Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնությունգ 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/27/2024   18:47 Թիվ 130 դպրոցի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենն ազատվել է պաշտոնից 03/27/2024   15:03 Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Փաստաբան Արշավիր Խալափյանի դեմ գործով դատավճիռը երկուստեք բողոքարկվել է 06/20/2015   15:23  |  Քրեական խրոնիկոն

 
ՀՀ քրեական օրենսգրքի  200-րդ  հոդվածի 3-րդ մասով՝ փաստաբանի կողմից առևտրային կաշառք ստանալը, մեջ մեղադրվող փաստաբան Արշավիր Խալափյանի դեմ գործով  վերաքննիչ բողոքներ են ներկայացրել և՛ մեղադրող, և՝ պաշտպանական կողմերը. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով հիշյալ հոդվածով մեղսագրված երկու դրվագներից մեկով փաստաբանը արդարացվել էր, իսկ մյուս  դրվագով՝  մեղավոր ճանաչվել:  
 
Այսպես, ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, մեղադրող Գ.Դանիելյանը վերաքննիչ բողոքում միջնորդում է մասնակիորեն բեկանել և փոփոխել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 05.05.2015թ. դատավճիռը, որով Արշավիր  Խալափյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ  հոդվածի 3-րդ մասով առաջադրված 1-ին դրվագով արդարացվել է, իսկ 2-րդ դրվագով դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով,  վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 11 ամիս 26 օր ժամկետով:
 
Մեղադրողը պահանջում է 1-ին դրվագով  ևս  մեղավոր ճանաչել Արշավիր Խալափյանին և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով, ապա վերջնական պատիժ նշանակել ազատազրկում  2 տարի ժամկետով: Մեղադրողը միջնորդում է Ա.Խալափյանի խափանման միջոց գրավը փոփոխել և նրան կալանքի վերցնել դատական նիստերի դահլիճում: 
 
Ամբաստանյալի պաշտպան Համլետ Դավթյանը վերաքննիչ   բողոքում միջնորդում է ամբողջությամբ բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, կարճել քրեական գործի վարույթը 1-ին դրվագով` հանցագործության դեպքի, իսկ 2-րդ դրվագով` հանցակազմի բացակայության հիմքով: Կամ էլ պաշտպանը միջնորդում է  դատավճիռը  պատժի մասով փոփոխել`   նշանակել տուգանքի ձևով պատիժ կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: 
 
Ամբաստանյալի մյուս պաշտպան  Կարինե Օվչյանը վերաքննիչ բողոքում իր հերթին միջնորդում է   բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը,  Արշավիր  Խալափյանին  ՀՀ քրեական  օրենսգրքի 200-րդ  հոդվածի  3-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել և նրա նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել 1-ին դրվագով հանցադեպի բացակայության հիմքով, 2-րդ դրվագով` հանցակազմի բացակայության հիմքով: Բողոքը մերժելու դեպքում պաշտպանը միաժամանակ միջնորդում է Արշավիր Խալափյանի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
 
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավճռով  ճանաչվել և հռչակվել է  Արշավիր  Խալափյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ  հոդվածի 3-րդ մասով (1-ին դրվագով) մեղադրանքում,  Ա.Խալափյանն  արդարացվել է` ապացույցների անբավարարության (հանցագործությանն ամբաստանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու)  հիմքով:
 
Արշավիր  Խալափյանը մեղավոր է  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ  հոդվածի 3-րդ մասով (երկրորդ դրվագով)  և դատապարտվել   ազատազրկման 1 տարի ժամկետով, հաշվի առնելով, որ ամբաստանյալը  կալանքի տակ է  գտնվել 2014 թվականի օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 6-ը` 4 օր, վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 11  ամիս 26  օր ժամկետով:
 
Արշավիր Խալափյանի նկատմամբ կիրառված գրավ խափանման միջոցը թողնվել է  անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
 
Ըստ առաջին դրվագով առաջադրված մեղադրանքի, Արշավիր Խալափյանը՝ հանդիսանալով  ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան և ստանձնելով Սյունիքի մարզի Սյունիք համայնքի բնակիչներ Հ.Մարգարյանի ու Է.Կարապետյանի շահերի պաշտպանությունը,   «վերջիններիս ենթադրյալ իրավունքների խախտման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին`   համայնքի տարածքում համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի կողմից  գերեզմանատեղեր   ապօրինի   հատկացնելու վերաբերյալ, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել:
 
Այնուհետև, նշված քրեական գործի նախաքննության ընթացքում`   2014 թվականի մարտին, Կապանի «Դարիստ» հյուրանոցային համալիրում հանդիպել է Սամվել Սարգսյանի որդուն`  Սարմեն Սարգսյանին և նրա հորն ի վնաս գործողություններ չկատարելու համար Սարմեն Սարգսյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար»: 
 
Դատարանը գտել է, որ նախաքննության մարմինը նշված դրվագով առաջադրված մեղադրանքի հիմքում է դրել վկաներ Սարմեն Սարգսյանի և Արթուր Գևորգյանի ցուցմունքները, որոնցից որպես սկզբնական ապացույց է միայն վկա Սարմեն Սարգսյանի ցուցմունքը: 
 
Դատարանը հաստատված է համարել, որ  Սարմեն Սարգսյանը նշված քրեական գործով շահագրգիռ անձ է՝ նրա հոր դեմ քրեական գործ է հարուցվել Արշավիր Խալափյանի հաղորդման հիման վրա:  Բացի այդ, վերջինս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության և Վարչական դատարաններում մի շարք գործերով Սարմեն Սարգսյանի հոր` Սամվել Սարգսյանի դեմ հանդես է գալիս որպես Սյունիք գյուղի բնակիչների ներկայացուցիչ:
 
«Նշվածը հաստատում է, որ Սարմեն Սարգսյանի և Արշավիր Խալափյանի միջև ձևավորվել են ոչ նորմալ, խիստ լարված փոխհարաբերություններ: Հետևաբար վկայի հայտարարությունը, որ ամբաստանյալի հետ գտնվում է նորմալ փոխհարաբերությունների մեջ, դատարանը արժանահավատ չի համարում»,- նշվում է դատարանի իրավական վերլուծություններում:
 
Իսկ  վկա Արթուր Գևորգյանի ցուցմունքի  վերաբերյալ  դատարանն արձանագրել   է, որ այն  ածանցյալ ապացույց է,   ամբողջությամբ բխում է Սարմեն Սարգսյանի ցուցմունքից:  Առավել ևս, նկատում է դատարանը, որ  Արթուր Գևորգյանը Սարմեն Սարգսյանի մտերիմ ընկերն է:
 
Այսպիսով, դատարանն արձանագրել  է, որ ապացուցված և հիմնավորված չէ, որ Արշավիր Խալափյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (առաջին դրվագով) մեղսագրված արարքը, քանի որ վկա Սարմեն Սարգսյանը սույն գործով շահագրգիռ անձ է և քանի որ միայն Սարմեն Սարգսյանի ցուցմունքը չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում: 
 
Իսկ  ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ  հոդվածի 3-րդ մասով (երկրորդ դրվագով), մեղադրանքը, դատարանի եզրահանգմամբ,   հիմնավորված է, մեղսագրվող արարքի նկատմամբ քրեական օրենքի որակումը՝ ճիշտ:
 
Ըստ այդ դրվագով առաջադրված մեղադրանքի,  Արշավիր Խալափյանը   «07.04.2014 թվականին, նախ որպես Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի 17 շենքի բնակիչ   գրավոր դիմել է Կապանի քաղաքապետարան` Աշոտ Կույումջյանի կողմից նշված հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, իսկ 18.04.2014 թվականին արդեն հանդես գալով որպես ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, դարձյալ նույն նպատակով՝ հերթական դիմումն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո 2014 թվականի մայիսի 1-ին վերոհիշյալ հյուրանոցային համալիրի թիվ 210 առանձնասենյակում հանդիպել է Աշոտ Կույումջյանին ու իր կողմից ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու, այն է` հետևողականություն չցուցաբերելու, նոր դիմումներ չներկայացնելու` ավելի խիստ վարչական պատասխանատվության ենթարկելու համար խնդիրներ չառաջացնելու, դարձյալ հանդես գալով որպես փաստաբան և հիշյալ կառույցների մարզային ներկայացուցիչ` Աշոտ Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլար»:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:36 05/05/2015  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանը մեկ դրվագով արդարացվեց, մյուսով մեղավոր ճանաչվեց
18:20 04/05/2015  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Արշավիր Խալափյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
12:45 24/03/2015  |  Քրեական խրոնիկոն «Մենք Արշավիր Խալափյանի պաշտպանությունից ելնող գործողություններ ենք կատարելու». փաստաբաններ
17:08 20/03/2015  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Արշավիր Խալափյանի դեմ արհեստական գործ են սարքել. նրան ցանկանում են ազատազրկել, մեզ էլ՝ զրկել արդյունավետ պաշտպանության իրավունքից. վստահորդներ
17:05 11/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան Արշավիր Խալափյանը մեղադրվում է առեւտրային կաշառք ստանալու մեջ. Գործը դատարանում է
19:27 06/08/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Արշավիր Խալափյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
22:52 05/08/2014  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Արշավիր Խալափյանին տրվել է գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորություն
17:21 05/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրշավիր Խալափյան. Քանի դեռ ազատության մեջ էի, լուրջ խնդիրներ էի ստեղծում իմ դեմ սկսված հաշվեհարդարի առաջին պատվիրատուների համար
15:27 05/08/2014  |  Քրեական խրոնիկոն ՁՊՎ-ում պահվող փաստաբանն իր ձերբակալությունն ապօրինի է համարում
19:54 04/08/2014  |  ԼՐԱՀՈՍՓՊ խորհրդի անդամ Գևորգ Գյոզալյանը գնացել է աջակցություն հայտնելու հացադուլ սկսած գործընկերոջը

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]