ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում. Քանի դեռ Թուրքիան համառորեն մերժում է Հայոց ցեղասպանությունը, նա օսմանյան ոճրագործների հանցակիցն ու համախոհն է 04/20/2015 18:10 | ԼՐԱՀՈՍ
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայկական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հայոց Ցեղասպանության հարցը, նշելով, որ որեւէ քաղաքական, կամ տնտեսական շահ չպիտի վեր լինի պատմական ճշմարտությունից եւ որ պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ:
Իսկ մինչ իր հիմնական ասելիքը, ԲՀԿ պատգամավորը պատասխանել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, հայտարարելով, որ հերթական անգամ Ադրբեջանի պատվիրակությունը այս դահլիճում էժանագին թատերականացված շոու կազմակերպեց:
Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ հայ զինվորները եւս չեն ուզում ծառայել այն տարածքներում, որոնք հայերին չեն պատկանում ու ԵԽԽՎ դահլիճում ցուցադրել էր հայ զինվոր Անդրանիկ Գրիգորյանի, իբր սպիտակ դրոշ բարձրացրած կեղծ մի նկար:
Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է.
«Այսօր նիստի մեկնարկին, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հերթական անգամ ցինիկաբար ստեց՝ թատերականացված շոու բեմադրելով այս դահլիճում: Իսկ հիմա իմ հիմնական ասելիքը:
Հարգելի գործընկերներ,
3 օր անց Հայաստանի հոգեւոր կենտրոն Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասումը, ինչպես ժամանակին սրբադասվեցին Բեթղեհեմի մանուկները, ու միաժամանակյա կղողանջեն Հայաստանի ու աշխարհի հայկական բոլոր եկեղեցիների զանգերը: Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում իրականացված 1.5 միլիոն հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցն է: 100 տարի առաջ օսման ջարդարարները կոտորեցին, տեղահանեցին ու հայրենազրկեցին 1.5 միլիոն հայի: Եւ քանի դեռ Թուրքիան համառորեն մերժում է Հայոց ցեղասպանությունը, նա օսմանյան ոճրագործների հանցակիցն ու համախոհն է: Եւ պետք չէ համաշխարհային դեմագոգիայով զբաղվել՝ պատմաբանների անիմաստ հանձնաժողովների ակնկալիքով: Ոչ մի կարգի հաձնաժողով պետք չէ Հայոց ցեղասպանությունը ապացուցելու համար: Մտեք ցանկացած տուն Հայաստանում եւ Սփյուռքում ու գրեթե չեք գտնի մեկ ընտանիք, որ վերապրած չլինի այդ ահավոր արհավիրքը: Դա ամենախոսուն հանձնաժողովն է՝ ցեղասպանություն վերապրածների հանձնաժողովը:
Հարգելի գործընկերներ,
Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք հատուկ առաքելություն ունենք՝ անել հնարավորը՝ նման ոճրագործությունները բացառելու համար: Եւ այսօր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մենք կոչ ենք անուն բոլոր պետություններին, միջազգային հանրությանը՝ ճանաչել ու դատապարտել աննախադեպ այս ոճրագործությունը: Ոչ մի քաղաքական շահ չի կարող վեր լինել արդարությունից: Ոչ մի տնտեսական շահ չի կարող վեր լինել ճշմարտությունից: Պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ: Կամբոջիայի, Ռուանդայի Դարֆուրի եւ այլ ոճիրները, նաեւ այն, ինչ այսօր կատարվում է «Իսլամիստական ահաբեկչական պետություն» կազմակերպության կողմից, մեկ բանի վկայությունն է՝ անպատժելիությունն ու մերժողականությունը նոր ցեղասպանությունների պատճառ են դառնում:
Երկու տարի առաջ, հենց այս դահլիճում, ես Ռեջեփ Էրդողանին ու Ահմեդ Դավութողլուին հանձնեցի Հայոց ցեղասպանության զոհ դարձած անմեղ երեխաների նկարներն ու հորդորեցի նայել անմեղ այդ զոհերի աչքերին: Թուրք պաշտոնյաների հայացքում ո՛չ կարեկցանք կար, ո՛չ զղջում: Ավարտեմ ելույթս գերմանացի հայտնի հոգեւորական Մարտին Նեմյուլերի խոսքերով, ով Ֆաշիստական ռեժիմի կողմից ձերբակալվելուց հետո ասել էր՝ «երբ ֆաշիստները եկան կոմունիստների հետեւից՝ ես լռեցի, երբ նրանք եկան հրեաների հետեւից, ես դարձյալ լռեցի ու ոչինչ չասացի: Երբ նրանք եկան արդեն իմ հետեւից, չկար որեւէ մեկը, ով կարող էր ինձ պաշտպանել»:
Հարգելի գործընկերներ, մենք, դուք, լռելու իրավունք չունենք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