ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր ցուցադրությամբ իր դռներն է բացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (Տեսանյութ) 04/21/2015 19:23 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Նոր ցուցադրությամբ իր դռներն է բացել Հայոց ցեղասպանություն ինստիտուտ-թանգարանը: Այն մինչև ապրիլի 25-ը բաց կլինի արտասահմանյան պատվիրակությունների համար՝ տեխնիկական ու անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ դրանից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կարող են այցելել բոլոր այցելուները:
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Հայոց ցեղասպանություն ինստիտուտ-թանգարանն ու հարակից տարածքը հիմնավերանորոգվել են «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնավերանորոգման աշխատանքները տեղի են ունեցել 2011-2014թթ., բարեկարգվել է Ծիծեռնակաբերդի ճեմուղին և հարակից տարածքը, հիմնավերանորոգվել թանգարան-ինստիտուտի հիմնական մասնաշենքը, կառուցվել վարչական մասը՝ գրադարան, գիտաժողովների սրահ, պահոցներ և այլն: Արդյունքում թանգարանի ցուցադրական տարածքը ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր: Ընդ որում, Հայաստանում առաջին անգամ կիրառվել են նոր տեխնոլոգիաներ՝ թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են Ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա:
Լրագրողների հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ շինարարության համար ծախսվել է 4.5 միլիոն դոլար, ամբողջը ֆինանսավորվել է բարերարների կողմից: Ըստ Հայկ Դեմոյանի, դիզայներներն ու թանգարան-ինստիտուտի աշխատողները լրացուցիչ գումարներ չեն ցանկացել ստանալ՝ իրենց կատարած լրացուցիչ աշխատանքների դիմաց: «Շնորհակալություն պետք է հայտնենք մեր բարերարներին, հատկապես՝ Գաբրիել Ճեմբերջյանին, Ռալֆ Յիրիկյանին, թանգարանի հավաքածուն մշտապես հարստացնելու համար աջակցություն ցույց տված մոսկվայաբնակ մեր հայրենակից Ջևան Չելոյանցին: Մենք աշխատել ենք մեր սովորական աշխատավարձերով: Պետական բյուջեից գումարներ չեն ծախսվել: Միայն հովանավորների և բարերարների աջակցությամբ է տեղի ունեցել»,- ասաց նա:
Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութեր, որոնց մի մասը ներկայացված է տպագիր, ինչպես նաև մուլտիմեդիայի՝ պրոյեկտորների և հպումով աշխատող էկրանների տեսքով:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, եթե նախկինում ցուցադրությունը ներկայացված էր երեք սրահներում, ապա հիմա ցուցադրական նոր տարածքն ունի 12 սրահ: Փոխտնօրենը գոհունակություն հայտնեց, որ «հսկայական քանակությամբ ավելացել է օրիգինալ նյութը»: Մասնավորապես, վերջին մի քանի տարվա ընթացքում թանգարանի հավաքածուն կրկնապատկվել է բնօրինակ նյութերով՝ դրանք հատել են 90 հազարի սահմանը: Ս.Մանուկյանը նշեց, որ 52 խորագրերով փորձ է արվում ներկայացնել ամբողջ պատմությունը՝ Ցեղասպանությունից մինչև Ցեղասպանության ժխտողականություն:
«Փորձել ենք ներմուծել Ցեղասպանագիտության բոլոր նոր նվաճումները: Համոզված եմ, որ ոչ մի բաց հարց այստեղ չի մնում»,- ասաց թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը՝ միաժամանակ հավելելով՝ «ամենալավ դատավորը այցելուն է՝ ոչ լրագրողներն են, կներեք, ոչ էլ պաշտոնյաները, ամենալավ դատավորը սովորական այցելուն է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել