Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Կինը կռացել է, որ նապաստակին բռնի, ձեռքը զենք է ընկել 01/16/2016   17:22  |  ԳՈՐԾ #

 
Գյումրիի 43-ամյա բնակչուհի Փառանձեմը մեղավոր է  ճանաչվել ապօրինի կերպով ձեռք բերված զենք ու ռազմամթերք պահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս)  և  մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով զուգորդված սուտ մատնություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) մեջ և դատապարտվել  9 ամսվա ազատազրկման:  
 
Գործով իրեղեն ապացույց ճանաչված,  «ՏՕԶ-8մ» մոդելի 5.6 մմ տրամաչափի սպորտային-որսորդական ակոսափող  հրազենը և  «Մարգոլին» տեսակի ատրճանակի, գործարանային արտադրության ռազմամթերք հանդիսացող սպորտային-որսորդական 5.6 մմ տրամաչափի օղակավոր բոցավառման ակոսափող հրազենի մեկ փամփուշտը թողնվել է  ՀՀ ոստիկանության ՓԳՎ-ի տնօրինությանը՝ դատավճիռը օրինական ուժ ստանալուց հետո, իսկ ոստիկանության Ախուրյանի բաժնում Փառանձեմի կողմից 2015թ.-ի մայիսի 25-ին տրված հաղորդման արձանագրությունը թողնվել  է  քրեական գործում:
 
Նախաքննական մարմինը հիշյալ երկու հոդվածներով  Փառանձեմին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա 2015թ.-ի մայիս ամսի սկզբին, չպարզված օրը, Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի 9-րդ փողոցի իրենց 10-րդ տանը, պահեստարան հանդիսացող օժանդակ շինությունից ապօրինի կերպով ձեռք է բերել ու իր հիշյալ տանը պահել «ՏՕԶ-8մ» մոդելի, 5.6 մմ տրամաչափի սպորտային-որսորդական ակոսափող հրազեն և ռազմամթերք հանդիսացող սպորտային-որսորդական 5.6 մմ տրամաչափի օղակավոր բոցավառման ակոսափող հրազենի մեկ փամփուշտ, իսկ 2015թ.-ի մայիսի 25-ին, կատարել է սուտ մատնություն զուգորդված մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով:
 
Առաջադրված մեղադրանքում Փառանձեմն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ 2015 թվականի մայիսի 25-ին իրենց տանը ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու հետ ու վերջինս վիճաբանության ընթացքում իրեն ասել է, որ ինքն այլևս իր երեխաների հետ նրա հայրական տանը չի բնակվելու: Քանի որ ինքը բնակվելու այլ տեղ չի ունեցել, զանգահարել է ոստիկանություն և հայտնել է, որ ամուսինն իր հետ վիճաբանել է, դրանից հետո իրենց տուն են գնացել ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցները, ում ինքը պատմել է ամուսնու հետ տեղի ունեցած վեճի մասին ու նաև, որդու ներկայությամբ վերջիններիս է տվել վերը նշված հրազենն ու փամփուշտը: Ամբաստանյալը ոստիկաններին հայտնել է նաև, որ մայիս ամսի սկզբներին ամուսնու եղբայրը  հիշյալ հրազենով իրեն սպանելու սպառնալիքներ է տվել: 
 
Ոստիկանության Ախուրյանի բաժնում՝  նախազգուշացվելով  ակնհայտ սուտ մատնություն կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին, ամբաստանյալը  տվել է հաղորդում, իսկ այնուհետև նաև բացատրություն ու ցուցմունք, որ ամուսնու եղբայրը  2015 թվականի մայիս ամսի սկզբներին մոր և  իր ամուսնու և իրեն հետ իր տանը վիճաբանելուց հետո գնացել է նրա տուն, այնտեղից վերցրել է հրազեն և, վերադառնալով իր տուն, իրենց տան բակում այդ հրազենով սպառնացել է սպանել իրեն և ինքն ու որդին դժվարությամբ այդ հրազենը վերցրել են նրա մոտից ու պահել են: Նշել է նաև, որ այդ հրազենը երկար տարիներ պատկանել է ամուսնու  եղբորն  ու ինքն այն տեսել է նրա տանը անկողնում պահված և երբեմն էլ նրա ձեռքին թաղում շուն կրակելու պատրվակով շրջելիս: 
 
