Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

ՀՔԾ. «-…վերջինս (քաղաքացին- Հ.Գ.) ոստիկանությունում մնացել է իր կամքով և այնտեղից դուրս գալու ցանկություն չի հայտնել» 04/30/2015   12:59  |  ԼՐԱՀՈՍ


ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանդես է եկել հաղորդագրությամբ  այ մասին, որ 2014 նոյեմբերի 21-ին իրենց իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էին դիմել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ Անի Բոշյանը, նրա հայրը՝ Հակոբ Բոշյանը և մայրը՝ Բավական Խաչատրյանը. քաղաքացիների իրավունքները խախտվել էին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի աշխատակիցների կողմից:
 
Ոստիկանության աշխատակիցները Անի Բոշյանին անօրինական կերպով զրկել են ազատությունից, նրա նկատմամբ գործադրել են հոգեբանական ճնշումներ, նսեմացրել արժանապատվությունը, նրան համոզել են ու ցուցմունքներ կորզել, և ի վերջո հասցրել են ինքնասպանության փորձ կատարելուն:
 
Անիի հոր՝ Հակոբ Բոշյանի նկատմամբ ևս ոստիկանության աշխատակիցները կիրառել են բռնություններ, հայհոյանքներ են տվել և սպառնացել են ծեծել, ապօրինի պահել են ոստիկանությունում: Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակը 2014 թվականի նոյեմբերի 26-ին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն քաղաքացի Անի Բոշյանի և նրա հոր՝ Հակոբ Բոշյանի իրավունքների խախտման փաստի հիման վրա:
 
ՀՀ ՀՔԾ-ն 2015թ.-ի ապրիլի 17-ին,  ի պատասխան կազմակերպության 2014 թվականի նոյեմբերի 26-ի հաղորդման, որոշում է կայացրել ոստիկանության և քննչական վարչության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ծանր հետևանք պատճառելու և ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքերով նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով և կարճել 2014թ.-ի դեկտեմբերի 12-ին արդեն հարուցված քրեական գործի վարույթը:
 
Մանրամասն ուսումնասիրելով ՀՔԾ-ի որոշումը կարելի է ենթադրել, որ սույն գործի նախաքննությունը թերի է կատարվել և ոչ պատշաճ կերպով: ՀՔԾ-ն իր տրամադրության տակ ունենալով և՛ ոստիկանության աշխատակիցների, և՛ Բոշյանների ցուցմունքները, չգիտես ինչու, արժանահավատ է համարել ոստիկանների տված ցուցմունքները և անհիմն՝ Բոշյաններինը:
 
ՀՔԾ-ն ոչ լիարժեք նախաքննություն վարելով՝ որոշել է, որ  ոստիկանության և քննչական վարչության աշխատակիցների կողմից Անի Բոշյանի նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, նրա արժանապատվությունը նսեմացնելու, նրան համոզելու և ցուցմունքներ կորզելու հանգամանքները հիմնավորող միակ ապացույցը գործի ելքով շահագրգռված Անի Բոշյանի ցուցմունքն է, իսկ վերջինիս ծնողներ՝ Բավական Խաչատրյանի և Հակոբ Բոշյանի ցուցմունքները անուղղակի ապացույցներ են՝ հիմնված Անի Բոշյանի պատմածի վրա:
 
Արդյունքում՝ իր համոզմամբ վերլուծելով ու գնահատելով այլ փաստական տվյալներ՝ արձանագրել է, որ քննության արդյունքում ի հայտ չեն եկել այնպիսի հիմնավոր փաստեր ուստիկանության և քննչական վարչության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու առթիվ, ինչպիսիք անհրաժեշտ են քրեական գործ հարուցելու համար:
 
ՀՔԾ-ն իր որոշումը հիմնավորել է, նշելով որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ «…հանցանք գործելու մեջ անձի մեղավորության հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար աբողջությամբ»,- միևնուն ժամանակ ինքը շտապելով որոշում կայացնել ենթադրություների հիման վրա: ՀՔԾ-ն չի կատարել դեպքերի պատշաճ հետազոտություն, չի անդրադարձել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետների խախտման վերաբերյալ տվյալների ճշտմանը, ըստ այդմ հանցանք չի համարել նաև քաղաքացիներին ոստիկանությունում սահմանված ժամերից երկար պահելը:
 
ՀՔԾ-ն չի անդրադարձել այն հանգամանքին, որ Անի Բոշյանը 2014թ.-ի նեյոմբերի 11-ին ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ժամը 18:00-ին և այնտեղից դուրս է եկել միայն գիշերը ժամը 03:00-ին: Մինչեռ, ըստ օրենքի՝ գիշերային ժամերին չի թույլատրվում քննչական գործողություններ իրականացնել և միայն խիստ անհրաժեշտության դեպքերում կարող են իրականացնել: Իսկ արդյոք նման անհրաժեշտության կա՞ր այս դեպքում, ՀՔԾ-ն նույնպես չի անդրադարձել: Կամ այն, որ Անի Բոշյանը 2015թ.-ի նոյեմբերի 18-ին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին ժամը 18:00-ին և նրան հարցաքննել են մինչև 23:30-ը ևս անօրինական է, հարցաքննության համար օրենքով սահմանված է ոչ ավել քան 4 ժամ:
 
ՀՔԾ-ն որոշման մեջ անդրադառնալով  Հակոբ Բոշյանին ոստիկանությունում ապօրինի պահելու հանգամանքին, այն ևս գնահատել է անհիմն: Նույնքան անհիմն էլ ավելացրել, թե պարզել է, որ Հակոբ Բոշյանը ոստիկանության բաժնում մնացել է իր կամքով: Մի՞թե ոստիկանությունը ժամանցի վայր է, որտեղ որքան ուզես կարող ես մնալ և երբ ուզես կարող ես հեռանալ, այն էլ ոչ թե միջանցքից, այլ կոնկրետ աշխատասենյակից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կասկածի տակ է դնում ՀՀ ՀՔԾ գործողությունները և համարում է, որ ՀՔԾ-ի նախաքննական գործողությունները չեն բխում օրենսդրությունից և այս կապակցությամբ արդեն պատրաստում է համապատասխան դիմում-բողոքը:
 
 

Արխիվ

[]