ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու փաստաբանի հայտարարվել է խիստ նկատողություն 10/10/2015 15:34 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն իր երեկվա որոշմամբ խիստ նկատողություն է հայտարարել փաստաբաններ Երվանդ Վարոսյանին և Տիգրան Խուրշուդյանին՝ կարգապահական տույժի սահմաններում նրանք պետք է իրենց հաշվին անցնեն դեոնթոլոգիայի, այն է՝ մասնագիտական էթիկայի, դասընթացներ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ կարգապահական վարույթի համար հիմք է հանդիսացել ս.թ. մայիսի 27-ին ՓՊ Խորհրդի նիստում հիշյալ երկու փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպը:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ե.Վարոսյանի կողմից լիազորված ներկայացուցիչներից մեկը՝ փաստաբան Գրիշա Բալասանյանը, Երվանդ Վարոսյանն անպայման դատական կարգով բողոքարկելու է Խորհրդի որոշումը:
Ըստ փաստաբանի, Խորհուրդն իր հիշյալ որոշմամբ առերևույթ հավասարության նշան դրեց երկու փաստաբանների միջև՝ նրանց երկուսի հանդեպ նույն կարգապահական տույժը նշանակելով: Այդ Խորհուրդն ինքը դեոնթոլոգիայի դասընթացներ անցնելու կարիք ունի, նշեց փաստաբանը՝ մասնավորապես, հիշատակելով Խորհրդի երեկվա նիստում Խորհրդի անդամի կողմից Խորհրդի մեկ այլ անդամին բացարկ հայտնելու միջնորդություն անելու փաստը, ինչը նույնն է, որ դատավորը բացարկ հայտնի դատավորի դեմ:
«Փաստինֆոն»-ի խնդրանքով մեկնաբանելով ՓՊ Խորհրդի կայացրած որոշումը՝ ՓՊ մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը նշեց, որ Խորհուրդը, որը փաստաբանների վարքագիծը ստուգող մարմին է, Խորհրդի երկու անդամի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը քննարկման առարկա է դարձրել և իր դիրքորոշումը հայտնել միջադեպի կապակցությամբ:
«Ինչ վերաբերում է խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանի կողմից 09.10.2015թ. նիստի ժամանակ մյուս խորհրդի անդամ Լուսինե Սահակյանին հայտնած բացարկին, որը Գ.Բալասանյանը տարօրինակ է համարել, ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ բացարկը խորհուրդը թողել է առանց քննության»,- նշել է ՓՊ մամլո խոսնակը:
Հ.Հակոբյանը նաև նշեց , որ միջադեպը տեղի է ունեցել 27.05.2015թ. նիստում, երբ խորհրդի անդամ Լուսինե Սահակյանը կարգապահական գործով բանավոր բացարկ էր հայտնել խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանին, իսկ խորհրդի անդամ և նիստը նախագահող Երվանդ Վարոսյանը, այդ բացարկը տարօրինակ չհամարելով քննության առարկա էր դարձրել խորհրդակցական սենյակում։ «Ինչ վերաբերում է խորհրդի որոշմանը, ապա կողմերը կարող են այն բողոքարկել դատական կարգով։ Դա իրենց իրավունքն է։»,- նշել է Հ.Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/03/2021 10:07 Հայկ Մարությանն աշխատանքի է ընդունել Փաշինյանի կողմից ազատված մարդու. «Ժողովուրդ»
- 03/03/2021 08:43 Արման Բոշյանին հատուկ առաջադրանք է տրվել. ինչպես լեզու գտնել անկախ պատգամավորների հետ․ «Ժողովուրդ»
- 03/03/2021 08:40 Ինքը թիմի պատանդն է, թիմը՝ իր․ «Հրապարակ»
- 03/03/2021 08:37 Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը․ «Հրապարակ»
- 03/03/2021 08:34 Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել․ «Ժողովուրդ»
- 03/03/2021 08:30 Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը․ «Հրապարակ»
- 03/03/2021 08:28 Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպմանը կպնդի՞ ԳՇ պետի վերաբերյալ պահանջը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/03/2021 18:11 ԱԺ շենքից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ
- 03/03/2021 16:32 Ժողովրդի ցասումից Ձեզ ոչ այդ դիպուկահարներն են փրկելու, ոչ նռնակները. Վրթանեսյան
- 03/03/2021 14:19 Հայաստանը, որպես երկիր և պետական ինքնուրույն միավոր, գտնվում է անդունդի եզրին. Արշավիր Ղարամյան
- 03/03/2021 13:25 «Իսկանդերը» այս պատմության վերջին էջն էր. Արթուր Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
- 03/02/2021 00:04 ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները