Թեմաներ
Երեքշաբթի 09 / 17 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/17/2019   14:37 Մենք այստեղ ենք, որ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ՀՀ-ում պաշտպանված լինեն մարդկանց իրավունքները 09/17/2019   14:30 Այն ապացուցման շեմը, որի դեպքում գրավը ճանաչվում է անթույլատրելի, առկա չէ. Արամ Վարդեւանյան 09/17/2019   14:20 Ես այն մարդը չեմ, որ ինչ-որ բանից փախչեմ․ Ռոբերտ Քոչարյան 09/17/2019   14:13 Վանեցյանի հրաժարականի պատճառն իմանալով իմ ՕԳԳ-ն չի բարձրանալու. «Իմ քայլը» պատգամավոր 09/17/2019   14:07 Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը 09/17/2019   14:01 Դանիբեկյանը խուզարկությունից ու քրեական հետապնդումից լավ պրծավ. Վարոսյան 09/17/2019   13:56 Երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ 09/17/2019   13:50 Կասկածելի զանգված մեղրում 09/17/2019   13:43 Ռ.Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդություն 09/17/2019   13:38 ՍԴ-ի հանդեպ երեկվա տոտալ ճնշումներն ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լևոն Քոչարյան 09/17/2019   13:35 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ 09/17/2019   13:33 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին 09/17/2019   13:20 Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 09/17/2019   13:16 Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել պաշտոնից ազատվելուց հետո (ֆոտո) 09/17/2019   13:11 Դատարանից բողոքել են բարձր երաժշտության համար. ոստիկանությունը ցուցարարներին նախազգուշացրեց 09/17/2019   13:06 Վանեցյանի հրաժարականի մեջ կա գեոպոլիտիկա. Փաշինյանի ուղեղում եփվում է կտրուկ փոփոխության նախագիծ. Աշոտյան 09/17/2019   13:01 Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար Պապիկյանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ-ի 63-րդ համաժողովում 09/17/2019   12:59 Հայտնաբերվել է դի 09/17/2019   12:53 Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան 09/17/2019   12:49 Իշխանությանը մաս կազմող անհատները պետք է հրաժարական տան և հեռանան առանց պաթոսի ու բայղուշության․ Արամ Զ․ Սարգսյան 09/17/2019   12:43 Այսպիսի կարծիքները կարող եմ գնահատել որպես դատարանի նկատմամբ ճնշում. Գեւորգ Պետրոսյանը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլի» նախաձեռնության մասին 09/17/2019   12:25 ՊԵԿ-ը վերջին երեք ամիսներին բացահայտել է մաքասանենգության և մաքսային կանոնների խախտման 43 դեպք 09/17/2019   12:17 Լարված իրավիճակ դատարանի մոտ. Քիչ անց կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը (տեսանյութ) 09/17/2019   12:09 Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության վերաբերյալ ուսումնասիրությունն ամբողջությամբ չի իրականացվել․ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ 09/17/2019   12:06 Վարչապետի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները 09/17/2019   12:03 Վարչապետի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները 09/17/2019   11:52 Փաստորեն նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան 09/17/2019   11:45 Սա այն ճանապարհն է, որը մեզ ուղղակի տանում է դեպի կամայականություն և միանձնյա կառավարում. Լարիսա Ալավերդյան 09/17/2019   11:41 ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու շփման գծում 09/17/2019   11:34 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարությունում 09/17/2019   11:23 Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը 09/17/2019   11:04 Կոռուպցիոն դրսևորումներ՝ կենսաթոշակների կամ նպաստների կանխիկ վճարումների գործընթացում 09/17/2019   10:46 Թավշե արքան մերկ է. Ավետիք Չալաբյան 09/17/2019   10:42 Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ 09/17/2019   10:25 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը 09/17/2019   10:22 ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին. կա