ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու է լրագրողն ազատվել աշխատանքից. իրավապաշտպան ՀԿ-ն` քաղաքական ենթատեքստի մասին 02/06/2016 23:36 | Քաղաքացիական իրավունք
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հանդես է եկել լրագրողին աշխատանքից ազատելը դատապարտող հայտարարությամբ` նշելով, որ այն քաղաքական ենթատեքստ ունի:
Կազմակերպության անունից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հայաստանում լրագրողները գործատուների և ոչ միայն գործատուների թիրախում են գտնվում, և քչերն են պայքարում սեփական իրավունքների պաշտպանության համար,որովհետև այդպիսով էլ վտանգվում է նրանց աշխատանքը: Նման դեպք գրանցվել է օրեր առաջ:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը հայտնի է դարձել, որ ԱԺ-ի էթիկայի նորմերի պահպանման, ԱԺ կանոնակարգին հավատարիմ մնալու համար լրագրող Լիլիթ Լալայանը ոչ թե խրախուսվել, այլ հեռացվել է աշխատանքից խմբագրի որոշմամբ: Henaran.am լրատվական գործակալությունը աշխատանքից հեռացրել է լրագրող Լիլիթ Լալայանին այն բանից հետո, երբ ԱԺ Էթիկայի հանձնաժողով վարույթ է ընդունել ԱԺ 7 պատգամավորների դեմ Լալայանի դիմումը: Թեև Henaran.am-ի խմբագիր Լիլիթ Դավթյանը պաշտոնապես չի մեկնաբանում աշխատանքի հեռացման պատճառը, սակայն ակնհայտ է, որ հեռացման հիմքում ընկած է էթիկայի հանձնաժողով լրագրողի դիմումը, որովհետև խմբագիրը լրագրողին աշխատանքից հեռացնելու մասին որոշումը կայացրել է հունվարի 21-ին, երբ հունվարի 20-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովը գործը վարույթ է ընդունել՝ լրագրողի դիմումը համարելով հիմնավոր։ Խմբագիրը նման որոշում կայացրել է այն դեպքում, երբ լրագրողը նույնիսկ Henaran.am-ի անունից չի դիմել, այլ իր երկրորդ աշխատավայրի համար պատրաստված տեղեկատվական նյութերի հիման վրա:
Չնայած խմբագիրը պաշտոնապես չի նշում ազատման պատճառը, սակայն այդ ակնհայտ է, որովհետև էթիկայի նորմերը խախտող յոթ պատգամավորներից վեցը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներ են. ԱԺ Հանրապետական խմբակցությունից` Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը և Արշակ Մխիթարյանը, և «ԲՀ» խմբակցությունից` Բազմասեր Առաքելյանը: Նրանք խախտել են պատգամավորական էթիկայի նորմերը և նախորդ տարվա ավարտին արտահերթ նիստերի ժամանակ քվեարկել բացակա գործընկերների փոխարեն: Հետևաբար, լրագրողը հեռացվել է աշխատանքից խմբագրի քաղաքական հայացքներին չենթարկվելու համար: Լրագրողին աշխատանքից ազատելը քաղաքական ենթատեքստ է պարունակում, ինչը խիստ դատապարտելի է: Խմբագրի կողմից լրագրողին աշխատանքից հեռացնելը կարող է նախադեպ դառնալ լռեցնելու այն լրագրողներին, ովքեր կբարձրաձայնեն ԱԺ-ում և քաղաքական դաշտում նմանատիպ խախտումների մասին, ինչ էլ իր հերթին կբերի խոսքի անազատության: «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար անընդունելի և խիստ դատապարտելի է նման վարվելակերպը, առավել ևս զարմանալի, երբ լրագրողի ազատ գործելու իրավունքը խախտվում է խմբագրի կողմից, ով իրականում պետք է պայքարի խոսքի անազատության ու լրագրողի գործունեության խոչընդոտումների դեմ, այլ ոչ թե լրագրողին ծառայեցնի սեփական շահերի ու քաղաքական հայացքների համար»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