ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2016թ.-ից կսկսվի Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման երկրորդ փուլը. մեկնարկել է այգու հերթական տարեշրջանը (Տեսանյութ) 06/01/2015 19:53 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, թոռնիկների հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ 2013-2015թթ. այգու վերանորոգման և զարգացման ծրագրով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման և զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելով այգու զարգացման ծրագրի մանրամասները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նման լայնածավալ աշխատանքներ այգում չեն կատարվել հիմնադրման օրվանից: Այգու վերանորոգման ծրագրով, 2013 թվականից սկսած, կատարվել են շուրջ մեկ միլիարդ դրամի շինարարական և դիզայներական լուծումներով աշխատանքներ:
Ըստ այդմ, համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգվել է այգու խորհրդանիշ համարվող ճարտարապետական քարակերտ կամարով մուտքը, որը գործառութային առումով դարձել է այգու նախամուտք։ Զգալիորեն ընդլայնվել ու հարմարավետ է դարձել ավտոկայանատեղին: Կառուցվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած զոոկլինիկայի նոր մասնաշենքը։ Ծրագրի շրջանակում բարեկարգվել և թարմացվել են այգու խորհրդանշական մուտքից մինչև գլխավոր անցակետ ընկած հատվածի խաղահրապարակներն ու սպասարկման օբյեկտները։ Այգին կահավորվել է մանկական խաղահրապարակներով, այդ թվում նաև` ներառական նշանակության։
Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել է, որ մեծածավալ աշխատանք է կատարվել ազատավանդակների կառուցման և վերակառուցման մասով. կառուցվել են վագրերի, սայմիրների, լեմուրների, ջրասամույրների, սուրիկատների և լորիների ազատավանդակները։ Նախկինում 100 քմ տարածք զբաղեցնող վանդակների փոխարեն այժմ վագրերի համար շուրջ 5500 քմ մակերեսով ազատավանդակ է կառուցվել։ Լեմուրներն այգում իրենց յուօրինակ կղզին ունեն, որը հավակնում է լինել աշխարհում ամենամեծը։ Վերակառուցվել են նաև արջերի և ուղտերի ազատավանդակները, բարեկարգվել և թարմացվել են առկա վանդակներն ու շինությունները։ Այգում նաև նոր ձիարշավարան է կառուցվել։ Յուրօրինակ տեղանքն օգտագործելով` կառուցվել են արհեստական ջրվեժներ։
Նշվել է նաև, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի հետ համագործակցված աշխատանքի արդյունքում հիմնովին փոխվել է լուսավորության համակարգը. անցկացվել է ստորգետնյա մալուխային ցանց, յուրօրինակ գեղարվեստական ձևավորումներով լուսատուներն աշխատում են ժամանակակից խնայողական լեդ լամպերով։ Ծրագրի շրջանակում ասֆալտապատվել են այգու բոլոր ճանապարհներն ու ճեմուղիները: Այգին մաքրվել է ոչ պիտանի և անշուք շինություններից, կառուցվել են ճեմուղի տաղտակամածներ, որոնք նաև որպես դիտակետեր են ծառայում։ Տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ, կանաչապատվել է 7000 քմ հողատարածք, տնկվել են նոր ծառատեսակներ և թփեր, իրականացվել են ինքնատիպ ծաղկային ձևավորումներ։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն: Անդրադառնալով կենդանաբանական այգում իրականացված աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ զարգացման ծրագրով նախատեսված այգու վերանորոգման աշխատանքների առաջին փուլն ամբողջությամբ ավարտված է:
«Գործունեության 75 տարիների ընթացքում կենդանաբանական այգին երբևէ կապիտալ վերանորոգման չէր ենթարկվել, և այդ տեսանկյունից ծրագիրն իրոք աննախադեպ էր: Ընդ որում, վերակառուցման ծրագրի շրջանակում բոլոր ուղղություններով են կատարվել աշխատանքներ, այդ թվում՝ ինչպես ենթակառուցվածքների հիմնանորոգման ու նորերի ստեղծման, այնպես էլ ազատավանդակների մասով: Մասնավորապես նշեմ, որ մինչ վերակառուցման ծրագրի իրականացումը այգու 34 հեկտար տարածքից միայն 7 հեկտարն էր տնօրինվում որպես կենդանաբանակ տարածք: Իսկ այսօր արդեն 16 հեկտարն է այդպիսին: Նոր ազատավանդակների կառուցմանն ու հների արդիականացմանը զուգահեռ ծրագրի շրջանակում լուծվեց ևս մեկ կարևոր խնդիր, այգում կառուցվեց նոր զոոկլինիկա, որը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Մենք շարունակելու ենք համագործակցությունը նաև միջազգային տարբեր կենդանաբանական այգիների հետ, որի շրջանակում նաև նոր կենդանիներ ձեռք կբերենք և կհարստացնենք կենդանատեսակները»,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ զարգացման ծրագիրը լինելու է շարունակական, ինչի արդյունքում Երևանի կենդանաբանական այգին գերազանցելու է ոչ միայն իր նախկին հնարավորությունները, այլև, որոշ չափորոշիչներով, նաև աշխարհում եղած համանման այգիների հնարավորությունները՝ այդպիսով նաև դառնալով Երևանի յուրօրինակ այցեքարտերից մեկը:
«Հաշվի առնելով նաև նախամուտք այգու առկայությունը, որի մուտքն անվճար է, վստահ եմ, որ կենդանաբանական այգին լիարժեք հանգստի կազմակերպման համար հարմարավետ վայր կդառնա ոչ միայն փոքրիկների, այլև մեծահասակների համար: 2016թ.-ից մենք կսկսենք այգու վերակառուցման երկրորդ փուլը, որով էլ ամբողջությամբ ավարտին կհասցնենք Երևանի կենդանաբանական այգու զարգացման ծրագիրը: Արդյունքում այգին կդառնա ոչ միայն տարածաշրջանի առաջատարն ու միակը, այլև կդառնա աշխարհի տարբեր երկրների համապատասխան նշանակության այգիների և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ու միությունների հետ փոխշահավետ համագործակցող ժամանակակից մասնագիտական կենտրոն», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել