Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ ջազ-երաժիշտը հայաստանյան դատարանում արդարացվեց 04/11/2015   20:19  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝  դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ճանաչել ու հռչակել է  ՌԴ քաղաքացի, ջազ-երաժիշտ  Արտյոմ Լալայանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար առաջադրված մեղադրանքում` նրա  մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ։

Արտյոմ Լալայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է,   և հենց  դատական նիստերի դահլիճում  ազատ արձակվել։

Դատավճռով Արտյոմ Լալայանին  պարզաբանվել է դատական սխալի հետևանքով խախտված իրավունքների վերականգնման, այդ թվում` պատճառված վնասի հատուցման պահանջով քաղաքացիադատավարական կարգով դատարան դիմելու իրավունքը։

Դատարանը փաստել   է, որ  հանցագործության դեպքին ամբաստանյալ Ա.Լալայանի առնչությունը մեղադրող կողմը հիմնավորել է միակ ուղղակի ապացույցով՝ կասկածյալի կարգավիճակում 2012թ. հոկտեմբերի 3-ին նրա տված խոստովանական ցուցմունքով: Այն  ամբաստանյալ Ա.Լալայանի մեղադրանքի հիմքում դրված ըստ էության միակ և վճռորոշ ապացույցն է, քանի որ տուժող Էդ.Դուրգարյանը քննվող դեպքին Ա.Լալայանի առնչությունը թեկուզ անուղղակիորեն հաստատող որևէ ցուցմունք չի տվել, դեպքին ականատես այլ անձինք չեն հայտնաբերվել, իսկ պարզվածները դանակահարմանն Ա.Լալայանի առնչության վերաբերյալ ապացուցողական արժեք ներկայացնող որևէ ցուցմունք (այդ թվում՝ դատական քննության արդյունքներով) չեն տվել, այսինքն՝ կասկածյալի կարգավիճակում Ա.Լալայանի ցուցմունքում նշված փաստական տվյալներն իր իսկ հետագա ցուցմունքներով, ինչպես նաև այլ ապացույցներով չեն հաստատվել։

Հարկ է նշել, որ կասկածյալի կարգավիճակում նրա տված խոստովանական ցուցմունքը  տառացիորեն, դարձյալ համակարգչային եղանակով վերարտադրվել է ամբաստանյալ Ա.Լալայանի կողմից մեղայականով ներկայանալու վերաբերյալ 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրությունից:

Դատարանի եզրահանգման համաձայն, կասկածյալի կարգավիճակում Ա.Լալայանի տված ցուցմունքն արժանահավատ չէ, քանի որ, մասնավորապես,  հարցաքննության տպագիր արձանագրությունում դատավարության լեզվին տիրապետելու վերաբերյալ գրառումներում առկա են ձեռագիր եղանակով կատարված ուղղումներ, սակայն դրանք  հարցաքննված Ա.Լալայանի գիտությամբ և համաձայնությամբ կատարվելու վերաբերյալ նշումները նույն արձանագրությունում բացակայում են։

Դեռևս հարցաքննությունից առաջ, ինչպես նաև դրա ընթացքում նախաքննական մարմնի տրամադրության տակ առկա էին տվյալներ առ այն, որ գործով ամբաստանյալ Ա.Լալայանը ոչ բավարար չափով է տիրապետում դատավարության լեզվին՝ գրավոր հայերենին, հետևաբար` վերջինիս կողմից պաշտպանի ծառայությունից հրաժարվելու պարագայում անգամ  քննիչը, Դատարանի համոզմամբ, պարտավոր էր նրան չհարցաքննել կամ սկսած հարցաքննությունը դադարեցնել մինչ հանրային պաշտպանով նրան ապահովելը։

Ի դեպ, Լալայանը հիշյալ ցուցմունքից հրաժարվել է՝  այն վերցվելու հաջորդ օրվանից՝ 2012թ. հոկտեմբերի 4-ից,  սկսած և առաջ քաշել   դեպքի և դրա հանգամանքների վերաբերյալ սեփական  վարկածը` այլ անձի կողմից տուժող Էդ.Դուրգարյանին, այնուհետև իրեն՝ Ա.Լալայանին դանակահարելու վերաբերյալ։ Սակայն մեղադրող կողմն, ըստ դատարանի,  ապացույցների բավարար ամբողջությամբ չի հերքել և բացառել  պաշտպանական կողմի` դեռևս մինչդատական վարույթի ընթացքում առաջ քաշած այդ վարկածը։

Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով պարզվել է, որ պաշտպան Ս.Հովհաննիսյանը դեռևս 2012թ. հոկտեմբերի 11-ին բողոք է հղել ՀՀ գլխավոր դատախազին` բացարկ հայտնելով քննիչ Ա.Մկրտչյանի դեմ` խնդրելով իր պաշտպանյալին հարցաքննել թարգմանի և  փաստաբանի  մասնակցությամբ, ինչպես նաև պնդելով, որ իր պաշտպանյալ Ա.Լալայանի 2012թ. հոկտեմբերի 3-ի խոստովանական ցուցմունքը ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանը կորզել է խաբեությամբ, այն է` պահանջելով, որ քրեական գործ հարուցվի ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի՝ քննիչի կողմից ապացույցները կեղծելը,   հատկանիշներով։ Այդ բողոքը քննարկման է ուղարկվել Երևան քաղաքի դատախազություն, որտեղ քննարկվել և մասամբ մերժվել է (ապացույցն անթույլատրելի ճանաչելու, ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանի դեմ բացարկ հայտնելու մասով), իսկ «ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննիչի կողմից Ա.Լալայանից ցուցմունք կորզելու և այլ չարաշահումների վերաբերյալ պաշտպան Ս.Հովհաննիսյանի փաստարկների իսկությունը ստուգելու համար» 2012թ. նոյեմբերի 8-ին նամակ է ուղարկվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` ծառայողական քննություն կատարելու միջնորդությամբ։  ՀՀ ոստիկանության ՆԱՎ-ում ծառայողական քննություն չի կատարվել, այլ   կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքներով 2012թ. նոյեմբերի 22-ին կազմվել  է տեղեկանք` ուսումնասիրության արդյունքները թողնելով անհետևանք և փաստելով, որ «ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանը կարգապահական և քրեաիրավական բնույթի խախտումներ թույլ չի տվել»։

Դատարանը փաստել է, որ  ՀՀ ոստիկանության ՆԱՎ-ը նախաքննություն իրականացնող մարմին չէ,  ինչից բխում է, որ պաշտպանական կողմի փաստարկները չեն ստուգվել անկախ և անկողմնակալ նախաքննական մարմնի կողմից, այսինքն՝ կողմը  փաստացի զրկվել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից:

Արդյունքում  ամբաստանյալ Ա.Լալայանի վերաբերյալ գործի նախաքննությունը 2012թ. օգոստոսի 31-ից մինչև 2014թ. հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածում շարունակել, այդ թվում` Ա.Լալայանի կողմից դատավարության լեզվին տիրապետելու ուղղությամբ (դատակոչված) վկաների հարցաքննություններն իրականացրել և «հաստատող» փաստական տվյալներ է ստացել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանը, այսինքն` այն պաշտոնատար անձը, ում  նախքան այդ հարցաքննությունների իրականացումը պաշտպանը և  ամբաստանյալ Ա.Լալայանը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքում մեղադրում էին Լալայանի նկատմամբ ենթադրյալ չարաշահումներ կատարելու, այդ թվում` խոստովանական ցուցմունք կորզելու մեջ։  «Նման պայմաններում պատշաճ քննությամբ չի ստուգվել և պարզվել արդյո՞ք ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանն իր դեմ ներկայացված  «մեղադրանքների» պայմաններում կարող էր հիշյալ վկաներից ստանալ գործով ամբաստանյալ Ա.Լալայանի կողմից դատավարության լեզվին չտիրապետելու կամ ոչ բավարար չափով տիրապետելու վերաբերյալ օբյեկտիվ փաստական տվյալներ և արձանագրել դրանք, նախապես չէր հայտնվել արդյոք կաշկանդված վիճակում և չուներ արդյոք այդ հարցում կանխակալ կարծիք, արդյո՞ք ողջամիտ չեն այդ հիմքով վերոնշյալ վկաների ցուցմունքները վիճարկող պաշտպանական կողմի պատճառաբանությունները»,- նշվում  է արդարացման դատավճռում։

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ա.Լալայանը՝ հրաժարվելով կասկածյալի կարգավիճակում տված իր  խոստովանական ցուցմունքից, վերահաստատել է, որ  քննիչն  անօրինական գործողություններ է կատարել` խաբեությամբ ցուցմունք կորզել, առանց փաստաբանի և թարգմանչի հարցաքննել իրեն։ Ավելին, ըստ ամբաստանյալի` նույն քննիչը կազմել և քրեական գործին է կցել ակնհայտ կեղծ ապացույց` 2012թ. հոկտեմբերի 3-ով թվագրած իբր մեղայականով ներկայանալու մասին արձանագրությունը, որում կեղծված է իր ստորագրությունը։

Դատարանը՝ բավարարելով պաշտպան Ս.Հովհաննիսյանի միջնորդությունը, 2015թ. հունվարի 22-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով ամբաստանյալ Ա.Լալայանի հայտնած փաստական տվյալները  ստուգման նպատակով ուղարկել նախաքննական անկախ և անկողմնակալ մարմնի`  քննիչի ենթադրյալ այդ և այլ չարաշահումների դեպքերը ստուգելու և  որոշում կայացնելու նպատակով, միաժամանակ ընդգծել գործի լուծման տեսանկյունից 2012թ. հոկտեմբերի 3-ով թվագրած մեղայականով ներկայանալու արձանագրության և կասկածյալ Ա.Լալայանի խոստովանական ցուցմունքի վճռորոշ նշանակությունը։

ՀՀ գլխավոր դատախազությունն էլ այն  քննարկման էր ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ 2015թ. փետրվարի 12-ին որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական կեղծիք,  հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: Սակայն այդ որոշման օրինականությունը ստուգող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Հ.Պետրոսյանի 2015թ. փետրվարի 19-ի որոշմամբ նախաքննական մարմնի այդ որոշումը վերացվել, ավելին՝  քրեական գործի հարուցումը մերժվել է «քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու պատճառաբանությամբ»։

Դրա արդյունքում  ամբաստանյալ Ա.Լալայանը նաև դատաքննության փուլում փաստացի զրկվել է իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից, իսկ Դատարանը` այդ իրավունքի ենթադրյալ խախտման հիմքով վիճարկվող ապացույցի վրա հիմնվելու նույնիսկ հնարավորությունից, քանի որ պաշտպանական կողմի «փաստարկելի պահանջը» պաշտոնական քննության արդյունքներով չի հերքվել։

Հսկող դատախազի հիշյալ որոշումը, գտնում է դատարանը,  չի ապահովում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով  երաշխավորված` գործով ամբաստանյալ Ա.Լալայանի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:  Նրա կայացրած որոշումից Դատարանի, պաշտպանական կողմի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի համար հնարավոր չէ պատկերացում կազմել այն մասին, թե քրեական գործի հարուցումը մերժելով` դատախազ Հ.Պետրոսյանն ինչ հետևության է հանգել ՀՀ գլխավոր դատախազի միջոցով ստուգման ուղարկված և պարզման ենթակա հանգամանքների առկայության կամ բացակայության վերաբերյալ, այսինքն` պաշտպան Ս.Հովհաննիսյանի և ամբաստանյալ Ա.Լալայանի պնդումները` քննիչի ենթադրյալ չարաշահումների հետևանքով Ա.Լալայանի իրավունքների վերոնշյալ խախտումների կապակցությամբ հերքվե՞լ են, թե՞   ոչ։ Ավելին, նույն որոշմամբ նաև քրեական գործի հարուցումը մերժելով` դատախազ Հ.Պետրոսյանը ստանձնել է միաժամանակ նախաքննական մարմնի դեր և իրականացրել քննիչի գործառույթ, ինչը ՀՀ քրեական դատավարական օրենսգրքում կատարված լրացումներից և փոփոխություններից հետո գործող իրավակարգավորումների պայմաններում անհամատեղելի է սույն գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի լիազորությունների հետ։

Հսկող դատախազի վերոհիշյալ  որոշման հետևանքով անկախ և անկողմնակալ նախաքննական մարմինը, տվյալ դեպքում՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը, զրկվել է ապացույցներ կեղծելու և կորզելու մասին ամբաստանյալ Ա.Լալայանի և նրա պաշտպանի կողմից դեռևս մինչդատական վարույթի ընթացքում ներկայացված, սակայն ըստ էության չստուգված, բայց և Դատարանում վերահաստատված պնդումները ստուգելու, առավել ևս` հերքելու հնարավորությունից, ինչը ևս գործի լուծման տեսանկյունով միակ և վճռորոշ ապացույցի՝ կասկածյալի կարգավիճակում Ա.Լալայանի տված ցուցմունքն անարժանահավատ գնահատելու և դատական ակտում օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ հետևության հանգելու փաստարկ է, գտել է դատարանը։

Ավելին, հսկող դատախազի կայացրած դատական ակտի հետևությունների անորոշության հետևանքով Դատարանը զրկվել է նաև Արտյոմ Լալայանի կողմից դատավարության լեզվին պատշաճ տիրապետելու վերաբերյալ մի շարք վկաների հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքների վրա վստահաբար հենվելու, առավել ևս՝ ի հաշիվ դատաքննականի այն արժևորելու օբյեկտիվ հնարավորությունից (Դատարանը դրանք արժևորում է վերապահմամբ` փաստելով, որ գործով ամբաստանյալ Ա.Լալայանը որոշակիորեն տիրապետել է դատավարության բանավոր և գրավոր լեզվին), քանի որ վերջիններս, Դատարանում հրաժարվելով Ա.Լալայանի կողմից հայերենին տիրապետելու վերաբերյալ տված նախաքննական ցուցմունքներից, այն պատճառաբանել են  իրենց ցուցմունքները ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանի կողմից ճիշտ չարձանագրելու, նույնիսկ հայերենին չտիրապետելու փաստարկներով, դրանք ևս չեն ստուգվել և հերքվել, այն դեպքում, երբ նույն ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանն էր հայերենին Ա.Լալայանի կողմից տիրապետելու հանգամանքի շուրջ հարցաքննել վերոնշյալ վկաներին և ստացել այն հաստատող ցուցմունքներ։

Ա.Լալայանի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]