Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2019   23:58 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմ. տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իտալիայի Սենատի նախագահի հանդիպումը 11/21/2019   22:17 «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը և Գագիկ Ծառուկյանը միտումնավոր փորձ են կատարել մանր բաժնետերերին զրկելու սեփականության իրենց իրավունքներից. օտարերկրյա ներդրողներ 11/21/2019   22:05 Վարչապետը մասնակցել է հայ-իտալական գործարար համաժողովին 11/21/2019   21:43 Մեծ տեքստով խոսելու և փակագծեր բացելու ժամանակը 11/21/2019   21:03 Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին տեղափոխվել է հոգեբուժարան 11/21/2019   20:10 «Եթե Ապրիլյան պատերազմին չեն մրսել, հիմա էլ կդիմանան». Դաշնակցական երիտասարդներին թույլ չեն տվել վառարեն տեղադրել (տեսանյութ) 11/21/2019   20:06 Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդը տեղում մահացել է 11/21/2019   19:52 Եթե պետք լինի ամբողջ Կոնդով կգանք, իրենց վրայով կանցնենք. Կոնդի բնակիչները բողոքի ակցիա իրականացրին Կառավարության դիմաց (տեսանյութ) 11/21/2019   19:46 Սերժ Սարգսյանը այն մարդը եւ քաղաքական գործիչը չէ, որ այլեւս կարող է գնահատականներ տալ . Ալեն Սիմոնյան 11/21/2019   19:31 Մեր անվտանգության աշխատակիցները եւս տեղում էին եւ իրավիճակը վերահսկում էին. Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի եւ ադրբեջանցի բլոգերի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) 11/21/2019   19:16 Վանեցյանը անհեթեթ է որակել Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը. Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է 11/21/2019   19:11 Վարչապետը Իտալիայի գործարար շրջանակներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները 11/21/2019   19:09 Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի 11/21/2019   19:07 Ուժեղացված ծառայություն Երևանում․ «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/21/2019   19:04 Հեռանում է ոչ միայն Արթուր Վանեցյանը, այլ նաեւ՝ գործկոմը. նոր ընտրությունները՝ դեկտեմբերին 11/21/2019   18:54 ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում ամփոփվել է Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը 11/21/2019   18:50 Նախագահ Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների 11/21/2019   18:47 Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին 11/21/2019   18:42 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին 11/21/2019   18:33 Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է 11/21/2019   18:18 Արթուր Վանեցյանը թողնում է ՀՖՖ նախագահի պաշտոնը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ) 11/21/2019   18:13 Պոռթկումս կարող եմ արդարացնել. Ռուբեն Սահակյանը՝ ՓՊ որոշման մասին 11/21/2019   18:05 Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ 11/21/2019   17:58 Ոստիկանության շտաբի պետն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/21/2019   17:49 «Քեզ սպանելու և մորթելու եմ». Երևանում տղամարդը ծեծել է հարսնացուին 11/21/2019   17:46 Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը 11/21/2019   17:36 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Միլանի կաթոլիկ տաճար 11/21/2019   17:33 Փաշինյանը չհասկացավ, որ այդ հայտարարությամբ վիրավորեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն 11/21/2019   17:19 Աղոթենք Քրիստոսին, որ այդ մարդուն երեւակայական աշխարհից բերի գիտակցական դաշտ. Գառնիկ Իսագուլյան 11/21/2019   17:14 «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարել է. այրվել է 250 քմ տարածք 11/21/2019   16:58 Նախագահ Սարգսյանը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին 11/21/2019   16:56 Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ 11/21/2019   16:50 Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին 11/21/2019   16:47 Կրակային պատրաստության պարապմունքներ 11/21/2019   16:40 Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները 11/21/2019   16:36 Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն 11/21/2019   16:18 Կարող է հրդեհային անվտանգության կանոնները պահպանված չեն եղել. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն 11/21/2019   16:08 Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 11/21/2019   15:49 Խուզարկություն դեղատանը, տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/21/2019   15:26 Բնակիչները կարծում են՝ «Դոլմամա» ռեստորանում բռնկված հրդեհը միտումնավորության հետևանք է 11/21/2019   15:19 Ինչո՞վ էին զբաղված այն մարդիկ, որոնք պարտավոր են ապահովել Փաշինյանի անվտանգությունը. Գառնիկ Իսագուլյանը՝ բլոգեր ներկայացած ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի մասին 11/21/2019   15:14 «Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն. Ղազինյան 11/21/2019   14:47 Հրդեհ Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող երկհարկանի շինության տանիքում 11/21/2019   14:41 Աննա Դանիբեկյանը գրավի միջնորդությունը մերժել է հղում կատարելով հակասահմանադրական ճանաչված նախադեպին. Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում 11/21/2019   14:31 Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է . Մինասյան 11/21/2019   14:16 Վարկերի ներգրավման տեղատարափը շարունակվում է 11/21/2019   14:03 Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը . Արփինե Հովհաննիսյան 11/21/2019   13:41 Կառավարության պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին հատկացվեց 9.95 մլն դրամ 11/21/2019   13:38 Կառավարությունն արտոնություն տվեց «Նյուպլաստ» և «Թրեյդ էքսպորտ» ընկերություններին 11/21/2019   13:29 Ծաղկաձորում կայացել է Հայաստանում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով
11/20/2019   19:43 Ապատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք 11/20/2019   17:17 Հայ տղամարդու տեսակը վտանգված է. Պիղծ երեւույթների քարոզ է տեղի ունենում 11/20/2019   23:50 Սերժը Նիկոլի հետ դեռ անցյալ տարի «Մարիոտում» հատուկ պայմանավովրվել էր. Արմեն Աշոտյան 11/21/2019   13:01 Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում վտանգներ է պարունակում. Արթուր Վանեցյան (տեսանյութ) 11/21/2019   15:19 Ինչո՞վ էին զբաղված այն մարդիկ, որոնք պարտավոր են ապահովել Փաշինյանի անվտանգությունը. Գառնիկ Իսագուլյանը՝ բլոգեր ներկայացած ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի մասին 11/21/2019   15:14 «Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն. Ղազինյան 11/20/2019   17:47 «Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով 11/21/2019   16:08 Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 11/21/2019   22:17 «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը և Գագիկ Ծառուկյանը միտումնավոր փորձ են կատարել մանր բաժնետերերին զրկելու սեփականության իրենց իրավունքներից. օտարերկրյա ներդրողներ 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/21/2019   18:18 Արթուր Վանեցյանը թողնում է ՀՖՖ նախագահի պաշտոնը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ) 11/21/2019   14:41 Աննա Դանիբեկյանը գրավի միջնորդությունը մերժել է հղում կատարելով հակասահմանադրական ճանաչված նախադեպին. Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում 11/20/2019   20:53 Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ Արա Մկրտչյանին 11/21/2019   17:33 Փաշինյանը չհասկացավ, որ այդ հայտարարությամբ վիրավորեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/21/2019   18:33 Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է 11/21/2019   11:46 Հայկական եկեղեցի ներխուժած եւ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցին ոչ թե բլոգեր է, այլ անվտանգության աշխատակից (տեսանյութ) 11/21/2019   21:43 Մեծ տեքստով խոսելու և փակագծեր բացելու ժամանակը 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 11/20/2019   12:00 Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտումները

Ո՞ր դեպքում է տուժողին հանրային պաշտպան տրամադրվում 07/13/2015   15:13  |  ԼՐԱՀՈՍ

 
Նախաքննության և դատաքննության ընթացքում անվճար իրավաբանական օգնություն կարող են ստանալ, բացի մեղադրյալից, կասկածյալից, ամբաստանյալից, մինչդատավարության կամ դատավարության ընթացքում տուժողի, ինչպես նաև՝ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստացած անձինք: 
 
Այս նորմը հստակ սահմանված է Փաստաբանության մասին օրենքի 41-րդ հոդվածով. տուժողին հանրային պաշտպանություն կարող է տրամադրվել, եթե նա համապատասխանում է նշված հոդվածի 5-րդ մասի 13 կատեգորիաներին:
 
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, դատապարտյալներին, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին, Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին, գործազուրկներին, միայնակ բնակվող կենսաթոշակառուներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց, փախստականներին,) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացածներին, անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում, իսկ անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց,  հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց:
 
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը, թվարկելով օրենքի պահանջը, նշեց, որ դրանց համապատասխանելու դեպքում տուժողին, կամ նրա ներկայացուցչին անպայման տրամադրվում է հանրային պաշտպան:
 
Սակայն շատ հաճախ անձը, ով փաստաթղթեր է ներկայացնում` այս կամ այն կատեգորիային համապատասխանելու մասին, հետագայում հանրային պաշտպանի գրասենյակին հայտնի են դառնում նրա անվճարունակությունը ժխտող բավականին մեծ, փաստական հավաստի տվյալներ:
 
Որպես օրինակ՝ տիկին Առուստամյանը նշեց, որ գործազուրկ կամ միայնակ կենսաթոշակառու լինելու մասին հավաստող փաստաթղթեր են ներկայացվում, հանրային պաշտպան է տրամադրվում և հանկարծ գործի ընթացքում պարզվում է, որ անձը ցանկանում է 9 հարկանի հյուրանոց կառուցել, սակայն իրեն թույլատրել են 5 հարկանի կառուցել: Նա էլ որոշում է վիճարկել ու հայց է ներկայացնում դատարան՝ պահանջելով իրեն հանրային պաշտպան տրամադրել, քանի որ ինքն ունի այն կարգավիճակը, որով օրենքը թույլ է տալիս ունենալ անվճար փաստաբան:
 
Կամ տվյալ պահին անձն իրոք գործազուրկ է, սակայն ունի 2 բնակարան, շարժական միջոց, իսկ հարցադրումների արդյունքում հայտարարում է, որ «ի՞նչ է,  տունս պետք է վաճառեմ, որ իրավաբանական օգնությո՞ւն ստանամ»:
 
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նաև նշեց, որ, այդուհանդերձ, պետությունը տալիս է հնարավորություն՝ առանձին դեպքերում բացառել անվճար պաշտպանի տրամադրումը:
 
Նշենք, որ Փաստաբանության մասին օրենքի 41-րդ հոդվածովի 6-րդ կետով անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով), նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով՝ բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ:
 
Հանրային պաշտպան տրամադրվում է քաղաքացիական, վարչական սահմանադրական բոլոր գործերով, եթե անձը համապատասխանում է Փաստաբանության մասին 41-րդ հոդվածի 5-րդ մասում առաջադրված ցանկին, որն իր մեջ ներառում է խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում՝ ներառյալ իրավաբանական տեղեկատվության տրամադրում:
 
Ի դեպ, նշենք, որ քաղաքացիական գործերով օրենքի այս փոփոխությունը գործում է 2014 թվականից, նախկինում  որոշ տեսակի գործերով կային սահմանափակումներ:
«Մեր ռեսուրսները շատ հաճախ ծախսվում են այն մարդկանց վրա, ովքեր վճարունակ են, սակայն իրենց իրավունքի պաշտպանությունը իրականացվում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով»,- նշում է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը՝ հավելելով, որ օրենսդրորեն փոփոխություն պետք է լինի, ֆիլտրը պետք է լինի, ինչը հնարավորություն կտա հանրային պաշտպանի գրասենյակին իր ռեսուրսները նպատակային օգտագործել: 
 
Նշենք, որ հանրային պաշտպան տրամադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել տուժողի, նրա իրավահաջորդի, ինչպես նաև՝ նրա օրինական ներկայացուցչի մասին կարգավիճակը հաստատող որոշում, անձնագրի պատճեն և Փաստաբանության մասին օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 13 կատեգորիաներից մեկը հավաստող փաստաթուղթ: 
 
«Նշված բոլոր փաստաթղթերի առկայությամբ հանրային պաշտպանի գրասենյակն անպայման տուժողին կցուցաբերի իրավական օգնություն, որովհետև դա նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի («Փաստինֆո». Արդար դատաքննության իրավունք) պահանջ է, արդար դատաքննության սկզբունքերից մեկն է, որպեսզի կողմերը հավասար վիճակում գտնվեն»,- ասաց Մելանյա Առուստամյանը` հավելելով, որ տուժողների պաշտպանությունն իրականացվում է նախաքննությունից սկսած՝ մինչև Վճռաբեկ դատարան ներառյալ:
 
 
 
 

Տեսանյութեր

11/21/2019   18:59 Աննախադեպ հաշվով պարտության համար կար բարոյական պատասխանատվության հարց. Արթուր Վանեցյան

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների նստացույցը շարունակվում է. պահանջում են նախարարի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]