Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին

Փաստաբան Տիգրան Եգորյանը լիազորված չի եղել հանդես գալ Լեւոն Բարսեղյանի անունից. բացահայտում դատարանում 10/19/2015   17:55  |  Ընտրական իրավունք

Ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Իրավունքի Եվրոպա» միավորման, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»  հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ների հայցադիմումի գործով այսօրվա դատական նիստում պատասխանող կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի կողմից, իր կարծիքով,  թույլ տրված խախտումների վրա:

Ըստ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանի,  թեև դատարանը հայցադիմումը  մինչ վարույթ ընդունելը այն վերադարձրել է՝ դրանում առկա թերությունների պատճառով, սակայն դրանք չեն շտկվել:

Մասնավորապես,  ինչպես և նախկինում, չկա փաստաթուղթ առ այն, որ   «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն  Բարսեղյանը լիազորել է Տ.Եգորյանին հանդես գալ իր անունից՝  Լևոն Բարսեղյանը տեղյակ չի եղել, որևէ մեկին չի լիազորել հայցադիմում ներկայացնել: Ըստ Նունե Հովհաննիսյնի, թերությունը շտկված համարելու համար  հայցադիմումից կամ պետք է հանվեին Լ.Բարսեղյանի տվյալները կամ պետք է ներկայացվեր համապատասխան լիազորագիր, ինչը չի արվել:

ԿԸՀ ներկայացուցչի գնահատմամբ, առանց անձի իմացության հայցադիմում ներկայացնելը  ակնհայտ կեղծիք է:

Պատասխանողի ներկայացուցիչը նշեց նաև, որ հիմնավոր կասկած ունի, որ հայցվորի ներկայացուցիչը նաև խախտել է  հայցադիմումը վերադարձնելուց հետո  նորից դատարան ներկայացնելու  համար  օրենքով նախատեսված 24-ժամյա ժամկետը, քանի որ  ուղարկված հայցադիմումում բացակայում է գրառումն առ այն, թե երբ է հանձնվել հայցադիմումը դատարան՝ օպերատորի համարի  ու ամսաթվի վերաբերյալ տողն ընդհանրապես բացակայում է: Ուստի պատասխանողը միջնորդեց գործի վարույթը կարճել, մասնավոր որոշում կայացնել՝ ուղղված Փաստաբանների պալատին,  Տ.Եգորյանի վարքագծի մասին և հետաքննություն անցկացնելու համար դիմել իրավասու մարմիններին:

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ դատարանը չունի, մասնավորապես,  ապացույց   առ այն, որ հայցվորի ներկայացուցիչը խախտել է 24-ժամյա ժամկետը:

Պատասխանող կողմը նշեց, որ   16.09.2015թ.  թիվ 59-Ա  ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելուն  և վարչական վարույթներ հարուցելուն,  բոլոր դիմումատուներին դրան մասնակից դարձնելուն  և որպես հաղորդում դիտարկված դիմումներում վկայակոչված փաստական հանգամանքները պատշաճ քննարկման առարկա դարձնելուն պարտավորեցնելու մասին հայցադիմումն անհիմն է  և ենթակա է մերժման՝  ԿԸՀ-ն գործել է Ընտրական օրենսգրքի նորմերին համապատասխան, իր լիազորությունների շրջանակում և կայացրել  իրավաչափ որոշում:

Լրագրողների հետ զրույցում Նունե Հովհաննիսյանը նշեց, որ ԿԸՀ-ին ուղղված  դիմումը ներկայացվել է նույնպես այդ երեք կազմակերպությունների կողմից՝ կից ներկայացվել էին նաև թիվ 36 և 41 ընտրատարածքային հանձնաժողովներին ուղղված դիմումներ:  Տ.Եգորյանի՝ ԿԸՀ-ին ուղղված դիմումում ուղղակի գրված էր՝ քննեք կամ անհրաժեշտության դեպքում վերահասցեագրեք, այսինքն՝  «նա մեզ տալիս էր հանձնարարական, եթե դա կարելի է այդպես որակել»:

