Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ

Մեկ այլ քրեական գործով տրված ցուցմունքների պատճենները առանձին ապացույցներ չեն. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ 12/19/2015   11:13  |  Արդարացման դատավճիռներ

 
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը`  դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ,  ճանաչել և հռչակել է  Սահակ Սահակյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ  հոդվածով՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ,  և արդարացրել նրան, Սահակ  Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Ս.Սահակյանի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: 
 
Նախաքննական մարմնի կողմից  Սահակ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 22-ին ժամը 23-ի սահմաններում Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում գտնվող քարհանքի պահակատան տնակում իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով և օգտագործելով 14 տարին չլրացած 05.06.2000թ. ծնված աղջկա  անօգնական վիճակը, խաթարված ձևով սեքսուալ բնույթի այլ գործողություններ է կատարել նրա հետ: 
 
Նախաքննության մարմնի կողմից Սահակ  Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝  տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ  սեքսուալ բնույթի բռնի գործողությունները,  դատաքննության ընթացքում մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխվել է  և ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ  հոդվածով: 
 
Դատարանը՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմեր,  արձանագրում է, որ  օրենսդիրը սպառիչ կերպով թվարկել է քրեական դատավարությունում օգտագործվող ապացույցների տեսակները, որոնց թվում` որպես առանձին ապացույցի տեսակ, բացակայում են մեկ այլ քրեական գործով տուժողի, ամբսատանյալի, վկայի կամ օրինական ներկայացուցիչի մեկ այլ քրեական գործով տված ցուցմունքների պատճենները: Դրա փոխարեն, օրենսդիրը նախատեսել է դրանցում պարունակվող տվյալների` տվյալ գործի համար նշանակություն ունենալու դեպքում, որպես այլ փաստաթուղթ ապացույցի տեսակ օգտագործելու հնարավորություն` սահմանելով ամրագրման առանձնահատուկ ընթացակարգ:
 
Ապացույցների ձեռքբերման և ամրագրման թույլատրելիությունը կարգավորող նորմերից հետևում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել uտացված փաuտական տվյալների հավաuտիության վրա:
 
«Այսպիսով, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում»,- նշվում է արդարացման դատավճռում:
 
 Դատարանը  գտել  է, որ Սահակ  Սահակյանին նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու, այնուհետև դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ  հոդվածով նրան մեղադրանք առաջադրելու համար նախաքննության մարմինն իր տրամադրության տակ չի ունեցել կոնկրետ Սահակ Սահակյանի մեղքը հիմնավորող այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել, ամրագրվել և գործին են կցվել քրեադատավարական օրենքով սահմանված և թույլատրելի համարվող կարգով: Հետևաբար, բացակայել է Սահակ  Սահակյանին որպես մեղադրյալ ներգրավելու իրավական հիմքը և դրանից բխող մյուս ընթացակարգերի կիրառման համար անհրաժեշտ նախապայմանը:
 
Դատավճռում նշվում է, որ դատարանը 30.11.2015թ. կայացված որոշմամբ բավարարել է  ամբաստանյալ Սահակ Սահակյանի շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի միջնորդությունը և թվով 23 ապացույցներ ճանաչել  անթույլատրելի, քանի որ դրանք ձեռք են բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ և սույն քրեական գործին ամրագրվել են միայն պատճենների կցման զուտ տեխնիկական կողմի ապահովմամբ՝ առանց սույն  քրեական գործի շրջանակներում հարցաքննություն կատարելու:  
 
Սույն քրեական գործով նախաքննական մարմինը կոպիտ կերպով խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները՝  Սահակ Սահակյանի կողմից հանցանք կատարելու փաստի առթիվ դեռևս քրեական գործ չհարուցած ձերբակալել է վերջինիս, վերջինիս մեղադրանք է առաջադրվել, որից հետո որոշում է կայացվել սույն քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու, այն առանձին վարույթում առանձնացնելու և վարույթի տակ ընդունելու մասին: Այնուհետև նույն օրը մեկ այլ որոշմամբ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, դրանով իսկ կոպիտ կերպով խախտելով ՀՀ Սահմանադարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները: 
 
Դատարանն  արձանագրել  է, որ սույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրվող ամբաստանյալ Սահակ Սահակյանի վերաբերյալ պետք է կայացվի արդարացման դատավճիռ` հանցադեպի, հետևաբար և հանցակազմի բացակայության հիմքերով:
 
 

Հարակից հրապարակումներ`

17:18 08/12/2015  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքում
11:16 05/12/2015  |  Արդարացման դատավճիռներԵրեք ամբաստանյալներից երկուսն արդարացվեցին ու ճանաչվեցին անմեղ
21:30 04/12/2015  |  Արդարացման դատավճիռներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի հանցագործության գործով անթույլատրելի են ճանաչվել երկու տասնյակից ավելի ապացույցներ
13:03 30/11/2015  |  Արդարացման դատավճիռներԱնչափահասն արդարացվել է ՝արարքն իրավաչափ համարվելու հիմքով
18:23 27/11/2015  |  Արդարացման դատավճիռներՔննիչն արդարացվել է. դատարանը հիմնավորված չի համարել մեղադրանքը
14:06 13/11/2015  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողը համաձայն չէ սուտ ցուցմունք տալու գործով կայացված արդարացման դատավճռի հետ
12:38 13/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով
14:22 26/10/2015  |  Քրեական խրոնիկոնԱրդարացվեց` հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքերով
11:42 24/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔաղաքացիաիրավական բնույթի վեճը տեղափոխվել է քրեաիրավական տիրույթ. մեղադրանքի կողմը համաձայն չէ արդարացման դատավճռի հետ
17:55 22/10/2015  |  Քրեական խրոնիկոնԴատարանի հետևությունները բավարար չափով փաստարկված ու հիմնավորված չեն. Վերաքննիչ դատարանը բեկանել է արդարացման դատավճիռը

Արխիվ

[]