Թեմաներ
Շաբաթ 10 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/24/2020   10:36 Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լ. «Հրապարակ» 10/24/2020   10:31 Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է 10/24/2020   10:18 Ադրբեջանցի հատուկջոկատայինները չեն դիմանում հայերի հետ բախումներ ժամանակ. Թուրքիան 1200 հատուկ ջոկատային է տեղափոխել արցախյան ճակատ 10/24/2020   10:13 Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակ 10/24/2020   09:59 Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի. «Ժողովուրդ» 10/24/2020   09:55 Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ «Ժողովուրդ» 10/24/2020   09:52 Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ. «Հրապարակ» 10/24/2020   09:48 ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք. «Ժողովուրդ» 10/24/2020   09:44 Ինչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը. «Հրապարակ» 10/24/2020   09:41 Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել . «Ժողովուրդ» 10/24/2020   09:35 Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ 10/24/2020   09:33 Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել. Նա բացի 100 մլն դրամ գրավից, մեծ գումարներ է վճարել. «Հրապարակ» 10/24/2020   00:17 Մայք Պոմպեոն հանդիպումներ ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ 10/24/2020   00:10 ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբը 10/23/2020   23:44 Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին. ԱԳՆ 10/23/2020   23:35 Կրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը 10/23/2020   23:26 ԱՄԷ-ին F-35 ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները կարող են շուտով հաջողությամբ ավարտվել. Թրամփ 10/23/2020   23:21 Հակառակորդն ինքնաթիռից կրկին հարվածել է Ստեփանակերտին (տեսանյութ) 10/23/2020   23:17 Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը. ԱՀ ԱԻՊԾ 10/23/2020   23:07 Ես հրաժարվում եմ հասկանալ ձեզ՝ հրեշներ. Նաիրա Զոհրաբյան 10/23/2020   22:56 Զորքն առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի. ՊՆ ներկայացուցիչ 10/23/2020   22:50 Ադրբեջանը ռազմաճակատում իր կրած անհաջողությունները փորձում է փոխհատուցել խաղաղ բնակիչներից. ՊՆ ներկայացուցիչ 10/23/2020   22:45 Եթե յուրաքանչյուրս մեր տեղում մեր բաժին աշխատանքը կարողանանք հավուր պատշաճի կատարել, մեր հաղթանակն ավելի կմոտեցնենք. Վահրամ Պողոսյան 10/23/2020   22:35 Տեսանելի այս պատերազմն ունի առնվազն երկու ճակատ՝ երկրի սահմանների պաշտպանության ճակատը և կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարը. բժիշկ 10/23/2020   22:30 Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով վնասվել է թաղամասը սնուցող գազատարը. ԱՀ ԱԻՊԾ 10/23/2020   22:17 Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջանում. Հովհաննիսյան 10/23/2020   22:11 Ադրբեջանի վերջնանպատակն է՝ բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին. ՀՀ ԱԳ նախարարը՝ Շվեյցարիայի գործըկերոջը 10/23/2020   21:51 ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով 10/23/2020   21:36 Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. Ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան 10/23/2020   21:22 Ռուսաստանի համար անընդունելի է Թուրքիայի մասնակցությունը կոնֆլիկտին. Առաջնայինն այս պահին Արցախի անկախության ճանաչումն է. քաղաքագետ 10/23/2020   21:19 Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ մասնակցում է Ղարաբաղի շուրջ բանակցություններին 10/23/2020   21:13 Ստեփանակերտը զանգվածային գնդակոծման է ենթարկվում 10/23/2020   21:08 Զինկոմների միջոցով ռազմաճակատ մեկնած քաղաքացիները վարձատրություն կստանան որպես զինվորական 10/23/2020   21:04 Մարտունին ռմբակոծվում է 10/23/2020   20:56 1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար. «Նովայա Գազետա» 10/23/2020   20:51 Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ 10/23/2020   20:48 Ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու. Արծրուն Հովհաննիսյան 10/23/2020   20:37 Ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Զոհրաբ Մնացականյանը՝ ԱՄՆ պետքարտուղարին 10/23/2020   20:32 Ադրբեջանցի զինվոր է գերեվարվել. նա այս պահին վիրահատվում է 10/23/2020   20:20 Ադրբեջանական կողմը հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ. Արցախի ՄԻՊ 10/23/2020   20:08 Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագծում վիրավորված մեր հերոսներին 10/23/2020   19:56 ԱՄՆ-ում կայացել է Բայրամով-Պոմպեո հանդիպումը 10/23/2020   19:47 Իրանի համար չափացանց կարևոր է Նախիջևանի հետ սահմանային հատվածը, սադրանքների դեպքում՝ Իրանը կտրուկ գործողությունների կդիմի. իրանագետ 10/23/2020   19:41 «Բոլոր նրանք, ովքեր համարում են, թե պատերազմական օրերին Կովիդի ժամանակը չէ՝ չարաչար սխալվում են». Տիգրան Աբրահամյան 10/23/2020   19:36 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք դաշինքի անդամ Թուրքիան իրավունք ունի իսլամիստներին տեղափոխել ղարաբաղյան հակամարտության գոտի 10/23/2020   19:28 ԱՄՆ-ում մեկնարկել է Մնացականյան-Պոմպեո հանդիպումը 10/23/2020   19:27 Կոտրված ձեռքով փոքրիկը միացել է բանակին օգնողներին՝ քողարկիչ ցանց են հյուսում 10/23/2020   19:05 Արցախցի երգչուհի Լիլիթի առաջնեկը կծնվի Աբովյանում՝ ամուսինն առաջնագծում է, երեք եղբայրները՝ վիրավոր 10/23/2020   18:59 Արցախը Հայաստան է. Ալյասկայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել 10/23/2020   18:40 Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքի ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը
10/23/2020   14:56 Պատերազմի գաղտնի զոհերը. Ինչպե՞ս գնահատել Ադրբեջանի կրած կորուստները ղարաբաղյան պատերազմում 10/23/2020   18:20 Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել՝ անհապաղ դուրս բերել գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտուց 10/22/2020   13:50 Ադրբեջանցիները գլխապատառ փախչում են ռազմաճակատի երկայնքով. Նրանք ծուղակում են հայտնվել 10/23/2020   21:13 Ստեփանակերտը զանգվածային գնդակոծման է ենթարկվում 10/22/2020   17:00 Ադրբեջանական Եվլախի օդանավակայանում հայտնաբերվել է թուրքական Bayraktar TB2 հարվածային եւ իսրայելական Hermes 900 հետախուզական ԱԹՍ-եր 10/22/2020   17:14 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված հայորդիների ևս 40 անուն 10/23/2020   13:02 Արցախում զոհվել է 19-ամյա ռուս զինվոր Ալեքսանդր Նեչաևը 10/23/2020   21:08 Զինկոմների միջոցով ռազմաճակատ մեկնած քաղաքացիները վարձատրություն կստանան որպես զինվորական 10/22/2020   13:28 Ադրբեջանը գնդակոծել է Իրանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը 10/23/2020   20:48 Ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու. Արծրուն Հովհաննիսյան 10/22/2020   22:12 ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 26 հայորդիների անունները 10/23/2020   20:20 Ադրբեջանական կողմը հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ. Արցախի ՄԻՊ 10/23/2020   21:36 Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. Ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան 10/22/2020   12:35 Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա չի մեկնել.Վիկտոր Սողոմոնյանը հերքում է 10/23/2020   19:36 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք դաշինքի անդամ Թուրքիան իրավունք ունի իսլամիստներին տեղափոխել ղարաբաղյան հակամարտության գոտի 10/23/2020   17:16 Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքը, Քարեգահ-Բերձոր ճանապարհը 10/23/2020   13:14 Արցախի ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված ևս 27 հայորդիների անունները 10/23/2020   15:19 Ոստիկանությունն այսօրվանից անցնելու է ուժեղացված ծառայության ռեժիմի 10/23/2020   10:15 «Հպարտ եմ լինել քո եղբայրը». Ռազմաճակատում զոհվել է «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը 10/23/2020   23:07 Ես հրաժարվում եմ հասկանալ ձեզ՝ հրեշներ. Նաիրա Զոհրաբյան

Մինչև 2018թ. տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում.Սերժ Սարգսյան 02/12/2016   18:08  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,  Հանրապետության Նախագահը տեղեկացրել է նաև, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը օրենքի շրջանակներում ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տարիքը լրանալու կապակցությամբ և Հայրենիքին իր ծառայությունը կշարունակի ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնում:

Հանրապետության Նախագահը Գորիկ Հակոբյանին պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով և շնորհակալություն է հայտնել նրան:

«Գորիկ Գուրգենի՛, մեր պետության անունից ես Ձեզ շնորհակալություն եմ հայտնում երկար տարիների հետևողական և նվիրական աշխատանքի համար: Չնայած այսօրվանից Դուք ստանձնում եք նոր պարտականություններ, պատասխանատվության նոր ոլորտ, բայց հավատացած եղեք, որ Ձեր անունն արդեն իսկ գրվել է ՀՀ պետականաշինության պատմության մեջ: Դուք պրոֆեսիոնալների մեծ սերունդ եք դաստիարակել, և վստահ եմ, որ այսուհետ ևս բազմաթիվ մարդիկ դաստիարակվելու են Ձեր օրինակով: Շնորհակալ եմ դրա համար, Գորիկ Գուրգենի՛: Վստահ եմ, որ պարոն Հակոբյանը դեռևս շարունակելու է իր փորձն ու գիտելիքները ներդնել ՀՀ պետականաշինության կարևոր գործում: Հաշվի առնելով այս ամենը՝ ես երեկ նաև մեկ այլ հրամանագիր եմ ստորագրել, որով Գորիկ Հակոբյանին պարգևատրել եմ Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով: Կարծում եմ, որ ՀՀ գեներալիտետի, բարձր զինվորականության համար այս շքանշանը շատ նվիրական և խորհրդանշական է: Ձեր վաստակած պարգևն է:

Ինչպես, վստահ եմ գիտեք, ես մեկ այլ հրամանագիր եմ ստորագրել և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին նշանակել եմ Գեորգի Կուտոյանին: Շնորհավորում եմ պարոն Կուտոյանին և հաջողություն մաղթում այս առավել քան պատասխանատու պետական պաշտոնում: Կարծում եմ, որ ԱԱԾ նորանշանակ տնօրենն իր սկզբունքայնությամբ, հետևողականությամբ, աշխատասիրությամբ, իհարկե, նաև Ազգային անվտանգության ծառայության գեներալների ու սպաների աջակցությամբ և, առաջին հերթին ձեր աջակցությամբ, պատվով կկատարի այս պատասխանատու պարտականությունը: Սա, իրոք, չափազանց պատասխանատու պաշտոն է և չափազանց պատասխանատու նշանակում: Պարոն Կուտոյանը պետական աշխատանքի բարձր պրոֆեսիոնալ է: Անգամ ընթացիկ, առօրյա խնդիրներ լուծելիս նա հիմքում քաղաքականություն է դնում: Նա ունակ է համակարգել զուգահեռ ընթացող գործընթացները և գտնել խնդրի լուծման ամենաճիշտ ճանապարհը: Հինգ տարի ես աշխատել եմ Գեորգի Կուտոյանի հետ և այդ հինգ տարում ինձ մոտ անբավարարվածության որևէ նշան չի եղել: Սկզբունքային է, խստապահանջ իր նկատմամբ և, իհարկե, իր ենթակաների նկատմամբ:

Անցած տարվա դեկտեմբերին մեծածավալ սահմանադրական փոփոխությունների ընդունումը մեր երկրի համար, իրոք, շրջադարձային իրադարձություն էր: Դրա հետևանքով, ի թիվս այլ բարեփոխումների, արմատապես փոխվելու է մեր պետության կառավարման ձևը: Ինչպես պետական մյուս մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը ևս կանգնելու է նոր իրողության և նոր պահանջների առջև՝ սկսած օրենսդրական համապատասխանեցումից, վերջացած փոխհարաբերությունների վերաիմաստավորմամբ: Մինչև 2018թ. տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում և պետական մարմինների լիազորությունների էական վերաբաշխում: Եվ այս անցումային փուլում ազգային անվտանգության մարմիններն իրենց գործառույթների շրջանակներում պետք է ոչ միայն ապահովեն կառավարման համակարգի սահուն փոխակերպումը, այդ ընթացքում պետական իշխանության անընդհատությունը, այլև պետական մարմինների շարքում կարողանան ամրագրել իրենց արժանի տեղն ու կարգավիճակը: Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երևույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը: Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը: Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսևորումների դեմ պայքարը հատկապես կարևորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Այն էական դեր է ունենալու փոփոխությունների հանդեպ հավատի ու հանրային վստահության ձևավորման գործում: Ես կարծում եմ, որ իմ ասածը դուք շատ ճիշտ եք ընկալում: Սա չի նշանակում, որ մինչև հիմա ազգային անվտանգության մարմինները չեն պայքարել կոռուպցիայի դեմ, բայց ավելի սուր պայքարի անհրաժեշտություն կա այս փուլում։ Եվ վստահ եմ, որ ազգային անվտանգության մարմինները կարողանալու են լինել համահունչ մեր հասարակությունում տեղի ունեցող փոփոխություններին։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հուսալի և կայուն կառույց լինի հատկապես երկրի համար այս կարևոր անցումային փուլում։ Մենք չունենք երկրորդ այդպիսի կամ նույնիսկ նման կառույց, հետևաբար՝ այս ոլորտում չենք կարող մեզ փորձարկումների շքեղություն թույլ տալ։ Վստահ եմ, որ Ազգային անվտանգության ծառայության նոր ղեկավարությունը պահպանելու և զարգացնելու է ժառանգած լավագույն ավանդույթները, բարեխղճորեն և պատասխանատվությամբ է իրականացնելու մեր պետության և հասարակության անվտանգության ապահովման գործառույթը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։

ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին իր գործունեությանը տված նման բարձր գնահատականի համար: «Երջանկություն է, երբ մարդն այդքան տարի աշխատելուց հետո նման գնահատականով է թողնում իր պաշտոնը։ Պարո՛ն Նախագահ, եթե տա Աստված, իմ առողջությունը ների, ես կշարունակեմ իմ աշխատանքը՝ ի բարօրություն մեր Հայրենիքի, և ինձ համար միևնույնը չի լինի՝ կլինե՞ն հաջողություններ ազգային անվտանգությունում, թե՞ ոչ։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հաջողությունը շարունակվի և ավելի լավ լինի։ Շնորհակալությո՛ւն Ձեզ»,-ասել է Գորիկ Հակոբյանը:

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ ցուցաբերած մեծագույն վստահության համար: «Հաշվի առնելով այն կարևորագույն գործառույթները, որոնք օրենսդրությամբ վերապահված են ազգային անվտանգության մարմիններին, պետական այս կառույցում ծառայության անցնելն ինձ համար մեծ պատասխանատվություն է և նույնքան մեծ պատիվ։ Դուք միշտ բարձր եք գնահատել Ազգային անվտանգության ծառայության կողմից մեր երկրի անվտանգության և պետական շահերի հուսալի պաշտպանությունը: Նման վերաբերմունքը, թերևս, օրինաչափ է՝ նկատի ունենալով, որ այս ծառայությունը միշտ ունեցել է հմուտ ղեկավարություն և բազմաթիվ նվիրյալներ, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել են պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները: Պարո՛ն Նախագահ, համոզված եմ, որ Ձեր ընդհանուր ղեկավարությամբ և պարոն Հակոբյանի օժանդակությամբ ես և իմ գործընկերները կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազգային անվտանգության մարմինների վաղեմի հեղինակությունը շարունակենք բարձր պահել: Պարո՛ն Հակոբյան, ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և, օգտվելով առիթից, շնորհավորել պետական բարձր պարգև ստանալու կապակցությամբ»,-ասել է Գեորգի Կուտոյանը:

 


Հարակից հրապարակումներ`

16:22 12/02/2016  |  ԼՐԱՀՈՍԳեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
16:12 10/02/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի լիազորությունները վերապահվել են խորհրդականին
11:33 03/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳեորգի Կուտոյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
19:44 01/02/2016  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը և Թինաթին Խիդաշելին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:57 23/01/2016  |  ԼՐԱՀՈՍՀայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարգացումն օրինաչափ է. ՀՀ Նախագահ
22:04 05/01/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին
13:07 31/12/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն
18:28 25/12/2015  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանն ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային
20:36 24/12/2015  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նոր տարում ԱԳՆ աշխատակիցներն իրենց գործունեությունը կիրականացնեն ավելի մեծ եռանդով
18:17 24/12/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը և Համիդ Չիթչիանը քննարկել են Հայաստանի և Իրանի համար մեծ կարևորություն ունեցող համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Արխիվ

[]