Նունե Հովհաննիսյանը նշեց, որ ինքը մնում է իր կարծիքին՝ հայցվորների ներկայացուցչի կողմից չարաշահվել է դիմելու սահմանադրական իրավունքը: «Երբ պատասխանող կողմը ծանոթացավ դատարանին ներկայացված նյութերին, շատ հստակ հայերենով սևով սպիտակի վրա գրված է, որ Լևոն Բարսեղյանը պատասխանել է, որ ես ոչ մեկին չեմ լիազորել հայցադիմում ներկայացնել, առավել ևս հանդես գալ իմ անունից: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղծիք, նրա դիմելու իրավունքի չարաշահում»,- ասաց ԿԸՀ անդամը: Անթույլատրելի կլիներ անգամ, եթե խոսք գնար  շարքային, հասարակ քաղաքացու, թեկուզ բարձրագույն կրթությամբ, բայց ոչ իրավաբանի մասին, ով չգիտե, որ այլ անձի անունից չի կարելի հայցադիմում ստորագրել: «Այս դեպքում խոսքը պրոֆեսիոնալ փաստաբանի մասին է, ով առաքելություն է վերցրել բոլորի գործողությունները բացահայտել: Ես կարող եմ ասել մեր մասով՝ 2012թ.-ից առայսօր սույն պարոնին անընդհատ բացատրում ենք, որ եթե խախտվել է դիտորդի իրավունքը, օրինակ՝ դիտորդը կարող է տեսանկարահանել քվեարկության ընթացքը, եթե նրան դա թույլ չեն տվել, ապա ինքը կարող է այդ հարցով վիճարկել տեղամասի գործողությունը ընտրատարածք: Եթե դիտորդը տեսնում է, որ օրինակ, ընտրողը որևէ խախտում թույլ տվեց, այստեղ դիտորդի սուբյեկտիվ իրավունքը՝ Ընտրական օրենսգրքով ամրագրված, չի խախտվում, նա կարող է այդ խախտումը արձանագրել իր զեկույցում ու ներկայացնել  ընդհանուր ընտրությունների գնահատման համատեքստում, բայց նա չի կարող ընտրողի փոխարեն բողոքարկել դա վերադաս հանձնաժողով, կամ առավել ևս՝ դատարան: Սա ընդգծված վարքագիծ է, որ ինքը պարբերաբար  մեր նկատմամբ համառորեն տանում է»,- ասաց ԿԸՀ անդամը:

 


Հարակից հրապարակումներ`

13:20 26/03/2014  |  Քրեական խրոնիկոնՏիգրան Եգորյանն սպասում է իրավապահների արձագանքին, իսկ ոստիկանությունն էլ չի արձագանքի, քանի դեռ չեն ստացել հաղորդում
10:02 29/01/2014  |  ՄամուլՏիգրան Եգորյան. Ռուբեն Հայրապետյանի գործոնը պատճառ հանդիսացավ, որ սպանությունը չբացահայտվի
18:01 25/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ վարչական դատարանը մերժեց դիտորդների հայցերը
13:25 21/03/2013  |  ԼՐԱՀՈՍ«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը դիմել է էթիկայի հանձնաժողով
23:28 19/03/2013  |  Վարչական իրավունքՓաստաբան-հայցվորները հրաժարվում էին դատարանի հետ հաղորդակցվել հոտնկայս
00:19 18/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարչական դատարանը կլսի դիտորդների հայցն ընդդեմ ԿԸՀ-ի
17:06 13/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանը կրկին փորձել է ձայնագրառել հարցաքննությունը. ՀՔԾ-ն դիմել է Փաստաբանների պալատին
19:40 07/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
15:28 07/03/2013  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն դիմել է փաստաբանների պալատին՝ խնդրելով քննարկել Տիգրան Եգորյանին պատասխանատվության ենթարկելու հարցը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]