ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեք բան, ինչն աշխատավայրում հանդուրժել չի կարելի 02/28/2016 17:15 | Հետաքրքիր է իմանալ
Ինչը, անկախ աշխատավարձի չափից, չարժե հանդուրժել ո՛չ գործընկերների, ո՛չ ղեկավարության և ո՛չ էլ ենթակաների կողմից:
Delfi.lv լատվիական կայքը հաղորդում է, որ Լոս Անջելեսի համալսարանի գիտնականների տվյալներով՝ աշխատող մարդկանց 80 տոկոսը կյանքում գեթ մեկ անգամ հիվանդանում է աշխատանքային սթրեսի պատճառով: Հետաքրքրական է, որ այդ սթրեսը մեծամասամբ պայմանավորված չէ անխուսափելի աշխատանքային տհաճ իրավիճակներով:
Ցանկացած աշխատողի հիմնական խնդիրն այսպես կոչված աշխատանքային մթնոլորտն է:
Ոչ հաճելի աշխատանքային պայմաններն այնքան հաճախ են հանդիպում, որ մարդիկ դրա հետ համակերպվում են կամ գտնում են, որ պարտավոր են համակերպվել: Իրականում այն, ինչ ամեն օր աշխատողը հանդուրժում է աշխատավայրում, ընդհանրապես անհանդուրժելի է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ սթրեսը վնասում է առողջությանը:
Անսահման հանդուրժողականությունը վնասում է նաև մարդկանց կարիերային: Մարդիկ սկսում են մտածել, թե հանդուրժողի հետ կարելի է այդպես վարվել: Իսկ հենց այն է, ինչ աշխատողի մասին երբեք չպետք է կարծեն նրա գործընկերները, ենթակաները և առավել ևս՝ ղեկավարները:
Հոգեբանները շատ պարզ թեստ են առաջարկում: Պատկերացրեք, որ հերթական տհաճ իրավիճակում հայտնվել եք ոչ թե դուք, այլ ձեր ամենամտերիմ ընկերը: Նա ձեզ մանրամասն պատմում է իր աշխատավայրում ստեղծված իրավիճակի մասին և բողոքում, որ այդ ամենի պատճառով ինքն իրեն վատ է զգում:
Արդյոք դուք կասե՞ք, թե նա պետք է հանդուրժի այդ ամենը: Իհարկե՝ ոչ, դուք վրդովված արդարություն կպահանջեիք: Իրականությունը կայանում է նրանում, որ մենք չենք նկատում, թե ինչպես ենք հանդուրժում այն, ինչը մեր ընկերոջը մեկ ակնթարթ անգամ հանդուրժել թույլ չէինք տա: Այնպես որ, հաջորդ անգամ, երբ որևէ տհաճ իրավիճակ կստեղծվի, հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչ խորհուրդ կտայիք ձեր ընկերոջը: Հավատացեք՝ դա կլինի ցանկացած բան, բացառությամբ «դիմացիր»-ի:
Եվ այսպես, հատկապես որ տհաճությունները չի կարելի հանդուրժել.
