական ծրագրերին մասնակցող դատավորի աշխատավարձի պահպանումը պարտադիր է ինչպես դատավորի անկախության ապահովման սահմանադրական հանրային արժեքների, այնպես էլ աշխատանքային հարաբերությունների ինքնության ապահովման տեսանկյունից:

Ռուս-հայկական  համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական  գիտությունների  դոկտոր Արթուր Ղամբարյանը, ՌՀՀ  սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական  գիտությունների  թեկնածու Մհեր Մամաջանյանը և  ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական  գիտությունների  թեկնածու Մանուկ Մուրադյանը  հանդես են եկել կրթական ծրագրերին մասնակցող դատավորի՝ աշխատավարձը պահպանելու վերաբերյալ եզրակացությամբ՝ քննության առնելով   ՀՀ դատական օրենսգրքի 77-րդ հոդվածում՝  Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը, ամրագրված իրավանորմը: 

Ինչպես նշվում է  Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառման մեջ, իրենք նաև եկել են եզրահանգման, որ կրթական ծրագրերին մասնակցող դատավորի աշխատավարձի պահպանումը (անկախ` դատավորի դիրքորոշումից) ուսումնական հարցերով հանձնաժողովի պարտականությունն է:

Մասնավորապես, հիշյալ հոդվածի երրորդ մասն ասում է՝ այն դեպքում, երբ դատավորը ստացել է դատարանի նախագահի կամ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի համաձայնությունը կրթական ծրագրերին մասնակցելու կապակցությամբ,  դատավորի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ: 

Գիտնականները  իրավական հարցադրումներ են անում՝

1. արդյո՞ք կրթական ծրագրերին մասնակցող դատավորը կարող է հրաժարվել աշխատավարձից,

2. արդյո՞ք իրավաչափ է ուսումնական հանձնաժողովի որոշումը` կրթական ծրագրերին դատավորի մասնակցության դեպքում աշխատավարձը չպահպանելը, նույնիսկ եթե դատավորը հրաժարվել է աշխատավարձից:

Գիտնականների առաջին պնդումն ասում է, որ  դատավորի աշխատավարձի պահպանումը հանրային շահով պայմանավորված` դատավորի անկախության ապահովման երաշխիք է։

Մասնավորապես, նշվում է, որ   իրավունքի տեսությունում հայտնի է՝  մարդը իրավունք ունի ազատորեն տնօրինելու իր սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նաև հրաժարվելու իր իրավունքը իրականացնելուց։

Սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելը իրավատիրոջ ինքնավարության դրսևորման ձև է, իրավատիրոջ հայեցողությունն է տնօրինելու իր վարքագիծը, սակայն պոզիտիվ իրավական նորմերով կարող են սահմանափակվել իրավունքից հրաժարվելու դեպքերը՝ հրաժարման համար նախատեսելով իրավաչափության պայմաններ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ ընդհանուր և հատուկ:

Սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելու սահմանափակումները կարող են արդարացված լինել, եթե դրանք նպատակաուղղված են հանրային շահերի պաշտպանությանը: Պետությունը՝ ելնելով հասարակության հանրային շահերից, առանձին իրավիճակներում շեղվում է սուբյեկտիվ իրավունքն անձի կողմից ազատ հայեցողությամբ իրականացնելու պահանջից և պոզիտիվ իրավունքով նախատեսում է սուբյեկտիվ իրավունքի հարկադիր իրականացման կառուցակարգեր (Տես՝  Ղամբարյան Ա., Ավոյան Ք. Սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելը և դրա իրավաչափության պայմանները։ Օրիանականություն, 2016թ.):

Դատավորի անկախության կարևորագույն երաշխիքներից   են սոցիալական երաշխիքները, մասնավորապես, խոսքը վերաբերվում է աշխատավարձի ինստիտուտին: Սոցիալական երաշխիքներն անհրաժեշտ է դիտարկել որպես օրենքով սահմանված հատուկ չափանիշներ, որոնք կոչված են ապահովելու ոչ միայն դատավորի, այլև նրա ընտանիքի անդամների սոցիալական կենսամակարդակը, ինչպես դատավորի պաշտոնավարության ընթացքում, այնպես էլ՝ լիազորությունները դադարեցնելուց հետո:

 Դատավորի սոցիալական խնդրի, մասնավորապես,  վարձատրության ապահովումը դրսևորվում է պետության կողմից օրենքով նախատեսված կարգով և չափով դրա տրամադրմամբ:

Գիտնականները վկայակոչում են  ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասը, որով սահմանվում է, որ «Դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն»:

Հարց է առաջանում՝   կարո՞ղ է,  արդյոք,  դատավորն իր աշխատավարձի իրավունքն իրացնել նեգատիվ կողմով, այլ կերպ ասած՝ ինքնակամ, դիմումի համաձայն չստանալ աշխատավարձը, իրավիճակ որը հանդիպում է հայ իրականությունում:   Հնարավոր են իրավիճակներ, երբ օրենսդիրը կարող է փակել այս կամ այն իրավունքի նեգատիվ ձևով իրացման հնարավորությունը՝ իրավաստեղծ նման քաղաքականության հիմքում դնելով առանձին շահերի կարևորման խնդիրը:

«Վերը նշված ընդհանուր տեսական դատողությունից ելնելով, պետք է նշել, որ դատավորի աշխատավարձ ստանալը չի կարող դիտարկվել լոկ որպես դատավորի սուբյեկտիվ իրավունք, որն նա կարող է ազատ տնօրինել կամ հրաժարվել աշխատավարձից։

Դատավորի աշխատավարձի իրավական կարգավորման համակարգում մեծ է դատավորի անկախության ապահովման հանրային շահը, որի պայմաններում` պետությունը պարտավոր է ապահովել դատավորի աշխատավարձը` անկախ դատավորի դիրքորոշումից։

Դատավորը ստանալով իր աշխատավարձը` կարող է այն ազատորեն տնօրինել, այդ թվում՝ բարեգործական նպատակով։ Հանրային իշխանության մարմնի որոշմամբ,  դատավորի աշխատավարձը չպահպանելը ուղղակի ոտնձգություն է դատավորի անկախության սահմանադրական արժեքին»,- նշվում է եզրակացության մեջ։

Ըստ գիտնականների երկրորդ պնդման,  ՀՀ դատական օրենսգրքի 77–րդ հոդվածի 3–րդ մասի իմաստով ուսումնական հարցերով հանձնաժողովի կողմից կրթական ծրագրերին մասնակցող դատավորի աշխատավարձի պահպանումը պարտադիր է և անվերապահ։

Գիտնականներն արձանագրում են, որ ՀՀ դատական օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված է կրթական ծրագրերին մասնակցելու դատավորի իրավունքը, որը հնարավորություն է տալիս դատավորներին իրենց մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով մասնակցելու կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:

Հաշվի առնելով գործընթացի կարևորությունը՝ իրավունքի գերակայության նպատակների իրացման ապահովման տեսանկյունից, օրենսդիրը, չփորձելով առանձնացնել նման գործընթացները դատավորի բուն գործունեությունից, սահմանել է, որ նման դեպքերում, եթե պահպանվել են թույլտվության մեխանիզմները, դատավորի բացակայությունը համարվում է հարգելի՝ հատուկ ընդգծելով աշխատավարձն ամբոջությամբ պահպանվելու վերաբերյալ իմպերատիվ դրույթը:

ՀՀ դատական օրենսգրքի 77-րդ հոդված 3-րդ մասի համաձայն՝ աշխատավարձի պահպանման վերաբերյալ իմպերատիվ ձևակերպումը պարտավորեցնում է հանձնաժողովին պահպանել դատավորի աշխատավարձը` անկախ դատավորի դիրքորոշումից։

«Պոզիտիվ իրավունքում առկա «աշխատավարձը պահպանելու ձևակերպումը» Հանձնաժողովին զրկում է հայեցողական որևէ լիազորությունից»։
Գիտնականների երրորդ պնդման համաձայն, աշխատավարձը պետական ծառայության (աշխատանքային) հարաբերությունների ինքնության ապահովման (նույնականացման) միջոց է` առանց աշխատավարձի չկա ծառայողական (աշխատանքային) հարաբերություններ։ Աշխատավարձից հրաժարվելու դեպքում աշխատանքային հարաբերությունները վերափոխվում են կամավորական աշխատանքի կամ, այլ պայմանների առկայության դեպքում նույնիսկ՝ հարկադիր աշխատանքի։

Նշվում է, որ հանրային գործառույթներ իրականացնող մարմինների աշխատավարձի, սոցիալական այլ երաշխիքների շուրջ ծավալվող հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

«Հատկանշական է, որ աշխատավարձը (և ոչ միայն) տրամադրվում է անձին զբաղեցրած պաշտոնից բխող գործառույթների իրականացման համար: Համակարգային վերլուծության ենթարկելով պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքները՝ անհրաժեշտ է պնդել, որ աշխատավարձը պետական ծառայության պարտադիր պայման է: Ավելին, օրենքով սահմանված հանրային ծառայությունների դիմաց աշխատավարձի կամ դրա մասի չտրամադրումը, այն ստանալուց հրաժարվելը, առնվազն չի կարող արդարացվել հանրային ծառայությունների ամբողջական մատուցման, ինչպես նաև որակի ապահովման տեսանկյունից»:

 


Հարակից հրապարակումներ`

11:49 14/02/2016  |  ՎերլուծություններՀՀ սահմանադրությամբ արգելվում է ոչ թե եվգենիկական գործունեությունն ընդհանրապես, այլ միայն փորձերը. Արթուր Ղամբարյան
11:53 28/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱյն, ինչից խուսափեց ՍԴ-ն, իրականացրեց ընդհանուր իրավասության դատարանի դատավորը. Արթուր Ղամբարյան
21:03 29/08/2015  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանն առաջարկում է կատարելագործել ապացուցման գործընթացում պաշտպանի կարգավիճակը
17:55 17/12/2014  |  ՎերլուծություններՓաստաբանի նախաձեռնությամբ ցուցմունքների դատական և նոտարական դեպոնացումը՝ փաստաբանի անկախության երաշխավորման միջոց
12:42 30/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Կալանքը որևէ մեկին պետք չէ` ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց». Արթուր Ղամբարյան
12:46 29/06/2014  |  Հարցազրույց«Ստացվում է` դիակը փաստացի օգտագործվում է ամեն նպատակով, բայց անունը չենք դնում ապացույց». Արթուր Ղամբարյան
13:28 21/03/2014  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյան.Իրավական մտածողության անկյունքարը քննադատությունն է
21:03 11/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրթուր Ղամբարյան. Գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա (Տեսանյութ)
12:14 01/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումներն իրավական ռեալիզմի հարթությունում

Տեսանյութեր

01/22/2020   15:43 Կրակել են Ժիրայր Սեֆիլյանի գործը քննած դատավորի աշխատասենյակի պատուհաններին

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]