Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Անհրաժեշտ է հարգել քննիչի դատավարական ինքնուրույնությունը, չխոչընդոտել նրա ստեղծագործական բարդ աշխատանքին. Աղվան Հովսեփյան 10/08/2015   21:47  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի քննչական կոմիտեի գործունեության մեկամյա ժամանակաշրջանն էլ բավարար է ասելու, որ ՀՀ քննչական կոմիտեն լուրջ դերակատարություն է ստանձնել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, պետականության և իրավակարգի ամրապնդման գործում: Այս մասին նշել  է   ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր  շնորհավորական ուղերձում՝  նվիրված ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ հոկտեմբերի 8-ը սահմանվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օր: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունիսի 28-ին,, սակայն Քննչական կոմիտեն լիարժեք սկսել է գործել հոկտեմբերի 8-ից, այսինքն՝   մասնագիտական տոնը համընկնում է Կոմիտեի ծննդյան մեկամյա տարեդարձի հետ:

Ա.Հովսեփյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեի գործունեության առաջին իսկ օրերից անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել նորաստեղծ կառույցի առջև ծառացած առաջնային և հրատապ իրավական, կադրային և նյութատեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Կառույցի կայացման ընթացքը եղել է աննախադեպ ու ծայրահեղ լարված:

Առաջնային և ամենակարևոր խնդիրներից մեկը քննչական կոմիտեի և դեպարտամենտի գործունեության իրավական հիմքերի ձևավորման աշխատանքներն էին: Կարճ ժամանակաշրջանում մշակվել  և ընդունվել են հինգ տասնյակից ավելի նորմատիվ և ներքին իրավական ակտեր: Ձևավորվել են կոմիտեի և դեպարտամենտի կառուցվածքները, կոլեգիալ մարմինները և այլ ստորաբաժանումներ: Կատարվել են կադրային նշանակումներ՝ 118 թափուր հաստիքներ համալրվել են որակյալ կադրերով:

ՔԿ ղեկավարն   տոնական օրվա պայմաններում  իր շնորհավորական ուղերձում նպատակահարմար չի համարել  հանգամանորեն ներկայացնել ՔԿ  աշխատանքի վիճակագրությունը, սակայն նշել է, որ այն վկայում է, որ իրավապահ մյուս մարմինների հետ նպատակասլաց համագործակցության շնորհիվ Կոմիտեն ակտիվորեն ներգրավվել է հանցավորության դեմ պայքարում, նկատելիորեն բարելավվել է նախաքննության որակը:

2015 թվականի վեց ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել 1243 քրեական գործ նախորդ տարվա 888 գործի դիմաց, ինչը 355-ով ավել է: 2014 թվականի երկրորդ կիսամյակ է փոխանցվել 487-ով պակաս գործ: Կիսամյակի ընթացքում էապես կրճատվել են նախաքննության ժամկետները, 50 տոկոսով կրճատվել է մեկ տարուց ավելի քննվող քրեական գործերի թիվն ու անհիմն կարճված և կասեցված գործերը:

Միաժամանակ Ա.Հովսեփյանը  նշել  է  քննիչների ծանրաբեռնվածության մասին՝  20.400 գործ՝  նախորդ տարվա 16.616 գործի դիմաց, այսինքն՝   23 տոկոսով ավելի: Մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը 45 գործ է, իսկ մերժված նյութերով հանդերձ՝ 65, նշել է քննչական մարմնի ղեկավարը:   Ա.Հովսեփյանը համեմատելու համար հայտնել է, որ Ռուսաստանում այդ թիվը կազմում է 36, Վրաստանում՝ 5 ու միայն Բելառուսում և Տաջիկստանում՝ 45 գործ:

«Անելիքները դեռ շատ են: Քննիչների 60 տոկոսը մինչև երկու տարվա աշխատանքային փորձ ունի: Շարունակելու ենք կադրերի հետ տարվող աշխատանքը:   Գիտակցելով, որ Կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացման երաշխիքներից է ազնիվ, սրտացավ և արհեստավարժ քննիչների առկայությունը, համակարգը համալրելու ենք հենց այդպիսի քննիչներով՝ հետևողականորեն կիրառելով քննչական ծառայության կայունության, քննիչներին ներկայացվող պահանջների միասնականության, նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության սկզբունքները: Անհրաժեշտ է հարգել քննիչի  դատավարական ինքնուրույնությունը, չխոչընդոտել նրա ստեղծագործական բարդ աշխատանքին, այլ հոգատարությամբ նպաստել նրա գործունեությանը»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը:

