Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 11 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/11/2019   00:35 Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի հարակից ճանապարհահատվածում գործարկվելու է արագաչափ սարք 12/11/2019   00:09 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 12/11/2019   00:05 Huawei- ն հրաժարվեց Android- ի փոխարինող թողարկելուց 12/10/2019   23:29 Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին 12/10/2019   23:10 Երթևեկության կազմակերպման փոփոխություն Իսակովի պողոտայում 12/10/2019   23:04 Որպես Թուրքիային Եվրամիություն չընդունելու պատճառ Էրդողանը անվանել է իսլամը 12/10/2019   21:58 Կյանքից հեռացել է «Ռոքսեթ»-ի մենակատար Մարի Ֆրեդրիքսոնը 12/10/2019   21:08 ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին. Միհրան Հակոբյան 12/10/2019   20:33 Դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության 12/10/2019   19:45 «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում (տեսանյութ) 12/10/2019   19:38 Ինչից է վախեցել «ՍԱՍ»-ի Արտակը. Նա հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ գործարար Արամ Քոչարյանն էլ հրաժարվել է ներկայանալ դատաբժշկի 12/10/2019   19:26 ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումն Արգենտինայի նորանշանակ ԱԳ նախարար հետ 12/10/2019   19:15 Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում. Նիկոլ Փաշինյան 12/10/2019   19:09 Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Կադիրովին և լուսանկար հրապարակել նրա հետ 12/10/2019   19:01 «Այթի Էքսպերտիզա» ընկերության տնօրենին բերման ենթարկելով՝ զրկել են փաստաբանական օգնություն ստանալու իրավունքից 12/10/2019   18:45 ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձը բերման է ենթարկվել ու ձերբակալվել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 12/10/2019   18:36 Հարկային պարտավորություններն էլեկտրոնային եղանակով կատարելու նպատակով մեկնարկում է առևտրային բանկի ընտրության գործընթաց 12/10/2019   18:33 Ռուստամ Բադասյանը IRZ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է անչափահասների արդարադատության ոլորտում համագործակցության հնարավորությունները 12/10/2019   18:26 «Իմ քայլը»-ն իրականում չունի մարդկային ռեսուրս. 10 հոգի կարող է գտնել, բայց 100 հոգի՝ ոչ 12/10/2019   18:19 Պետք է հասնենք այն մակարդակի, որ որևէ կրակոց Ադրբեջանի կողմից ունենա քաղաքական համապատասխան գնահատական. Իգիթյան 12/10/2019   18:14 Բժիշկները պայքարում են գետնանուշից շնչահեղձ եղած փոքրիկի կյանքը փրկելու համար 12/10/2019   18:06 Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ 12/10/2019   18:03 Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆինլանդիայի համագործակցության զարգացման հեռանկարները 12/10/2019   17:53 Մանվել Գրիգորյանի կնոջ գործով դատական նիստը հետաձգվեց 12/10/2019   17:39 ԲԴԽ-ն բավարարեց նախարարի միջնորդությունը. Դատավորին հայտարարվեց նկատողություն (տեսանյութ) 12/10/2019   17:36 ՏԿԵ նախարարն ու Ռուսաստանի դեսպանն ամփոփել են 2019 թ․ ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները 12/10/2019   17:31 Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան 12/10/2019   17:26 ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է հետայսու ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններով հանդես գալուց 12/10/2019   17:23 Օժանդակողին դատելու ենք, իսկ կատարողին՝ սպասենք տեսնենք ինչ է լինո՞ւմ ․ փաստաբանը՝ դատավորին 12/10/2019   17:14 ՄԱԿ-ում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառում 12/10/2019   16:57 Պատրաստվում ենք ընդդիմության հետ ստանալ մի նախագիծ, որը կբարձրացնի խմբակցությունների ղեկավարների դերը. Լիլիթ Մակունց 12/10/2019   16:53 Նոր Տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որեւէ պարագա. Փաշինյանը զգուշացրեց 12/10/2019   16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները 12/10/2019   16:32 11-րդ դասարանցիների միջև ծագած վեճը ավարտվել է դանակահարությամբ 12/10/2019   16:28 Կառավարությունում քննարկվել են պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր 12/10/2019   16:21 Ամուլսար․ ՀՀ նախկին կառավարության բարձր հովանու ներքո - ՀԲՃ 12/10/2019   16:17 Կօգտվեն, թե չեն օգտվի, իրենց իրավունքն է. Լիլիթ Մակունցը՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու վերաբերյալ 12/10/2019   16:14 ԲԴԽ-ն այսօր կհրապարակի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը 12/10/2019   15:56 Հրաչյա Հակոբյանը՝ Ամանորի տոնին 700 հազար դոլար ծախսելու Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնության մասին 12/10/2019   15:52 Ցերեկվա լույսի տակ չեմ ծխում, մենակ չեմ ծխում. Հրաչյա Հակոբյան 12/10/2019   15:43 Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ինքնաբացարկ չհայտնեց 12/10/2019   15:41 Մենք մեր արարքից գոհ ենք. Դավիթ Պետրոսյան 12/10/2019   15:38 ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ. ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն 12/10/2019   15:31 Մանվել Գրիգորյանի փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատարանին 12/10/2019   15:19 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին 12/10/2019   15:12 Չեխիան որոշել է արտահանձնել Նարեկ Սարգսյանին 12/10/2019   14:57 Ոստիկանները դանակահարության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/10/2019   14:50 Մանվել Գրիգորյանի կնոջ գործով դատական նիստն սկսվեց . Ուղիղ միացում 12/10/2019   14:43 Իրենց համար ավելի լավ կլինի իրավական դաշտում պատժվեն. Նարեկ Մալյանը՝ «Ռեստարտի» տղաներին 12/10/2019   14:40 Հայաստանն ու Ֆինլանդիան ունեն համագործակցության հեռանկարներ. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին
12/10/2019   16:14 ԲԴԽ-ն այսօր կհրապարակի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը 12/09/2019   17:27 Ինչ կմնա աշխատավարձից 12/09/2019   13:07 Ոչ մի դատավոր չի ուզում ՀՀ երկրորդ նախագահի գործը քննել. Հայկ Ալումյան 12/10/2019   19:38 Ինչից է վախեցել «ՍԱՍ»-ի Արտակը. Նա հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ գործարար Արամ Քոչարյանն էլ հրաժարվել է ներկայանալ դատաբժշկի 12/09/2019   18:07 Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը 12/09/2019   23:50 Վերաքննիչ դատարանը փոխել է Քոչարյանի աջակցի խափանման միջոցը 12/09/2019   16:08 Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց 12/09/2019   16:02 «Սուրբ Գրիգոր Լուսավորչի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան տղայի կյանքը 12/10/2019   16:53 Նոր Տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որեւէ պարագա. Փաշինյանը զգուշացրեց 12/09/2019   12:07 «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու». Աննա Հակոբյան 12/10/2019   17:39 ԲԴԽ-ն բավարարեց նախարարի միջնորդությունը. Դատավորին հայտարարվեց նկատողություն (տեսանյութ) 12/10/2019   14:32 Ստյոպա Սաֆարյանի եւ Վլադիմիր Կարապետյանի ենթադրյալ նամակագրության հրապարակման դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 12/09/2019   15:12 Քննիչի որոշումը վերածվել էր քաղաքական փաստաթղթի՝ իրավաբանության բացակայությամբ . Հրանտ Անանյան 12/09/2019   11:32 Խնդրում եմ մի քրեական գործ` Սերժ Սարգսյանի նկատմամբ, 400 մլն դրամի սահմաններում. Մարդիկ կարծում են՝ կոռուպցիայի դեմ պայքարը հայտերով է. Փաշինյան 12/09/2019   16:36 Ես իմ մասով կարող եմ ասել՝ առանց մտավախության պաշտպանում եմ մեղադրանքը. Մեղադրող դատախազը՝ Քոչարյանի գործի մասին 12/09/2019   14:52 Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ. ՊԵԿ 12/10/2019   00:28 Աննա Հակոբյանի եղբոր վարքագիծը քննելու համար պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով 12/09/2019   20:05 Երևանի Նոր Արեշ թաղամասում հայտնաբերվել է դի 12/09/2019   18:11 Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակիցները վերականագնվել են աշխատանքի. դատարանը բավարարել է նրանց հայցը 12/10/2019   10:26 Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել. «Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան - Եվրամիություն համագործակցության հեռանկարները 07/20/2015   15:05  |  ԼՐԱՀՈՍ

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
 
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընթացքը և նշել, որ երկուստեք առկա է քաղաքական կամք և հանձնառություն՝ էլ ավելի խորացնելու և ամրապնդելու փոխգործակցությունը: «Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, որի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:
 
Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում», - ընդգծել է կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է մեր երկրում ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումները և նշել, որ դրանց արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև ԵՄ և ԵԱՏՄ շրջանակում ՀՀ հանձնառությունները ներդաշնակեցնելու նպատակով ստեղծվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: 
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դոնալդ Տուսկը նշել է, որ ուրախ է նորից գտնվել բարեկամ Հայաստանում և քննարկել ՀՀ-ԵՄ կապերի սերտացման հեռանկարները: «Որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ համոզված եմ, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար այս տարածաշրջանում, և Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո ԵՄ-ն պատրաստակամ է նոր թափով շարունակել համագործակցությունը: Մենք նաև ձեր կողքին ենք բարեփոխումների ձեր օրակարգում, որը հավակնոտ է, և համոզված եմ, որ Ձեր անձնական հանձնառությամբ այն կյանքի կկոչվի», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը: 
 
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները վերահաստատել են մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, հանրային կառավարման և մի շարք այլ ուղղություններով գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և անդրադարձել Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, քաղաքացիների շփումների խթանմանը և ԵՄ հետ ազատ տեղաշարժի ապահովմանը, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ բանակցություններին վերաբերող և այլ հարցերի:
 
Վարչապետը և ԵԽ նախագահը համոզմունք են հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին և կնպաստի բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Դոնալդ Տուսկը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի հանձնառությունը՝ ձեռք բերվող պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում և նշել, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել ֆինանսական աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:
 
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Իր հերթին Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և Եվրոպական միությունը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցի շուրջ: 
 
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար՝ նշելով, որ հայ ժողովուրդը շնորհակալ է բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին ու անհատներին, որոնք հայ ժողովրդի հետ միասին առ այսօր պայքարում են պատմական արդարության վերականգնման, ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համար:
 
 

Արխիվ

[]