Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ 04/18/2024   12:49 Փաշինյանը բողոքեց սինխրոն թարգմանիչների խնդրից 04/18/2024   12:41 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանա 04/18/2024   12:17 Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը․Stop Nikol ակցիան՝ կառավարության մոտ 04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ 04/18/2024   11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   11:26 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ 04/18/2024   11:21 Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը 04/18/2024   11:15 Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ 04/18/2024   11:11 Կարող եմ երաշխավորել, դուք ինձնից կլսեք միայն ճշմարտությունը, ուրիշ ոչ մի բան. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 04/18/2024   11:06 Մենք էլ, Ադրբեջանն էլ 30 տարի բեսպրեդելի մեջ ենք եղել, հիմա ասում ենք՝ պետք ա դա վերացնենք. Փաշինյան 04/18/2024   11:01 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է. ուղիղ 04/18/2024   10:57 Փարաքարում ավազակությամբ 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են 04/18/2024   10:46 Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   10:19 Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. Աբրահամյան 04/18/2024   10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել» 04/18/2024   10:11 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը 04/18/2024   09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան

ՉԺՀ քաղաքացուն կողոպտելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացին դատապարտվեց 12/12/2015   13:07  |  Քրեական խրոնիկոն

 
23-ամյա Արտուր Մկրտչյանը  մեղավոր է  ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուն կողոպտելու մեջ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ խոշոր չափերով կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով,  և դատապարտվել 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
 
Ըստ նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքի,  Արտուր Մկրտչյանը  2015թ. սեպտեմբերի 4-ին ժամը 13-ի սահմաններում, անձնական օգտագործման  ավտոմեքենայով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուհի Ջինգ Մինգուանգի Շուին Կապանից Մեղրի տեղափոխելու ճանապարհին՝ Սյունիքի մարզի Ծավ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան խափանվելու մտացածին պատճառաբանությամբ, խնդրել է վերջինս իջնել ավտոմեքենայից և շարժիչը գործարկելու համար հրել այն: Վերջինս չմերժելով վարորդի խնդրանքը, իր անձնական իրերը թողնելով ավտոմեքենայում, դուրս է եկել և կանգնել ավտոմեքենայի հետնամասում: Սակայն այդ ժամանակ Ա.Մկրտչյանը, Ջ.Շուի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ հետընթաց կտրուկ շարժմամբ հարվածել, վայր է գցել նրան՝ վերջինիս առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ, ապա դիմել փախուստի` բացահայտ հափշտակելով խոշոր չափերով՝ 1 185 609.2 ՀՀ դրամ ընդհանուր արժողության Ջ.Շուի անձնական իրերն ու դրամը՝ «ipad mini 2»  տեսակի պլանշետային 1 համակարգիչ,  «DEԼԼ» տեսակի 1 նեթբուք, «iphone 6 plus»  տեսակի բջջային 1 հեռախոս, «Canon»  տեսակի 1 ֆոտոխցիկ, «Nokia» տեսակի բջջային 1 հեռախոս, 1000 ԱՄՆ դոլար, 230 եվրո, 7000 ՀՀ դրամ, 605 չինական յուան, 10 թուրքական լիրա և 5 վրացական լարի: 
 
Դատական քննության նախապատրաստական փուլում ամբաստանյալ Ա.Մկրտչյանը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել  և նշել, որ տուժող Ջինգ Մինգուանգի Շուիից հափշտակություն չի կատարել, սակայն դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի շուրջ հարցաքննվելիս Արտուր Մկրտչյանը վերոնշյալ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և նշել, որ զղջում է կատարածի համար, միաժամանակ օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվել դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունք տալուց և կողմերի հարցերին պատասխանելուց:
 
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալը  նախաքննության ընթացքում նույնպես օգտվելով իր դատավարական իրավունքից,  հրաժարվել է ցուցմունք տալուց:
Տուժող   Ջինգ Մինգուանգի Շուի ցուցմունք է տվել, որ  2015թ. օգոստոս ամսվա կեսին որպես զբոսաշրջիկ Վրաստանից ժամանել է Հայաստան և այցելել տեսարժան վայրեր:
 
2015թ. սեպտեմբերի 3-ին պատահական մեքենաներով հասել է Կապան քաղաք՝ նպատակ ունենալով գնալ Իրան, այնտեղից էլ Լիբանան: Գիշերել է Կապանի «Լեռնագործ» հյուրանոցում, իսկ հաջորդ օրը քաղաքի կենտրոնից պատահական մեքենայով պատրաստվել է մեկնել Իրան: Կապանի փողոցներից մեկում իրեն է մոտեցել կարմիր գույնի մի ավտոմեքենա, որի հետին ապակու վրա կարիճ է պատկերված եղել: Նշված մեքենայի անծանոթ վարորդն առաջարկել է իրեն տանել Մեղրի, ինքը համաձայնվել և նստել է մեքենան: Սակայն նկատելով, որ վարորդը այլ ճանապարհով է ընթացել, հարցրել է վարորդից, այնուհետև իր մոտ եղած քարտեզով համոզվել, որ նշված ճանապարհը նույնպես տանում է Մեղրի:
 
