ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որոշումը ձերն է՝ շարունակե՞լ շոյել Ադրբեջանին հանուն նավթի ու գազի, թե՝ ոչ. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ին 10/01/2015 22:05 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, մինչ այսօրվա նիստում իր ելույթին անցնելը, հակադարձելով Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովին, ով իր ելույթում մեջբերումներ էր անում Վահան Մարտիրոսյանի ասուլիսից, հայտարարեց, որ ցանկացած երկրում կարելի է նման կենդանիներ գտնել, ասելով, որ այսօր հայկական «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է նշյալ պերսոնաժի գժի թուղթը, ինչը Զոհրաբյանը ցուցադրեց ու հավեցել, որ դրանով ամեն ինչ ասված է։
Այնուհետեւ, անդրադառնալով շփման գծում վերջին շրջանի լարվածությանն ու զոհերին, հայկական պատվիրակության անդամը ԵԽԽՎ-ին մեղադրեց Ադրբեջանից հակաժողովրդավարության մոնստր-Ֆրանկենշտեյն կերտելուն աջակցելուն եւ հայտարարեց, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է, ուստի, հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը:
Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասաց.
«Մինչ դուք շարունակում են անգլիական ջենթլմենտարիզմի ոգով թեթեւակի նկատողություններ անել Ադրբեջանին, մյուս կողմից էլ ջերմեռանդորեն աջակցում եք Լեռնային Ղարաբաղի հարցով կասկածելի մի զեկույցի պատրաստմանը, որի իրական նպատակը հայտնի է այստեղ նստած յուրաքանչյուրիս, Ադրբեջանը ձեր բոլոր աչքի առաջ վաղուց արդեն վերածվել է անազատությունների եւ հակաժողովրդավարության մոնստրի։ Եւ այդ մոնստր-ֆրանկենշտեյնին ծնելու գործում անուրանալի է նաեւ մեր Վեհաժողովի աջակցությունը։ Մինչ դուք համատեղ ուժերով Բոբ Ուոլթերի զեկույցն եք գրում, նույն այդ ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը հայտարարում է, որ հայկական այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար՝ իրենք դրանք կենթարկեն գնդակոծման խոշոր տրամաչափի զինատեսակներից։
Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարում է, որ մեկ շաբաթում Հայաստանում քարը-քարի վրա չի մնալու։ Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմից հայաստանյան սահմանամերձ գյուղերի հրետակոծման արդյունքում զոհվեց երեք կին՝ երեք ընտանիք մնաց անմայր։ Իսկ արդեն հաջորդ օրը երեկոյան, ադրբեջանական զինուժի
Հարգելի գործընկերներ, սահմանային պարբերական լարվածությունները, որոնք անմեղ զոհերի պատճառ են դառնում, մեկ լուծում ունեն՝ միջազգային իրավունքի շրջանակում հարգել այդ իրավունքի բոլոր նորմերն ու ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, ինչը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արել է միջազգային իրավունքին համաձայն։ Սպասել, որ երբեւէ Ադրբեջանը կունենա բանական իշխանություն, որը ինքնակամ կհասկանա, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, կարծում եմ, իլյուզիա է։ Իլյուզիա է՝ տեսնելով, թե ինչպես են ադրբեջանական բանտեր նետվում լրագրողներ ու ազատ խոսքի պաշտպաններ, ինչպես են բանտերում տանջամահ արվում իրավապաշտպաններն ու ալիեւյան կլանի ընդդիմախոսները։
Ինչո՞ւ՝ որովհետեւ հստակ պատժամիջոցներ չկիրառելով ալիեւյան կլանի հանդեպ, մենք արձակում ենք այդ երկրի քաղաքական էլիտայի ձեռքերը։ Այլապես՝ Ալիեւը օրեր առաջ հերթական անգամ չէր հարձակվի եվրոպական կառույցների, Արեւմուտքի ու Գերմանիայի վրա, հայտարարելով, որ իրենք չունեն Արեւմուտքի կարիքը, այդ Արեւմուտքն է, որ ունի Ադրբեջանի գազի ու նավթի կարիքը։ Այսքանից հետո որոշումը ձերն է՝ շարունակե՞լ շոյել Ադրբեջանին հանուն նավթի ու գազի՝ դրանով վերջնականապես այդ երկիրը դարձնելով եվրոպական եւ տարածաշրջանային լուրջ սպառնալիք, թե՝ ոչ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել