ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարանում 04/16/2015 21:37 | ԼՐԱՀՈՍ
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ցուցահանդեսի նպատակը հանրությանը մինչև 1915 թվականը և դրանից հետո Երևանը ներկայացնելն էր՝ փախստականներին ապաստարաններ ստեղծելու, մեծագույն աղետի հետևանքները վերացնելու, Երևանի վերակառուցման և վերածննդի համատեքստում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է ճեմասրահում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Շուրջ 30 մեծ պաստառներով հանրությանն են ներկայացվել դեռևս անծանոթ այնպիսի լուսանկարներ, որոնք ժամանակի համահունչ գույներով հնարավորություն են տալիս ճանաչելու 20-րդ դարասկզբի Երևանն իր կառույցներով, դրանց դերն ու նշանակությունն այն ժամանակ և ներկայում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով Ցեղասպանությանը զոհ դարձած քաղաքների և գավառների անունների մակագրությամբ Անմոռուկի մեծ մակետը՝ թանգարանի տնօրենը նշել է, որ ապակեպատ 10-ը ցուցափեղկերում էլ ներկայացված են ժամանակի մասին պատմող ինքնատիպ ցուցանմուշներ: Առանձին ցուցադրություններով ներկայացվել են նաև ժամանակի երևանյան տարազներ, ասեղնագործության նմուշներ, 18-րդ դարի գորգ, ինչպես նաև ազատ նստելու և կանգնելու տեղերով մեծ նկար-պաստառ, որում պատկերված է հայկական մեծ ընտանիք:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, առանձնակի կարևորելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումները, ընդգծել է, որ դրանց շարքը լինելու է շարունակական:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը, որը գործում է պետական հանձնաժողովին զուգահեռ, իրականացնում է իր բազմապիսի միջոցառումները, որոնցից մեկն էլ քաղաքապետարանի ճեմասրահում բացված այս ցուցահանդեսն է: Ներկայացված են Երևանի պատմության թանգարանում պահվող բազմաթիվ ֆոնդային ցուցանմուշներ, ցուցադրության ենթակա առականեր, որոնք մշտապես չէ, որ ցուցադրվում են, և այս ցուցահանդեսն այդ առմով նաև բացառիկ է: Այստեղ, ցուցապաստառների վրա, խորագրերի ներքո կտեսնեք գրված պահանջատիրության տարրեր, որոնք ևս շատ կարևոր են: Ցուցադրությունների շարքում առանձնահատուկ է նաև այն սնդուկը, որի մեջ առկա են Էրգրից մազապուրծ գաղթած մեր հայրենակիցներից շատերի տների բանալիները, որոնցով մի օր մենք բացելու ենք նրանց այսօր փակ այդ տները», - ընդգծել է փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Միջոցառման ընթացքում ճեմասրահի տարբեր հատվածներում ելույթ են ունեցել Աննա Մայիլյանը, Ձայնի պահպանման երգչախումբը և Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի կամերային նվագախումբը: Երկու էկրաններին ցուցադրվել են օրվա խորհրդին համապատասխան թեմատիկ ֆիլմեր:
«Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կմնա մինչև ապրիլի 30-ը, այնուհետև կտեղափոխվի Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահ և կգործի մինչև տարեվերջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