ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենքով է սահմանվելու բժշկական օգնության որակը. առողջապահության նախարար 07/04/2015 21:44 | Առողջություն

Հայաստանում արձանագրվում է միջազգային չափորոշչին համապատասխանող միջին կյանքի տևողություն և տարեցտարի նվազող մանկական ու մայրական մահացություն։ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՝ հուլիսի 2-4-ը Երևանում անցկացված Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի ամփոփիչ նիստում:
Այսպես, ըստ նախարարի, կանխարգելիչ պատվաստումների 92 տոկոս ծածկույթի արդյունքում մահացության կառուցվածքում վարակիչ հիվանդությունների մասնաբաժինը կազմում է ընդամենը 0.9%։ 2015թ. հունվարի 1-ից մեկնարկել է «Stent for live» ծրագիրը, որը հասանելի է աշխարհի զարգացած երկրներին։ Սրտի անհետաձգելի վիրահատության այս ծրագիրը մատչելիության ապահովման հիանալի օրինակ է։
«Մեզ համար դեռևս մտահոգիչ շատ հարցեր կան»,- նշել է նախարարն` ընդգծելով, որ միայն հիվանդանոցաշինությամբ և բժշկական օգնության որակի բարելավումով համակարգն այսօր ի վիճակի չէ հաղթահարելու ծառացած բոլոր մարտահրավերները։
Կարևորելով հանրային առողջապահությունը, նախարարը միաժամանակ նկատել է, որ զարգացած բոլոր երկրները նախընտրել են կանխարգելման, վաղ հայտնաբերման ճանապարհը։
«Երբ մենք այդ շրջադարձը կատարեցինք և հանրային առողջապահության ոլորտում փորձում ենք իրականացնել կանխագելիչ բազմաթիվ ծրագեր, ի հայտ են գալիս լրջագույն խնդիրներ` հիմնականում կապված կրթական մակարդակի և հանրային կարծիք ձևավորելու հետ»,- ասել նախարարը` շեշտելով, որ խոսքը անկյունաքարային նշանակություն ունեցող, հանրային առողջապահությունն ապահովող ծրագրերի մասին է, որոնց ջատագովն է նախարարությունը։ Թիրախը ոչ վարակիչ մի խումբ հիվանդությունների դեմ պայքարն է, որի բեռը չի կարելի թերագնահատել։
Հայաստանում, ինչպես և ողջ աշխահում, ընդհանուր մահացության 80%-ը պայմանավորված է առավել տարածված ոչ վարակիչ 3 հիվանդությունով՝ սրտանոթային հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ և շաքարային դիաբետ։ Այս հիվանդությունները կարծես թե ժամանակակից տեխնոլոգիաներով ու դեղորայքով բուժվում են, բայց օրեցօր շատացող առողջապահական, սոցիալական այս բեռը ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ դրանց կանխարգելմանը։ «Հանրային առոջապահության մասնագետը չի կարող դրվագային վերլուծություններ և լուծումներ տալ»,- հավելել է նախարարը։
Միջազգային փորձը ցույց է տալիս, նշել է նախարարը, որ հանրային առողջության ապահովման գործում գլխավոր դերակատարը սնունդն է։
«Եզակի մարդիկ, ովքեր հստակ պատկերացնում են այդ խնդիրները և տեսնում դրանց վտանգները, հաճախ հանդիպում են հակադարձման»,- ասել է Արմեն Մուրադյանը` կարևորելով Հայաստանի և Սփյուռքի բժիշկների համագործակցության արդյունավետությունը նաև այս ոլորտում։
Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համագումարի մասնակիցների հանդիպմանը հիվանդությունների կանխարգելումից զատ կարևորվել է նաև ամենօրյա հիվանդանոցային պատշաճ բուժման ապահովումը։
Միայն անցած տարի հիվանդանոցային բուժում է ստացել մոտ 30 հազար քաղաքացի։
Նախարարը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ խորհրդարանում առաջին ընթերցմամբ հաստատվել է մի օրինագիծ, համաձայն որի այսուհետև Հայաստանում գործելու են շարունակական բժշկական զարգացման գործընթացը և կրեդիտային համակարգը՝ օրենքով է սահմանվելու բժշկական օգնության որակը, օրենքի ուժով են պաշտպանված լինելու բժիշկը և հիվանդը։ Բժիշկն այլևս ստիպված չի լինելու իր կարեկցանքով ու հոգատարությամբ ծածկելու առկա բացերը։
«Սա է լինելու հետագայում հիվանդանոցային բուժօգնությունը զարգացնելու ամենալավ և ամենաամուր երաշխիքը»: Նախարարը նաև անդրադարձել է մանկական և մայրական մահացության ցուցանիշների առավել իջեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Նա ընդգծել է, որ նախարարությունում քննարկվում են ոչ միայն մայրական մահացության, այլև կրիտիկական բոլոր այն դեպքերը, որոնք, բարեբախտաբար, մահվան ելքով չեն ավարտվել։ «Դրա շնորհիվ է, որ այսօր տարածաշրջանում առավել բարվոք ցուցանիշներ ունենք։ Բազմաթիվ ծրագրերի, սկրինինգների շնորհիվ վերջին 10 տարում մանկական մահացությունը մեզանում նվազել է 70 տոկոսով»,- նշել է Արմեն Մուրադյանը՝ ներկայացնելով նաև 2015թ. հունվարի 1-ից Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրերը, որոնց շրջանակում իրականացվել է մոտ 240 հազար հետազոտություն։
Նախարարը ներկայացրել է նաև հունվարի 1-ից ներդրված կանխարգելիչ բժշկական հետազոտությունների, այսպես կոչված` «CHECK-UP» ծրագրի մասին, որն իրականացվում է սոցիալական փաթեթից օգտվողների համար։ «Պետական ծառայողների, ուսուցիչների և սոցիալական փաթեթից օգտվող որոշակի այլ խմբերի համար նախապայման ենք դարձրել տարին մեկ անգամ կանխարգելիչ զննություն անցնելը»,- տեղեկացրել է նախարարը` ընդգծելով, որ դա համահունչ է բնակչությանն առողջ պահելու գաղափարախոսությանը։ Այս գործընթացներում Արմեն Մուրադյանը կաևորել է միջազգային մոտեցումների ապահովումը։
«Հայաստանն իր բժշկական և բժշկագիտական ներուժով ի զորու է առկա մատահրավերներն ընդունելու և իրականացնելու բազմաթիվ ծրագրեր։ Իսկ կրթական ծրագրերը մշտապես յուրաքանչյուր բժշկի կյանքում լինում են հիմնարար։ Այսօր շեշտում ենք, որ այս համագործակցության կարևորագույն բաղադրիչը կրթականն է»,- նշել է նախարարը: Արմեն Մուրադյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-Սփյուռք համագործությունն այսուհետ առավել շոշափելի արդյունքներ կունենա` նպաստելով հայ ժողովրդի առողջության ապահովմանը։
Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարն անդրադարձել է ընդհանուր բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության, բուժքույրական, առողջապահական կրթական, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին, քննարկել մեր օրերում առողջապահության ոլոտի առջև ծառացած հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Համագումարին մասնակցել են Հայաստանից և արտերկրից` Արգենտինայից, Ավստրալիայից, Բելգիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Իրանից, ԼՂՀ-ից գրանցված 470 մասնակից, իսկ սատելիտային սիմպոզիումները հասանելի էին 1500-2000 մասնագետների համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/07/2019 10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ»
- 12/07/2019 10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ»
- 12/07/2019 10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ»
- 12/07/2019 10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ»
- 12/07/2019 10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
- 12/06/2019 22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
Մեկնաբանություն
- 12/09/2019 18:11 Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակիցները վերականագնվել են աշխատանքի. դատարանը բավարարել է նրանց հայցը
- 12/09/2019 16:02 «Սուրբ Գրիգոր Լուսավորչի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան տղայի կյանքը
- 12/09/2019 12:57 Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերեւույթ կաշառքի եւ կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական 2 պատճառով .Ղազինյան
- 12/09/2019 12:07 «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու». Աննա Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը