Թեմաներ
Երկուշաբթի 09 / 23 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/23/2019   17:12 Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն 09/23/2019   16:55 Սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է 09/23/2019   16:39 ԿԲ-ն երբևէ թույլ չէր տա որևէ ոտնձգություն՝ բանկային գաղտնիքի նկատմամբ. ԱԺ պատգամավոր (տեսանյութ) 09/23/2019   16:35 Ես տեսնում եմ բռնապետության հաստատման նախադրյալներ. հոգեբանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 09/23/2019   16:30 Ցավոք, նախկինում էլ իշխանության հովանավորյալների կողմից դաժան բռնության են ենթարկվել մեր զինվորականները և այժմ էլ փաստացի ոչինչ չի փոխվել. «Ազգային օրակարգ» 09/23/2019   16:19 Պացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի.Միքայել Մինասյան 09/23/2019   15:59 Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճը դրամատիկ ընթացք է ստանում. Նորայր Նորիկյան 09/23/2019   15:55 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին 09/23/2019   15:51 ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին 09/23/2019   15:36 Փոխգնդապետին ծեծելու գործով վկային զանգերով ահաբեկում են. պահեստազորի փոխգնդապետ 09/23/2019   15:32 Երկրի բուն խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը. Լեւոն Քոչարյան 09/23/2019   15:18 Ինքը լավ գիտի չէ՞, որ Վանեցյանին ուղարկել է տարբեր դատավորների մոտ՝ նրանց ապօրինի գործողություններ պարտադրելու... Գառնիկ Իսագուլյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) 09/23/2019   15:08 Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու հարցն այս պահին չի քննարկվում. ՔԿ 09/23/2019   15:06 Անգամ ավտոմեքենաների ակտիվ ներկրումը չի կանխել հայ-ամերիկյան առևտրի անկումը 09/23/2019   15:01 Երբ շուկայում դոլարի առատություն է, դա դեռ չի նշանակում, որ տնտեսության մեջ ակտիվությունը մեծ է 09/23/2019   14:57 Քաղաքացիներին պարտադրել են «Խութ» բարեգործական հիմնադրամին գումարներ փոխանցել. հարուցվել է քրեական գործ 09/23/2019   14:48 Ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ՝ ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար. Շարմազանով 09/23/2019   14:43 Եթե անգամ այս տարի հնարավոր չէ Ամուլսարի հարցով վերջնական որոշում կայացնել, գոնե նախնական որոշումն այնպիսին պետք է լինի, որ «Լիդիան Արմենիայի» մուտքը տարածք բացառվի. Ջերմուկցի 09/23/2019   14:38 Ադրբեջանական կողմը զինծառայողի դիակը վերցնելու համար դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին. Ընթանում է երկխոսություն 09/23/2019   14:32 Տեղումներ չեն սպասվում 09/23/2019   14:22 ՃՏՊ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանահապարին. կա տուժած 09/23/2019   14:20 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին 09/23/2019   14:18 Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին 09/23/2019   14:13 Մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի. Փաշինյանի մեսիջները՝ եկեղեցուն, մամուլին, դատարաններին 09/23/2019   14:03 Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. այս պահին նա կոմայի մեջ է (տեսանյութ) 09/23/2019   13:54 19-ամյա զինվորը ծանր վիրավորվել է զենքի հետ կանոնները խախտելու հետեւանքով. նոր մանրամասներ 09/23/2019   13:50 Աստված չանի Արա Մխիթարյանը մահանա. Բողոքի են դուրս եկել զինվորականները 09/23/2019   13:40 Բացահայտվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը. կասկածյալը ձերբակալվել է 09/23/2019   13:27 Միայն այն բանի պատճառով, որ Կառավարության վրա ճնշում են գործադրում՝ մենք չենք պատրաստվում Ամուլսարի հանքը փակել. Փաշինյան (տեսանյութ) 09/23/2019   13:21 Ժամանակն է, որ հայ ժողովուրդը զգա իր ստեղծարար ուժը և այն կիրառելու նպատակ դնի. վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված գալա ընդունելությանը 09/23/2019   13:14 «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում 09/23/2019   13:11 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Լոս Անջելեսի Գրանդ Փարքում հրավիրված հանրահավաքին 09/23/2019   12:34 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում. Արթուր Վանեցյանն