1. Ձեր վրա ձայն բարձրացնել
Գոռգոռալ սիրող ղեկավարները շատ են: Սա դեռ քիչ է, կան նաև գործընկերներ, ովքեր ձեր ղեկավարները չեն և նույն կարգավիճակն ունեն, ինչ և դուք, սակայն անգամ նրանք հաճախ իրենց մտքերն ու զգացմունքներն արտահայտում են գոռգոռոցով:
Հիշեք, որ դուք լավ լսողությամբ հասուն մարդ եք: Որևէ պարագայում թույլ մի տվեք, որ ձեր վրա ձայն բարձրացնեն:
Երբ առաջին անգամ ձեր վրա ձայն բարձրացնեն, փորձեք կատակի տալ: Խելացի բղավողը կհասկանա, որ ձեր հետ նման կերպ վարվել չի կարելի, և դա այլևս չի կրկնվի: Իսկ եթե մարդը հիմար է, ապա, ինչ արած, նրան մի կողմ քաշեք և առանց դեսուդեն ընկնելու ասեք, որպեսզի ձեր վրա այլևս երբեք ձայն չբարձրացնի:
2. Ձեզնից կատարելություն պահանջել
Սա փոքր ինչ տարօրինակ է հնչում, բայց ոչ, սա չի նշանակում, թե դուք խնդրում եք լավ աշխատող լինել ձեզնից չպահանջել: Դա պահանջելու իրավունք ունի ցանկացած գործատու:
Սակայն, հաճախ գործատուն երբեք լավ աշխատանքի համար աշխատողին չի գովում: Նա համոզված է, որ եթե մարդուն այսօր աշխատանքից չեն ազատել, դա արդեն նրա աշխատանքի որակի ամենաբարձր գնահատականն է:
Մինչդեռ, ամենաաննշան սխալի դեպքում սկսվում են սկանդալները, գոռգոռոցը և այլ տհաճությունները:
Ղեկավարության այս վարվելակերպի դեմն առնելու ամենաճիշտ միջոցը, իհարկե, աշխատանքից ազատվելն ու այնպիսի ղեկավար գտնելն է, ով հոգեբուժական օգնության կարիք չունի:
Եթե ճգնաժամի պայմաններում մեղսունակ ղեկավարի փնտրտուքը ձեզ ճոխություն է թվում (դա, իհարկե, այդպես չէ, բայց դուք ձեզ ներշնչել եք), ապա նախ փորձեք ղեկավարության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երբ գործերը լավ են ընթանում, դա ոչ թե ինքն իրեն է ստացվում, այլ ձեր շնորհիվ է: Թե չէ, շատերին թվում է, թե աշխատանքային հաջողություններն ընկերության վաստակն են, իսկ անհաջողությունները՝ կոնկրետ աշխատողների մեղավորությունը:
3. Անտեսել ձեր ունակություններն ու տաղանդը
Ամերիկացիների 60 տոկոսը կարծում է, թե իր մասնագիտական ունակություններից ցածր պաշտոն է զբաղեցնում: Դուք, հավանաբար, կարծում եք, որ կարող եք ավելին անել՝ առնվազն ձեր ղեկավարի աշխատանքը: Հարցը նրանում չէ, որ ձեզ հարկավոր է զբաղեցնել նրա տեղը, այլ նրանում, որ ուրիշներին և անձամբ ձեզ թույլ չտաք իրավիճակ ստեղծել, երբ դուք ամիսներ, անգամ տարիներ շարունակ կատարում եք մի աշխատանք, որից վաղուց աճել եք:
Կարիերան տեղում չի դոփում: Եթե դուք չեք զարգանում, ապա անմիջապես սկսում եք ետ գլորվել, եթե անգամ այդպես չեք կարծում:
Փնտրեք ավելին անելու ուղիները, սովորեք: Ղեկավարությանը հասկացրեք, որ դա ձեր ունակությունների սահմանը չէ: Սա հատկապես վերաբերում է աշխատասեր և ընդունակ աշխատողներին: Քանի որ ձեր համեմատ մյուսներն ունակ չեն, ղեկավարն սկսում է բոլոր ճեղքերը ձեզնով փակել, բայց քանի որ դուք նրան հենց դրա և հենց այդ մակարդակում էլ պետք եք, ապա նա չի թողնում ձեզ աճել:
Եթե ձեզ տրվի այլ աշխատանք, ապա ով է կատարելու ձեր այսօրվա աշխատանքը: Թույլ մի տվեք ձեր հետ այդպես վարվել: Դուք պետք է աճեք: Եթե ղեկավարն այդ պարզ բանը չի հասկանում, ապա ուրիշին փնտրեք, բավական է սեփական ծուլությունն արդարացնել ճգնաժամով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