Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

Ինչու են դեղ ներկրողները դժգոհ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի աշխատանքից. դատարան է դիմել նաև «Վիտա ֆարմ»-ը 10/24/2015   16:43  |  Վարչական իրավունք

 
Հայաստանյան դեղերի շուկայում առկ իրավիճակի մասին հայտարարություններն ու դժգոհությունները վերջին մեկ տարում հատկապես ակտիվացել են: Ոլորտի պատասխանատուները դա վերագրում են ԵՏՄ-ի հետ համաձայնագրից հետո սկսված ազատ առևտրին, որի արդյունքում ռուսական շուկայում շատ ավելի էժան գին ունեցող դեղորայքը մեծածավալ հոսքով սկսեց գալ Հայաստան:
 
Բայց, մաքսատուրքերից ազատված առևտրից զատ ՀՀ օրենսդրությունը պահանջում է նաև շուկա մտնող դեղորայքի պարտադիր գրանցում, որի հետևանքով էլ հենց ի հայտ են գալիս դժգոհությունները: 
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում կես լուրջ-կես կատակ նշեց, թե  դատարաններ գնալն իրենց համար արդեն առօրյա սովորույթ է դարձել: «Երևի շուտով պետք է մի տարածք վերցնենք, մնանք դատարանում»,- ասաց նա: 
 
Հերթական գործը, որ արդեն Վարչական դատարանի վարույթ է ընդունվել, կմեկնարկի հոկտեմբերի 29-ին: Դատարան դիմողը «Վիտա ֆարմ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը 2015թ-ի մարտին Հայաստան է ներմուծել երեք անուն դեղ, որոնցից երկուսի ներկրումը՝ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կատարած փորձաքննության հիման վրա, նախարարի հրամանով մերժվել է:
 
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացնելով մերժման հիմքերը՝ Հակոբ Թոփչյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետություն իրավունք ունի մտնել այն դեղը, որն ստացել է պետական գրանցում: Իսկ գրանցում, տվյալ պարագայում, նշանակում է նույնականացնել դեղի ներդիրը, բաղադրությունը, արտադրողը ՀՀ-ում արդեն իսկ գրանցված, պետական ռեգիստրում առկա համանուն դեղի հետ:
 
Եթե դեղի բաղադրության մեջ արտադրողը փոփոխություն է կատարել, նա տեղյակ է պահում այդ փոփոխության մասին, որից հետո նոր դեղն ընդունելի է համարվում նաև ՀՀ-ում: Իսկ եթե արտադրողը տեղյակ չի պահում, բայց ներկրված դեղի բաղադրությունը ինչ-որ բանով տարբերվում է գրանցվածից, կենտրոնը դիմում է արտադրողին՝ պարզաբանում ստանալու  համար:
 
«Վիտա ֆարմ»-ի ներկրած դեղերից մեկի՝ «Օքսիտոցինի» դեպքում հենց այդպես էլ կատարվել է: Արտադրող «Գեդեոն Ռիխտեր»-ի տվյալ դեղը ՀՀ շուկայում գրանցված է, սակայն ոչ «Վիտա ֆարմ»-ի ներկրած դեղի բաղադրությամբ:
 
«Արտադրողը նույնն է՝ նույն «Գեդեոն Ռիխտեր»-ը, բայց բաղադրության մեջ գրանցված օժանդակ նյութերից սառցային քացախաթթվի քանակությունը մեզ մոտ 2 մլ է, ներկրված դեղինը՝ 2.5 մլ: Այդ կես մլ-ի գաղափարը մենք ուզում էինք հստակեցնել: Դիմեցինք արտադրողին, արտադրողը մեզ պատասխանեց, որ դա իրենց արտադրած դեղն է, բայց ՀՀ-ի համար գրանցված դեղը չէ, այլ՝ ՌԴ-ի: ՌԴ-ում գրանցված դեղի մեջ սառցային քացախաթթվի քանակությունը 2.5 մլ է»,- ասաց կենտրոնի տնօրենը՝ դժվարանալով, սակայն, նշել նման տարբերությունների պատճառը և նշելով, որ արտադրողն ինքն է որոշում՝ որ երկրում ինչ բաղադրությամբ դեղեր է գրանցում ու վաճառում: 
 
Վիճարկելով կայացված մերժման որոշումը, «Վիտա Ֆարմ»-ն իր բողոքում նշում է, որ ՀՀ դեղերի պետական գրանցամատյանում գրանցված դեղերի չափորոշիչներում բացակայում է օժանդակ նյութի քանակի մասին նշում: Փորձագիտական կենտրոնում էլ հակադարձում են. «Մեր օրենսդրությունն արգելում է շեղում ունեցող դեղերի սպառման թույլտվություն տալ»: 
 
Հաջորդ դեղը, որի ներկրումը նախարարի հրամանովմերժվել է ՙՔվամատել դեղահատեր թաղանթապատ 20 մգ բլիստերում»-ն է: Այս դեպքում էլ մերժման համար հիմք է հանդիսացել պահպանման ժամեկտների տարբերությունը: «Վիտա Ֆարմ»-ի ներկրած դեղի պահշպանման ժամկետ է նշված 5 տարին, ՀՀ-ում գրանցված դեղինը՝ 4 տարի է:
 
Եվ այս դեպքում ևս պատճառը տեղական և ռուսական շուկայում գրանցված դեղերի չափորոշիչների տարբերույունն է: Բանն այն է, որ ՌԴ-ում վաճառվող  «Քվամատել»-ի պահպանման ժամկետը մեր շուկայում վաճառվողից 1 տարով ավելի է:
 
«ՀՀ-ում  ժամանակին 5 տարի է եղել, բայց արտադրողը ուղղումներ է կատարել, և ՀՀ-ում այժմ այդ  դեղը 4 տարով է գրանցված»,- ասաց մեր զրուցակիցը, իսկ թե ինչն է պատճառը, որ ՌԴ-ում չի փոխվել, հայ մասնագետները չգիտեն, բայց, իրենց խոսքով, պարտավոր են առաջնորդվել արտադրողի ներկայացրած չափանիշներով:
 
«Դատարան ենք գնում մեկ հարցով՝ իրենք ասում են, որ այն կետը, որով դուք կանգնացրել եք դեղի ներմուծումը, դուք դրա իրավունքը չունեք, նա որակյալ է: Մենք ասում ենք՝ խնդիր չկա՝ որակյալ է, դիմում ենք արտադրողին, եթե կասի՝ նույնն է, մենք կընդունենք, եթե ասի՝ նույնը չէ, մենք իրավունք չունենք արտադրողին հաշվի չառնելով՝ բաց թողել դեղը շուկա»,- ասաց Հակոբ Թոփչյանը:
 
Ի դեպ, մեր զրույցի ընթացքում կենտրոնի տնօրենը նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո  հայստանյան շուկայում ի հայտ եկան բազմաթիվ նման դեպքեր, երբ ՀՀ-ում գրասնցված ու ՌԴ-ում գրանցված նույն դեղերի բաղադրությունների, ցուցումների, անգամ փաթեթավորումների միջև տարբերություններ արձանագրվեցին:
 
«Ազդող նյութը նույնն է, դեղաչափը նույնն է, դեղաձևը նույնն է, սակայն բաղադրամասերը, որոնք կոչվում են օժանդակ նյութեր, դրանցում տարբերություն կա»,- բացատրում է Հակոբ Թոփչյանն ու նշում, որ այս տարբերությունները ՀՀ օրենսդրությունը ներկա պահին արգելում է՝ կեղծիքներից խուսափելու համար:
 
Կենտրոնի կողմից փորձաքննության են ենթարկվում անգամ փաթեթներն ու տուփերը: Եվ դրանցում գրանցվածից տարբերություն արձանագրելու դեպքում  կենտրոնը նույնպես դիմում է արտադրողին՝  համոզվելու համար, որ դեղը կեղծված չէ:
 
Իսկ որ ԵՏՄ անդամակցուոյնից հետո հայաստանյան շուկայում մեծ ծավալի ներհոսք է նկատվել հատկապես ՌԴ-ից, կենտրոնի մասնագետները բացատչրում են ՌԴ-ում դեղերի գների անհամեմատ ավելի ցածր լինելով: Բայց և ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ էժան դեղերը Հայաստան հասնելով՝ նույն թանկ գներով էլ վաճառվում են՝ գերշահույթներ ապահովելով ներկրողների համար:
 
Նրանց խոսքով հենց սա է այն հիմնական պատճառը, որ դեղ ներկրողները խնդիրներ են առաջացնում  Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ աշխատանքում:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]