Թեմաներ
Հինգշաբթի 02 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/27/2020   00:04 Անատոլի Կաշպիրովսկու դստեր ողբերգական մահը 02/26/2020   22:45 Կա ինչ-որ մարդու կամք, որը վերից վար թելադրում է ամբողջ դատական համակարգին.Ալումյան 02/26/2020   22:41 Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը 02/26/2020   22:21 Բերման են ենթարկել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին 02/26/2020   22:16 Կոտայքում կինը դանակահարել է ամուսնուն. Դատարանն արձանագրել է՝ դեպքը տեղի է ունեցել ամուսնու դրսևորած վարքի հետևանքով 02/26/2020   21:48 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ 02/26/2020   21:04 Ինձ չի հետաքրքրում, թե նախարարի կինը ոնց է տոլմա փաթաթում, բայց ինձ հետաքրքրում է՝ նախարարը դատված եղե՞լ է, թե ՞ ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ. Արա Ղազարյան 02/26/2020   20:57 Արցախում նախագահական ընտրությունների մեկնարկը տրված է 02/26/2020   20:52 Ղազախստանում ցած ընկած ինքնաթիռի սեփականատերը կեղծել է օդաչուների հավաստագրերը 02/26/2020   20:44 Սիրիայում Հայաստանի դեսպանի հանդիպումը Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ 02/26/2020   20:37 Պլագիատ, պլագիատ մինչև վերջ 02/26/2020   20:02 Մանվել Գրիգորյանին «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել. պաշտպան 02/26/2020   19:25 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ 02/26/2020   19:19 ՁԻԱՀ կենտրոնի աշխատակազմը չի ընդունում Արսեն Թորոսյանի նշանակած տնօրենին. Նրանք պնդում են՝ օրենքի խախտում է տեղի ունեցել 02/26/2020   18:59 Պետք է փնտրել՝ ովքե՞ր են նվիրատվություն արել եւ հետո ի՞նչ են նրանք ստանում. Վարուժան Հոկտանյան 02/26/2020   18:52 Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասին դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով 02/26/2020   18:48 Բոլոր ուղեւորները նորից զննվել եւ ջերմաչափվել են. Արսեն Թորոսյան 02/26/2020   18:40 Կնոջ և երեխաների աչքի առաջ 36-ամյա տղամարդուն սպանելու մեջ մեղադրվող նախկին ոստիկանը կալանավորվել է 02/26/2020   18:30 2018 թվականի մայիսից մինչ օրս ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է. Փաշինյան 02/26/2020   18:23 Միքայել Մինասյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին 02/26/2020   18:20 Սերգո Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 02/26/2020   18:09 Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն առերևույթ նպաստելու համար 02/26/2020   17:56 Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը 02/26/2020   17:28 Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարո՞ղ է արդյոք մասնակցել քվեարկությանը. Ոստիկանության իրազեկումը 02/26/2020   17:25 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլայի հետ 02/26/2020   16:51 Դատարանում անակնկալներ կլինեն. Մակինյան 02/26/2020   16:27 Ստուգումներ՝ «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ըներկության շաքարի գործարանում, «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊ ընկերության արտադրամասում և «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստում 02/26/2020   16:17 Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է 02/26/2020   16:13 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին 02/26/2020   16:07 ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը 02/26/2020   15:58 Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը 02/26/2020   15:29 Մարտի 1-ին սպասվում է անձրև 02/26/2020   15:21 ՔՊ-ն քննարկում է «գողացված» լոգոյի թեման 02/26/2020   15:11 ՄԻՊ-ն այցելել է «էլիտար» անվամբ հայտնի զորամաս. Շուտով կներկայացվեն արդյունքները 02/26/2020   15:01 «Իրավապահ մարմինները պետք է իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը». վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել 02/26/2020   14:52 Սարսափելի մտահոգում են «մասկի շուները», որ կազմակերպում են անձին բերման ենթարկելիս. Զոհրաբյան 02/26/2020   14:46 Կրկին հարվածում են եկեղեցուն 02/26/2020   14:33 «Այո»-ի 3 միլիոնանոց լոգոն՝ 90-ականներից 02/26/2020   14:28 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Իրանի դատական համակարգի ղեկավարի՝ միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Ալի Բաղերիի հետ 02/26/2020   14:24 Ինչ ասեմ քեզ, որ քո «քյալեն» մտնի. Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանին 02/26/2020   14:17 ԱԱԾ-ն հայտանբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին 02/26/2020   14:14 ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնն ահազանգում է՝ Արսեն Թորոսյանն օրենքի խախտմամբ է աշխատանքից ազատել տնօրենին 02/26/2020   14:07 Գարիկ Սարգսյանը պատմեց՝ ինչպես է Ավշարի համայնքապետը համայնքի դպրոցը List.am-ում վաճառքի հանել 02/26/2020   14:02 Կորոնավիրուսով պայմանավորված ՊՆ-ն արգելում է զինծառայողներին արձակուրդ գնալ 02/26/2020   14:00 Երկու տարվա ընթացքում նվազել է ԵՄ-ում ապաստան հայցող քաղաքացիների թիվը 02/26/2020   13:53 Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ 02/26/2020   13:49 Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել 02/26/2020   13:43 Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր փորձագիտական խորհրդի նիստում քննարկվել է զորամասեր կատարած այցի արդյունքները 02/26/2020   13:40 «Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար 02/26/2020   13:37 «ՈՉ» քարոզչական կողմի հայտարաությունը
02/25/2020   20:16 Նիկոլ Փաշինյանը կաշառքն օրինականացրել է. Սերժ Սարգսյանի աջակից 02/25/2020   23:46 Սեքս-տուրիզմը ամբողջ հմայքով. ուր են գնում Ռուսաստանի կանայք արկածներ փնտրելու 02/26/2020   13:40 «Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար 02/25/2020   12:46 Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ 02/26/2020   14:02 Կորոնավիրուսով պայմանավորված ՊՆ-ն արգելում է զինծառայողներին արձակուրդ գնալ 02/25/2020   10:04 «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» 02/26/2020   07:57 Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան․ «Հրապարակ» 02/25/2020   11:19 Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» 02/26/2020   14:24 Ինչ ասեմ քեզ, որ քո «քյալեն» մտնի. Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանին 02/26/2020   14:33 «Այո»-ի 3 միլիոնանոց լոգոն՝ 90-ականներից 02/26/2020   15:21 ՔՊ-ն քննարկում է «գողացված» լոգոյի թեման 02/25/2020   10:05 Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» 02/26/2020   18:23 Միքայել Մինասյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին 02/25/2020   19:44 «Независимая газета»-ում տպագրված ստոր հոդվածին հայկական կողմը պետք է իրավական դաշտում պատասխան տա. Մարինա Գրիգորյան 02/26/2020   11:06 Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ. Դիանա Գասպարյանի պարզաբանումը 02/25/2020   17:37 ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից 02/26/2020   22:21 Բերման են ենթարկել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին 02/26/2020   21:04 Ինձ չի հետաքրքրում, թե նախարարի կինը ոնց է տոլմա փաթաթում, բայց ինձ հետաքրքրում է՝ նախարարը դատված եղե՞լ է, թե ՞ ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ. Արա Ղազարյան 02/26/2020   11:01 Գեղեցկության սրահում մայր և որդի ծեծել են վարսահարդարուհուն 02/25/2020   20:22 Արարատում տղամարդը ծեծել է ամուսնալուծվել ցանկացող կնոջը

