Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Քանի դեռ ստորագրված չէ զինադադարի հաստատման մասին վերջնական պայմանագիր, պատերազմի վերսկսման վտանգն իրական է. ՊԲ հրամանատար 12/31/2015   20:16  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

2016  թ. ընթացքում բոլոր գործընթացները նպատակաուղղված են լինելու պահպանել պաշտպանության բանակի՝ տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը լինելու համբավը: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը`  պատասխանելով «Ազատ Արցախ» թերթի հարցերին:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

- Տարեմուտ է… Ասել է թե՝ եկել է հաջողությունները ժողովելու ժամանակը, հաշվետվությունների ժամանկը: Ի՞նչ տվեց մեզ (մեր ժողովրդին) 2015թ. բանակային տարին:

– Անցնող 2015 թվականն Արցախի զինված ուժերի համար հաջող և արդյունավետ տարի էր բանակաշինության տեսանկյունից: Հետադարձ հայացք ձգելով՝ կարելի է վստահորեն նշել, որ տարվա ընթացքում նախատեսված ու անցկացված բանակի ղեկավարման համակարգի, շտաբերի, բոլոր աստիճանի հրամանատարների ու նրանց ենթակա անձնակազմի մարտավարամասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեսական ու գործնական պարապմունքները, մարտական հրաձգությամբ զորավարժությունները, արդի պահանջներին համահունչ սպառազինությամբ ու զինտեխնիկայով համալրումը նպաստել են բանակի մարտունակության բարձրացմանը: Բացի վերոնշվածից, բավականին մեծ աշխատանք է տարվել առաջնային գծի ամրապնդման,  ինժեներական կառույցների ու արգելափակոցների ամրացման, մարտական հերթապահության կրման համար ավելի անվտանգ պայմանների ստեղծման և թիկունքային ապահովման ուղղությամբ: Ուշադրության կենտրոնում են եղել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության խնդիրները, ինչի արդյունքում շուրջ 200 ընտանիքներ այս տարի ամանորը կդիմավորեն իրենց նոր բնակարաններում: Սակայն այս ամենով հանդերձ, պաշտպանության բանակի ամենամեծ ձեռքբերումը համարում եմ մեր հայրենիքի սահմանների և ժողովրդի անվտանգության ապահովումը:

- Կխնդրեինք ընդհանուր ուրվագծերով ներկայացնել գալիք տարվա անելիքները:

 – Արդեն իմ կողմից հաստատվել է 2016 թվականի բանակային հիմնական միջոցառումների պլան-գրաֆիկը: Ինչպես նախորդ, այնպես էլ գալիք տարում պլանավորված բոլոր գործընթացները նպատակաուղղված են լինելու պահպանել պաշտպանության բանակի՝ տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը լինելու համբավը և նախորդ տարիների ձեռքբերումները հաշվի առնելով՝ ապահովել մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը:

- Լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգ տեսնում ե՞ք, եթե այո, ապա՝ ի՞նչ բնույթի…Ի՞նչ եք մտածում հակառակորդի, նրա իրական ուժերի ու գերագույն գլխավոր հրամանատարի կենսակերպ դարձրած հոխորտանքների առիթով:

– Քանի դեռ հակամարտող կողմերի միջև ստորագրված չէ զինադադարի հաստատման մասին վերջնական պայմանագիր, պատերազմի վերսկսման վտանգն իրական է: Պաշտպանության բանակն իր ամենօրյա գործունեության ընթացքում պատրաստվում է պատերազմի և հակազդող ու կանխարգելիչ գործողություններով ապահովում տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը: Որովհետև եթե խաղաղություն ես ցանկանում, միշտ պետք է պատերազմի պատրաստվես: Ադրբեջանական կողմի սադրիչ ու անհեռատես մարտավարության արդյունքում՝ լարվածությունը առաջնային գծում մեծացել է: Եթե տարիներ շարունակ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվում էր հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, ապա 2015թ. մարտից հակառակորդն աստիճանաբար մեծացրեց կիրառվող զինատեսակների տրամաչափը՝ օգտագործելով ականանետեր ու ռեակտիվ հրթիռային կայանքներ և 1994թ. մայիսին ստորագրված կրակի դադարեցման մասին համաձայնագրից ի վեր առաջին անգամ, գործողության մեջ դրեց 122 միլիմետրանոց Դ-30 տիպի հաուբից հրանոթ և տանկ: Իրավիճակի նման շարունակականության դեպքում, բացահայտ լայնածավալ գործողությունների հավանականությունը մեծ է:

Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ պետք է նշեմ, որ տարիներ շարունակ օգտագործելով Կասպյան ընդերքից ստացվող եկամուտները, Ադրբեջանը մեծ գումարներ էր ներդնում բանակի արդիականացման և սպառազինության ձեռք բերման նպատակով: Սակայն եթե ուշադրություն դարձնեք գնված միջոցներին, կտեսնեք, որ դրանց համարժեքն արդեն առկա է հայկական զինանոցում և որևէ կերպ ուժերի հարաբերակցությունը չի փոխվել: Իսկ Ադրբեջանի նախագահի հոխորտանքները մի քանի նպատակ են հետապնդում. առաջինը քաղաքականն է, որով փորձ է արվում ԼՂ հիմնախնդրով զբաղվող միջազգային կառույցների վրա ճնշում գործադրել՝ առաջնագծում անընդհատ սադրիչ գործողություններ հրահրելով և իրենց անհանդուրժողականությունը ցուցադրելով իրերի ներկա վիճակի նկատմամբ: Երկրորդ՝ Ալիևը բարձրագոչ հայտարարություններով փորձում է ադրբեջանցիների մոտ ռևանշիստական տրամադրություններ պահպանել՝ չբացառելով հիմնախնդրի կարգավորման ռազմական տարբերակը: Եվ երրորդ՝ հայկական կողմի վրա բարոյահոգեբանական ազդեցություն թողնելը:

- Այսօր, առավել քան երբևէ, կարևորվում է բանակ-հասարակություն կապի սերտացումը, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են, սակայն անելիքներն էլ քիչ չեն… Ձեր կարծիքը, վերաբերմունքը (գուցե և՝ առաջարկությունները) այդ առնչությամբ: Ի վերջո, բանակը սնուցող երակը հասարակությունն է:

– Պաշտպանության բանակի հրամանատարությունը մեծ տեղ է հատկացնում բանակ-հասարակություն կապերին և ամեն ինչ ձեռնարկել ու ձեռնարկում է նմանօրինակ դրսևորումներն ակտիվացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Այդ անխափան կապի շնորհիվ բանակը դարձել է ավելի բաց ու թափանցիկ կառույց: Այսօր գործում են պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը, զինվորական առօրյայով մտահոգ բազմաթիվ կազմակերպություններ, որոնք հաճախակի լինում են զորամասերում, առաջնագծում, սպայական ավաններում և փորձում են վեր հանել դեռևս լուծում պահանջող հարցերը: Զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների սահմանման և արատավոր բարքերի դեմ պայքարելու ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվել, բայց դեռևս կան անելիքներ: Սակայն արատավոր բարքերի դեմ բանակը միայնակ չի կարող էֆեկտիվ պայքարել: Այս ուղղությամբ անելիք ունեն բոլորը՝ սկսած ընտանիքներից, կրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններից, վերջացրած հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներով: Որովհետև միայն գաղափարապես ու հոգեբանորեն ճիշտ դաստիարակված և ծառայությանը գիտակցաբար մոտեցող  զինվորի միջոցով է հնարավոր դիմագրավել մեր առջև ծառացած մարտահրավերները:

- Ի՞նչպես և ո՞րտեղ եք պատրաստվում դիմավորել Ամանորը: Եվ, իհարկե, Ձեր բարեմաղթանքները մեր ողջ ժողովրդին ու զինվոր-զորականին:

– Ամանորը պատրաստվում եմ դիմավորել առաջնային գծում՝ դիրքապահ զինվորի հետ: Եվ օգտվելով առիթից՝ բանակի հրամանատարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՊԲ ողջ զինանձնակազմին, արցախյան ազատամարտի վետերաններին, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին ու մեր բոլոր հայրենակիցներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բոլորին մաղթում եմ անձնական երջանկություն, ստեղծագործ աշխատանք և անփորձանք ծառայություն՝ ի շահ մեր երկրի հետագա հզորացման: Թող 2016 թվականը մեր պետության, բանակի և ժողովրդի համար լինի խաղաղության ու նորանոր ձեռքբերումների տարի:


 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]