Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» 04/18/2024   08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան 04/17/2024   21:46 ՔՊ «խարոշիները» հավաքվել են, որոշել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է ու իրականացրել են. Վարդանյան 04/17/2024   21:39 Բժիշկը նշել է փորկապության ժամանակ հիմնական սխալները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   21:26 Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց․ «Մայր Հայաստան» 04/17/2024   21:19 Իշխանությունները ցայտնոտի մեջ են, կիրառում են ծայրահեղ քայլեր, դիմում պետական ահաբեկչության 04/17/2024   21:11 Որոշակի գործընթաց կա, որը ժամանակավորապես սառեցվել է, Փաշինյանը պաուզա է վերցրել. Քաղաքագետ 04/17/2024   21:08 Փաշինյանի ՔՊ-ն ավելի է խստացնելու բռնաճնշումները, ընդդիմադիրներին համախմբման կոչ ենք անում․ Մարության 04/17/2024   21:04 Ոչ, սա կազմակերպված հանցագործություն է՝ հրահանգված իշխանության կողմից. Թաթուլ Պետրոսյան 04/17/2024   20:59 Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ 04/17/2024   20:46 Թուրքին համահավասար փորձում են ծեծելով ու նվաստացնելով մարդկանց շրջանում վախ տարածել. Դավթյան (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   20:35 Սամվելը եւ մեր ազգաբնակչությունն ականատես է լինելու՝ դավաճանների իրավական եւ քաղաքական պատժին. Աննա Մկրտչյան 04/17/2024   20:26 Երկրի ռազմական բյուջեն պետք է կրկնապատկել. Մելքումյան (տեսանյութ) 04/17/2024   20:20 Իսպանիայում ձերբակալել են Կոլումբիայում հետախուզվող վտանգավոր քիլերին 04/17/2024   20:07 Սամվել Վարդանյանի փաստաբանն անակնկալներ է խոստանում (տեսանյութ) 04/17/2024   20:04 Փաշինյանը միայն Բերքաբերում է համարձակվել քայլել գյուղի մեջ 04/17/2024   19:59 Ուշադրություն. Իշխանությունները պրովակատորներ են ուղարկում ընդդիմության մոտ՝ վտանգավոր առաջարկներով․ Ադիբեկյան (տեսանյութ) 04/17/2024   19:58 Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:46 Պահանջում են կալանավորել խոշտանգված Սամվել Վարդանյանին. դատարանը քննում է միջնորդությունը (ուղիղ միացում) 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:34 Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել. մեկը Վարանդայի օդանավակայանն է․ իրանագետ 04/17/2024   19:21 Մեր ապագան ձևավորող ոլորտները հարկվում են նույն դրույքաչափով, ինչ որ կարկանդակի արտադրությունը, սա անհեթեթություն է. Ատոմ Մարգարյան (տեսանյութ) 04/17/2024   19:12 Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցվել են․ ԶԼՄ-ներ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   18:58 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով. «Տավուշը հանուն փրկության» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   18:41 Իրանի ԱԳ նախարարը այցով Թուրքիայում է 04/17/2024   18:39 Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանի ելույթը` ԵԽԽՎ-ում 04/17/2024   18:35 Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

Արդարադատության նախարարությունն ու Փաստաբանների պալատը ձևակերպեցին իրենց հարաբերությունները 05/21/2015   18:03  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ փաստաբանների պալատի միջև ստորագրված համագործակցության փոխըմբռնման հուշագիրը մի կարևորագույն ճամփաբաժան կլինի, որից հետո և՛ Արդարադատության նախարարության, և՛   Փաստաբանների պալատի ջանքերը կբազմապատկվեն՝ երկու կառույցների հնարավոր համագործակցության ձևերը «օրենքով, գրված ու չգրված նորմերով» ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Այս մասին փաստաթղթի ստորագրման ավարտին այսօր հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ընդգծելով, որ փաստաբանական ինստիտուտը երկրի համար կարևորագույն ու իրավական համակարգի առանցքային դերակատարություն ունեցող ինստիտուտներից մեկն է, փաստաբանները «մեր ամենօրյա գործունեության մեջ կարևորագույն գործընկերներ են»: 
 
Նախարարը նշեց, որ բացի նրանից, որ փաստաբանները՝   նպաստելով մարդկանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը, մեծ հաշվով ծառայում են բոլորի  նպատակին, կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ համագործակցությունն իր պտուղներն է տալիս: Նա վստահություն հայտնեց, որ հետագայում ևս համագործակցությունն իր պտուղները  պիտի տա աշխատանքի համար ավելի լավ  օրենսդրական  բազա ունենալու, ավելի լավ համակարգ ունենալու համար՝  աշխատակիցների գիտելիքների ավելացման, վերապատրաստման   յուրահատուկ ծրագրերի մշակման ու իրականացման տեսանկյունից: 
 
Նախարարն ընդգծեց, որ երկկողմ համագործակցությունն առարկայական է, մասնավորապես, օրենսդրական ոլորտում, եղել են մի շարք կարգավորումներ և նախագծեր, որոնք «ծնվել են և մեր փաստաբան գործընկերների առաջարկությունների հիման վրա, և նաև այն մշակումները, որոնք կատարվել են, ներկայացվել են մեր գործընկերների քննարկմանը»: Այդ նախագծերի շուրջ փաստաբանական կառույցի առաջարկություններն ու մտքերը, ըստ նախարարի,  իրապես կարևոր ու հետաքրքրության արժանի են, և նախարարությունը շատ ուշադիր ականջալուր է լինում  փաստաբան գործընկերների կարծիքները: 
 
Հ.Մանուկյանը նշեց, որ երկու կառույցներն էլ ունեն կադրերի ուսուցման ու վերապատրաստման գործիքներ՝ իրավաբանական ակադեմիա, իրավաբանական ինստիտուտ մի կողմից և Փաստաբանական դպրոց մյուս կողմից, որը նախարարի գնահատմամբ, հատկապես վերջին շրջանում բավականին բարձր որակով իրականացնում է իր գործառույթը: Ուստի կարևոր է, որպեսզի երկուստեք իրականացվող կրթական ծրագրերը լինեն համահունչ ու սինխրոն: 
 
Երկու կառույցները համագործակցում են ամենօրյա աշխատանքում՝ արդարադատության նախարարության համակարգում գտնվող հանրային ծառայությունների շրջանակում՝  Քաղաքացիական ակտերի գրանցման, Պետռեգիստրի գործակալություններ և այլն:   Այդ համագործակցության շրջանակում նախարարն ակնկալում է, որպեսզի մշակվի կոնկրետ ահազանգերի օպերատիվ տրամադրման մեխանիզմ: Դա կարևոր է հասկանալու, թե այս կամ այն ծառայությունում ինչպիսի իրավիճակ կա և նրանց աշխատանքի որակի օպերատիվ մոնիթորինգ անցկացվի:
 
«Հուշագիրը նախատեսում է մեր համագործակցության ոչ սպառիչ ցանկ. բոլոր այն  հարցերը, որոնք իսկապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և մենք կարևորում ենք այդ ուղղությունները,  մենք համատեղ, շատ արդյունավետ և շատ օպերատիվ պիտի միասին քննարկենք ու համապատասխան որոշումներ կայացնենք»,- ասաց նախարարը:
 
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ հուշագրի հիմքում երկու կառույցներն էլ հաշվի են առել մարդուն ու մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, իսկ դա նշանակում է, որ այդ հուշագրի շահառուն լինելու է քաղաքացին, հասարակությունը:
 
«Մենք ուղղակի ձևակերպեցինք կողմերի՝ Արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի հարաբերությունները»,- հավելեց փաստաբանական կառույցի ղեկավարն՝ ընդգծելով, որ համագործակցությունը շարունակվում է ու կշարունակվի: Երկու կառույցները նշանակելու են մեկական պատասխանատու ներկայացուցիչներ, որոնք այս աշխատանքներն առավել օպերատիվ համակարգելու են, ահազանգերի ու խնդիրների դեպքում պատասխանատուների միջոցով հարցը շատ արագ   կհայտնվի համապատասխան իրավասու անձանց տեսադաշտում և լուծում կգտնի:
 
«Պետք է նշեմ, որ արդարադատության նախարարության կարևոր առաքելություններից մեկն է նաև  իրավական ակտերի փորձաքննությունը, և այս հարցում կարծում եմ, որ Փաստաբանների պալատն իրոք շահագրգռված է, որպեսզի հնարավորություն ունենա այդ ակտերի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու և մարդու իրավունքներին առնչվող ակտերին նույնիսկ մասնակցություն ունենալ և այդ առումով շնորհակալ ենք Արդարադատության նախարարությանը, որ այդ հնարավորությունն այս պահին  ընձեռնում է»,- ասաց ՓՊ նախագահը:
 
Ի պատասխան լրագրողի  հարցի՝  Արա Զոհրաբյանը նշեց, որ համագործակցության հաջողված ակտերից մեկն է  ոստիկանության հետ ստորագրված համանման հուշագիրը:    «Մեր փաստաբանները հաճախ խնդիրներ էին ունենում իրենց վստահորդներին մոտենալու առումով, մասնավորապես, որոշ ոստիկաններ իրենց ցածր իրավագիտակցության պատճառով չէին թույլատրում փաստաբանին մոտենալ վստահորդին՝ պատճառաբանելով դատավարական կարգավիճակի բացակայություն կամ որոշ անտեղյակություն»: Համագործակցության հուշագրի հիման վրա ձևավորվեց համատեղ հանձնախումբ՝  երեքական ներկայացուցիչներից կազմված, նմանատիպ դեպքերում, երբ փաստաբանն առնչվում էր նման բարդ իրավիճակի հետ, ահազանգում էր Փաստաբանների       պալատի համապատասխան համակարգողին և երկու կառույցների համակարգողների միջև երկխոսությունից հետո հարցը լուծվում էր:
 
Ա.Զոհրաբյանը նշեց նաև, որ հուշագրի շրջանակում մի քանի ոստիկաններ պատասխանատվության ենթարկվեցին, մեկ ոստիկան ընդհուպ մինչև հեռացվեց համակարգից հենց  միայն նրա համար, որ խոչընդոտել էր փաստաբանի գործունեությանը: «Այս առումով ուղղակի պետք է արձանագրեմ, որ հուշագիրը բավականաչափ հեշտացրեց գործընթացը»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հիշատակելով փաստաբան Կարեն Մեժլումյանի օրինակը՝ երբ փաստաբանը գնացել էր ոստիկանություն պաշտպանություն իրականացնելու,    նրան սկսել էին տեսախցիկով նկարահանել՝ ասելով, «որպեսզի հանկարծ հետո չասեք, որ մեզ չեք թույլատրել ու հանձնախումբը մեր համար խնդիրներ չստեղծի»:
 
«Այսինքն՝ փորձը ցույց տվեց, որ այդ գործիքն իրոք սկսեց աշխատել»,- ասաց Ա.Զոհրաբյանը՝ նշելով, որ հանձնախմբի առաջին երկու կիսամյակային   հաշվետվություններում բազմաթիվ խախտումներ էին արձանագրվել,  հետագայում դրանք համարյա վերացվել են:
 
 

Արխիվ

[]