ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե նախարարներն ինձ խաբել են, հենց նա է պատասխանտու դրա համար». գործարարը շարունակում է մեղադրել Տիգրան Սարգսյանին 07/30/2015 22:01 | Քրեական խրոնիկոն
Աղմկահարույց օֆշորի գործով դատաքննությունն այսօր սկսվեց ավելի քան 2 ժամ ուշացումով: Պատճառը՝ դատավորի զբաղվածությունն էր:
Դատական նիստում շարունակվեց ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի գործունեությունից տուժող գործարար Փայլակ Հայրապետյանի հարցաքննությունը:
Այսօր գործարարը կրկին նշեց, որ մինչ այդ ամբաստանյալին չի ճանաչել և վստահել է նրան միայն այն պատճառով, որ գործին խառվվել են նախկին նախարար Ներսես Երիցյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ արք. Կճոյանը:
Հենց նրանց ներկայացրած՝ Հայաստանում ադամանդագործության զարգացման ծրագրին վստահելով էլ իր ամբողջ գույքը գրավադրել է «Ամերիաբանկ»-ում՝ 12 մլն դոլարի վարկի դիմաց: Բանկում կազմված բիզնես ծրագրի համաձայն, Աշոտ Սուքիասյանն Աֆրիկյան Սիեռա Լեոնեում հանքեր ուներ, որտեղից Հայաստան պիտի ներմուծեր ոսկու ու ադամանդի հումք: Դրանց վերամշակման համար Փայլակ Հայրապետյանն արդեն արտադրություն էր հիմնել, հրավիրել ՀՀ լավագույն մասնագետներին: Բայց ողջ ունեցվածքը գրավադրելուց 5 ամիս հետո հասկացել էր, որ խաբված է ու որ Աշոտ Սուքիասյանը ոչ մի հանք էլ չունի:
Աշոտ Սուքիասյանը տուժողին հարց ուղղեց՝ նշելով, որ 2012-ի հոկտեմբերին Փայլակ Հայրապետյանն իրեն ռուսերենով նամակ է գրել, որ, եթե իր ամբողջ ունեցվածքը չգրանցի Հայրապետյանի անունով, վատ կլինի, եթե համաձայնի, իրեն այլևս չեն մեղադրի: «Եթե որևէ ունեցվածք չունեի, ինչպես ասում եք, ի՞նչ պիտի գրանցեի»,- հարցրեց ամբաստանյալը:
Փայլակ Հայրապետյանի շահերի ներկայացուցիչը չհերքեց, որ այդպիսի նամակ եղել է, բայց և ասաց. «Ուզում էինք համոզվել, թե ինչ ունի: Էդպես էլ ոչինչ ցույց չտվեց»:
Այսօր դատարանում Փայլակ Հայրապետյանը դարձյալ հիշատակեց Տիգրան Սարգսյանի անունը՝ որպես իր հարստահարման հիմնական մեղավորի: Դատավորի հարցին, թե կոնկրետ ի՞նչ գործ է ունեցել նրա հետ, գործարարը պատասխանեց. «Եթե նախարարներն ինձ խաբել են, հենց նա է պատասխանտու դրա համար»:
Հիշեցնենք, նախորդ նիստերից մեկում Փայլակ Հայրապետյանն արդեն փորձել է դատարանին միջնորդություն ներկայացնել՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, Նավասարդ արք. Կճոյանին, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանին, Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանին, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի կնոջը, հաշվապահին, «Ամերիա» բանկի և «Արմսվիստ» բանկի մի շարք պաշտոնատար աշխատակիցներին, Բելառուսի քաղաքացի՝ գործով անցնող Տրիկոզյուկին, ինչպես նաև Ազգային անվտանգության կոմիտեի նախագահին դատակոչելու վերաբերյալ, սակայն դատավորն առաջարկել էր հետաձգել միջնորդությունը մինչև վկաների դատակոչի փուլին հասնելը:
Իսկ դատական հաջորդ նիստին՝ օգոստոսի 6-ին, դատարանը կանցնի ամբաստանյալի հարցաքննությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