Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքներն ավելի շատ քարոզչություն են, քան իրականություն. Լևոն Մնացականյան 11/03/2015   11:25  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հարցազրույց է տվել մոսկովյան «Նոյան Տապան» թերթին:
 
- Այսօր ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին: Ո՞րն է, Ձեր կարծիքով, իրադրության ներկայիս աննախադեպ սրման պատճառը:
 
- Նախ ասեմ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճ նկատվեց դեռևս նախորդ տարվա հուլիս-օգոստոսից սկսած, որը որոշակի ընդհատումներով, սակայն խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակների աստիճանական ներգրավմամբ ու ինտենսիվ կիրառմամբ, շարունակվում է առայսօր: Ինչ վերաբերում է վերջին շրջանում  շփման գոտում տեղ գտնող սրացումների պատճառներին, ապա ես դրանցից կառանձնացնեի հետևյալները. նախ` քաղաքական տեսանկյունից պաշտոնական Բաքուն նման քայլերով փորձում է միջազգային հարթակում ցույց տալ իր անհանդուրժողականությունը հակամարտության գոտում հաստատված “status-quo”-ի հանդեպ և այդ իսկ ճանապարհով ճնշում գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների վրա, իսկ ռազմական տեսանկյունից` փորձարկել սեփական զինուժի պատրաստականությունը`առավել լուրջ և լայնածավալ մարտական գործողություններ վերսկսելու համար: Իհարկե, կան նաև դրանցից ածանցվող այլ պատճառներ ևս, որոնք ավելի շատ նպատակաուղղված են ինչպես ներքին լսարանի հետաքրքրությունները բավարարելու, այնպես էլ հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցություն թողելու նպատակով:
 
Ի՞նչ է հակադրում ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական գերզինված բանակին: Կարելի է արդյո՞ք իմանալ, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում հակառակորդի ագրեսիվ պահվածքը ճնշելու համար: Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին հուզում է հետևյալ հարցը. Ի՞նչքան կարող են ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը դիմակայել ադրբեջանական բանակին, որը վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել է իր զինանոցը:
 
- Չցանկանալով թերագնահատել հակառակորդի տրամադրության տակ եղած սպառազինության և տեխնիկայի ծավալները, այդուհանդերձ պետք է ասեմ, որ սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքները  ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն: Բաքուն սիրում է ուռճացնել իր հնարավորությունները, մեկի փոխարեն ներկայացնել տասը` առանց հաշվի առնելու դրանց որակական չափանիշներն ու կիրառման արդյունավետության աստիճանը: Հակառակ դրան հայկական կողմը գլխավոր շեշտը դնում է ոչ միայն սպառազինության և տեխնիկայի քանակական ցուցանիշների, այլև որակական բնութագրերի վրա: Ելնելով այս իրողությունից վստահաբար կարող եմ ասել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն ունի ադրբեջանական զինուժին պատվով դիմակայելու  բոլոր տեխնիկական և բարոյահոգեբանական հնարավորությունները, որոնք պարբերաբար իրենց արտահայտությունն են գտնում առաջնային գծում տեղ գտնող զարգացումներում:
 
Պատերազմների փորձը ցույց է տալիս,որ հզոր և պաշտպանունակ է այն բանակը, որը բացի գերժամանակակից սպառազինությունից, զինված է նաև առաջադրված խնդիրները գրագետ ու վճռականորեն լուծելու և բարոյահոգեբանական պատշաճ պատրաստություն ունեցող զինվորական անձնակազմով: Սրանք այն անհրաժեշտ նախապայմաններն են, որոնց այսօր լիարժեք տիրապետում է Արցախի բանակը: Որքան էլ Բաքվի պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչամիջոցները հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը փորձեն ներկայացնել իրենց համար շահավետ տեսանկյունից, այդուհանդերձ իրողությունը մեկն է` Պաշտպանության բանակը ողջ առաջնագծի երկայնքով եղել և մնում է թելադրողի դերում:
 
- Դուք համաձայն ե՞ք այն պնդման հետ, թե ադրբեջանական բանակը թաքցնում է իր կորուստների իրական թիվը: Ի՞նչ պատճառներով է դա արվում:
 
- Որ  ադրբեջանական կողմը միանշանակ թաքցնում է իր իրական կորուստների քանակը, դա կասկածից վեր է: Թերևս շատերին է հայտնի, որ դեռևս 2014թ. սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված հրամանագրով այդ երկրի լրատվամիջոցներին արգելվեց որևէ տեղեկություն տարածել բանակում տեղ գտնող զոհերի և վիրավորների մասին: Սա սեփական հանրությանը իրական կորուստներին անտեղյակ պահելու և այդ միջոցով ներքին ցնցումներից խուսափելու ադրբեջանական մոտեցում է, որին չենթարկվելու դեպքում լրագրողները կարող են հայտնվել ճաղերի հետևում: Բայցևայնպես, ինչպես ասում են`մախաթը պարկում չես կարող թաքցնել: Բերեմ կոնկրետ ժամանակահատվածում արձանագրված միայն մեկ փաստ. բոլորովին վերջերս Բաքվի պաշտոնական քարոզչությունը տարածեց, թե իբր ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսում առաջնագծում տեղ գտած սրացումների արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 4 զոհ, այն ինչ` ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված ամենահավաստի տվյալների` հակառակորդի ունեցած զոհերի թիվն անցնում է 20-ի սահմանը, իսկ վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Սա է իրողությունը…
 
-Արդյո՞ք իրավիճակի զարգացումը կվերածվի լայնամասշտաբ պատերազմի:
 
- Քանի դեռ ԼՂՀ-ի  և Ադրբեջանի միջև կնքված չէ խաղաղության հաստատման մասին վերջնական համաձայնագիր, պատերազմի վերսկսման վտանգը միշտ էլ առկա է: Որպեսզի դրանում համոզվեք, բերեմ միայն այս տարվա սկզբից առաջնային գծում տեղ գտած զարգացումներից մի քանի փաստ: Այսպես, եթե մինչև 2015 թվականի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գծում տարիներ շարունակ ձգվող հրադադարի ռեժիմը խախտվում էր ինքնաձիգերից և դիպուկահար զենքերից իրականացվող կրակահերթերով, ապա ս. թ. հունվարի 2-ից դրանց ավելացան նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետային արկակոծումները: Մարտի կեսերից ադրբեջանական կողմը, բացի ականանետերից, գործողության մեջ դրեց TR-107 տիպի հրթիռահրետանային կայանք, իսկ սեպտեմբերի 25-ին կիրառեց 144 մմ-ոց հրանոթ և  122 մմ-ոց Դ-30 տիպի հաուբից: Այս ամենը խոսում է այն մասին, որ հակամարտության գոտում արդեն իսկ տիրում է չհայտարարված պատերազմի տրամադրություն: Իսկ դրանից  մինչև բացահայտ առճակատում` ընդամենը մի քանի քայլ է…
 
- Ձեզ չի՞ թվում, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում Արևմուտքի երկրները և ԱՄՆ-ն շատ չեն հետաքրքրված, այլապես ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների նկատմամբ նրանց արձագանքը կլիներ ավելի արդյունավետ:
 
- Որ Ղարաբաղյան հիմնախնդրի  խաղաղ կարգավորման գործընթացը գտնվում է ձեր նշած երկրների ուշադրության կենտրոնում, դրանում չեմ կասկածում: Ինչ վերաբերում է նրանց կողմից գործադրվող ջանքերի արդյունավետությանը, ապա զերծ կմնամ գնահատականներ տալուց, մանավանդ, որ դա ոչ այնքան իմ, որքան Արցախի հանրապետության համապատասխան գերատեսչությունների իրավասության մեջ է:
 
- Կարող են արդյո՞ք Հայաստանը, Ռուսաստանը և որոշ բարեկամական երկրներ մոտ ապագայում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
 
- Ավելի լավ կլիներ այդ հարցն ուղղեիք նշված երկրների համապատասխան կառույցներին:
 
- Արդեն չորս ամիս է, ինչ Դուք զբաղեցնում եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի և պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնները: Ի՞նչ եք հասցրել անել այս ժամանակահատվածում, ի՞նչ խնդիրների հետ եք բախվել և մոտակա ի՞նչ պլաններ ունեք:
 
-  Պաշտպանության բանակն իմ համար անծանոթ միջավայր չէ, մանավանդ, որ իմ երկարամյա ծառայության  հիմնական մասն անցել է հենց այստեղ: Այն վաղուց արդեն կայացած կառույց է և ունի պլանավորված ու հստակ զարգացման ուրույն մարտավարություն: Հենց այդ մարտավարությունն էլ ընկած է իմ գործունեության հիմքում: Այսօր դեռևս վաղ է խոսել կատարածի մասին, բայց որ բանակը պահանջում է ամենօրյա և քրտնաջան աշխատանք և այդ ուղղությամբ բավականին անելիքներ կան, դա միանշանակ է: Համոզված եմ, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվելու է և անելու ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախը լինի անվտանգ, իսկ նրա ժողովրդի ապահով կենսագործունեությունը հուսալի ձեռքերում:
 
 

Արխիվ

[]