ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը պիտակավորել է Արտակ Բուդաղյանի ցուցմունքը, առհասարակ չի անդրադարձել պաշտպանական կողմի փաստարկներին. Հայկ Ալումյան 11/06/2015 21:48 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ դատարանում ներկայացրել է իր բողոքը առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճռի դեմ: Պաշտպանը պահանջում է ամբողջությամբ բեկանել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 21.08.2015 թվականին կայացված դատավճիռը, իսկ Արտակ Բուդաղյանին ճանաչել անմեղ ու արդարացնել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության սպառնալիք:
Առաջին ատյանի դատարանը Արտակ Բուդաղյանին մեղավոր ճանաչելով հիշյալ հոդվածով՝ նրան դատապարտել է տուգանքի 120 000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ դատարանը «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 03.10.2013 թվականի որոշման կիրառմամբ Արտակ Բուդաղյանին ազատել է պատժի կրումից:
01.06.2013 թվականին, ժամը 23:10-ի սահմաններում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Արտակ Բուդաղյանը, նրա եղբայրը Ավետիք Բուդաղյանը և Նիկոլայ Աբրահամյանը: Ավետիք Բուդաղյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, իսկ Արտակ Բուդաղյանի և Նիկոլայ Աբրահամյանի ստացած մարմնական վնասվածքները, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն, դասվել են կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքների շարքին:
Հայկ Ալումյանն վերաքննիչ բողոքում արձանագրել է, որ դատավճռում դատարանը առհասարակ չի անդրադարձել պաշտպանական կողմի փաստարկներից և ոչ մեկին, ինչը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված` արդարացի քննության իրավունքի խախտում է: Դրանով էականորեն սահմանափակվել է նաև մեղադրական դատավճիռը բողոքարկելու` պաշտպանական կողմի իրավունքը:
Ըստ Հայկ Ալումյանի, առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասին, որ Արտակ Բուդաղյանի ցուցմունքը ոչ արժանահավատ, է, քանի որ «չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքներին և հետապնդում է քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ», արհեստածին են, կարծրատիպային և չեն արտացոլում գործի իրական պատկերը:
Պաշտպանն ընդգծել է, որ քրեական պատասխանատվությունից ազատվելու նպատակ ունենալու դեպքում Արտակ Բուդաղյանը մի շարք այդպիսի հնարավորություններ է ունեցել. նա կարող էր պարզապես չառարկել իր վերաբերյալ դեռևս նախաքննության ընթացքում համաներում կիրառելու դեմ, նա նաև կարող էր չառարկել իր վերաբերյալ դատարանում համաներում կիրառելու դեմ, նա կարող էր չառարկել վաղեմությունն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեմ 2015 թվականի հունիսի 1-ից հետո` ցանկացած դատական նիստի ժամանակ:
Դատարանն, առանց հաշվի առնելու այս հանգամանքները, ոչ թե վերլուծել ու գնահատել, այլ` պարզապես պիտակավորել է Արտակ Բուդաղյանի ցուցմունքը:
Հայկ Ալումյանը փաստել է, որ մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտադիր պայման է հանդիսացել Արտակ Բուդաղյանի կողմից սպանության սպառնալիքներ տալու փաստը: Արտակ Բուդաղյանի արդարացման դեպքում Տիգրան Խաչատրյանի համար պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, քրեական պատասխանատվության ենթարկվելու իրական հեռանկար առաջանա: Այլ է իրավիճակը Արտակ Բուդաղյանի համար՝ բոլոր դեպքերում նա պատիժ չի կրելու համաներման հիմքով:
Հ.Ալումյանը նշել է, որ դատավճռի հիմքում դրված մի շարք վկաների ցուցմունքներ հակասական են՝ նրանք նախաքննության սկզբնական փուլում ոչինչ չեն ասել սպառնալիքների մասին, սակայն նշել են հայհոյանքների մասին: Մինչդեռ հատկապես մի քանի վկաներ ուղղակի շահագրգռված են եղել, որպեսզի սպառնալիքների հանգամանքը գործով հաստատվի, նրանցից որևէ մեկը և գործի քննության ոչ մի փուլում չի ունեցել պատճառ թաքցնելու սպառնալիքների հանգամանքը, եթե այդպիսիք իրոք եղած լինեին: Հետևապես, ըստ պաշտպանի, արժանահավատ են վկաների նախաքննական ցուցմունքները, որտեղ խոսվում է միայն Արտակ Բուդաղյանի կողմից հնչեցված հայհոյանքների մասին և ոչինչ չի ասված սպառնալիքների վերաբերյալ:
Պաշտպանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, իսկ տուժողի բողոքի բացակայությունը նման դեպքերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, քրեական հետապնդումը բացառող հանգամանք է: Տվյալ դեպքում բացակայում է Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների բողոքը:
Առկա է միայն Լորետա Բարսեղյանի բողոքը, որը ճանաչված է տուժող, սակայն նրա բողոքի հիման վրա Արտակ Բուդաղյանը չի կարող մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով` Սուրեն (կամ անգամ Սուրիկ) Խաչատրյանին ու նրա հարազատներին սպանության սպառնալիք տալու համար: Այս հանգամանքն իր հերթին, ինքն իրենով, անկախ մյուս բոլոր հանգամանքներից, բավարար է, որպեսզի դատարանը Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքում պարտավոր լինի ճանաչելու անմեղ և նրա նկատմամբ պարտավոր լինի կայացնելու արդարացման դատավճիռ:
«Եթե անգամ դատարանը, մի կողմ թողնելով անմեղության կանխավարկածը և ի վնաս պարոն Արտակ Բուդաղյանի մեկնաբանելով վկաների ցուցմունքների միջև առկա հակասությունները, որոշել էր հիմք ընդունել Սուրիկ Խաչատրյանի հարազատների ու մերձավորների` դատարանում տրված ցուցմունքները, ապա այդ ցուցմունքների հիման վրա կարելի է փաստել միայն հետևյալը. անգամ դրանց մեջ նշված պարագաներում Արտակ Բուդաղյանի ուղղակի դիտավորությունը կայացել է ոչ թե Լորետա Բարսեղյանին, այլ` Սուրիկ Խաչատրյանին սպանության սպառնալիքներ տալու մեջ»,- նշել է իր վերաքննիչ բողոքում Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել