Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

Փաստաբանի ու իրավաբանական ընկերության համագործակցությունը հանգեցրեց «արժեքավոր նախադեպային որոշման» 05/12/2015   17:20  |  Քաղաքացիական իրավունք

 
Փաստաբան Վահե Գրիգորյանի և «AM» իրավաբանական ընկերության համագործակցությունը արդյունք է տվել՝ Վճռաբեկ դատարանի «արժեքավոր նախադեպային որոշման» տեսքով: Այս մասին տեղեկացնում է  «AM» իրավաբանական ընկերությունը: 
 
Ըստ հաղորդագրության քաղաքացիական  ԵԿԴ/1791/02/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանը  30.04.2015թ. բավարարել է փաստաբաններ Վահե Գրիգորյանի և «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ  Մարգարյանի համատեղ աշխատանքի արդյունքում պատրաստված վճռաբեկ բողոքը և իր որոշմամբ տվել մի շարք արժեքավոր իրավական մեկնաբանություններ: 
 
«Ի թիվս այլ հարցերի, մեկնաբանվեց համատեղ ամուսնության ընթացքում ամուսինների միջև առուվաճառքի հարաբերությունների առանձնահատկությունները և նման առուվաճառքի իրավական հետևանքները: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը արձանագրեց, որ ամուսնու կողմից մյուս ամուսնու գույքը ձեռք բերելու արդյունքում չի կարող առաջանալ ամուսինների համատեղ սեփականության իրավունք, մինչդեռ ստորադաս դատարանները այլ կերպ էին մեկնաբանել օրենքը»,- նշվում է հաղորդագրության մեջ: 
 
Վճռաբեկ դատարանն, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի,  արձանագրել է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտել, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
 
Առաջին ատյանի դատարանը Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագիրն Արտաշես Դավթյանի մասով առոչինչ ճանաչելով, նշել է.
«…Նաիրա Իսահակյանի և Արտաշես Դավթյանի միջև կնքված պայմանագրով վերջինս, ըստ էության, հակված է եղել խուսափել Ստանիսլավ Հովակիմյանի նկատմամբ պարտավորության կատարումից, ինչը Դատարանի գնահատմամբ հանգեցնում է նշված պայմանագրի` որպես պատասխանատվությունից խուսափելու վերաբերյալ համաձայնության առոչնչության, որից էլ հետևում է, որ Արտաշես Դավթյանը` որպես պարտապան պատասխանատու է իր գույքով, որը դրսևորվում է վիճելի գույքի 1/4 բաժնեմասում»:
 
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, արձանագրել է, որ Նաիրա Իսահակյանի և Արտաշես Դավթյանի միջև կնքված պայմանագրով վերջինս, ըստ էության, հակված է եղել խուսափել Ստանիսլավ Հովակիմյանի նկատմամբ պարտավորության կատարումից` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամուսնական պայմանագիրը կնքվել է վերջիններիս ամուսնության այն ընթացքում, երբ Արտաշես Դավթյանն ունեցել է դրամական պարտավորություններ, բացի այդ, պայմանագրից հետո վերջինս շարունակել է բնակվել և մինչ օրս էլ հաշվառված է տվյալ բնակարանում:
 
Վճռաբեկ դատարանն արձանագրել  է, որ սույն գործի փաստերի համաձայն` Արտաշես Դավթյանը և Նաիրա Իսահակյանն ամուսիններ են, ամուսնացել են 03.04.1987 թվականին: 02.09.1998 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի  պայմանագրով Արտաշես Դավթյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանը, որի համար տրվել է 22.09.1998 թվականի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
 
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի  քրեական գործով 14.11.2005 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` Արտաշես Դավթյանը և Բորիս Առաքելյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում  և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: Նշված դատավճռով մասնակիորեն` 44.000.000 ՀՀ դրամի չափով, բավարարվել է Ստանիսլավ Հովակիմյանի գումարի բռնագանձման մասին քաղաքացիական հայցն ընդդեմ Արտաշես Դավթյանի և Բորիս Առաքելյանի և վճռվել է Արտաշես Դավթյանից և Բորիս Առաքելյանից հօգուտ Ստանիսլավ Հովակիմյանի բռնագանձել 44.000.000 ՀՀ դրամ` դրան հաշվեգրելով  տոկոսները: 
 