Ամբաստանյալը հայտնել է, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը և ինքը վրդովված ու վիրավորված լինելու պատճառով է  տվել այդ հաղորդումը և ցուցմունքը, իսկ դրանից հետո երկար մտորելուց և մտատանջվելուց հետո, հասկացել է, որ սխալ է կատարել և զղջացել է իր արարքի համար: 
 
Իրականում հրազենը և դրա մեջ եղած փամփուշտը, որոնք ինքը հանձնել է ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցներին, պատկանել են իր հանգուցյալ սկեսրայրին, որի մասին տեղյակ է եղել դեռևս տարիներ առաջ, երբ սկեսրայրը կենդանի է եղել, սակայն այդ հրազենը երբեք չի տեսել սկեսրայրի կամ իրենց ընտանիքի մյուս անդամների մոտ ու չի իմացել, թե որտեղ է ամուսնու հայրն այն պահել մինչև իր մահը և թե որտեղ է հրազենը գտնվել նրա մահից հետո: Այդ հրազենը ամուսնու եղբորը  չի պատկանել, ինքն այն վերջինիս  տանը կամ նրա մոտ երբեք չի տեսել:
 
Իրենց տան բակում, իր և ամուսնու եղբոր  տների միջև գտնվում է կիսաքանդ պահեստարան շինություն, որն իրենց ու ամուսնու եղբոր անասնակերի, վառելիքի ընդհանուր պահեստարանն է: 2015 թվականի մայիս ամսի սկզբին, կոնկրետ օրը չի հիշում, գնացել է հիշյալ պահեստարան վառելիք բերելու համար: Երբ դուռը բացել ու ներս է մտել վառելիք վերցնելու, իր հետևից ներս է մտել նաև իրենց նապաստակներից մեկը,  վազել ու մտել է պահեստում խոտի հակերի տակ դրված մեծ խողովակներից մեկի մեջ, կռացել է, որ նապաստակին դուրս բերի այդ խողովակի միջից, ու այդ պահին, երբ ձեռքը մտցրել է խողովակի մեջ, որ նապաստակին բռնի, զգացել է, որ խողովակի մեջ ինչ-որ իր է եղել: Այն խողովակից դուրս է հանել ու տեսել է, որ  զենք է, որի մոդելն ու տեսակը չի իմացել: Հասկացել է, որ այն հանգուցյալ սկեսրայրի զենքն է եղել, քանի որ նրա մահից հետո այդ զենքը չեն կարողացել գտնել և ոչ ոք դրա տեղը չի իմացել և որևէ մեկի մոտ այն սկեսրայրի  մահից հետո տեսած չի եղել:
 
Սկզբում մտածել է կանչել ամուսնուն և նրա եղբորը  ու հայտնել զենքը գտնելու մասին, բայց հետո վախեցել է.   նրանք երկուսն էլ ալկոհոլ օգտագործելու սեր ունեն և զենքը նրանց հանձնելու դեպքում հնարավոր է հետագայում վատ հետևանքներ լինեն: Հետո մտածել է, որ ոստիկանություն կանչի ու զենքը հանձնի նրանց, երբ ամուսինն ու նրա եղբայրը  տանը չլինեն, որպեսզի նրանք չիմանան զենքը գտնելու և այն հանձնելու մասին, որ հետագայում վիճաբանության առիթ չդառնա: Զենքը դրել է նույն խողովակի մեջ, վառելիքը վերցրել ու վերադարձել է տուն: Զենքի մասին ոչ ոքի չի հայտնել ու իրեն այնպես է պահել, որ ոչ ոք իր մոտ կասկածելի ոչինչ չի նկատել:
 
