Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Աղջիկ փախցնելը ոչ թե ազգային ավանդույթ է, այլ՝ քրեական հանցագործություն 01/25/2016   17:30  |  Քրեական խրոնիկոն

 
Հունվարի 24-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր  Ս.Մարաբյանի նախագահությամբ, Ապարան քաղաքում, դռնբաց դատական նիստում արագացված կարգով քննեց Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղից 4 երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործն ու նրանց դատապարտեց 4 տարվա ազատազրկման: 
 
Եզդի և հայ երիտասարդները մեղադրվում էին «աղջիկ փախցնելու» կամ, ինչպես ՀՀ Քրեական օրենսգիրքն է բնորոշում, մարդու առևանգման մեջ, այն էլ` մի քանի անձանց կողմից և անչափահասի առևանգման: 
 
Քրեական այս հանցագործությունն սկսվել էր իբրև ամենասովորական սիրային պատմություն: Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի անչափահաս բնակիչ Ռոբերտ Բրոյանը սիրահարվել էր համագյուղացի աղջկան` անչափահաս Գոհարին, ու որոշել ամուսնանալ նրա հետ:
 
Տղայի սիրո մասին իմանալով` հորեղբայրը` Ռոստամ Բրոյանը, հոր հորեղբորորդի Ազիզ Բրոյանը, համագյուղացիներ Ռոմիկ Միրզոյանն ու Ահմադ Հսոյանը որոշել էին յուրովի օգնել նրան: 
 
2015թ. հունվարի 25-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, նրանք Գոհարի նկատմամբ բռնություն գործադրելով՝ դուրս էին բերել իր տնից, նրա կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան ու «փախցրել»:
 
Իսկ «փախցնելու» պատճառն այն է, որ Գոհարի ընտանիքն այլ հավատքի է դավանում և օրինական կարգով նրան սիրահարված տղայի հետ չէին համաձայնի ամուսնացնել:
 
Դրա համար էլ տղամարդիկ գաղտագողի մտել էին տուն, ընտանիքի անդամներից թաքուն առևանգել աղջկան ու բռնի ուժով նստեցնելով ավտոմեքենան՝ տարել:
 
Եվ այսպես, ամբստանյալները թեև ընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքն, ու դատավարությունն իրականացվեց արագացված կարգով, այդուհանդերձ, ցանկանում ենք կանգ առնել դատարանի ներկայացրած որոշ մեկնաբանությունների վրա: 
 
Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալների կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի գնահատմանը, արձանագրում է հետևյալը.
 
Ամբաստանյալներին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասը հանդիսանում է ծանր հանցագործություն, իսկ դրա սանկցիան նախատեսում է պատիժ՝ բացառապես ազատազրկման ձևով, ընդ որում՝ 4-8 տարի ժամկետով:
 
Դատելով սանկցիայի նվազագույն չափից՝ դատարանն արձանագրում է, որ այն առավել բարձր հանրային վտանգավորությամբ է օժտված, քանի որ սանկցիայի նվազագույն չափը՝ 4 տարի ժամկետով ազատազրկումը, գրեթե մոտ է ծանր հանցագործությունների հաշվարկման հիմք հանդիսացող պատժի այն նվազագույն շեմին՝ հինգ տարուն, որից բարձր ազատազրկումը՝ մինչև 10 տարի ժամկետով, հիմք է արարքը դասելու ծանր հանցագործությունների շարքին:
 
Օրենսդրի կողմից ծանրացուցիչ հանգամանքներում «Մարդուն առևանգելը» հանցավոր արարքի համար 4-8 տարի ժամկետով ազատազրկում նախատեսելը և, ըստ այդմ, նաև ծանր հանցագործությունների շարքին դասելը, պայմանավորված է քրեաիրավական պաշտպանության տակ վերցված սոցիալական բարիքի կամ բարիքների նշանակությամբ և դրանց դեմ ուղղված ոտնձգությունները կանխելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ: 
 
Դատարանի գնահատմամբ՝ այդպիսի արժեք է նախևառաջ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անձի անձնական և ֆիզիկական ազատությունը, երեխայի իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, առողջությունը՝ որպես հանցագործության անմիջական օբյեկտ: 
 
Սույն քրեական գործի հանգամանքների պայմաններում այդպիսիք են հանդիսանում կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը և խտրականության արգելքը, ամուսնանալու ազատությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը, բնակարանի անձեռնմխելիությունը և այլն: 
 
Դատարանի հետևությունը նախևառաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ ամբաստանյալներին մեղսագրվում է միանգամից երկու ծանրացնող հանգամանքների պայմաններում մարդուն առևանգելու արարքի կատարումը, այն է՝ նախնական համաձայնությամբ խմբի կողմից անչափահասին առևանգելը: 
 
Ամբաստանյալների և նրանց կատարած արարքի առավել բարձր հանրային վտանգավորության մասին է վկայում նաև այն շարժառիթը և նպատակը, որով առաջնորդվել են վերջինները: 
 
16 տարեկան անչափահասի կամքին հակառակ, ամուսնանալուն հարկադրելու նպատակով և շարժառիթով կատարված առևանգումը, որ. ըստ պաշտպանի, մեղմացնող հանգամանքի դեր է կատարում, քանի որ ընտանիք կազմելու վեհ նպատակ է հետապնդել, դատարանի համոզմամբ, ճիշտ հակառակի մասին են վկայում` կատարած արարքի առավել բարձր հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի մասին: 
 
Դատարանի հետևությունները պայմանավորված են նախևառաջ այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի մի շարք կոնվենցիաներով, հռչակագրերով, բանաձևերով և հանձնարարականներով ամրագրված է. 
 
1) կանայք և տղամարդիկ իրավահավասար են, սեռի հիմքով խտրականությունն արգելվում է,
2) ամուսնությունը կարող է կնքվել միայն երկու կողմերի լրիվ և ազատ կամահայտնությամբ, որը պետք է արտահայտվի իրենց կողմից անձամբ օրենքին համապատասխան,
3) չափահասության տարիքի հասած տղամարդիկ և կանայք իրավունք ունեն առանց որևէ սահմանափակման ամուսնանալու և հիմնելու ընտանիք, ընդ որում՝ նրանք օգտվում են հավասար իրավունքներով ամուսնանալու հարցում ինչպես ամուսնության մեջ մտնելու, այնպես էլ՝ ամուսնության ընթացքում և դրա լուծելու դեպքում:
 
Մինչդեռ սույն քրեական գործի փաստական հանգամանքներից երևում է, որ տղամարդը՝ տվյալ դեպքում Ռոբերտ Բրոյանը, առևանգված աղջկա փոխարեն որոշել է տնօրինել նրա իրավունքներն ու ազատությունները՝ կատարել է ամուսնու ընտրություն և որոշել է, որ տուժողը պետք է ամուսնանա և ընտանիք կազմի իր հետ, իրենից ունենա երեխաներ և այլն, և սույն քրեական գործով ամբաստանյալներ Ռոստամ Բրոյանի, Ռոմիկ Միրզոյանի, Ազիզ Բրոյանի և Ահմադ Հսոյանի հետ որոշել են այդ նպատակի իրականացման համար տուժողին առևանգել և նրա կամքին հակառակ, բռնություն կիրառելով նրան հարկադրել ամուսնանալու Ռոբերտ Բրոյանի հետ:
 
Դատարանի համար առավել ուշագրավ է այն, որ այդ ամենը պաշտպանական կողմը ներկայացնում և հիմնավորում է ազգային փոքրամասնությանը պատկանելու հանգամանքով այն դեպքում, երբ հենց այդ հիմքով նման պատճառաբանություններն ուղղակիորեն հակասում են «ազգային փոքրամասնությանը պատկանելու» հիմքով խտրականության արգելքի սկզբունքի գաղափարախոսությանը, որոնք ամրագրված են միջազգային և ներպետական իրավական ակտերով: 
 
Պաշտպանական կողմի տեսակետից, փաստորեն, ստացվում է, որ ազգությամբ եզդի ազգաբնակչության մոտ կանանց և տաղամարդկանց իրավահավասարություն չկա, կինն իր կամքով ամուսին ընտրելու և ընտանիք կազմելու ազատություն չունի և այլն, նրա փոխարեն այդ իրավունքներն ու ազատություններն իրականացնում է տղամարդը միանձնյա, առանց կնոջ համաձայնության և կարծիքի, ընդ որում, ըստ պաշտպանի, դա բնական է ու իրավաչափ:
 
Մինչդեռ, հենց այդ գաղափարախոսությունը, պրակտիկան և սովորույթները փոփոխելու պարտականություն է դրված ՄԱԿ-ի անդամ յուրաքանչյուր պետության վրա՝ ըստ «Ամուսնանալու համաձայնություն տալու, ամուսնության տարիքի և ամուսնության գրանցման» մասին ՄԱԿ-ի 1962 թվականի նոյեմբերի 7-ի և «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» մասին 1981 թվականի սեպտեմբերի 3-ի Կոնվենցիաների: 
 
