ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԿ-ներ. Դատապարտում ենք խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության բռնության հերթական դրսևորումը 05/14/2015 19:53 | ԼՐԱՀՈՍ
Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտում են զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից շարունակաբար դրսևորվող անմարդակային վերաբերմունքը և բռնությունները:
Հայտարարության հեղինակները պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել օրինազանցությունները վերացնելու, նման վարքագծի դրսևորումները բացառելու և մայրերի նկատմամբ բռնություններ կիրառողներին օրենքի ողջ խստութամբ ենթարկելու քրեական պատասխանատվության:
«Անհանդուրժելի է ոստիկանության կողմից անպատժելիության և ամենաթողության նման մթնոլորտի ձևավորումը, որտեղ քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառմամբ հարցերի լուծումն օրինականցվում է իշխանության բոլոր մակարդակներում:
Անթույլատրելի է ՀՀ Դատախազության և ՀՀ ոստիկանության կողմից ծնողների նկատմամբ դրսևորված ոստիկանության անօրինական և բռնի գործողությունների հովանավորչությունն ու բացատրություններն օրենքի պահանջների ձևական հիմնավորումներով:
Պահանջում ենք՝
ՀՀ Դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից
Նախագահական նստավայրի մոտ անվտանգության պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին ենթարկել քրեական պատասխանատվության: 1
ՀՀ Ոստիկանությունից
· Հրապարակային՝ սոցիալական մամուլի միջոցով ներողություն խնդրել ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերից,
Բացառել ոստիկանության աշխատակիցների կողմից նման վարքագծի հետագա դրսևորումները և ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ»,-ասված է հայտարարության մեջ, որն ստորագրել են «Նոր Սերունդ» մարդասիրական, «Ընդդեմ Իրավական կամայականությունների», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Վելես», «Հայկական Սահամանադրական Իրավունքի Կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Հասարակություն առանց բռնության», «Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն, «Երիտասարդների միասնակն գույներ», «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան, «Կանանց աջակցման կենտրոն», «Խաղաղության երկխոսություն», «Լոռե Էկո Ակումբ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն», «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ները, Հայաստանի սևազգեստ կանայք նախաձեռնությունը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ը, Արևամանուկ ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամը:
Հայտարարության հեղինակները հիշեցնում են.
1. 2015 թվականի մայիսի 13-ին ժամը 13:45-14:05 սահմաններում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հինգ ծնողներ այցելել են Բաղրամյան 26 հասցեում տեղակայված ՀՀ Նախագահի նստավայր և մոտեցել հիմնական շենքից մոտ 10 մետրի վրա տեղակայված մուտքը պահպանող անվտանգության անցակետին: Ծնողները չեն աղմկել, բարձրախոս չեն օգտագործել և չեն խոչընդոտել այդ հատվածով երթևեկող մեքենաների և հետիոտների երթևեկությանը:
2. Նախագահական նստավայրի անվտանգությունը պահպանող ոստիկանության աշխատակիցներից ծնողները խնդրել են հրավիրել իրավասու համապատասխան անձին, ով կտեղեկացնի, թե երբ և ինչպես կարող են ստանալ դեռևս 2015 թվականի հունվարին ՀՀ նախագահին ուղղված իրենց դիմումների պատասխանները:
3. Անվտանգությունը պահպանող ոստիկանության աշխատակիցները, ծնողների գործողությունները դիտարկել են որպես արգելված տարածքում հավաքի իրականացում և պահանջել նրանցից անցնել դիմացի մայթը:
4. Պահանջը ներկայացնելուց անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով գրկել են զինծառայողների մայրերին, փողոցի ամբողջ լայնությամբ քարշ տալով, անօրինական կարգով հատելով փողոցի երթևեկելի հատվածը տեղափոխել են դիմացի մայթ (մանրամասն տեսանյութը`http://www.epress.am/2015/05/13/264953.html):
5. Տեղեկացնենք, որ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողություններ են դրսևորվել նաև 2015 թվականի փետրվարի 11-ին, երբ ոստիկանության աշխատակիցները նույն կերպ Բաղրամյան 26 հասցեից` ՀՀ նախագահի նստավայրի դիմացից բռի ուժով հեռացրել են զինծառայողների ծնողներին (http://www.a1plus.am/1365146.html):
6. Դեպքի առթիվ ներկայացված հաղորդմանն կապակցությամբ` ՀՀ ոստիկանությունը պատասխանել է, որ ոստիկանության երկու աշխատող ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, սակայն հրաժարվել է տրամադրել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ոստիկանապետի հրամանների պատճեները:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