Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց

Անմեղության կանխավարկածը՝ քրեադատավարական, թե համաիրավական սկզբունք 06/30/2015   20:57  |  Սահմանադրական բարեփոխումներ

Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներն, ըստ ամենայնի, մինչև հուլիսի վերջ կավարտվեն:  Նախատեսվում է, որ օրերս՝    հուլիսի 1-2-ին  Վիեննայում տեղի կունենան քննարկումներ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Քննարկումների ժամանակ անդրադարձ կլինի  այն փոքր փոփոխություններին, որոնք արվել են առաջին երեք գլուխներում՝  «Սահմանադրական կարգի հիմունքները», «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները», «Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակները», ապա  ավելի մանրամասն անդրադարձ կլինի կառավարման համակարգին, այն է՝ Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին ու կառավարությանը վերաբերող երեք  գլուխներին, ինչպես նաև նախագծի յոթերորդ գլխին, որը վերաբերվում է դատական իշխանությանը:  

ՀՀ սահմանադրության նախագծի արդեն իսկ մշակված գլուխների թվում է երկրորդ՝  «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները», գլուխը:  Գործող Սահմանադրության մեջ  հենց  այդ՝   «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները»  գլխում է  ամրագրված  կարևորագույն՝  անմեղության կանխավարկածի սկզբունքը: 

Այսպես, ըստ Սահմանադրության 21-րդ հոդվածի, հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նույն հոդվածը ամրագրում է նաև, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի։

Ակնհայտ է, որ գործող Սահմանադրությունում անմեղության կանխավարկածի սկզբունքը տարածվում է  միայն քրեական դատավարության վրա, մինչդեռ իրավունքի ոլորտում զարգացումների հրամայականն է Սահմանադրության նախագծում ամրագրել այդ կարևորագույն սկզբունքը նաև վարչական ու կարգապահական վարույթների շրջանակներում: Այլ խոսքով՝ նախքան դատարանի օրինական ուժեի մեջ մտած դատավճիռն անմեղ համարվի իրավաբանական պատասխանատվության ենթարկվող յուրաքանչյուր ոք։

Առավել ևս, որ ՀՀ սահմանադրական դատարանը համապատասխան իրավական դիրքորոշում դեռևս տարիներ առաջ  հայտնել է՝  հիմնվելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին տարիների մեկնաբանությունների վրա:

Այսպես, ՀՀ սահմանադրական դատարանն իր 22.09.2009թ. ՍԴՈ-832 որոշմամբ  անդրադարձել է անմեղության կանխավարկածի գործողության ոլորտի հարցին: Ըստ այդմ, անմեղության կանխավարկածը միայն քրեադատավարական սկզբունք է, թեև կարող է կիրառվել նաև այլ վարույթների շրջանակներում:

ՀՀ սահմանադրական դատարանը, անմեղության կանխավարկածի կիրառելիության ոլորտը պարզելու համար վերլուծել է «քրեական մեղադրանք» հասկացության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  նախադեպային իրավունքը և հաստատել, որ անմեղության կանխավարկածը կարող է կիրառվել նաև վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների նկատմամբ:

Իրավունքի ընդհանուր տեսության մեջ վերջին ժամանակներս որպես իրավաբանական պատասխանատվության սկզբունք հիշատակվում է   անմեղության կանխավարկածի սկզունքը, ավելին այն իրավաբանական պատասխանատվության սկզբունքների համակարգում զբաղեցնում է առաջին տեղը: Այն դիտարկվում է որպես համաիրավական սկզբունք, իրավունքի գրեթե յուրաքանչյուր ճյուղի ելակետային դրույթ:

Մասնագետները գտնում են, որ Սահմանադրության նախագծում ևս լայն և ընդգրկուն ձևակերպում պետք է տրվի անմեղության  կանխավարկածի սկզբունքին՝  դուրս գալով քրեական իրավունքի շրջանակներից: Նախագծում ուղղակիորեն և լայնորեն պետք է նշվի, որ իրավաբանական պատասխանատվության ենթարկվող յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ: Այդպիսի ձևակերպումը, գտնում են մասնագետները,  կպարտավորեցնի ոչ միայն քննիչին, դատախազին, դատավորին, այլև ցանկացած պաշտոնատար անձի, ով իրավասու է քաղաքացուն ենթարկել պատասխանատվության, ղեկավարվել անմեղության կանխավարկածի սկզբունքով:

Ընդգրկուն ձևակերպումները թույլ կտան  անմեղության կանխավարկածի սկզբունքը տարածել    ոչ միայն քրեական հանցանքների, այլև վարչական ու կարգապահական զանցանքների վրա, որոնց բացահայտման և կանխարգելման պարտականությունը դրված է պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վրա: Այս դեպքում ևս, ինչպես քրեական հանցանքների դեպքում միանշանակ կերպով պետք է նշվի, որ ոչ մի քաղաքացի կամ այլ անձ չի կարող մեղավոր համարվել զանցանք կատարելու մեջ՝ քանի դեռ  ապացուցված չէ իրավասու մարմինների կողմից և իրենց ընդունած որոշումներով: Այս դեպքում ևս պետք է նշվի, որ քաղաքացիներն ազատվում են վարչական կամ կարգապահական զանցանք կատարելու համար իրենց  անմեղությունն ապացուցելու իրենց պարտականությունից, ինչպես ամրագրված է քրեական դատավարությունում: Այդպիսի ձևակերպումների դեպքում  անմեղության կանխավարկածի պաշտպանության ներքո կհայտնվեն բոլոր այն անձինք, ովքեր պատասխանատվության են ենթարկվում ինչպես հանցագործության, այնպես էլ վարչական զանցանքի համար:

 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Հարակից հրապարակումներ`

16:16 26/06/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության փոփոխությունների նախագիծը չի շեղվել բարեփոխումների հայեցակարգից. Վարդան Պողոսյան
09:18 26/06/2015  |  ՄամուլՍահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովն ամփոփում է իր աշխատանքները. «Ժողովուրդ»
09:02 25/06/2015  |  ՄամուլՌուսաստանը ՀՀ սահմանադրական բարեփոխումներ անել-չանելու խնդիրը թողել է Հայաստանին. «Հրապարակ»
17:40 22/06/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԲՀԿ-ն կմասնակցի՞ սահմանադրական բարեփոխումներին
17:00 22/06/2015  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
13:09 22/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍահմանադրության նախագծում երդվյալ ատենակալների ինստիտուտ նախատեսված չէ
13:01 20/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔաղաքական ուժերի հետ Սահմանադրական բարեփոխումների քննարկումները կշարունակվեն նախագիծը ԱԺ ներկայացվելուց հետո
12:45 18/06/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրության փոփոխությունների ամբողջական նախագիծը պատրաստ կլինի հուլիսին
17:05 15/06/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման որևէ առաջարկություն ԱԺ-ն այս պահին չունի
11:25 31/03/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրության յուրաքանչյուր փոփոխություն պետք է քվեարկության դրվի առանձին. Հայկ Ալումյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]