«Պետական պաշտոնյաները գլխավորում էին «Այո»-ի քարոզարշավը». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ 02/08/2016   13:59  |  Սահմանադրական բարեփոխումներ

 
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագիտական խումբը հրապարակել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցը:
 
Դիտորդական խումբը նշում է, որ «միավորումների, խոսքի, հավաքների և տեղաշարժման հիմնարար ազատությունները քարոզարշավի ընթացքում հիմնականում պահպանվել են»:
 
Սակայն միևնույն ժամանակ, ըստ զեկույցի հեղինակների` «քարոզարշավը խիստ բևեռացված էր և կենտրոնացած էր առաջարկվող նոր սահմանադրության մի քանի հարցերի շուրջ, մինչ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները շեշտում էին քաղաքական համակարգը փոխելու առավելությունները, դրա հակառակորդները պնդում էին, որ փոփոխությունները նախատեսված են սատարել գործող նախագահին և իշխող կուսակցությանը, պահպանել իրենց իշխանությունը»:
 
«Պետական պաշտոնյաները գլխավորում էին «Այո» քարոզարշավը, և իշխանությունները կենտրոնացել էին հսկայական հանրային միջոցներ՝ սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզելու համար»,- ասված է զեկույցում: 
 
Դիտորդական խումբը նախ փաստում է, որ թեև «Ոստիկանությունը ջանքեր է գործադրել փարատել ընտրացուցակների նկատմամբ համընդհանուր անվստահությունը, սակայն տարբեր շահագրգիռ կողմերը մատնանշել են ընտրողների ցուցակների ճշգրտությանը առնչվող վաղեմի, չլուծված խնդիրները, այդ թվում՝ անհարկի բարձր թվով գրանցումներ որոշ հասցեներում և մահացած մարդկանց առկայությունը ընտրողների ցուցակներում»:
 
Դիտորդները նաև արձանագրում են, որ ՀՀ իրավական դաշտը «ապահովում է միջազգային և տեղական դիտարկման հնարավորություն և իրավունք է տալիս կուսակցության վստահված անձանց ներկա լինել բոլոր ընտրատեղամասերում», բայցևայնպես, «չնայած օրենքում բացակայում է համապատասխան պահանջը, ԿԸՀ-ն պարտավորեցնում է տեղական դիտորդներին հավատարմագրվելու համար անցնել որակավորման քննություն»,- ասված է զեկույցում:
 
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ-ն դիտարկել է նաև տեղամասերում ձայների հաշվարկի ընթացքը: Զեկույցում հիշատակված լուրջ խնդիրների թվում են՝ «Այո» քարոզարշավի վստահված անձանց կողմից միջամտություն և ահաբեկում, որոնք հանգեցրել են փաստացի քվեարկության արդյունքների փոփոխմանը»:
 
«Տեղական դիտորդները, ընդդիմադիր խմբերը և լրատվամիջոցները բարձրաձայնում էին մեղադրանքներ՝ համատարած խախտումների, միջամտության և ահաբեկումների վերաբերյալ քվեարկության և հաշվարկի գործընթացի ընթացքում երկրի ամբողջ տարածքում: Իշխանությունները խոստացել էին, որ բոլոր նման հայտարարությունները քննության կառնվեն ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների կողմից, բայց, միաժամանակ, ժխտում էին, որ խախտումները համակարգված էին և ենթադրում էին, որ առաջատար քաղաքացիական հասարակական խմբերը կողմնակալ են, քանի որ հայտնի էր, որ նրանք դեմ էին հանրաքվեին»,- ասված է զեկույցում: 
 
Դիտորդական խումբը հայտնում է, որ քաղաքացիական դիտորդական մի կազմակերպություն դեկտեմբերի 7-ին մինչև վերջնաժամկետի ավարտը ԸԸՀ-ներ և ԿԸՀ է ներկայացրել 40 դիմում-բողոքներ, ինչպես նաև հաջորդ օրը ներկայացրել է մի շարք դիմում-բողոքներ: «ԿԸՀ-ն ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ-ին ներկայացրել է այդ բողոքները որպես վատ հիմնավորված և վավերագրված, և առանց քննության առնելու, նրանց մեծ մասը մերժվել են ըստ էության։
 
ԿԸՀ-ն նաև մերժել է հետագա խնդրանք-դիմումները՝ հետաձգել հանրաքվեի արդյունքների հայտարարությունը և հետաքննել ենթադրյալ խախտումները՝ ըստ ընթացակարգային հիմքի կամ խախտումների վերաբերյալ բավարար ապացույցների բացակայության պատճառով»,- նշված է զեկույցում։ Ինչ վերաբերում է ԿԸՀ որոշումները Սահմանադրական դատարանում բողոքարկելուն, ապա միայն ՀՀ Նախագահի կամ խորհրդարանի անդամների առնվազն մեկ հինգերորդի կողմից այդ իրավունքի իրացման օրենքով ընձեռված հնարավորությունը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը որակում է իբրև «սահմանափակ իրավական կարգավիճակ, որը կասկածի տակ է դնում ընտրական շահագրգիռ կողմերի համար դատական պաշտպանության առկայությունը»։
 
Միաժամանակ դիտորդական խումբը զեկույցում նաև սեփական արձանագրած խախտումներն է ներկայացրել` գրելով. «ԸԸՀ-6-ի մի տեղամասում, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի ՀՓԽ-ն դիտարկել է ՏԸՀ անդամների և ՀՀԿ-ի վստահված անձանց կողմից քվեների արդյունքների շահարկում՝ ի օգուտ «Այո»-ի։ Մասնավորապես, որոշ վավեր «Ոչ» քվեաթերթիկներ անօրինական կերպով հանվել են, իսկ հետո վերադարձվել են որպես անվավեր քվեաթերթիկներ կամ դրվել են սխալ փաթեթում: ԸԸՀ-10-ի մի տեղամասում ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի ՀՓԽ-ն դիտարկել է քվեների հաշվարկի ընթացքը, որտեղ գործընթացի թափանցիկությունը չի ապահովվել և դիտարկվել է անհետևողական մոտեցում քվեաթերթիկների վավերականության որոշման հարցում: Ընթացակարգային սխալները հանգեցրել են նրան, որ չեղյալ են համարվել շատ վավեր «Ոչ» քվեներ»:
 
Ինչ վերաբերում է վերահաշվարկի ընթացքին, դիտորդական խումբը հիշատակում է, որ ԸԸՀ-ները արդյունքների վերահաշվարկի պահանջով 79 դիմում՝ են ստացել, որոնցից 53-ի դեպքում կատարվել են վերահաշվարկներ։ «Վերջնական արդյունքները միայն մի փոքր են տարբերվել նախնական արդյունքներից, և ԿԸՀ-ն մատնանշել է, որ վերահաշվարկը չի հայտնաբերել որևէ լուրջ անճշտություն։ ՀԱԿ-ը պնդում է, որ ԿԸՀ-ն միտումնավոր առաջնությունը տվել է «Այո» կողմնակիցների կողմից պահանջված վերահաշվարկներին և / կամ «ապօրինաբար մերժել է» այն վերահաշվարկները, որոնք ներկայացված էին «Ոչ» կողմնակիցների կողմից»,- գրում են դիտորդներն ու հավելում, որ իրենց չի հաջողվել «ստուգել այս պնդումների իսկությունը»։ 
 
Զեկույցում նաև նշվում է, որ հարուցվել է 52 քրեական գործ,  ՀՀԿ-ն ներկայացնող ՏԸՀ մի անդամ ձերբակալվել է, «քանի որ նրան տեսանկարել են ՀԱԿ-ի ներկայուցիչ ՏԸՀ անդամին ընտրակաշառք առաջարկելիս, որպեսզի վերջինս անտեսի հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները։ Նրա նկատմամբ հարուցված քրեական գործը փոխանցվել է դատարան»: 
 
Ինչվերաբերում է հանրաքվեի քարոզարշավին, զեկույցի հեղինակները նշում են, որ իրենց մի շարք զրուցակիցներ մտահոգություն են հայտնել «համապետական հեռարձակողների վրա հայտնի քաղաքական կուսակցությունների կողմից վերահսկողություն հաստատելու վերաբերյալ», բայց այս դեպքում ևս ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ–ին չի հաջողվել ստուգել այդ պնդումը` «լրատվամիջոցների սեփականության թափանցիկության բացակայության պատճառով, քանի որ համապետական սփռում ունեցող մասնավոր հեռուստաընկերությունների մեծ մասը գրանցված են որպես փակ բաժնետիրական ընկերություններ, և, այդպիսով, դրանց մասին տեղեկությունները գրառված չեն հանրային ռեգիստրում»։ 
 
«Պետք է կիրառել լրացուցիչ վերահսկում և պատժամիջոցներ, որպեսզի լրատվամիջոցները իրավասու մարմիններին տրամադրեն սեփականության և ֆինանսավորման վերաբերյալ համապարփակ և ժամանակին արված տեղեկատվություն: Լրատվամիջոցների սեփականության և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը»,- առաջարկում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը: 
 
Ինչ վերաբերում է հեռուստատեսային քարոզչությանը, վկայակոչելով ՀՌԱՀ-ի տրամադրած տվյալները, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀՓԽ-ը նշում է, որ «ժամանակի ճնշող մեծամասնությունը գնվել է ՀՀԿ-ի կողմից»: Ըստ դիտորդների, ընտրողներին նաև  սահմանափակ տեղեկատվություն է ներկայացվել առաջարկվող սահմանադրական փոփոխությունների բովանդակության շուրջ` «բացառությամբ կիսանախագահականից խորհրդարանական հանրապետության անցումը»: «Քարոզարշավի լուսաբանումը հիմնականում կենտրոնացած էր հանրաքվեի կողմնակիցների և հակառակորդների հայտարարությունների ու գործունեության վրա, բայց քիչ էր քննարկում փոփոխությունների էությանը»,- ասված է զեկույցում։ 
 
«Դեկտեմբերին 3-ին, վեց հիմնական հեռուստաալիքներ (Հ 1,Արմենիա, Կենտրոն, Հ2, Շանթ և Երկիր Մեդիա) հեռարձակել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ սատարելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Այս հարցազրույցը ներկայացվել է, ինչպես լուրերի հեռարձակման ժամանակ՝ 2 րոպե տևողությամբ Երկիր Մեդիա հեռուստալիքով, մինչև 26 րոպե տևողությամբ՝ Հ1-ով, այնպես էլ որպես առանձին ծրագիր՝ չորս հեռուստաալիքներով (Արմենիա, Հ 2, Կենտրոն և Երկիր Մեդիա) ամենադիտվող եթերաժամին՝ 51-ից մինչև 80 րոպե տևողությամբ: Այս լուսաբանումը չէր բխում լրատվամիջոցների կողմից՝ նախագահի գործունեությունը ներկայացնելու անհրաժեշտությունից և տրամադրվել է անվճար՝ ընձեռելով անհարկի առավելություն սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներին»,- գրված է զեկույցում:
 
Դիտորդական խումբն անդրադարձել է նաև նոյեմբերի 6-ից, Հ1-ով հեռարձակվող «Եռանկյունի»հեռուստաշոուին, որը վարում է գիտության և կրթության նախարար, ՀՀԿ փոխնախագահ և «Այո» շտաբի անդամ Արմեն Աշոտյանը: Ըստ դիտարկման, մինչ հանրաքվեն այդ հաղորդաշարի 5 թողարկումներից 2 երկուսը նվիրված են եղել  հանրաքվեին: «Նման պրակտիկան, թեև արգելված չէ օրենքով, ստեղծել շահերի բախման ընկալում և կասկածի տակ է դրել հանրային հեռուսաալիքի անկողմնակալությունը»,- նշում են զեկույցի հեղինակներն ու հավելում, որ ՀՌԱՀ-ը, սեփական նախաձեռնությամբ գնահատել է «Եռանկյունի» թոք-շոուն և կանխակալ լուսաբանման կամ մասնակիցներին անհավասար մոտեցման որևէ նախապայման չի գտնել: Իսկ ինչ վերաբերում է շոուի վարողի հանրային և կուսակցական դիրքին, ապա ՀՌԱՀ-ը տեղեկացրել է, որ պաշտոնյաները իրավունք ունեն ներգրաված լինել ստեղծագործական գործունեության մեջ իրենց աշխատանքային ժամից դուրս, և, որ շոու վարելը ստեղծագործական գործունեություն է ու չի խախտում որևէ օրենք: 
 
Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքների բողոքարկմանը, դիտորդական խումբը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրությունը նման իրավունք միայն ՀՀ Նախագահին և ԱԺ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդին է նման իրավունք ընձեռում: «Դիմումներ ներկայացնելու նման սահմանափակ իրավական կարգավիճակը կասկածի տակ է դնում հանրաքվեի շահագրգիռ կողմերի դատական պաշտպանության առկայությունը: Վեճերի լուծման արժանահավատությունը խաթարվել էր հանրաքվեի վարչարարության և դատարանների նկատմամբ վստահության պակասի պատճառով»,- ասված է ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի`սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցում:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

20:26 05/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԸնտրախախտումների վերաբերյալ հարուցված 67 քրեական գործերից 2-ով մեղադրական դատավճիռ է կայացվել
19:15 05/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԸնտրախախտումների վերաբերյալ քանի՞ գործ է ուղարկվել դատարան՝ ՀՔԾ-ի և ՔԿ-ի կողմից
17:32 03/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԱվարտվել է թիվ 29/25 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
18:02 01/02/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՀանրաքվեի խախտումներով 13 քրեական գործ ուղարկվել է դատարան
18:37 29/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՔննչական կոմիտեի վարույթում ընտրախախտումների վերաբերյալ քննվող 10 քրեական գործ ուղարկվել է դատարան
18:31 29/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՉորս անձի մեղադրանք է առաջադրվել թիվ 10/20 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար
17:08 29/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներ20 քրեական գործով 20 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
16:50 29/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՄեղադրանք է առաջադրվել թիվ 1/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին
21:00 27/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներԹիվ 5/21 տեղամասային հանձնաժողովի անդամին մեղադրանք է առաջադրվել՝ երեք անձանց փոխարեն քվեարկելու համար
15:45 23/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՊարզվել են թիվ 34/01, 35/37, թիվ 34/06, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները

Տեսանյութեր

02/26/2020   16:18 ՊՆ-ն սահմանափակել է զինծառայողների հետ հաղորդակցությունը

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]