Դատարանի գնահատմամբ՝ հենց այդ պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ էր պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդիրը՝ 2003 թվականին ընդունված և գործող ՀՀ քրեական օրենսգրքով հրաժարվել է նախկին՝ 1961 թվականի քրեական օրենսգրքում նախատեսված «ամուսնության նպատակով աղջկան առևանգելու» արտոնյալ հատուկ հանցակազմից (118-րդ հոդված) և իրավամբ այդ նպատակը, շարժառիթը չի առանձնացրել նաև որևէ հանցակազմի, այդ թվում՝ առևանգման հանցակազմի հատկանիշ կամ տարր, հատկապես մեղմացման առումով ինչպես նախկինում էր. հիշյալ արարքի համար նախատեսված էր պատիժ ազատազրկման ձևով մինչև 2 տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով:
 
Դատարանի համար առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ սույն քրեական գործով տուժողը եղել է ոչ միայն անչափահաս (16 տարեկան), այլև հանցանքի կատարման պահին լրացած չի եղել նաև նրա օրենքով նախատեսված ամուսնության նվազագույն տարիքը, այն է՝ 17 տարին: Դատարանի գնահատմամբ՝ այս հանգամանքն ավելի է բարձրացնում կոնկրետ դեպքում կատարված հանցագործության հանրային վտանգավորությունը, քանի որ ինչպես նշվեց՝ միջազգային իրավական ակտերով ուղղակիորեն ամրագրված է երեխաներին ամուսնացնելու նվազագույն տարիքի սահմանման անհրաժեշտությունը և դրա պահպանման պետության պոզիտիվ պարտականությունը և այդ տարիքը չլրացած անձանց ամուսնության արգելքը: 
 
Հետևաբար, դատարանի գնահատմամբ՝ ամբաստանյալները 16 տարեկան անչափահաս տուժողին նրա կամքին հակառակ ամուսնանալուն հարկադրելու նպատակով և բռնություն կիրառելով առևանգելով, ոտնձգել են ոչ միայն անչափահաս տուժողի ազատության, առողջության և այլ արժեքների նկատմամբ, այլև երեխայի իրավունքների, ազատությունների, օրինական շահերի, ինչպես նաև ամուսնանալու ազատության, տղամարդկանց հետ իրավահավասարության և դրա հետ կապված այլ արժեքների նկատմամբ: Դատարանի կարծիքով՝ հենց սրանում էլ արտահայտվում է սույն հանցագործության առավել բարձր հանրային վտանգավորությունը:
 
Անդրադառնալով կոնկրետ դեպքում ամբաստանյալների կատարած գործողությունների հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի գնահատմանը, դատարանը ընդգծում է, որ ամբաստանյալները գործել են հանդուգն և արարքը կատարել են բնակարան մուտք գործելով: Ամբաստանյալ Ռոստամ Բրոյանը խոհանոցում գտնվող անձանց վրա դուռը փակելով, իսկ Ազիզ Բրոյանը տուժողին օգնության հասած անչափահաս Սաշա Մհոյանին բռնելով, որպեսզի Ռ.Միրզոյանը և Ա.Հսոյանը կարողանան առանց խոչընդոտների տուժողին բնակարանից դուրս բերեն և տեղավորեն մեքենան, ըստ էության ոտնձգել են ոչ միայն տուժողի, այլև տուժողի հարազատների իրավունքների և օրինական շահերի նկատմամբ. տուժողի հարազատները իրենց սեփական բնակարանում զրկվել են ազատ տեղաշարժվելու և անչափահաս Գ.Մհոյանին օգնության հասնելու հնարավորությունից: Դատարանը ուշադրության է արժանացնում հատկապես այն, որ տուժողի մայրը՝ Զ.Մհոյանը հանցանքը կատարելու պահին եղել է հղի, երբ նրա ներկայությամբ և նրա վրա խոհանոցի դուռը փակելով, դստերը բռնություն կիրառելով առևանգել են իր մոտից և նա չի կարողացել որևէ օգնություն ցույց տալ:
 
Դատարանի գնահատմամբ՝ այս հանգամանքները վկայում են ամբաստանյալների «հանդգնության» և ըստ այդմ՝ ինչպես նրանց, այնպես էլ նրանց կատարած արարքի առավել բարձր հանրային վտանգավորության մասին: Դատարանի կարծիքով՝ ամբաստանյալների վարքագիծն իրենում պարունակում է ցինիզմի, դաժանության, իրենց առավելությունն ընդգծելու տարրեր: 
 
Դատարանը նաև ուշադրություն է հրչավիրում այն փաստին, որ մինչև առևանգելը գոհարն ու Ռոբերտը չեն շփվել միմյանց հետ, թեև եղել են համադասարանցիներ, վերջինը նույնիսկ հասկացնել չի տվել տուժողին, որ իր նկատմամբ զգացմունք ունի, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, ինչպես նաև այն, որ թեև տուժողը բողոք չի ներկայացրել, սակայն չի էլ ամուսնացել Ռ.Բրոյանի հետ:
 
Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ ամբաստանյալները առևանգումը կազմակերպել և իրականացրել են այն դեպքում, երբ տեղեկացված են եղել, որ հնարավոր է տուժողին ամուսնացնեն այլ անձի հետ: Այս համատեքստում Դատարանի համար սկզբունքային նշանակություն ունի նաև այն, որ տուժողին առևանգելը պայմանավորված է եղել նրա կրոնական համոզմունքներով, քանի որ ամբաստանյալները գիտակցելով, որ զուտ կրոնական համոզմունքներից ելնելով տուժողը չի ամուսնանա Ռոբերտ Բրոյանի հետ, որոշել են ամուսնության հարցը լուծել հանցավոր ճանապարհով: 
 
Դատարանի գնահատմամբ այս հանգամանքը, ըստ էության, ոտնձգություն է նաև տուժողի կրոնական համոզմունքների նկատմամբ: Այլ կերպ՝ ամբաստանյալները որոշելով կրոնական համոզմունքներին հակառակ հարկադրել տուժողին ամուսնանալ այլ դավանանք ունեցող անձի հետ, որի հետ տուժողը չէր ամուսնանա զուտ այդ հիմքով, փաստորեն, ոտնձգել են նաև տուժողի կրոնական համոզմունքների նկատմամբ: 
 
Դատարանն անդրադառնալով՝ «տուժողին ծնողներին կամավոր վերադարձնելու հանգամանքին», գտնում է, որ պաշտպանական կողմի գնահատականները չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը, քանի որ տուժողին ծնողներին վերադարձնելը տեղի է ունեցել ոչ թե ժամեր անց, այլ հաջորդ օրը, ընդ որում՝ այն պարագայում, երբ տուժողը չի համաձայնվել ամուսնանալ Ռոբերտ Բրոյանի հետ և երբ արդեն իսկ հարուցված է եղել քրեական գործ և ձեռնարկվել համապատասխան միջոցներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: 
 
Առևանգումից որոշ ժամանակ անց ամբաստանյալները տեղյակ են եղել, որ Զ.Մհոյանի բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ և կատարվում է քննություն, սակայն նրանք տուժողին տեղափոխել են քաղաք Հրազդան և գիշերը պահել իրենց բարեկամների տանը, այսինքն՝ դժվար է ասվածը գնահատել որպես զղջում, երբ հարկադրված տուժողին վերադարձրել են և կամովին ներկայացել ոստիկանություն:
 
 

Հարակից հրապարակումներ`

18:05 30/12/2015  |  Քրեական խրոնիկոնԱրմենն ամուսնության նպատակով հատուկ ծառայություն իրականացնող ընկերների հետ միասին առևանգել է Սյուզաննային. քրեական գործը վարույթ է ընդունվել
19:52 01/12/2015  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքում 19-ամյա աղջկան առևանգելու համար երկու անձի մեղադրանք է առաջադրվել
17:48 18/04/2015  |  Քրեական խրոնիկոնԱռևանգել է աղջկան, բայց համոզվելով, որ իրեն չի սիրում՝ վերադարձրել
15:30 21/03/2015  |  Քրեական խրոնիկոնԼոռիում առեւանգել են 23-ամյա աղջկա
20:35 25/02/2015  |  Քրեական խրոնիկոնՍյունիքում առեւանգել են 19-ամյա աղջկա. ահազանգել է աղջկա բղավոցները լսած քաղաքացին
12:31 20/02/2015  |  Քրեական խրոնիկոնՊարարվեստի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհուն առևանգել են
12:14 09/02/2015  |  Քրեական խրոնիկոնճանապարհային ոստիկանները թույլ չեն տվել աղջկան առևանգել՝ ամուսնանալու համար
17:27 02/02/2015  |  Քրեական խրոնիկոնԱռևանգված աղջկա հարազատներն ատրճանակով սպառնացել են փախցնել տվյալ ընտանիքի հարսին, եթե իրենց աղջկան չվերադարձնեն. Shamshyan
21:08 22/12/2014  |  Քրեական խրոնիկոնԱղջկան առևանգել է, հետո հետ վերադարձրել
17:33 30/08/2014  |  Քրեական խրոնիկոնՍեփական կնոջն առևանգելու համար ամուսինը դատապարտվեց, բայցև հաշտվեցին

Արխիվ

[]