ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորը պահանջում է ակտիվ քաղաքացուն ազատել կալանքից 02/25/2016 18:56 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմում է հղել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն՝ խնդրելով բեկանել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի 2016 թվականի փետրվարի 19-ի որոշումը ամբաստանյալ Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին և անհապաղ նրան կալանքից ազատել:
Պատգամավորը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է իրավական պետություն, այնուհետև միացել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային՝ որդեգրել Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքները: Ուստի, Է.Մարուքյանը նշում է, որ չի կարող անտարբեր մնալ ակտիվ քաղաքացի Վարդգես Գասպարիի նկատմամբ դատարանի կողմից կիրառված անհիմն և որևէ կերպ չպատճառաբանված որոշման նկատմամբ: Պատգամավորը Վերաքննիչ դատարանի նախագահին ներկայացնում է փաստաթուղթ՝ մի շարք կարևոր հանգամանքներներով, որոնք, ըստ պատգամավորի, Վերաքննիչ քրեական դատարանը պետք է հաշվի առնի հիշյալ կալանավորման որոշման դեմ բերված բողոքը քննության առնելիս:
Ընթացիկ տարվա փետրվարի 19-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, Վարդգես Գասպարիի նկատմամբ կայացրել է կալանավորման որոշում: Դատարանը պատճառաբանել է, որ քրեական գործի դատական քննության ընթացքում ամբաստանյալ Վ. Գասպարիի դրսևորած վարքագիծը՝ այն, որ նա բազմիցս դատարանի կանչով չի ներկայացել դատական նիստերին, ինչի արդյունքում դատական նիստերը ձախողվել են: Դատարանը գտել է, որ գործի քննության ընթացքում ամբաստանյալ Վ. Գասպարիի մասնակցությունը հնարավոր է ապահովել միայն նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պայմաններում:
Է.Մարուքյանը պարզաբանում է, որ այն հանցագործությունը, որի կատարումը մեղսագրվում է Գասպարիին, նախատեսում է կալանավորում՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր՝ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք): Ուստի նման որոշում կայացնելիս դատարանը պետք է հիմնավորեր, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
Պատգամավորը փաստում է, որ մինչ այդ Գասպարիի ներկայությունը դատական նիստերին հնարավոր է եղել ապահովել նրան բերման ենթարկելու միջոցով: Ընդ որում, Դատարանը, ինչպես և ամբողջ հասարակությունը, քաջատեղյակ է, թե գործով ամբաստանյալը որտեղ է մշտապես գտնվում: Ավելին, դատարանը խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս, ի թիվս այլնի, պարտավոր էր հաշվի առնել ամբաստանյալի տարիքն ու առողջական վիճակը: Մինչդեռ անտեսվել է Գասպարիի 59 տարեկան և վատառողջ լինելու հանգամանքը:
Պատգամավորն ընդգծել է նաև, որ դատարանը կալանավորման որոշումը կայացրել է առանց Գասպարիի ներկայությունն ապահովելու՝ խախտելով նրա լսված լինելու իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով և արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչներից է, մինչդեռ ոչինչ չէր խոչընդոտում ամբաստանյալին, ինչպես նախկինում, բերման ենթարկելով ապահովել նրա մասնակցությունն իր կալանավորման հարցի վերաբերյալ քննարկմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