զոհ 09/17/2019   10:17 Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա. «Ժողովուրդ» 09/17/2019   10:11 Հաշմանդամություն ունեցող հայուհու միջազգային ձեռքբերումը անձնական պայքարի և կյանքում հաջողության հասնելու 09/17/2019   10:07 Կայուն գներ՝ անշարժ գույքի շուկայում. Ինչի՞ կհանգեցնի գույքահարկի բարձրացումը. «Ժամանակ» 09/17/2019   10:02 Արարատ Միրզոյանին դատի են տվել. «Ժողովուրդ» 09/17/2019   09:58 Տհաճ անակնկալ ռուսական կողմից. Գազի գինը 30 տոկոսով կբարձրանա՞. «Ժողովուրդ» 09/17/2019   09:54 Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում. «168 ժամ» 09/17/2019   09:47 Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել. «Իրատես» 09/17/2019   09:43 Մեսիջ՝ Արարատ Միրզոյանի միջոցով. Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞. «Ժողովուրդ» 09/17/2019   09:34 «Բա իմ հա՞րցն ինչու չեմ լուծում». Գագիկ Ջհանգիրանը՝ «հարց լուծող» դառնալու մասին. «Հրապարակ» 09/17/2019   09:30 Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին. «Ժողովուրդ» 09/17/2019   00:59 Արթուր Վանեցյանն արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել. Աշոտյան 09/17/2019   00:47 ԱԱԾ տնօրենի հրաժարականը խոսում է պետության մեջ առկա ճգնաժամի նախադրյալների մասին. Լարիսա Ալավերդյան 09/17/2019   00:23 ԱՄՆ-ը խոստովանել է իր անզորությունը ռուսական հետախուզության դեմ 09/16/2019   23:35 Իշխող քաղաքական ուժը որդեգրել է սահմանադրական կարգի տապալման ուղին. ՀՅԴ
09/16/2019   15:22 Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյանը հայտարարել է հրաժարականի մասին 09/16/2019   12:45 Հրամանատարի տեղակալը յուրացրել է զինվորների համար նախատեսված մսի պահածոն 09/15/2019   23:59 Ստեփան Սաֆարյանը պնդում է, որ կեղծ օգտատերեր պահելու համար ֆինանսավորում հատկացնելու մասին վարչապետի խոսնակի հետ չի խոսել. սկանդալային սքինշոթերի հետքերով 09/15/2019   20:37 Հենրիխ Մխիթարյանը դառնում է գոլի հեղինակ իր նորամուտի խաղում (տեսանյութ) 09/16/2019   19:53 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսվի. Մակունց 09/16/2019   16:50 Վանեցյանը գիտի բաներ, որ չգիտի մեկ ուրիշը. Գառնիկ Իսագուլյան 09/16/2019   23:08 ԱԱԾ տնօրենի հրաժարականի գլխավոր ուղերձը՝ վտանգված է մեր ազգային անվտանգությունը 09/16/2019   19:50 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ. 09/16/2019   18:58 Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը կրկին Երեւանում 09/17/2019   00:59 Արթուր Վանեցյանն արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել. Աշոտյան 09/16/2019   16:22 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միքայել Մինասյանը քրեական գործով կներգրավվի 09/16/2019   16:40 Ստյոպա Սաֆարյանի և Վլադիմիր Կարապետյանի նամակագրության հետ կապված հրապարակմանը կտրվի իրավական գնահատական 09/16/2019   21:07 Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի.past.am 09/16/2019   16:43 Քրեական հեղինակություն «Պոնտյո»-ն գրավի դիմաց ազատ է արձակվել 09/15/2019   20:57 Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել 09/15/2019   17:26 «Օրենքով գող» Գուլիին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ 09/16/2019   17:06 Պետական կառավարման համակարգում հաջողված բարձրաստիճան երկու կամ երեք պաշտոնյաներից առաջին տեղում հենց Արթուր Վանեցյանն էր. Արսեն Բաբայան 09/17/2019   00:47 ԱԱԾ տնօրենի հրաժարականը խոսում է պետության մեջ առկա ճգնաժամի նախադրյալների մասին. Լարիսա Ալավերդյան 09/17/2019   13:20 Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 09/16/2019   17:45 Սպայի ու Լուսավոր Հայաստանի պատիվը. քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Փաստաբանի ու իրավաբանական ընկերության համագործակցությունը հանգեցրեց «արժեքավոր նախադեպային որոշման» 05/12/2015   17:20  |  Քաղաքացիական իրավունք

 
Փաստաբան Վահե Գրիգորյանի և «AM» իրավաբանական ընկերության համագործակցությունը արդյունք է տվել՝ Վճռաբեկ դատարանի «արժեքավոր նախադեպային որոշման» տեսքով: Այս մասին տեղեկացնում է  «AM» իրավաբանական ընկերությունը: 
 
Ըստ հաղորդագրության քաղաքացիական  ԵԿԴ/1791/02/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանը  30.04.2015թ. բավարարել է փաստաբաններ Վահե Գրիգորյանի և «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ  Մարգարյանի համատեղ աշխատանքի արդյունքում պատրաստված վճռաբեկ բողոքը և իր որոշմամբ տվել մի շարք արժեքավոր իրավական մեկնաբանություններ: 
 
«Ի թիվս այլ հարցերի, մեկնաբանվեց համատեղ ամուսնության ընթացքում ամուսինների միջև առուվաճառքի հարաբերությունների առանձնահատկությունները և նման առուվաճառքի իրավական հետևանքները: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը արձանագրեց, որ ամուսնու կողմից մյուս ամուսնու գույքը ձեռք բերելու արդյունքում չի կարող առաջանալ ամուսինների համատեղ սեփականության իրավունք, մինչդեռ ստորադաս դատարանները այլ կերպ էին մեկնաբանել օրենքը»,- նշվում է հաղորդագրության մեջ: 
 
Վճռաբեկ դատարանն, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի,  արձանագրել է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտել, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
 
Առաջին ատյանի դատարանը Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագիրն Արտաշես Դավթյանի մասով առոչինչ ճանաչելով, նշել է.
«…Նաիրա Իսահակյանի և Արտաշես Դավթյանի միջև կնքված պայմանագրով վերջինս, ըստ էության, հակված է եղել խուսափել Ստանիսլավ Հովակիմյանի նկատմամբ պարտավորության կատարումից, ինչը Դատարանի գնահատմամբ հանգեցնում է նշված պայմանագրի` որպես պատասխանատվությունից խուսափելու վերաբերյալ համաձայնության առոչնչության, որից էլ հետևում է, որ Արտաշես Դավթյանը` որպես պարտապան պատասխանատու է իր գույքով, որը դրսևորվում է վիճելի գույքի 1/4 բաժնեմասում»:
 
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, արձանագրել է, որ Նաիրա Իսահակյանի և Արտաշես Դավթյանի միջև կնքված պայմանագրով վերջինս, ըստ էության, հակված է եղել խուսափել Ստանիսլավ Հովակիմյանի նկատմամբ պարտավորության կատարումից` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամուսնական պայմանագիրը կնքվել է վերջիններիս ամուսնության այն ընթացքում, երբ Արտաշես Դավթյանն ունեցել է դրամական պարտավորություններ, բացի այդ, պայմանագրից հետո վերջինս շարունակել է բնակվել և մինչ օրս էլ հաշվառված է տվյալ բնակարանում:
 
Վճռաբեկ դատարանն արձանագրել  է, որ սույն գործի փաստերի համաձայն` Արտաշես Դավթյանը և Նաիրա Իսահակյանն ամուսիններ են, ամուսնացել են 03.04.1987 թվականին: 02.09.1998 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի  պայմանագրով Արտաշես Դավթյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանը, որի համար տրվել է 22.09.1998 թվականի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
 
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի  քրեական գործով 14.11.2005 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` Արտաշես Դավթյանը և Բորիս Առաքելյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում  և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: Նշված դատավճռով մասնակիորեն` 44.000.000 ՀՀ դրամի չափով, բավարարվել է Ստանիսլավ Հովակիմյանի գումարի բռնագանձման մասին քաղաքացիական հայցն ընդդեմ Արտաշես Դավթյանի և Բորիս Առաքելյանի և վճռվել է Արտաշես Դավթյանից և Բորիս Առաքելյանից հօգուտ Ստանիսլավ Հովակիմյանի բռնագանձել 44.000.000 ՀՀ դրամ` դրան հաշվեգրելով  տոկոսները: 
 
ՀՀ տնտեսական դատարանի 01.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Արտաշես Դավթյանը ճանաչվել է սնանկ: Նաիրա Իսահակյանը, դիմելով Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարչին, հայտնել է, որ ինքը Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի համասեփականատերն է և խնդրել է, որ նշված գույքի նկատմամբ համապատասխան գործողություններ ձեռնարկելիս հաշվի առնվի իր` գույքի ձեռքբերման նախապատվության իրավունքը:
 
Երևանի քաղաքացիական դատարանի թիվ ԵՔԴ/0361/04/08 քաղաքացիական գործով 28.06.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ թույլատրվել է Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանին պարտապանին պատկանող, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի բաժնեմասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նաիրա Իսահակյանին ոչ պակաս 11.500.000 ՀՀ դրամից` համաձայն «Պարտեր» ՍՊԸ-ի և «Էսկո Կոնցեռն» ՓԲԸ-ի կողմից տրված գնահատման ակտերի: 
 
25.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը Նաիրա Իսահակյանին վաճառել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ սեփականության իրավունքի բաժինը: Նշված պայմանագրի հիման վրա վիճելի բնակարանի նկատմամբ 17.09.2008 թվականին կատարվել է Նաիրա Իսահակյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
 
Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագրով Արտաշես Դավթյանը և Նաիրա Իսահակյանը պայմանավորվել են, որ նույն պայմանագրի կնքման պահից ի վեր նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած անշարժ գույքի կամ անշարժ գույքի ձեռքբերման որևէ գործարքի նկատմամբ չեն տարածվելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված իրավական նորմի պահանջները, և կողմերից յուրաքանչյուրը լինելու է իր ձեռք բերած գույքի միանձնյա սեփականատերը: 
 
Վճռաբեկ դատարանը գտել  է, որ հիշյալ  քրեական գործով 14.11.2005 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա Արտաշես Դավթյանի և Ստանիսլավ Հովակիմյանի միջև ծագել են պարտավորական իրավահարաբերություններ: Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց պարտապան ամուսնու` Արտաշես Դավթյանի կողմից իր պարտատիրոջը` Ստանիսլավ Հովակիմյանին, ամուսնական պայմանագրի կնքման մասին ծանուցելու մասին, Վճռաբեկ դատարանը գտել  է, որ Արտաշես Դավթյանը պատասխատվություն է կրում պարտատիրոջ` Ստանիսլավ Հովակիմյանի առջև` անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից:
 
Այսինքն` ամուսնական պայմանագրի դրույթները, որոնցով փոփոխվել է ամուսինների գույքային ռեժիմը, կիրառելի չեն Ստանիսլավ Հովակիմյանի և Արտաշես Դավթյանի միջև ծագած պարտավորական իրավահարաբերությունների նկատմամբ և չեն առաջացնում որևէ իրավական հետևանք (ամուսնական պայմանագիրն անվավեր (առոչինչ) ճանաչելու), բացառությամբ այն հետևանքի, որն իրավունք է վերապահում պարտատիրոջը պահանջել պարտապան ամուսնուց կատարելու իր պարտավորություններն անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից: 
 
Վճռաբեկ դատարանը գտել է, որ Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված ամուսնական պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով պարտավորության կողմերի միջև նախապես կնքված պարտավորությունը դիտավորյալ խախտելու համար պատասխանատվությունը վերացնող կամ սահմանափակող համաձայնություն չէ, որպիսի պայմաններում ամուսնական պայմանագիրն այդ հիմքով չի կարող առոչինչ ճանաչվել, մինչդեռ ստորադաս դատարանները, անտեսելով վերոգրյալը, կողմերի հարաբերությունների սխալ իրավական գնահատման արդյունքում սխալ եզրահանգման են եկել նաև ամուսնական պայմանագրի` մասնակի առոչինչ լինելու վերաբերյալ:
 
Վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսդրության դրույթները, արձանագրել  է, որ գործող իրավակարգավորումը որևէ արգելք չի նախատեսում ամուսինների միջև առուվաճառքի իրավահարաբերությունների ծագման առումով: Հետևաբար ամուսինները, որպես քաղաքացիական շրջանառության մասնակիցներ, ղեկավարվելով քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներով, կարող են ազատորեն միմյանց միջև առաջացնել առուվաճառքի հարաբերություններ համապատասխան գործարքի կնքմամբ:
 
Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ այն դեպքում, երբ  առուվաճառքի իրավահարաբերություններ ծավալվում են ամուսինների միջև, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը գործել չի կարող: Հակառակ պարագայում խաթարվում է քաղաքացիական շրջանառության և մասնավորապես` առուվաճառքի բուն էությունը:
 
Այսպես, գույքը վաճառող ամուսինը, վաճառելով իր գույքը և ստանալով դրա դիմաց փոխհատուցում և միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա դառնալով վաճառված գույքի համասեփականատեր, ըստ էության, կշարունակի մնալ իր իսկ կողմից օտարված գույքի սեփականատեր, և, ընդհակառակը, գույքը գնած ամուսինը, դառնալով առուվաճառքի առարկայի սեփականատեր, միաժամանակ կշարունակի մնալ իր իսկ կողմից վճարված դրամական միջոցների սեփականատեր` նկատի ունենալով, որ գործող իրավակարգավորումների համաձայն` դրամը ևս գույք է և կարող է ներառվել ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքային զանգվածի կազմում: Մինչդեռ նման մոտեցումն առուվաճառքի իրավահարաբերություններում անթույլատրելի է:
 
Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ քաղաքացիական օրենսդրությունը, հիմնվելով կողմերի կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության սկզբունքների վրա, այդուհանդերձ, որոշակի իրավահարաբերությունների շրջանակներում նախատեսել է պարտադիր կարգով պայմանագիր կնքելու պարտականություն: Պարտադիր կարգով պայմանագրի կնքումը կախված չէ կողմի կամ կողմերի ազատ կամահայտնությունից: Դրա կնքումը պարտադիր է կամ մեկ կամ երկու կողմի համար: Պարտադիր կարգով պայմանագիր կնքելու պարտականությունը կարող է անմիջականորեն բխել օրենքից:
 
Վերը նշվածը հատկապես դրսևորվում է սնանկության վարույթի շրջանակներում. բոլոր այն դեպքերում, երբ ամուսիններից մեկը սնանկ է ճանաչվել, և նրա լուծարման վարույթի շրջանակներում կառավարիչը հարկադիր կարգով իրականացնում է վերջինիս պատկանող գույքի վաճառք, այդ կապակցությամբ կնքվող պայմանագրերը չեն կարող լինել սնանկ ճանաչված ամուսնու ազատ կամահայտնության արդյունք և վերջինիս համար կրում են պարտադիր բնույթ:
 
Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ այդպիսի պայմանագրերի նկատմամբ ևս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը գործել չի կարող, ինչը մի կողմից բխում է վերը շարադրված պատճառաբանություններից, մյուս կողմից պայմանավորված է սնանկության վարույթի առանձնահատկություններով:
 
Այսպես, սնանկության վարույթի շրջանակներում պարտապան ամուսնու գույքը մյուս ամուսնուն վաճառելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը կիրառելու արդյունքում կստացվի, որ պարտապան ամուսինը ձեռք է բերում որոշակի գույք, որը ևս պետք է ընդգրկվի սնանկության վարույթի շրջանակներում վերջինիս գույքային զանգվածում և կրկին պետք է հարկադիր կարգով իրացվի, ինչը հակասում է այս գործընթացի տրամաբանությանը:
 
Մյուս կողմից` ոչ պարտապան ամուսինն է համատեղ սեփականության իրավունք ձեռք բերում պարտապան ամուսնու գույքի հարկադիր վաճառքից ստացված դրամական միջոցների նկատմամբ և կարող է ներկայացնել որոշակի հավակնություններ, ինչն էլ կարող է իր հերթին հանգեցնել պարտատերերի իրավունքների խախտման: Վճռաբեկ դատարանը գտել  է, որ սնանկության վարույթի բնականոն ընթացքն ապահովելու նկատառումով պետք է բացառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմի կիրառումն այն դեպքում, երբ սնանկ ճանաչված ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող գույքը հարկադիր կարգով վաճառվում է մյուս ամուսնուն:
 
