Թեմաներ
Չորեքշաբթի 08 / 12 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/12/2020   15:56 Սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասերը կվերսկսվեն. Ավինյան 08/12/2020   15:37 Մինչև երբ պետք է պատանդ պահեք ժողովրդին. Ակցիայի մասնակիցները պնդում են՝ սահմանները պետք է բացվեն 08/12/2020   15:35 Օտարերկրացիներն օդային ճանապարհով կկարողանան Հայաստան գալ 08/12/2020   15:28 Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով 08/12/2020   15:24 Երկկողմանի սահմանները բացելու հետ կապված ՌԴ-ի հետ աշխատանք է տարվում. Ավինյան 08/12/2020   15:16 «Չեմ կարծում, որ որևէ մեկը հիմարություն կանի ու կհավատա, որ Լիդիանն այլևս աշխատելու է». Նազելի Վարդանյան 08/12/2020   15:01 Ցամաքային սահմանները բացելու մասով քննարկումներ չկան. Ավինյան 08/12/2020   14:59 Բնության գրկում և անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի 08/12/2020   14:57 Հայտնի է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը 08/12/2020   14:42 Ջերմուկցիների պայքարից չեն կարող քաղաքական դիվիդենտներ ստանալ. Նազելի Վարդանյան 08/12/2020   14:35 Նախապես հրապարակված պլանով, զորավարժությունները օգոստոսի 10-ին պետք է ավարտվեին, սակայն ինչ ինչ պատճառներով, դրանք դեռևս շարունակվում են. Աբրահամյան 08/12/2020   14:29 Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 08/12/2020   14:22 Ucom-ի բաժանորդները 105 մլն դրամ կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 08/12/2020   14:20 Երեք կուսակցությունների հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքը քննարկվում է դատախազությունում 08/12/2020   14:16 Լուսավոր Հայաստան խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ 08/12/2020   14:08 Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել. ermenihaber.am 08/12/2020   13:58 «Սասնա Ծռեր 1» գործով մեղադրող դատախազները հրապարակում են մեղադրական ճառը 08/12/2020   13:51 Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան 08/12/2020   13:47 Հայկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին տվյալները համադրման փուլում են. Հարությունյան 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/12/2020   13:18 Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/12/2020   12:42 Պատգամավորն իրեն դրել է օրենքից դուրս.փաստաբան 08/12/2020   12:26 Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում. Գևորգ Պետրոսյան 08/12/2020   12:02 Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան 08/12/2020   12:01 Իշխանական պատգամավորը խոչընդոտել է սփյուռքահայ ներդրողի գործունեությանը, հրահրել անկարգություններ 08/12/2020   11:41 Հայաստանում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ. Փաշինյան 08/12/2020   11:37 Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 3 ամսական երեխան դուրս է գրվել 08/12/2020   11:30 Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով կերկարաձգվի 08/12/2020   11:24 Ապրիլ-մայիս ամիսներին մեր իրավապահ մարմինները բավարար կոշտություն չէին ցուցաբերում. Փաշինյան 08/12/2020   11:21 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է 08/12/2020   11:18 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արմեն Աբազյանին, որն իր պաշտոնը զբաղեցրեց ըդամենը մեկ օր 08/12/2020   11:10 Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը նվազում է. Թորոսյան 08/12/2020   11:09 Լոռու մարզում 2020թ. առաջին կիսամյակում շուրջ 150%-ով ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը 08/12/2020   11:05 ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի 08/12/2020   11:04 «Հայրենիք» հիմնադրամ. Ինտելեկտուալ շարժումը Հայաստանում նոր թափ է ստանում 08/12/2020   10:40 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով 08/12/2020   10:35 Վարչապետը շաբաթ օրն ընտանիքով հարսանիքի չի մասնակցել. Մանե Գևորգյան 08/12/2020   10:07 27-ամյա երիտասարդը շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է տան տանիքից 08/12/2020   09:57 Ավելի քան 12 տոննա հումանիտար օգնության երրորդ օդանավը Հայաստանից մեկնեց Լիբանան. այն իր մեջ պարունակում է սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա և դեղորայք. «Արմենպրես» 08/12/2020   09:53 Լիբանանից շուրջ 100 քաղաքացի Հայաստան է վերադառնում. Փաշինյան 08/12/2020   09:53 Սփյուռքի հանձնակատարն այցելել է Բեյրութի պայթյունից տուժած հայերին 08/12/2020   09:40 Աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում հավանաբար նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ» 08/12/2020   09:34 Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն. «Առավոտ» 08/12/2020   09:24 Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում. «Ժողովուրդ» 08/12/2020   09:19 Երկրաշարժ Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք 08/12/2020   09:17 Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ» 08/12/2020   09:13 Արայիկ Հարությունյանը որոշել է՝ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ. «Ժողովուրդ» 08/12/2020   00:30 Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 08/11/2020   23:58 Բելառուս ուժայինները սկսել են հարձակվել լրագրողների վրա
08/10/2020   16:30 Թուրքերը հայ արվեստագետներին են հավաքագրում, սա դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ. Աշոտ Մելքոնյան 08/11/2020   19:57 «Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան 08/11/2020   10:45 Առանց անձի թույլտվության առանձնատան ներսը դրոնով նկարելը պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն. նախկին փոխոստիկնապետ 08/11/2020   17:10 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/10/2020   17:44 Սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու որոշում է կայացվել. Արայիկ Հարությունյան 08/10/2020   16:43 Թորոսյանն աշխատանքի է ընդունում իր շրջապատի մարդկանց, որոնք իր մութ գործերը կանեն ու չեն բարձրաձայնի.Նունե Ներսիսյան 08/11/2020   18:31 Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ 08/11/2020   13:40 ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞ 08/11/2020   22:38 «Բռնաբարում էր ոչ ադեկվատ վիճակում». Ուկրաինացի սուպերմոդելը բացահայտել է, թե ինչպես է իր հետ վարվել ամուսինը 08/11/2020   18:39 Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով 08/11/2020   15:06 Հայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող 08/11/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 160-ով 08/12/2020   10:40 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով 08/12/2020   09:17 Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ» 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/12/2020   11:05 ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի 08/11/2020   00:15 Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/11/2020   22:59 Արդյո՞ք Քննչական Կոմիտեն պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի դեմ նույնպես քրեական գործ հարուցել. Հայկական Վերածնունդի բաց նամակը ՀՀ վարչապետին