ՀՀ տնտեսական դատարանի 01.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Արտաշես Դավթյանը ճանաչվել է սնանկ: Նաիրա Իսահակյանը, դիմելով Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարչին, հայտնել է, որ ինքը Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի համասեփականատերն է և խնդրել է, որ նշված գույքի նկատմամբ համապատասխան գործողություններ ձեռնարկելիս հաշվի առնվի իր` գույքի ձեռքբերման նախապատվության իրավունքը:
 
Երևանի քաղաքացիական դատարանի թիվ ԵՔԴ/0361/04/08 քաղաքացիական գործով 28.06.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ թույլատրվել է Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանին պարտապանին պատկանող, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի բաժնեմասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նաիրա Իսահակյանին ոչ պակաս 11.500.000 ՀՀ դրամից` համաձայն «Պարտեր» ՍՊԸ-ի և «Էսկո Կոնցեռն» ՓԲԸ-ի կողմից տրված գնահատման ակտերի: 
 
25.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը Նաիրա Իսահակյանին վաճառել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ սեփականության իրավունքի բաժինը: Նշված պայմանագրի հիման վրա վիճելի բնակարանի նկատմամբ 17.09.2008 թվականին կատարվել է Նաիրա Իսահակյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
 
Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագրով Արտաշես Դավթյանը և Նաիրա Իսահակյանը պայմանավորվել են, որ նույն պայմանագրի կնքման պահից ի վեր նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած անշարժ գույքի կամ անշարժ գույքի ձեռքբերման որևէ գործարքի նկատմամբ չեն տարածվելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված իրավական նորմի պահանջները, և կողմերից յուրաքանչյուրը լինելու է իր ձեռք բերած գույքի միանձնյա սեփականատերը: 
 
Վճռաբեկ դատարանը գտել  է, որ հիշյալ  քրեական գործով 14.11.2005 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա Արտաշես Դավթյանի և Ստանիսլավ Հովակիմյանի միջև ծագել են պարտավորական իրավահարաբերություններ: Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց պարտապան ամուսնու` Արտաշես Դավթյանի կողմից իր պարտատիրոջը` Ստանիսլավ Հովակիմյանին, ամուսնական պայմանագրի կնքման մասին ծանուցելու մասին, Վճռաբեկ դատարանը գտել  է, որ Արտաշես Դավթյանը պատասխատվություն է կրում պարտատիրոջ` Ստանիսլավ Հովակիմյանի առջև` անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից:
 
Այսինքն` ամուսնական պայմանագրի դրույթները, որոնցով փոփոխվել է ամուսինների գույքային ռեժիմը, կիրառելի չեն Ստանիսլավ Հովակիմյանի և Արտաշես Դավթյանի միջև ծագած պարտավորական իրավահարաբերությունների նկատմամբ և չեն առաջացնում որևէ իրավական հետևանք (ամուսնական պայմանագիրն անվավեր (առոչինչ) ճանաչելու), բացառությամբ այն հետևանքի, որն իրավունք է վերապահում պարտատիրոջը պահանջել պարտապան ամուսնուց կատարելու իր պարտավորություններն անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից: 
 
Վճռաբեկ դատարանը գտել է, որ Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով պարտավորության կողմերի միջև նախապես կնքված պարտավորությունը դիտավորյալ խախտելու համար պատասխանատվությունը վերացնող կամ սահմանափակող համաձայնություն չէ, որպիսի պայմաններում ամուսնական պայմանագիրն այդ հիմքով չի կարող առոչինչ ճանաչվել, մինչդեռ ստորադաս դատարանները, անտեսելով վերոգրյալը, կողմերի հարաբերությունների սխալ իրավական գնահատման արդյունքում սխալ եզրահանգման են եկել նաև ամուսնական պայմանագրի` մասնակի առոչինչ լինելու վերաբերյալ:
 
Վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսդրության դրույթները, արձանագրել  է, որ գործող իրավակարգավորումը որևէ արգելք չի նախատեսում ամուսինների միջև առուվաճառքի իրավահարաբերությունների ծագման առումով: Հետևաբար ամուսինները, որպես քաղաքացիական շրջանառության մասնակիցներ, ղեկավարվելով քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներով, կարող են ազատորեն միմյանց միջև առաջացնել առուվաճառքի հարաբերություններ համապատասխան գործարքի կնքմամբ:
 
Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ այն դեպքում, երբ  առուվաճառքի իրավահարաբերություններ ծավալվում են ամուսինների միջև, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը գործել չի կարող: Հակառակ պարագայում խաթարվում է քաղաքացիական շրջանառության և մասնավորապես` առուվաճառքի բուն էությունը:
 
Այսպես, գույքը վաճառող ամուսինը, վաճառելով իր գույքը և ստանալով դրա դիմաց փոխհատուցում և միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա դառնալով վաճառված գույքի համասեփականատեր, ըստ էության, կշարունակի մնալ իր իսկ կողմից օտարված գույքի սեփականատեր, և, ընդհակառակը, գույքը գնած ամուսինը, դառնալով առուվաճառքի առարկայի սեփականատեր, միաժամանակ կշարունակի մնալ իր իսկ կողմից վճարված դրամական միջոցների սեփականատեր` նկատի ունենալով, որ գործող իրավակարգավորումների համաձայն` դրամը ևս գույք է և կարող է ներառվել ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքային զանգվածի կազմում: Մինչդեռ նման մոտեցումն առուվաճառքի իրավահարաբերություններում անթույլատրելի է:
 
Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ քաղաքացիական օրենսդրությունը, հիմնվելով կողմերի կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության սկզբունքների վրա, այդուհանդերձ, որոշակի իրավահարաբերությունների շրջանակներում նախատեսել է պարտադիր կարգով պայմանագիր կնքելու պարտականություն: Պարտադիր կարգով պայմանագրի կնքումը կախված չէ կողմի կամ կողմերի ազատ կամահայտնությունից: Դրա կնքումը պարտադիր է կամ մեկ կամ երկու կողմի համար: Պարտադիր կարգով պայմանագիր կնքելու պարտականությունը կարող է անմիջականորեն բխել օրենքից:
 
Վերը նշվածը հատկապես դրսևորվում է սնանկության վարույթի շրջանակներում. բոլոր այն դեպքերում, երբ ամուսիններից մեկը սնանկ է ճանաչվել, և նրա լուծարման վարույթի շրջանակներում կառավարիչը հարկադիր կարգով իրականացնում է վերջինիս պատկանող գույքի վաճառք, այդ կապակցությամբ կնքվող պայմանագրերը չեն կարող լինել սնանկ ճանաչված ամուսնու ազատ կամահայտնության արդյունք և վերջինիս համար կրում են պարտադիր բնույթ:
 
Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ այդպիսի պայմանագրերի նկատմամբ ևս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը գործել չի կարող, ինչը մի կողմից բխում է վերը շարադրված պատճառաբանություններից, մյուս կողմից պայմանավորված է սնանկության վարույթի առանձնահատկություններով:
 
Այսպես, սնանկության վարույթի շրջանակներում պարտապան ամուսնու գույքը մյուս ամուսնուն վաճառելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը կիրառելու արդյունքում կստացվի, որ պարտապան ամուսինը ձեռք է բերում որոշակի գույք, որը ևս պետք է ընդգրկվի սնանկության վարույթի շրջանակներում վերջինիս գույքային զանգվածում և կրկին պետք է հարկադիր կարգով իրացվի, ինչը հակասում է այս գործընթացի տրամաբանությանը:
 
Մյուս կողմից` ոչ պարտապան ամուսինն է համատեղ սեփականության իրավունք ձեռք բերում պարտապան ամուսնու գույքի հարկադիր վաճառքից ստացված դրամական միջոցների նկատմամբ և կարող է ներկայացնել որոշակի հավակնություններ, ինչն էլ կարող է իր հերթին հանգեցնել պարտատերերի իրավունքների խախտման: Վճռաբեկ դատարանը գտել  է, որ սնանկության վարույթի բնականոն ընթացքն ապահովելու նկատառումով պետք է բացառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմի կիրառումն այն դեպքում, երբ սնանկ ճանաչված ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող գույքը հարկադիր կարգով վաճառվում է մյուս ամուսնուն:
 
Սույն գործի փաստերի համաձայն` Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված  անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Արման Սարգսյանը վաճառել, իսկ Նաիրա Իսահակյանը ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ սեփականության իրավունքի բաժինը: 
 
Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ առուվաճառքի արդյունքում Նաիրա Իսահակյանը ձեռք է բերել համատեղ սեփականություն հանդիսացող գույքի` Արտաշես Դավթյանի 1/2 բաժնեմասը, ըստ որի նույնպես հաշվի առնելով ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը` Նաիրա Իսահակյանի կողմից ձեռք բերված գույքի 1/2 բաժնեմասի 1/4 բաժնեմասը համարվում է Արտաշես Դավթյանի սեփականությունը:
 
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, համաձայնել է Դատարանի վերը նշված եզրահանգմանը:
 
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրել  է, որ  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտաշես Դավթյանն ամուսնական պայմանագրի մասին չի ծանուցել իր պարտատիրոջը` Ստանիսլավ Հովակիմյանին, գտել է, որ նշված պայմանագրի դրույթները ՀՀ ընտանեկան օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կիրառելի չեն վերջիններիս հարաբերություններում:
 
Միաժամանակ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ռեժիմի կիրառելիության հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրել  է, որ 25.07.2008 թվականի պայմանագրով ամուսիններ Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև ծագել են առուվաճառքի իրավահարաբերություններ, մասնավորապես` Արտաշես Դավթյանը դրամական հատուցման դիմաց օտարել, իսկ Նաիրա Իսահակյանը ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ սեփականության իրավունքի բաժինը:
 
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ նշված պայմանագրի կնքումն Արտաշես Դավթյանի համար կրել է պարտադիր բնույթ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջինիս պատկանող գույքը հարկադիր կարգով օտարվել է սնանկության վարույթի շրջանակներում` դատարանի համապատասխան որոշման և սնանկության կառավարչի կողմից կնքված պայմանագրի հիման վրա:
 
Ամուսինների միջև առուվաճառքի հարաբերությունների դեպքում, և մասնավորապես, սնանկության վարույթի շրջանակներում նման իրավահարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ռեժիմի կիրառելիության վերաբերյալ վերը նշված դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանը գտել  է, որ Արտաշես Դավթյանը նշված առուվաճառքի պայմանագրի կնքմամբ դադարեցրել է իր համատեղ սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ և նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ռեժիմն իրավահարաբերության նման տեսակում կիրառելի չէ, վերջինս չէր կարող 1/2 բաժնեմասով սեփականության իրավունք ձեռք բերել իր իսկ կողմից օտարված գույքի նկատմամբ` մնալով այդ գույքի 1/4 մասի սեփականատեր: Մինչդեռ ստորադաս դատարաններն առուվաճառքի ինստիտուտի էության սխալ բացահայտման և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի սխալ մեկնաբանության արդյունքում սխալ եզրահանգման են եկել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ, ինչն ազդել է նաև գործի ելքի վրա:
 
  Վճռաբեկ դատարանն, այսպիսով, որոշել է Ստանիսլավ Հովակիմյանի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ Նաիրա Իսահակյանի վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` Ստանիսլավ Հովակիմյանի հայցը` 25.07.2008 թվականի ամուսնական և 25.07.2008 թվականի  անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու, այն է` Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի նկատմամբ Նաիրա Իսահակյանի սեփականության իրավունքը դադարեցնելու, նշված բաժնեմասի նկատմամբ Արտաշես Դավթյանի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասով, մերժել: 
 
 
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]