Նույն օրը գիշերը, երբ ընտանիքի բոլոր անդամները քնած են եղել, դուրս է եկել տնից, գնացել  պահեստարան, այնտեղից վերցրել է զենքն ու, իր հետ տանելով տուն, այն պահել է իր ու ամուսնու ննջասենյակում դրված պահեստային անկողնու մահճակալի տակ: Զենքը դրել է այնտեղ, քանի որ իր սենյակում միայն ինքն է մաքրություն անում, և ոչ ոք բացի իրենից այդ տեղերը չի ուսումնասիրել: Դրանից հետո, մի քանի անգամ որոշել է ահազանգել ոստիկանություն և հայտնել զենքի մասին, բայց հետո վախեցել է, մտածելով, որ կարող է ոստիկանությունում իր պատմածին չհավատան և ինքն անիմաստ խնդիրների մեջ ընկնի ու վախենալով կրկին շարունակել է այդ զենքը պահել նույն տեղում մինչև 2015 թվականի մայիսի 25-ին այն ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցներին հանձնելը և սուտ մատնություն կատարելը: 
 
Ամբաստանյալը հայտնել է, որ ինքն այդ կերպ է վարվել, քանի որ շատ վիրավորված է եղել ամուսնու եղբոր ու ամուսնու  քայլերից ու մտածել, որ այդ կերպ կկարողանա վախեցնել նրանց, որ վերջիններս իրեն այլևս չվիրավորեն ու չուզենան իրեն ու երեխաներին տնից դուրս անել:   Հետագայում հասկացել է, որ սխալ է կատարել, բայց վախեցել է պատասխանատվության ենթարկվելուց ու ցուցմունքի մեջ նույնպես նշել է նույն կերպ: 
 
Դատարանը գտել է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ապացուցված է,  և նրա արարքը ճիշտ է որակված: 
 
Փառանձեմն արդեն բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, խնդրում է բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2015թ. դատավճիռը՝  պատժի մասով,  և որոշում կայացնել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ:
 
 

Հարակից հրապարակումներ`

18:08 04/12/2015  |  Քրեական խրոնիկոնԽանդի հողի վրա վիճաբանել են ու կինը պատժել է փաստացի ամուսնուն՝ նրան մեղադրելով կողոպուտի մեջ
12:10 12/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱսել էր` իբր ոստիկանները պարտադրել են քննիչին կաշառք տալու վերաբերյալ հաղորդում տալ
17:43 02/11/2015  |  Քրեական խրոնիկոնՍուտ մատնության թիրախը հայրն ու եղբայրն էին
13:14 28/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ
12:07 12/10/2015  |  Քրեական խրոնիկոնԿինը սուտ մատնություն է կատարել ԱԱԾ աշխատակցի դեմ
13:52 16/05/2015  |  Քրեական խրոնիկոնԱպօրինի կերպով զենք և ռազմամթերք իրացնելու գործը տեղափոխվել է ՀՔԾ վարույթ
16:11 17/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԹուրքիայում ձեռք է բերել թմրամիջոց և զենք ու տեղափոխել Հայաստան
13:25 31/03/2015  |  Քրեական խրոնիկոնԹմրամիջոց իրացնելու մասին սուտ մատնություն և կնոջ նկատմամբ ավազակային հարձակում. նախաքննությունն ավարտվել է
12:35 24/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հատուկ ծառայություն իրականացնող անձն ապօրինի զենքով սպանության սպառնալիք է տվել
21:46 18/03/2015  |  Քրեական խրոնիկոնԲժշկական կենտրոնի բակից բերման ենթարկվածի մոտ հայտնաբերվել է «Բերետա» ատրճանակ

Արխիվ

[]