ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հուսեյնովը պարտավոր է ներողություն խնդրել Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության համար. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում 09/30/2015 21:29 | ԼՐԱՀՈՍ
Քիչ առաջ ԵԽԽՎ-ում ավարտվեց «Կրոնի ազատությունն ու կողք-կողքի ապրելը ժողովրդավարական հասարակություններում» ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի զեկույցի քննարկումը։ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հուսեյնովի զեկույցին, հայտարարել է, որ հանդուրժողականության մասին խոսելուց եւ զեկույց գրելուց առաջ Հուսեյնովը պարտավոր է ԵԽԽՎ ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի վարած հայատյաց եւ ագրեսիվ քաղաքականության, կրոնական անհանդուրժողականության եւ մշակութային վանդալիզմի համար։
Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասել է.
«Կարդում եմ քննարկվող զեկույցի վերնագիրն ու միանշանակ է՝ այսօրվա Եվրոպայի համար ավելի քան արդիական թեմա՝ Կրոնի ազատությունն ու կողք-կողքի ապրելը ժողովրդավարական հասարակություններում։ Կարդում եմ զեկուցողի՝ այս կարեւոր խնդրին անդրադառնալու մոտիվացիաները՝ Կոպենհագենում ողբերգական ահաբեկչական հարձակումները, Ֆրանսիայում հրեական եւ կաթոլիկ գերեզմանոցների պղծումը ու եւս մեկ անգամ համոզվում՝ թեմայի ինչպիսի՞ ճիշտ ընտրություն։ Հետո կարդում եմ զեկույցի հեղինակի անունը՝ Ռաֆայել Հուսեյնով, երկիրը՝ Ադրբեջան ու աչքերիս չեմ հավատում։
Ինչպիսի՞ զգայացունց ձեւակերպումներ կան զեկույցում. օրինակ՝ «Մեր ընդհանուր պատասխանատվությունն է՝ ինչ կրոնական կամ ոչ կրոնական աշխարհայացք էլ ունենանք, ոչ միայն հարգենք այդ սկզբունքներն ու արժեքները, այլև պահպանենք դրանք»։ Եւս մեկ բացառիկ ձեւակերպում Հուսեյնովի զեկույցից՝ «Անհրաժեշտ է, որ քաղաքական ելույթներում, մշակույթում եւ կրթության մեջ կարեւորենք խիղճը, բանականությունը եւ սիրտը: Ուստի, շատ կարեւոր է պայքարել անհանդուրժողականության դեմ»,- եզրափակում է մեր գործընկեր Հուսեյնովը։
Թերթում էի զեկույցն ու մտածում, թե ի՞նչ տիտանական ջանքեր է գործադրել Հուսեյնովը՝ գրելու մի բան, երբ իր երկիրն անում է զեկույցում հռչակված արժեքների ուղիղ հակառակը։ Ես Ռաֆայել Հուսեյնովի հետ միասին ցավում եմ Ֆրանսիայում հրեական եւ կաթոլիկ եկեղեցիները պղծելու համար, բայց արդյո՞ք պարոն Հուսեյնով, դուք պատրաստ եք այստեղ, այս դահլիճում, ներողություն խնդրել հայկական Ջուղա քաղաքի գերեզմանոցի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ գտնվող, համաշխարհային մշակութային արժեք հանդիսացող հազարավոր խաչքարերի ոչնչացման համար։ Ջուղայի խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի կողմից կազմակերպված հստակ հանցագործություն էր, որի պատճառը բացառապես կրոնական անհանդուրժողականությունն ու հայատյացությունն էր։ 20-րդ դարի սկզբին հայկական Ջուղայում կար ավելի քան վեց հազար բացառիկ խաչքար, որոնք տարիների ընթացքում դուք, պարոն Հուսեյնով, դաժանաբար ոչնչացրեցիք։
2005-2006 թվականներին ոչնչացվեցին Ջուղայի վերջին խաչքարերը։
Ոչնչացվեցին ադրբեջանցի զինվորների կողմից, իսկ գերեզմանոցը
վերածվեց հրաձգարանի։
Ո՛չ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ո՛չ Եվրոպական խորհրդարանի, ո՛չ Եվրոպայի խորհրդի եւ միջազգային հանրության կոշտ արձագանքը չկասեցրեցին ադրբեջանական վանդալիզմը, ինչը դատապարտեց նաեւ Վատիկանը:
2006 թվականին ադրբեջանցի լրագրող Իդրակ Աբասովը այցելեց Ջուղայի գերեզմանոց և գրեց, որ այն «ամբողջովին անհետացել է»: Նույն թվականին Եվրոպական խորհրդարանի անդամներինԱդրբեջանը թույլ չտվեց այցելել Ջուղայի գերեզմանոց։ Նույն կերպ վարվեցին մեր գործընկեր Օ՝ Հարայի հետ՝ թույլ չտալով տեսնել ադրբեջանական վանդալիզմի իրական դեմքը։ 2006 թվականի փետրվարի 16-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև՝ դատապարտելով Ջուղայի միջնադարյան գերեզմանոցի ոչնչացումը։ Սակայն համաշխարհային մշակույթի բացառիկ արժեքներն արդեն ոչնչացված էին։ Ահա այսպես, պարոն Հուսեյնով։ Դուք խոսում եք կրոնական հանդուրժողականությունից եւ համատեղ ապրելու կարեւորությունից, սակայն երեք տարիառաջ ես անձամբ եմ այցելել Բաքու՝ Եվրանեսթի նիստին մասնակցելու, ու տեսել եմ, թե դուք ինչի եք վերածել Բաքվի հին հայկական եկեղեցին։ Եկեղեցու խաչը հանված էր, իսկ գրադարանի բացառիկ հայկական գրքերը՝ ոչնչացված։ Եկեղեցու հայկական գրադարանում միայն Հեյդար Ալիեւի մասին պատմող գրքեր էին։ Ու սա դուք համարում եք կրոնական հանդուրժողականություն եւ դեռ այդ թեմայով էլ զեկո՞ւյց եք գրում։
Չնայած, եթե դուք պատրաստ եք այս ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի հետեւողական վանդալիզմի համար, ես կարող եմ մտածել, որ դուքսկսում եք գիտակցել, թե ի՞նչ է իրականում նշանակում կրոնական հանդուրժողականություն եւ միասին ապրելու արվեստ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/25/2024 11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