ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ու Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը հրապարակել են հանրաքվեի ամփոփիչ զեկույցը 02/10/2016 18:39 | Սահմանադրական բարեփոխումներ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ու Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը հրապարակել են 2015 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը:
Մինչ զեկույցի բովանդակությանն անդրադառնալը, նշենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013թ.-ին, այն 4 հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որի նպատակն է վերահսկել համապետական և տեղական ընտրությունները Հայաստանում: Իսկ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը հիմնադրվել է 2012թ.-ին, 13 հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում ընտրությունների հանրային վերահսկությանը և Եվրոպայում ժողովրդավարական ընտրական գործընթացների կայացմանը:
«Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների քարոզարշավը կազմակերպվել և ընթացել է վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներով, ինչը ակնհայտորեն ստեղծել է անհավասար պայմաններ նախագծի կողմնակիցների և ընդդիմախոսների համար,- ասված է զեկույցում` հավելումով, որ « վարչական ռեսուրսի ակնհայտ կամ հնարավոր օգտագործման վերաբերյալ տեղեկությունների աղբյուր են հանդիսացել զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած լուսաբանումները»:
Այսպիսի օրինակ է զեկույցում համարվում 2015թ. հոկտեմբերի 19-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումը ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար: Բացի այդ հոկտեմբերի 24-ին շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի տեղակալներ են նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը: «Այս անձանց մեծամասնությունն իրենց պաշտոնների բերումով ուղղակի ազդեցություն ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների վրա, և առկա էր մեծ ռիսկ նրանց կողմից պաշտոնեական դիրքը իրենց կուսակցական շահը հետապնդելու նպատակով օգտագործելու առումով»,- ասված է զեկույցում:
Վկայակոչելով ԶԼՄ հրապարակումները` զեկույցի հեղինակները գրում են. «մարզպետները, որոնք նշանակվել են մարզերում «այո»-ի շտաբի համակարգողներ, քարոզարշավի սկզբում հանդիպումներ են ունեցել համայնքի ղեկավարների հետ և նրանց վրա դրել պարտավորություն՝ ապահովելու «այո» քվեի որոշակի թիվ»:
Որպես օրինակներ զեկույցում նշվում է նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի լրագրողների հետ զրույցում արած հայտարարությունն այն մասին, որ «այո»-ի ամենաբարձր ցուցանիշը հենց իր մարզն է ապահովելու և ինքը կորոշի՝ քանի տոկոս: Իսկ Ախուրյանի սոցծառայության աշխատակիցներն, ըստ ԳԱԼԱ-ի, գյուղապետերի, դպրոցների տնօրենների ուղեկցությամբ շրջել են թիվ 35 ընտրատարածքի գյուղերի տներով՝ հիմնականում թակելով նպաստի համակարգից օգտվողների դռները, և ընտրողներին հանձնարարել ընտանիքի բոլոր անդամներով քվեարկեն «այո»-ի օգտին՝ դա չանելու դեպքում սպառնալով զրկել նրանց նպաստից օգտվելու հնարավորությունից:
Իսկ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի նոյեմբերի 6-ի թողարկման, հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետից ու մարզպետներից բացի, «այո»-ի քարոզարշավին մասնակցելու են նաև ՀՀԿ- ական նախարարները․ իրենց պնդմամբ՝ բացառապես երեկոյան ժամը 6-ից հետո:
Զեկույցը նաև նշում է, որ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի ահազանգի հիման վրա, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն (ՀՔԱՎ) ուսումնասիրել է բոլոր հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կազմը և հայտնաբերել, որ ԸՕ պահանջի խախտմամբ ընդհանուր առմամբ 203 ավագանու անդամ է ներգրավված ՏԸՀ-ներում, որից Արագածոտնում՝ 18, Արարատում՝ 30, Արմավիրում՝ 7, Գեղարքունիքում՝ 32, Լոռիում՝ 22, Կոտայքում՝ 17, Շիրակում՝ 38, Սյունիքում՝ 17, Վայոց Ձորում՝ 14, Տավուշում՝ 8:
«Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռույը բացարձակապես անընդունելի է համարել ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի կողմից հանրաքվեի քարոզարշավի ժամանակահատվածում քաղաքական հաղորդում վարելու փաստը»,- գրում են զեկույցի հեղինակները` նկատի ունենալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վարած «Եռանկյունի» հաղորդաշարը:
Իսկ Մեղրիի քաղաքապետը հայտարարել է, որ ժողովուրդը իրազեկվելու և որևէ քարոզչություն լսելու կարիք չունի, քանի որ ինքն է ընտրված քաղաքապետը և իր համայնքի բնակիչները կքվեարկեն այնպես, ինչպես ինքը կասի:
Զեկույցում նաև նշվում է, որ նոյեմբերի առաջին կեսին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ կազմակերպությունները և լրատվամիջոցները ստացել են բազմաթիվ ահազանգեր, որ հանրապետության տարբեր դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվում է քարոզչություն և ցուցակագրում են աշխատակիցներին ու նրանց հարազատներին և սաների ծնողներին՝ «այո»-ի ձայներ ապահովելու համար:
Ըստ զեկույցի, «Առավոտ» օրաթերթը հաղորդել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Մալաթիա բժշկական կենտրոնի աշխատակիցները տնօրինության կողմից հանձնարարություն են ստացել տասական ձայն հավաքել հանրաքվեի օգտին: Հանձնարարությունը կատարելու համար աշխատակիցներին հատուկ բլանկներ են բաժանել, պահանջել դրանցում գրառել անուն, ազգանուններ և անձնագրի համարները: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը ցանցի աշխատակիցների առջև պայման է դրել ութական «այո» ապահովել՝ ներկայացնելով 8 ընտրողի անձնագրի պատճեն: Մարզերում բնակվող աշխատակիցներին ասվել է, որ նրանց կողմից ներկայացվող ընտրողներին ավտոմեքենաներով կտեղափոխեն մայրաքաղաքի տեղամասեր՝ քվեարկության: «Հրապարակ» թերթի հրապարակման մեջ էլ նշվել է, որ Էջմիածնի ոստիկաններն իրենց դժգոհություն են հայտնել, որ իրենց պարտադրվել է բերել ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ հարևան- բարեկամների անձնագրերը՝ նշելով տեղամասի հասցեն ու համարը:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն էլ մարզպետարանում է հավաքել մարզի բոլոր բժիշկներին ու հիվանդանոցների տնօրեններին և խիստ հրահանգել «այո» ասել սահմանադրական հանրաքվեին` սպառնալով աշխատանքից կհեռացնել անհնազանդներին։ Իսկ Մասիս քաղաքում նա հավաքել է հարակից բոլոր գյուղերի ղեկավարներին և հրահանգել ակտիվորեն աշխատել «այո»-ի օգտին:
Զեկույցում բերվում են նաև ընտրակաշառքի դեպքերի մասին մամուլի հրապարակումները:
Մասնավորապես` ԳԱԼԱ հեռուստաընկերության հաղորդումն այն մասին, որ Գյումրիի մի շարք փողոցներում նախակրթարանների ու համատիրությունների աշխատակիցներն ակտիվ ցուցակագրել են քաղաքացիներին՝ ընտրակաշառք բաժանելու նպատակով: «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունը ստացել է ահազանգ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներից այն մասին, ինչ-որ անձինք ընտրողների ցուցակներով այցելել են բնակարաններ, ներկայացել «Այո»-ի շտաբից և ասել, որ յուրաքանչյուր «այո»- ի համար շտաբը գումար կվճարի: «Չորրորդ իշխանություն» թերթը գրել է, որ նոյեմբերի 24-ին «Երևանի տարբեր համայնքներում սկսել է ընտրակաշառքի բաժանման գործընթացը «Ազատություն» ռադիոկայանով «Ոչ»-ի շտաբի և Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բարձրաձայնել է իրենց ներկայացուցիչների վրա ճնշումների և կաշառքի փորձերի մասին և ՀՀ գլխավոր դատախազությանն է փոխանցել տեսագրություն, որում երևում է, թե ինչպես են կաշառում հանրաքվեի Երևանի ընտրատարածքային հանձնաժողովներից մեկի իրենց ներկայացուցչին՝ առաջարկելով 100 հազար դրամ: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պնդմամբ՝ հանձնաժողովի «Ժառանգության» անդամներին առաջարկել են հանրաքվեի օրը չգնալ տեղամասեր՝ դրա դիմաց ստանալով պետության կողմից իրենց հասանելիք գումարի կրկնապատիկը:
Նշենք, որ զեկույցի հեղինակ կազմակերպությունները, ներկայացված տեղեկանքի համաձայն, կարճաժամկետ դիտորդական առաքելություն են իրականացրել ընդհանուր առմամբ 1000-ից ավելի դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների միջոցով, որոնք ներկա են եղել շուրջ 520 տեղամասերում: Դիտարկման համար ընտրվել են առավել մեծ թվով ընտրողներ ունեցող համայնքները և իրավախախտումների տեսանկյունից առավել խոցելի տեղամասերը՝ հաշվի առնելով նախորդ համապետական ընտրությունների գործընթացը և քվեարկության արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/12/2019 10:09 «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են. «Հրապարակ»
- 12/12/2019 10:02 ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը. «Ժողովուրդ»
- 12/12/2019 09:54 Փաշինյանն ուզում է վերադարձնել ԼՂ բանակցությունների այն ֆորմատը, որը կար Տեր-Պետրոսյանի ժամանակ. Զուրաբյան «168 ժամ»
- 12/12/2019 09:49 Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն. «Փաստ»
- 12/12/2019 09:44 Գայանե Աբրահամյանը կաշկանդվո՞ւմ է Արմեն Աշոտյանի ներկայությունից. «Հրապարակ»
- 12/12/2019 09:42 Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը ցանկանում է ձեռք բերել այլազգի գործարար. «Ժողովուրդ»
- 12/12/2019 09:35 Կառավարությունը խուսափում է աշխատատեղերի մասին ցուցանիշ ներկայացնել. բայց օպտիմալացնում է պետհամակարգը. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
- 12/11/2019 20:57 Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան
- 12/10/2019 16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները
Մեկնաբանություն
- 12/12/2019 15:40 Պետական համակարգի բազմաթիվ կառույցներում շաբաթ-շաբաթ աճում է դեռևս լուռ, բայց համառ դժգոհությունը
- 12/12/2019 13:38 ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց. Արսեն Բաբայան
- 12/12/2019 12:25 Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում. Սուրենյան
- 12/11/2019 18:59 Աննա Հակոբյանը կանանց կոչ է արել ազատվել խոզի բդի գերությունից
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը