Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

«Իրավունքի Եվրոպա միավորում» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ների հայցն անհիմն է. Վարչական դատարանն ամբողջությամբ մերժեց հայցը 10/23/2015   17:34  |  Վարչական իրավունք

 
Վարչական դատարանն այսօր ամբողջությամբ մերժեց «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
 
Հայցվոր կողմը պահանջում էր անվավեր ճանաչել  2015 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 59-Ա որոշումը, վարչական վարույթ հարուցելուն, բոլոր դիմումատուներին դրանց մասնակից դարձնելուն, որպես հաղորդում դիտարկված դիմումներում վկայակոչված փաստական հանգամանքները պատշաճ քննարկման առարկա դարձնելուն պատասխանողին պարտավորեցնել: 
 
Դատարանի այս որոշումն  օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ վերանայման:
 
2015 թվականի սեպտեմբերի 22-ին դիմելով դատարան՝  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները պահանջել են անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 59-Ա որոշումը, պարտավորեցնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հարուցելու վարչական վարույթ, բոլոր դիմումատուներին դրանց մասնակից դարձնել, պատշաճ քննարկման առարկա դարձնել որպես հաղորդում դիտարկված դիմումներում վկայակոչված փաստական հանգամանքները:
 
Հայցվորները  նշել են, որ 2015 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը`  «Իրավունքի Եվրոպա միավորում», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»  և  «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»   հասարակական կազմակերպությունների հետ միասին,  «Քաղաքացի-դիտորդ»  նախաձեռնության շրջանակներում իրականացրել է դիտորդական առաքելություն։
 
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված դիտորդները տեղամասերում աշխատել են զույգերով՝ հիմնականում «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»  հասարակական կազմակերպությունը ներկայացնող լրագրողների հետ:
 
Քվեարկության օրվա ընթացքում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»  ՀԿ-ն ստացել է հաղորդումներ տարաբնույթ ընտրախախտումների վերաբերյալ, սեպտեմբերի 13-ին դիմում-բողոքներ են ներկայացվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 
 
Ըստ հայցվոր կողմի, դիմումներում արձանագրված խախտումների մեծ մասի վերաբերյալ դիտորդների դիտարկումները հանձնաժողովների նախագահների կողմից անուշադրության են մատնվել, և վերջիններս հրաժարվել են հանձնարարել հանձնաժողովների քարտուղարներին գրանցել այդ խախտումները տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում կամ կատարել անհրաժեշտ գործողություններ իրենց լիազորությունների և պարտականությունների շրջանակներում։
 
Այս կերպ խախտվել է և հետևաբար ոչ մի կերպ չի ապահովվել դիտորդների հանձնաժողովի նախագահին առաջարկություններ և դիտարկումներ ներկայացնելու իրավունքը, այն բովանդակազրկվել է հանձնաժողովների նախագահների գործողությունների /անգործության/ հետևանքով։
 
Ներկայացված դիմումներով պահանջվել է   ոչ իրավաչափ ճանաչել տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի գործողությունը, պարտավորեցնել տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին արձանագրել քվեարկության կարգի խախտումը, միջոցներ ձեռնարկել ապահովելու նշված խախտման իրավական որակման և պատասխանատվության կիրառման համապատասխան ընթացքը, ինչպես նաև գնահատել այդ խախտման ազդելու ունակությունը ընտրությունների արդյունքների վրա։
 
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2015 թվականի սեպտեմբերի 16-ին կայացվել է թիվ 59-Ա որոշումը՝ ներկայացված դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին։
 
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 59-Ա որոշումը կայացնելիս, վարչական վարույթը մերժելու հիմք է նշել ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի` եթե ընտրական հանձնաժողովը գտնում է, որ ներկայացված բողոքը կամ դիմումը չի համապատասխանում նույն հոդվածի պահանջներին, ապա մերժում է վարչական վարույթի հարուցումը։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտել է, որ դիմումների վերահասցեագրման կառուցակարգը տվյալ դեպքում կիրառելի չէ։
 
Ըստ հայցվոր կողմի,  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախկինում սույն գործի հետ նույնական փաստական հանգամանքներ ունեցող գործերով ցուցաբերել է այլ մոտեցում, մասնավորապես, 2015 թվականի մարտի 15-ին և 2015 թվականի հուլիսի 06-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ ներկայացված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ուղղված դիմում բողոքները, որոնք ստացվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, վերահասցեագրվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին: Տվյալ դեպքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անհավասար մոտեցում է ցուցաբերվել, քանի որ առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմքեր։ 
 
Ավելին, ըստ հայցվոր կողմի, վերոհիշյալ ընտրություններից հետո համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորանշանակ անդամ, նախկին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ, Նունե Հովհաննիսյանն էլ լրագրողներին որպես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լավ աշխատանքի ապացույց էր ներկայացնում հենց օրենքին համապատասխան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից դիմում-բողոքների վերահասցեագրումը` թեև փոքր ինչ դժգոհելով, որ լրացուցիչ նեղություն են կրում։
 
Որոշման մեջ չի նշվել որոշումն ընդունելու իրավական հիմքը, ինչը վարչական մարմինը պարտավոր էր անել ըստ  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի, այն է՝ բանավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը։
 
Նույնիսկ եթե որոշումը կայացնելիս վարչական մարմինն օգտվել է իր հայեցողական լիազորություններից, ապա կարելի է միանշանակորեն պնդել, որ նշյալ որոշումից պարզ չեն  այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը։ Իսկ նշյալ նկատառումները պիտի պարզ և առկա լինեին ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի, որի համաձայն՝ վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը:
 
Նման որոշում կայացնելիս` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բացի այլնից, վատնել է իր տրամադրության տակ գտնվող միջոցները` ոչ արդյունավետորեն և աննպատակ օգտագործելով դրանք, որը վարչարարություն իրականացնելիս, տնտեսվարության սկզբունքի խախտում է:
 
Դատաքննությանը, որին դատական նիստի վայրի ու ժամանակի մասին պատշաճ ծանուցված հայցվորները չէին ներկայացել, պատասխանողի  ներկայացուցիչներն առարկել են  հայցի դեմ: 
 
Ըստ պատասխանող կողմի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է ՀՀ ընտրական օրենսգրքի նորմերին համապատասխան, ուստի թիվ 59-Ա որոշումն իրավաչափ է: Հայցվորի մատնանշած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ոչ մեկը որևէ դիմում-բողոք չի ստացել:
 
Հայցվորի նշած ամսաթվին՝ 2015 թվականի հուլիսի 06-ին, որևէ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն չի անցկացվել, իսկ 2015 թվականի մարտի 15-ի դիմում-բողոքները վերահասցեագրվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, քանի որ նույն դիմում-բողոքները ներկայացվել էին և համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, որոնք իրավասու էին քննելու այդ դիմումները: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված դիմումները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ չեն ուղարկվել, չնայած, որ դիմումի տեքստում նշված է, որ դրանք հասցեագրվել են նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին:
 
ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի հիմքով դիմումատուներն իրենց դիմումները պետք է ներկայացնեն իրավասու ընտրական հանձնաժողովներին, ինչը միակ հնարավորությունն է սահմանված ժամկետները և հետագա գործընթացներն ապահովելու համար: 2015 թվականի սեպտեմբերի 16-ի վարչական վարույթի օրվա և ժամի մասին դիմողները ծանուցվել են՝ նրանց կողմից նշված կապի բոլոր հնարավոր միջոցներով:
 
Պատասխանողի ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասություն չունի ներկայացված դիմում-բողոքը քննության առնելու տեսանկյունից, ինչն էլ հիմք է հանդիսացել դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժելու համար:
 
Վարչական դատարանը գտել է, որ  հայցը ենթակա է մերժման: 
 
Այսպես, 2015 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
 
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը` այլ հասարակական կազմակերպությունների հետ միասին, իրականացրել են դիտորդական առաքելություն:
 
2015 թվականի սեպտեմբերի 15-ին հայցվորները ներկայացուցչի միջոցով դիմում են ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները, իրավական գնահատական տալ հայցվորների ներկայացուցիչների կողմից ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրատարածքներում արձանագրված խախտումների վերաբերյալ և գնահատել այդ խախտումների ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա:
 
ՀՀ կենտրոնական ընտրանական հանձնաժողովը 2015 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 59-Ա վիճարկվող որոշմամբ  մերժել է դիմումով վարչական վարույթի հարուցումը` ի թիվս այլնի, մատնանշելով դիմումը քննելու իր իրավասությունների բացակայության փաստը:
 
Վարչական դատարանը փաստում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով հստակ հատկորոշված են, թե որ ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունը (անգործությունը) որ համապատասխան մարմնին կարող է բողոքարկվել:
 
Աներկբա է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունը (անգործությունը) կարող է բողոքարկվել բացառապես ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն էլ ՀՀ ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումները (բողոքները), վերանայում կամ վերացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների` նույն օրենսգրքին հակասող որոշումները (հոդված 50, մաս 5-րդ):
 
Տվյալ դեպքում անառարկելի է, որ հայցվորները տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները վիճարկել են ՀՀ կետրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմումով: Մինչդեռ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ՀՀ ընտրական օրենսգրքով վերապահված չէ տեղամասային ընտրական հանձնաժողովների գործողությունների (անգործության) կամ որոշումների իրավաչափության ստուգման իրավազորություն, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 
«Սա նշանակում է, որ դիմումը ներկայացվել է դիմումով քննություն իրականացնելու իրավազորություն չունեցող ընտրական հանձնաժողովին, որն էլ, դատարանի գնահատմամբ, իրավաչափորեն մերժել է հայցվորների դիմումով վարչական վարույթի հարուցումը` ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով, որի համաձայն` եթե ընտրական հանձնաժողովը գտնում է, որ ներկայացված բողոքը կամ դիմումը չի համապատասխանում նույն հոդվածի պահանջներին, ապա մերժում է վարչական վարույթի հարուցումը»,- նշվում է դատարանի որոշման մեջ:
 
Հայցվորների այն փաստարկի առնչությամբ, թե պատասխանողը պարտավոր էր իրեն ներկայացված դիմում-բողոքը վերահասցեագրել դիմում-բողոքով քննություն իրականացնելու իրավասություն ունեցող ընտրական հանձնաժողովին, դատարանը գտել է, որ նախ` նշված փաստարկը, անկախ դրա հիմնավոր լինելու կամ այդպիսին չլինելու հանգամանքից, որևէ ազդեցություն չունի վիճարկվող որոշման իրավաչափության վրա, հետո` պատասխանողի ներկայացուցիչների փաստարկների համաձայն` դիմում-բողոքը հասցեագրված է եղել նաև դիմում-բողոքով քննություն իրականացնելու իրավասություն ունեցող ընտրական հանձնաժողովին (փաստարկի հերքման ուղղությամբ որևէ ապացույց չի ներկայացվել դատարանին), որպիսի պայմաններում օբյեկտիվորեն բացակայել է հայցվորների դիմում-բողոքը վերահասցեագրելու անհրաժեշտությունը:
 
Վիճարկվող որոշման իրավաչափության վրա որևէ իրավաբանական ազդեցություն չունի, հետևաբար որոշումն անվավեր ճանաչելու հիմք չէ նաև հայցվորների այն փաստարկը, թե նույնանման փաստական հանգամանքների պայմաններում պատասխանողը վերահասցեագրել է տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունների իրավաչափության ստուգման վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված դիմումները, ինչը նշանակում է, որ քննարկվող դեպքում այդ գործողությունը չկատարելով՝ պատասխանողը խախտել է  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքով ամրագրված կամայականության արգելքի սկզբունքը: 
 
Ըստ դատարանի որոշման, հիմնավոր չէ նաև  հայցվորների փաստարկն առ այն, որ վիճարկվող որոշմամբ չեն մատնանշվել այն իրավական հիմքերը, որոնց կիրառմամբ ընդունվել է որոշումը, քանի որ վիճարկվող որոշմամբ ուղղակիորեն ամրագրվել են այն իրավական հիմքերը, որոնց գործադրմամբ պատասխանողը մերժել է դիմումով վարչական վարույթի հարուցումը:
 
Դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չեն նաև հայցվորներին չծանուցելու վերաբերյալ հայցադիմումում վկայակոչված փաստարկները, քանի որ պատասխանողի կողմից դատարան ներկայացված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական համացանցային կայքից համապատասխան քաղվածքով հավաստվում է, որ տվյալ դեպքում վարչական մարմինը պատշաճ ձևով կատարել է հայցվորներին ծանուցելու իր պարտականությունը:
 
Դատարանն արձանագրում է, որ վիճարկվող որոշումն իրավաչափ է, հետևապես բացակայում են այն անվավեր ճանաչելու իրավական և փաստական հիմքերը:
 
Նման պայմաններում դատարանը, բանաձևելով, որ թիվ 59-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին հայցն անհիմն է և մերժման ենթակա, փաստում է, որ մերժման է ենթակա նաև վարչական վարույթ հարուցելուն, բոլոր դիմումատուներին դրանց մասնակից դարձնելուն, որպես հաղորդում դիտարկված դիմումներում վկայակոչված փաստական հանգամանքները պատշաճ քննարկման առարկա դարձնելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջը, որը բխեցված է բացառապես թիվ 59-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջից:
 
Դատարանը գտել  է, որ հայցն անհիմն է, հետևապես այն պետք է մերժել ամբողջությամբ:
 
 
 
 
 

Արխիվ

[]