Սույն գործի փաստերի համաձայն` Արտաշես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի և Նաիրա Իսահակյանի միջև 25.07.2008 թվականին կնքված  անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Արման Սարգսյանը վաճառել, իսկ Նաիրա Իսահակյանը ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ սեփականության իրավունքի բաժինը: 
 
Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ առուվաճառքի արդյունքում Նաիրա Իսահակյանը ձեռք է բերել համատեղ սեփականություն հանդիսացող գույքի` Արտաշես Դավթյանի 1/2 բաժնեմասը, ըստ որի նույնպես հաշվի առնելով ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը` Նաիրա Իսահակյանի կողմից ձեռք բերված գույքի 1/2 բաժնեմասի 1/4 բաժնեմասը համարվում է Արտաշես Դավթյանի սեփականությունը:
 
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, համաձայնել է Դատարանի վերը նշված եզրահանգմանը:
 
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրել  է, որ  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտաշես Դավթյանն ամուսնական պայմանագրի մասին չի ծանուցել իր պարտատիրոջը` Ստանիսլավ Հովակիմյանին, գտել է, որ նշված պայմանագրի դրույթները ՀՀ ընտանեկան օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կիրառելի չեն վերջիններիս հարաբերություններում:
 
Միաժամանակ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ռեժիմի կիրառելիության հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրել  է, որ 25.07.2008 թվականի պայմանագրով ամուսիններ Արտաշես Դավթյանի և Նաիրա Իսահակյանի միջև ծագել են առուվաճառքի իրավահարաբերություններ, մասնավորապես` Արտաշես Դավթյանը դրամական հատուցման դիմաց օտարել, իսկ Նաիրա Իսահակյանը ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի նկատմամբ Արտաշես Դավթյանի համատեղ սեփականության իրավունքի բաժինը:
 
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ նշված պայմանագրի կնքումն Արտաշես Դավթյանի համար կրել է պարտադիր բնույթ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջինիս պատկանող գույքը հարկադիր կարգով օտարվել է սնանկության վարույթի շրջանակներում` դատարանի համապատասխան որոշման և սնանկության կառավարչի կողմից կնքված պայմանագրի հիման վրա:
 
Ամուսինների միջև առուվաճառքի հարաբերությունների դեպքում, և մասնավորապես, սնանկության վարույթի շրջանակներում նման իրավահարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ռեժիմի կիրառելիության վերաբերյալ վերը նշված դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանը գտել  է, որ Արտաշես Դավթյանը նշված առուվաճառքի պայմանագրի կնքմամբ դադարեցրել է իր համատեղ սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ և նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ռեժիմն իրավահարաբերության նման տեսակում կիրառելի չէ, վերջինս չէր կարող 1/2 բաժնեմասով սեփականության իրավունք ձեռք բերել իր իսկ կողմից օտարված գույքի նկատմամբ` մնալով այդ գույքի 1/4 մասի սեփականատեր: Մինչդեռ ստորադաս դատարաններն առուվաճառքի ինստիտուտի էության սխալ բացահայտման և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի սխալ մեկնաբանության արդյունքում սխալ եզրահանգման են եկել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ, ինչն ազդել է նաև գործի ելքի վրա:
 
  Վճռաբեկ դատարանն, այսպիսով, որոշել է Ստանիսլավ Հովակիմյանի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ Նաիրա Իսահակյանի վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` Ստանիսլավ Հովակիմյանի հայցը` 25.07.2008 թվականի ամուսնական և 25.07.2008 թվականի  անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու, այն է` Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 45-րդ բնակարանի 1/2 բաժնեմասի նկատմամբ Նաիրա Իսահակյանի սեփականության իրավունքը դադարեցնելու, նշված բաժնեմասի նկատմամբ Արտաշես Դավթյանի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասով, մերժել: 
 
 
 
 
 

Տեսանյութեր

09/17/2019   13:19 Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Տեսադարան

09/12/2019   10:38 Ամուլսարը սար է մնալու (լուսանկարներ)

Մամուլ

Արխիվ

[]