Մոտ 2 ժամ ընթանալուց հետո վարորդը կանգնեցրել է ավտոմեքենան և հայտնել, որ այն խափանվել է ու խնդրել է իջնել ավտոմեքենայից և շարժիչը գործարկելու համար հրել այն: Չմերժելով վարորդի խնդրանքը և ոչինչ չկանխատեսելով, իր անձնական իրերը թողնելով ավտոմեքենայում, դուրս է եկել, կանգնել ավտոմեքենայի հետնամասում և փորձել հրել, սակայն այդ ժամանակ վարորդը մեքենայի հետընթաց կտրուկ շարժմամբ հարվածել և վայր է գցել իրեն ու դիմել փախուստի՝ իր հետ տանելով իր անձնական իրերն ու գումարը:   Մեքենայի հարվածից վայր ընկնելու հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել:
 
Դեպքից հետո պատահական մեքենայով հասել է Ծավ գյուղ, այնտեղ պատմել եղելությունը, որից հետո գյուղացիների օգնությամբ կատարվածի մասին հայտնել է Կապանի ոստիկանություն:
 
Նախաքննության ընթացքում իրեն ճանաչման ներկայացված անձանց մեջ արտաքին հատկանիշներով ճանաչել է իր գույքը հափշտակած անձին, ով ինչպես պարզվել է հանդիսանում է Կապան քաղաքի բնակիչ, 1992թ ծնված՝ Արտուր  Մկրտչյանը: Իր մասնակցությամբ կատարված ավտոմեքենայի խուզարկությամբ հափշտակված ողջ գույքը հայտնաբերվել է, որը ճանաչվել է իր կողմից և վերադարձվել իրեն:
 
Ջինգ Շուին իր կողմից տրված ցուցմունքները պնդել է նաև Ա.Մկրտչյանի հետ առերես հարցաքննության ժամանակ:
 
Թեև դատական քննության ընթացքում Դատարանին, մեղադրող և պաշտպանական կողմերին չի հաջողվել  հարցեր առաջադրել և հարցաքննել տուժող Ջինգ Մինգուանգի Շուին, սակայն պաշտպանական կողմին նման հնարավորություն ընձեռվել է մինչդատական վարույթի ընթացքում, մասնավորապես` 2015թ. սեպտեմբերի 9-ի տուժող Ջինգ Մինգուանգի Շուի և կասկածյալ Արտուր  Մկրտչյանի միջև իրականացված առերեսման ընթացքում:
 
Քննչական այդ գործողության ժամանակ կասկածյալ Ա.Մկրտչյանին հարցադրումներ կատարելու իրավունք է վերապահվել, այսինքն` իրապես հնարավորություն է ունեցել հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված տուժողին և վիճարկել վերջինիս ցուցմունքները: Դատարանում տուժող Ջինգ Մինգուանգի Շուին հարցաքննելն  անհնարին է եղել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվելու կապակցությամբ: 
 
Դատարանն արձանագրել է, որ  տուժող Ջինգ Մինգուանգի Շուի վերը հիշատակված նախաքննական ցուցմունքները չեն հանդիսանում այն միակ ապացույցները, որոնց հիման վրա Դատարանն հետևության է հանգել ամբաստանյալ Ա.Մկրտչյանի մեղավորության վերաբերյալ:
 
Այդ ցուցմունքներում առկա փաստական տվյալներն հաստատվել են գործով ձեռք բերված այլ ապացույցներով, այդ թվում՝ ամբաստանյալ Ա.Մկրտչյանի կողմից առաջադրված մեղադրանքի շուրջ դատական քննության ընթացքում հայտնած դիրքորոշմամբ, երկու վկաների  դատաքննական և նախաքննական ցուցմունքներով, որոնց հարցաքննելու հնարավորություն Դատարանում պաշտպանական կողմն ունեցել և այդ իրավունքից օգտվել է:
 
Ուստի  Դատարանի համոզմամբ,  չեն խախտվել արդար դատաքննության իրավունքի էությունն ու բովանդակությունը կազմող` ամբաստանյալ Ա.Մկրտչյանի նվազագույն իրավունքները և չի հանգեցրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի (d) կետի խախտման, որով երաշխավորվում է իր դեմ ցուցմունք տված անձին հարցաքննելու անձի իրավունքը:
 
 

Հեղինակ` «Փաստինֆո»


Արխիվ

[]