ՏՎԽ կարծիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճռի կապակցությամբ 11/11/2015   12:10  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 
2015 թվականի հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը կայացրեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը, որում արտահայտեց կարևոր դիրքորոշումներ ազատ խոսքի մի շարք սկզբունքների մասին։ Հաշվի առնելով վճռի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև ազատ արտահայտվելու իրավունքի վերաբերյալ դատարանի արտահայտած դիրքորոշումների կարևորությունը, Խորհուրդը անhրաժեշտ համարեց արտահայտել դիրքորոշում վճռում բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ։    
 
ՎՃՌԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
 
Թուրքիայի քաղաքական գործիչ  և Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2005թ.-ի Շվեյցարիայի Լոզան քաղաքում կազմակերպված հանրահավաքում ելույթ ունենալիս 1915թ.-ի հայերի ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ», որը հորինել են Անգլիայի, Ֆրանսիայի և ցարական Ռուսաստանի իմպերիալիստներն առաջին համաշխարհային տարիների ընթացքում Օսմանյան Թուրքիան մասնատելու նպատակով։ Իրենց այդ նպատակին հասնելու համար, ըստ Դողու Փերինչեքի, իմպերիալիստները հորդորեցին հայերին դիմել բռնությունների և Թուրքիայի մուսուլմանները, թուրքերը և քրդերը, ստիպված եղան դիմել ինքնապաշտպանության, որի արդյունքում տեղի ունեցան ընդհարումեր և կոտորածներ։ Նա այս ամենը համեմատեց Գերմանիայում Հիտլերի կողմից տարվող քաղաքականության հետ և վերջում կոչ արեց չհավատալ «հիտլերյան ոճի այնպիսի ստի, ինչպիսին է հայերի ցեղասպանությունը»։
 
