Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Ի թիվս ՀՀ կողմից բարձրացված այլ հարցերի, ընդգրկված են նաև ԵԱՏՄ-ում գործող ԱԱՀ-ի կարգավորման ոլորտում առկա հիմնախնդիրները 02/20/2016   12:03  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառման մասին հաղորդագրությամբ է հանդես եկել ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը:
 
ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառման հարցին հարկ է անդրադառնալ ԵԱՏՄ շրջանակում առևտրի խոչընդոտների առավել լայն համատեքստում: 
 
Սույն թվականի փետրվարի 8-ին տեսակոնֆերանսի միջոցով Երևանի, Մոսկվայի և Աստանայի միջև կազմակերպված ասուլիսի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան իր խոսքում անդրադարձել է ԵԱՏՄ-ում դեռևս առկա առևտրի խոչընդոտներին: Մասնավորապես, նա նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զեկույց է պատրաստել, որով վեր են հանվել ԵԱՏՄ-ում առկա շուրջ 400 խոչընդոտներ:
 
Ընդ որում, 2015 թվականի ընթացքում համատեղ աշխատանքների արդյունքում վերացվել է ավելի քան 80 խոչընդոտ: Տեսակոնֆերանսի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը նշվել է որպես նման, աշխատանքային գործընթացում հասցեագրվող խոչընդոտի օրինակ: 
 
Ինչպես այս մասին արդեն իսկ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ՀՀ օրենսդրությամբ ամրագրված այս կարգավորումը՝ որպես անցումային, ժամանակավոր դրույթ ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ԵԱՏՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն զուգահեռ, որն ուժի մեջ է եղել առաջին իսկ օրվանից:
 
Վերոնշյալ զեկույցում, այս խնդրին զուգահեռ, ի թիվս ՀՀ կողմից բարձրացված այլ հարցերի, ընդգրկված են նաև ԵԱՏՄ-ում գործող ԱԱՀ-ի կարգավորման ոլորտում առկա հիմնախնդիրները, որոնք ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ձևավորումից հետո 2015 թվականին հետևողականորեն բարձրացվել են և շարունակում են բարձրացվել ԵԱՏՄ տարբեր մակարդակներում կայացած քննարկումների ընթացքում:
 
Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու համար անհրաժեշտ է, որ արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնի ներմուծողի կողմից ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը՝ հաստատված ներմուծման երկրի հարկային մարմնի կողմից:
 
Ընդ որում, այդ հայտարարությունն արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին պետք է ներկայացնի ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում: Հակառակ պարագայում, ապրանքներ արտահանողի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (ինչպես համապատասխան ապրանքը ՀՀ տարածքում օտարելու դեպքում) առաջադրվում են ԱԱՀ-ի հարկային պարտավորություններ:
 
Սակայն փաստ է, որ գործնականում վերոնշյալ փաստաթղթի ներկայացման հետ կապված հաճախ առաջանում են որոշ խնդիրներ: Միշտ չէ, որ ներմուծողները պատշաճ կատարում են իրենց ներմուծման և անուղղակի հարկերի վճարման պարտավորությունները, ինչով էլ պայմանավորված` մեր արտահանողներն ընկնում են լրացուցիչ հարկային պարտավորությունների, այդ թվում՝ տույժերի տակ:
 
Փաստացի, Եվրասիական տնտեսական միության շրջանակում այս գործընթացը բավական բարդ է և իրականում խոչընդոտներ է առաջացնում փոխադարձ առևտրի բնագավառում՝ արդարացիորեն առաջացնելով դժգոհություններ մեր երկրների տնտեսվարողների մոտ: 
 
Մյուս կողմից, ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ապրանքների ներմուծման դեպքում արտահանողը, վստահ չլինելով, որ հայկական կազմակերպությունը կկատարի իր հարկային պարտավորությունները և կներկայացնի հարկային մարմնի կողմից տրված համապատասխան հայտարարությունը, ապրանքը վաճառում է՝ վաճառքի գնի մեջ ներառելով ԱԱՀ-ն: Ինչով էլ պայմանավորված, փաստացի առաջանում է ԱԱՀ-ով կրկնակի հարկում, ԱԱՀ-ն վճարվում է և՛ արտահանող երկրում, և՛ Հայաստանում:
 
Նման իրավիճակ առաջանում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց մոտ ևս, և այդ տեսանկյունից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծման պարագայում Հայաստանում ԱԱՀ-ով չհարկումը կստեղծեր անհավասար մրցակցային պայմաններ: 
 
Նաև այս խնդրի լուծման նպատակով են ՀՀ օրենսդրությամբ սահմանվել վերոնշյալ անցումային դրույթները, որի մասին առավել լիարժեք մասնագիտական պարզաբանումներ կարող է ներկայացնել այդ փոփոխությունները նախաձեռնած պատասխանատու լիազոր մարմինը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը:
 
Ինչպես արդեն նշվել է, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ձևավորումից հետո մեր կողմից ԵԱՏՄ շրջանակում ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացի հստակեցման և պարզեցման հարցը բազմիցս բարձրացվել է ԵԱՏՄ տարբեր մակարդակներում կազմակերպված քննարկումների ընթացքում: Արդյունքում, 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ՀՀ Նախագահի կողմից այդ հարցը բարձրացվել է և առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետում լուծում տալ խնդրին:
 
Այդ նպատակով ԵԱՏՄ անդամ մյուս երկրների և ԵԱՏՄ հանձնաժողովի մասնակցությամբ մշակվել և շրջանառության մեջ է դրվել արձանագրության նախագիծ, որով նախատեսվում է հստակեցնել և պարզեցնել ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացը: Արձանագրության նախագիծը 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերի ընթացքում:
 
ԵԱՏՄ հարկային հարցերի Խորհրդատվական կոմիտեի՝ ս.թ. մարտին նախատեսված առաջիկա նիստի օրակարգում արդեն իսկ ընդգրկված են թե՛ ավտոմեքենաների, թե՛ ընդհանուր ԱԱՀ կիրարկման հարցերը և նախատեսվում է մասնագիտական մակարդակում ձևավորել հնարավոր լուծումների վերաբերյալ ընդհանուր մոտեցում: Քննարկումների ընթացքից ելնելով՝ համապատասխան առաջարկություններ կներկայացվեն ՀՀ կառավարություն:
 
 
 
 
 

Արխիվ

[]