ՔԿ նախագահն ընդգծել է, որ հասարակությունը մեծ սպասելիք ունի նորաստեղծ քննչական կոմիտեից, ինչի մասին են վկայում քաղաքացիներից արդեն իսկ ստացված հազարավոր նամակները: Այդ խնդիրն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ քննչական կոմիտեի գործունեությունը համապատասխանի ժողովրդավարության չափանիշներին, և քննիչներն ապահովեն ազգային օրենսդրության ու միջազգային ճանաչում ստացած նորմերի անշեղ կիրառումը:

Ա.Հովսեփյանն արձանագրել է, որ Կոմիտեի մարմինների և ստորաբաժումների գերակշիռ մեծամասնությունը դեռևս չունի առանձնացված շենքային պայմաններ, դրանք շատ սուղ են: Պարզ է, որ մեկ աշխատանքային սենյակում 3 քննիչի առկայության դեպքում էապես նվազում է կատարված քննչական գործողությունների արդյունավետությունը:

Ըստ Քննչական կոմիտեի ղեկավարի, քննիչների հետ տարվում է հետևողական ուսուցում, մեթոդական, կազմակերպչական և դատավարական բնույթի ամենօրյա աշխատանք՝ քննության տակտիկային և մեթոդիկային տիրապետելու, հանցագործությունների բացահայտման գործում օպերատիվ-հետախուզական, փորձաքրեագիտական և մյուս մարմինների հետ պատշաճ համագործակցություն ապահովելու, դատավարության մասնակիցների իրավունքները հարգելու, օրենսդրական փոփոխություններին իրազեկ լինելու, կոնկրետ հանցատեսակների քննության բնագավառում մասնագիտանալու ուղղությամբ:

Ներկայացվող բարձր պահանջների պայմաններում քննիչների տեխնիկական հագեցվածության ապահովման առումով դեռևս շատ անելիքներ կան: Այդ նպատակով ՔԿ-ի  կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում բարեփոխումների 2015-2017 թվականների ռազմավարությունը, մասնավորապես՝ նախաքննության կազմակերպման գործում գիտության և տեխնիկայի նվաճումները ներդնելու, տարբեր գերատեսչությունների տեղեկատվական շտեմարաններից օպերատիվ կերպով տեղեկություններ ստանալու կառուցակարգեր ստեղծելու, քրեական դատավարության ոլորտում մարդկային և նյութական ռեսուրսները խնայելու և նպատակային օգտագործելու ուղղությամբ:

«Մենք լավ պատկերացնում ենք, գիտենք մեր անելիքներն ու ամեն ինչ անելու ենք դրանք կարճ ժամանակահատվածում իրականացնելու համար: Վստահեցնում եմ, որ այդ նպատակին հասնելու համար ոչինչ չենք խնայի: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել հանրապետության Նախագահին, Կառավարությանն ու Ազգային ժողովին համակարգի կենսական և կարևորագույն խնդիրները լուծելու գործում հոգածություն ցուցաբերելու համար»,- նշել է Աղվան Հովսեփյանը:

 


Հարակից հրապարակումներ`

16:46 26/09/2015  |  ԼՐԱՀՈՍ ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին
16:33 24/09/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը պարգևատրվել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հոբելյանական շքանշանով
15:31 24/09/2015  |  ԼՐԱՀՈՍՄոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահները
21:02 15/08/2015  |  ԼՐԱՀՈՍՄահացել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հայրը
09:48 09/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՕրինականության ապահովումն անշեղ պահանջ է՝ ուղղված բոլոր ծառայողներին. Աղվան Հովսեփյան
01:09 15/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կարգապահական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ավագ քննիչի հեռացման հարցը
23:05 21/11/2014  |  ԼՐԱՀՈՍՀետամուտ եմ լինելու քննիչների որակյալ ուսուցմանն ու վերապատրաստմանը. Աղվան Հովսեփյան
21:21 20/11/2014  |  ԼՐԱՀՈՍՔննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ
15:45 09/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆշանակումներ՝ Երևանի քննչական վարչությունում և վարչական շրջանների քննչական բաժիններում
22:56 08/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրեւանի քննչական վարչությունը նոր պետ ունի

Արխիվ

[]