Այս հայտարարությունների համար Դ. Փերինչեքը ենթարկվեց քրեական պատասխանատվության Շվեյցարիայի դատարանի կողմից։ Նա ենթարկվեց տուգանքի, որը կարող էր փոխարինվել 30-օրյա կալանքի։ 
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը գտավ, որ ցեղասպանությունը, որպես պատմական փաստ, հրապարակավ հերքելիս՝ Փերինչեքն իրականացնում էր ազատ արտահայտվելու իր իրավունքը, և քանի դեռ հրապարակային հայտարարությունը ռասիստական բնույթի ատելության խոսք չէր, պատմական փաստի հերքման համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելն ազատ արտահայտվելու իրավունքի խախտում է։ 
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
Վճիռը վերաբերում է արդեն տևական ժամանակ միջազգային իրավունքում քննարկման առարկա հանդիսացող հարցին. արդյոք իրավաչա՞փ է ազատ խոսքի պաշտպանության տակ վերցնել նաև ցեղասպանության հերքումը (genocide deniers)։ Այդ առումով բախվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված արտահայտվելու ազատության իրավունքը և 17-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը։ Համաձայն վերջինի, կոնվենցիայով սահմանված որևէ դրույթ (օրինակ՝ ազատ արտահայտվելու իրավունքը) չի կարող մեկնաբանվել այն իմաստով, որ իրավունք վերապահի կատարել գործողություններ, որոնք ուղղված կլինին Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսվում է Կոնվենցիայով։ 
 
Միջազգային իրավունքն արտահայտվելու ազատության իրավունքը սահմանափակում է երկու եղանակով՝ որակապես և բացարձակապես։ Առաջինը թույլ է տալիս իրավունքը սահմանափակել մասնակիորեն՝ կախված միջամտության օրինականությունից, նպատակից և հասարակական անհրաժեշտությունից։ Երկրորդը թույլ է տալիս իրավունքը սահմանափակել բացարձակ կերպով, և միջազգային պայմանագրերը  մատնանշում են նման սահմանափակման հետևյալ հիմքեր. 
ատելության խոսք (ազգային, ռասայական, կրոնական պատկանելիության հատկանիշներով), 
պատերազմի քարոզչություն, 
աստվածանարգություն, 
որոշակի պատմական փաստերի (օրինակ՝ մարդկության դեմ կատարված հանցագործության, օրինակ՝ ցեղասպանության) հերքում։ 
 
Տևական ժամանակ է, ինչ իրավաբան-գիտնականները պնդում են, որ վերջին հիմքը (ցեղասպանության հերքումը) անհրաժեշտ է դուրս բերել ազատ խոսքի բացարձակ արգելքի տակից, և արգելքը դարձնել որակական (արգելքի կիրառումը որոշակի հանգամանքների ներքո), քանզի անձը պետք է իրավունք ունենա կասկածի տակ առնելու ցանկացած պատմական փաստ։ 
 
2011թ. հուլիսի 11-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Ժնևում ընդունած իր թիվ 34 ընդհանուր մեկնաբանությունում, որը նվիրված էր Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի մեկնաբանությանը, սահմանեց հետևյալը. 
 
«Օրենքները, որոնք քրեականացնում են պատմական փաստերի վերաբերյալ կարծիքների արտահայտումը, անհամատեղելի են այն պարտականությունների հետ, որոնք Դաշնագիրը սահմանում է Անդամ Պետությունների համար արտահայտվելու և կարծիքների ազատության վերաբերյալ։ Դաշնագիրը չի թույլատրում անցյալի դեպքերի սխալ մեկնաբանման կամ դրանց վերաբերյալ արտահայտած սխալ կարծիքի համընդհանուր արգելք։ Արտահայտվելու ազատության նկատմամբ սահմանափակումներ երբեք չպետք է կիրառվեն և նման սահմանափակումները երբեք չպետք է լինեն ավելին, քան թույլատրվում է [19-րդ հոդվածի] երրորդ պարբերությամբ կամ պահանջվում 20-րդ հոդվածի ներքո»։ 
 
Դաշնագրի 19-րդ հոդվածի երրրորդ պարբերությունը, որը վկայակոչվում է վերևում, սահմանում է ազատ խոսքի սահմանափակումներ ա) այլ անձանց իրավունքները կամ հեղինակությունը հարգելու համար, բ) պետական անվտանգության կամ հասարակական կարգի, կամ բնակչության առողջության, կամ բարոյականության պաշտպանության համար։ Իսկ 20-րդ հոդվածն արգելում է խոսքի այնպիսի տեսակներ, ինչպիսին են պատերազմի քարոզչությունը և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության քարոզչությունը, որն ուղեկցվում է խտրականությամբ, թշնամանքի կամ բռնության հրահրմամբ։ 
 