արձագանքել է 09/23/2019   12:23 Բարի գալուստ պատժիչ Հայաստան 09/23/2019   12:17 Փոխգնդապետին ծեծի ենթարկելու միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր առնչությունն ստուգվում է 09/23/2019   12:08 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին 09/23/2019   12:05 ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ՀՀ էներգահամակարգում վթարի պատճառների քննության արդյունքները 09/23/2019   12:02 ԱԺ-ն ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների կատարելու խնդրահարույց նախագիծը. ընդդիմադիրները հետևողական են լինելու 09/23/2019   11:46 Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն ՀԲՃ 09/23/2019   11:39 Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՊԵԿ 09/23/2019   11:22 Չպարզված հանգամանքներում վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխում են Երևան 09/23/2019   11:14 Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները 09/23/2019   11:05 Լոս Անջելես քաղաքը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. ՀՀ վարչապետ 09/23/2019   11:01 ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել 09/23/2019   10:50 Վարչապետը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի փոխնահանգապետի և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ 09/23/2019   10:27 Չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել 09/23/2019   10:21 «Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը». Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին 09/23/2019   09:55 Դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձի ժամանակ հակառակորդը մեկ զոհ է տվել և հետ շպրտվել 09/23/2019   09:28 Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին 09/23/2019   09:25 Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին
09/23/2019   14:03 Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. այս պահին նա կոմայի մեջ է (տեսանյութ) 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/23/2019   12:34 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում. Արթուր Վանեցյանն արձագանքել է 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/23/2019   15:18 Ինքը լավ գիտի չէ՞, որ Վանեցյանին ուղարկել է տարբեր դատավորների մոտ՝ նրանց ապօրինի գործողություններ պարտադրելու... Գառնիկ Իսագուլյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) 09/23/2019   14:48 Ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ՝ ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար. Շարմազանով 09/23/2019   15:59 Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճը դրամատիկ ընթացք է ստանում. Նորայր Նորիկյան 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/23/2019   09:55 Դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձի ժամանակ հակառակորդը մեկ զոհ է տվել և հետ շպրտվել 09/23/2019   14:43 Եթե անգամ այս տարի հնարավոր չէ Ամուլսարի հարցով վերջնական որոշում կայացնել, գոնե նախնական որոշումն այնպիսին պետք է լինի, որ «Լիդիան Արմենիայի» մուտքը տարածք բացառվի. Ջերմուկցի 09/23/2019   13:50 Աստված չանի Արա Մխիթարյանը մահանա. Բողոքի են դուրս եկել զինվորականները 09/22/2019   15:39 Բժիշկները պատմել են, թե օրական քանի քայլ պետք է կատարեն տարբեր տարիքի մարդիկ 09/22/2019   22:13 Գիտնականները հայտնել են կյանքի տևողությունը երկարացնող հասարակ մթերքների անվանումները 09/22/2019   12:26 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով. սպասվում են տաք օրեր 09/23/2019   12:23 Բարի գալուստ պատժիչ Հայաստան 09/22/2019   23:31 Փոխգնդապետի ծեծի գործով մարզպետի օգնականը կալանավորվել է 09/22/2019   15:50 Անկախություն տանող ճանապարհին՝ պետականության հիմքերում կանգնած մարդիկ դիտարկվում էին «սվոյ և ոչ սվոյ կարգախոսի» մեջ. Կոռնիձորի Արո 09/23/2019   15:36 Փոխգնդապետին ծեծելու գործով վկային զանգերով ահաբեկում են. պահեստազորի փոխգնդապետ 09/22/2019   16:34 Մասնագետները պատմել են, թե ինչից է իրականում հայտնվում «գարեջրային փորը» 09/22/2019   13:52 Մոսկովյան գործարարի կինը պատվիրել է կուբացի սիրեկանին սպանել իր ամուսնուն

Քանի դեռ ստորագրված չէ զինադադարի հաստատման մասին վերջնական պայմանագիր, պատերազմի վերսկսման վտանգն իրական է. ՊԲ հրամանատար 12/31/2015   20:16  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

2016  թ. ընթացքում բոլոր գործընթացները նպատակաուղղված են լինելու պահպանել պաշտպանության բանակի՝ տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը լինելու համբավը: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը`  պատասխանելով «Ազատ Արցախ» թերթի հարցերին:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

- Տարեմուտ է… Ասել է թե՝ եկել է հաջողությունները ժողովելու ժամանակը, հաշվետվությունների ժամանկը: Ի՞նչ տվեց մեզ (մեր ժողովրդին) 2015թ. բանակային տարին:

– Անցնող 2015 թվականն Արցախի զինված ուժերի համար հաջող և արդյունավետ տարի էր բանակաշինության տեսանկյունից: Հետադարձ հայացք ձգելով՝ կարելի է վստահորեն նշել, որ տարվա ընթացքում նախատեսված ու անցկացված բանակի ղեկավարման համակարգի, շտաբերի, բոլոր աստիճանի հրամանատարների ու նրանց ենթակա անձնակազմի մարտավարամասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեսական ու գործնական պարապմունքները, մարտական հրաձգությամբ զորավարժությունները, արդի պահանջներին համահունչ սպառազինությամբ ու զինտեխնիկայով համալրումը նպաստել են բանակի մարտունակության բարձրացմանը: Բացի վերոնշվածից, բավականին մեծ աշխատանք է տարվել առաջնային գծի ամրապնդման,  ինժեներական կառույցների ու արգելափակոցների ամրացման, մարտական հերթապահության կրման համար ավելի անվտանգ պայմանների ստեղծման և թիկունքային ապահովման ուղղությամբ: Ուշադրության կենտրոնում են եղել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության խնդիրները, ինչի արդյունքում շուրջ 200 ընտանիքներ այս տարի ամանորը կդիմավորեն իրենց նոր բնակարաններում: Սակայն այս ամենով հանդերձ, պաշտպանության բանակի ամենամեծ ձեռքբերումը համարում եմ մեր հայրենիքի սահմանների և ժողովրդի անվտանգության ապահովումը:

- Կխնդրեինք ընդհանուր ուրվագծերով ներկայացնել գալիք տարվա անելիքները:

 – Արդեն իմ կողմից հաստատվել է 2016 թվականի բանակային հիմնական միջոցառումների պլան-գրաֆիկը: Ինչպես նախորդ, այնպես էլ գալիք տարում պլանավորված բոլոր գործընթացները նպատակաուղղված են լինելու պահպանել պաշտպանության բանակի՝ տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը լինելու համբավը և նախորդ տարիների ձեռքբերումները հաշվի առնելով՝ ապահովել մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը:

- Լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգ տեսնում ե՞ք, եթե այո, ապա՝ ի՞նչ բնույթի…Ի՞նչ եք մտածում հակառակորդի, նրա իրական ուժերի ու գերագույն գլխավոր հրամանատարի կենսակերպ դարձրած հոխորտանքների առիթով:

– Քանի դեռ հակամարտող կողմերի միջև ստորագրված չէ զինադադարի հաստատման մասին վերջնական պայմանագիր, պատերազմի վերսկսման վտանգն իրական է: Պաշտպանության բանակն իր ամենօրյա գործունեության ընթացքում պատրաստվում է պատերազմի և հակազդող ու կանխարգելիչ գործողություններով ապահովում տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը: Որովհետև եթե խաղաղություն ես ցանկանում, միշտ պետք է պատերազմի պատրաստվես: Ադրբեջանական կողմի սադրիչ ու անհեռատես մարտավարության արդյունքում՝ լարվածությունը առաջնային գծում մեծացել է: Եթե տարիներ շարունակ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվում էր հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, ապա 2015թ. մարտից հակառակորդն աստիճանաբար մեծացրեց կիրառվող զինատեսակների տրամաչափը՝ օգտագործելով ականանետեր ու ռեակտիվ հրթիռային կայանքներ և 1994թ. մայիսին ստորագրված կրակի դադարեցման մասին համաձայնագրից ի վեր առաջին անգամ, գործողության մեջ դրեց 122 միլիմետրանոց Դ-30 տիպի հաուբից հրանոթ և տանկ: Իրավիճակի նման շարունակականության դեպքում, բացահայտ լայնածավալ գործողությունների հավանականությունը մեծ է:

Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ պետք է նշեմ, որ տարիներ շարունակ օգտագործելով Կասպյան ընդերքից ստացվող եկամուտները, Ադրբեջանը մեծ գումարներ էր ներդնում բանակի արդիականացման և սպառազինության ձեռք բերման նպատակով: Սակայն եթե ուշադրություն դարձնեք գնված միջոցներին, կտեսնեք, որ դրանց համարժեքն արդեն առկա է հայկական զինանոցում և որևէ կերպ ուժերի հարաբերակցությունը չի փոխվել: Իսկ Ադրբեջանի նախագահի հոխորտանքները մի քանի նպատակ են հետապնդում. առաջինը քաղաքականն է, որով փորձ է արվում ԼՂ հիմնախնդրով զբաղվող միջազգային կառույցների վրա ճնշում գործադրել՝ առաջնագծում անընդհատ սադրիչ գործողություններ հրահրելով և իրենց անհանդուրժողականությունը ցուցադրելով իրերի ներկա վիճակի նկատմամբ: Երկրորդ՝ Ալիևը բարձրագոչ հայտարարություններով փորձում է ադրբեջանցիների մոտ ռևանշիստական տրամադրություններ պահպանել՝ չբացառելով հիմնախնդրի կարգավորման ռազմական տարբերակը: Եվ երրորդ՝ հայկական կողմի վրա բարոյահոգեբանական ազդեցություն թողնելը:

- Այսօր, առավել քան երբևէ, կարևորվում է բանակ-հասարակություն կապի սերտացումը, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են, սակայն անելիքներն էլ քիչ չեն… Ձեր կարծիքը, վերաբերմունքը (գուցե և՝ առաջարկությունները) այդ առնչությամբ: Ի վերջո, բանակը սնուցող երակը հասարակությունն է:

– Պաշտպանության բանակի հրամանատարությունը մեծ տեղ է հատկացնում բանակ-հասարակություն կապերին և ամեն ինչ ձեռնարկել ու ձեռնարկում է նմանօրինակ դրսևորումներն ակտիվացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Այդ անխափան կապի շնորհիվ բանակը դարձել է ավելի բաց ու թափանցիկ կառույց: Այսօր գործում են պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը, զինվորական առօրյայով մտահոգ բազմաթիվ կազմակերպություններ, որոնք հաճախակի լինում են զորամասերում, առաջնագծում, սպայական ավաններում և փորձում են վեր հանել դեռևս լուծում պահանջող հարցերը: Զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների սահմանման և արատավոր բարքերի դեմ պայքարելու ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվել, բայց դեռևս կան անելիքներ: Սակայն արատավոր բարքերի դեմ բանակը միայնակ չի կարող էֆեկտիվ պայքարել: Այս ուղղությամբ անելիք ունեն բոլորը՝ սկսած ընտանիքներից, կրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններից, վերջացրած հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներով: Որովհետև միայն գաղափարապես ու հոգեբանորեն ճիշտ դաստիարակված և ծառայությանը գիտակցաբար մոտեցող  զինվորի միջոցով է հնարավոր դիմագրավել մեր առջև ծառացած մարտահրավերները:

- Ի՞նչպես և ո՞րտեղ եք պատրաստվում դիմավորել Ամանորը: Եվ, իհարկե, Ձեր բարեմաղթանքները մեր ողջ ժողովրդին ու զինվոր-զորականին:

– Ամանորը պատրաստվում եմ դիմավորել առաջնային գծում՝ դիրքապահ զինվորի հետ: Եվ օգտվելով առիթից՝ բանակի հրամանատարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՊԲ ողջ զինանձնակազմին, արցախյան ազատամարտի վետերաններին, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին ու մեր բոլոր հայրենակիցներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բոլորին մաղթում եմ անձնական երջանկություն, ստեղծագործ աշխատանք և անփորձանք ծառայություն՝ ի շահ մեր երկրի հետագա հզորացման: Թող 2016 թվականը մեր պետության, բանակի և ժողովրդի համար լինի խաղաղության ու նորանոր ձեռքբերումների տարի:


 


Արխիվ

[]