Այսպիսով, Մարդու իրավունքների կոմիտեն առաջարկում է բացարձակ արգելքի հիմքերի շրջանակից  դուրս հանել պատմական փաստի, այդ թվում նաև ցեղասպանության հերքման համար պատասխանատվությունը՝ բացառությամբ, եթե հերքումը կատարվում է ոչ թե ճշմարտության բացահայտման նպատակով, այլ պատերազմի քարոզչության, ազգային, ռասայական կրոնական ատելության շարժառիթով, ինչպես նաև եթե դրանք ուղեկցվում են խտրականությամբ, թշնամանքի կամ բռնության հրահրմամբ։ 
 
Խորհուրդը գտնում է, որ Փերինչեքի գործով վճռի մեկնաբանումը պետք է կատարվի այս լույսի ներքո։ 
 
Վերը նշվածից բխում է, որ էական հանգամանք է պատմական փաստը հերքելու անձի շարժառիթը։ Եթե արտահայտվելու ազատությունն իրականացվում է անձի կամ անձանց որոշակի խմբի նկատմամբ ատելության շարժառիթով, նման խոսքը չի կարող տեղավորվել արտահայտվելու ազատության, այդ թվում նաև լրագրողական ազատության շրջանակներում։ Խորհուրդը նախկինում անդրադարձել է ատելության խոսքի և լրագրողական ազատության հարաբերակցության հարցին իր թիվ 38 և 40 որոշումներում և այդ առումով վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ատելության խոսքը չի կարող անցնել ազատ խոսքի պաշտպանության տակ։  
 
Վերը նշվածի լույսի ներքո, մեկնաբանելով Եվրոպական դատարանի վճիռը Փերինչեքի գործով, Տեղեկատվական վեճերի Խորհուրդը ցանկանում է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ դատական ակտում վիճահարույց հրապարակային հայտարարության շարժառիթը ոչ բավարար չափով է ուսումնասիրվել ու գնահատվել դատարանի կողմից։ Անկասկած է, որ Փերինչեքն իրականացնում էր ազատ արտահայտվելու իր իրավունքը 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն հրապարակավ հերքելիս։ Այդուհանդերձ, դատարանը բավարար ջանքեր չի գործադրել պարզելու համար այդ անձի իրական դրդապատճառները պատմական փաստը հերքելիս, մասնավորապես, թե արդյոք նրա նպատակն էր ճշմարտության բացահայտումը, թե ժխտողականությունը։ Նույնիսկ փաստերի մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանրահավաքում իր հրապարակային խոսքը բացառապես քաղաքական բանավեճի շրջանակներում ներկայացնելը զուտ ձևական բնույթ է կրել, քանզի նրա ողջ նախկին գործունեությունը որպես քաղաքական գործիչ ունեցել է հստակ ընդգծված ռասիստական բնույթ։
 
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
 
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Գևորգ Հայրապետյան - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Գեղամ Վարդանյան- Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր
Մանանա Ասլամազյան - անկախ մեդիափորձագետ
 
 
 

Հարակից հրապարակումներ`

14:02 29/10/2015  |  Միջազգային լրահոսՓերինչեքի կուսակիցը պատասխանել է Ջորջ Քլունիի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը
14:50 26/10/2015  |  Միջազգային լրահոսՓերինչեք. «Թուրքիան ԱԶԿ-ի սուլթանության պարտքերն արյամբ է վճարում»
12:15 24/10/2015  |  Միջազգային լրահոսԹուրքիայի պատմագիտական ընկերության նախագահը ողջունել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցաիայի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը
18:14 19/10/2015  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. ԱԳՆ մամլո խոսնակ
14:14 16/10/2015  |  Միջազգային լրահոսԹուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Փերինչեքի գործով Եվրադատարանի վճռի վերաբերյալ
16:33 15/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազությունը՝ Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով ՄԻԵԴ-ի վճռի մասին
15:12 15/10/2015  |  ԼՐԱՀՈՍ«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը հօգուտ թուրք ազգայնականի է. yerkirmedia
10:49 13/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ի «Մեծ պալատը» կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը
19:38 28/01/2015  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Կոստանյան․ ՄԻԵԴ-ում ներկայացվեց ՀՀ կառավարության դիրքորոշումն ամբողջ ծավալով
19:23 28/01/2015  |  ԼՐԱՀՈՍ Սարգիս Շահինյան․ՄԻԵԴ-ում հայկական կողմի փաստաբանի մասնակցությունը փայլուն էր

Տեսանյութեր

08/12/2020   12:18 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում առերես հարցաքննության ժամանակ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]