Թեմաներ
Չորեքշաբթի 08 / 12 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/12/2020   16:12 Վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի այցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել 08/12/2020   15:56 Սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասերը կվերսկսվեն. Ավինյան 08/12/2020   15:37 Մինչև երբ պետք է պատանդ պահեք ժողովրդին. Ակցիայի մասնակիցները պնդում են՝ սահմանները պետք է բացվեն 08/12/2020   15:35 Օտարերկրացիներն օդային ճանապարհով կկարողանան Հայաստան գալ 08/12/2020   15:28 Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով 08/12/2020   15:24 Երկկողմանի սահմանները բացելու հետ կապված ՌԴ-ի հետ աշխատանք է տարվում. Ավինյան 08/12/2020   15:16 «Չեմ կարծում, որ որևէ մեկը հիմարություն կանի ու կհավատա, որ Լիդիանն այլևս աշխատելու է». Նազելի Վարդանյան 08/12/2020   15:01 Ցամաքային սահմանները բացելու մասով քննարկումներ չկան. Ավինյան 08/12/2020   14:59 Բնության գրկում և անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի 08/12/2020   14:57 Հայտնի է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը 08/12/2020   14:42 Ջերմուկցիների պայքարից չեն կարող քաղաքական դիվիդենտներ ստանալ. Նազելի Վարդանյան 08/12/2020   14:35 Նախապես հրապարակված պլանով, զորավարժությունները օգոստոսի 10-ին պետք է ավարտվեին, սակայն ինչ ինչ պատճառներով, դրանք դեռևս շարունակվում են. Աբրահամյան 08/12/2020   14:29 Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 08/12/2020   14:22 Ucom-ի բաժանորդները 105 մլն դրամ կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 08/12/2020   14:20 Երեք կուսակցությունների հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքը քննարկվում է դատախազությունում 08/12/2020   14:16 Լուսավոր Հայաստան խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ 08/12/2020   14:08 Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել. ermenihaber.am 08/12/2020   13:58 «Սասնա Ծռեր 1» գործով մեղադրող դատախազները հրապարակում են մեղադրական ճառը 08/12/2020   13:51 Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան 08/12/2020   13:47 Հայկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին տվյալները համադրման փուլում են. Հարությունյան 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/12/2020   13:18 Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/12/2020   12:42 Պատգամավորն իրեն դրել է օրենքից դուրս.փաստաբան 08/12/2020   12:26 Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում. Գևորգ Պետրոսյան 08/12/2020   12:02 Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան 08/12/2020   12:01 Իշխանական պատգամավորը խոչընդոտել է սփյուռքահայ ներդրողի գործունեությանը, հրահրել անկարգություններ 08/12/2020   11:41 Հայաստանում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ. Փաշինյան 08/12/2020   11:37 Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 3 ամսական երեխան դուրս է գրվել 08/12/2020   11:30 Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով կերկարաձգվի 08/12/2020   11:24 Ապրիլ-մայիս ամիսներին մեր իրավապահ մարմինները բավարար կոշտություն չէին ցուցաբերում. Փաշինյան 08/12/2020   11:21 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է 08/12/2020   11:18 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արմեն Աբազյանին, որն իր պաշտոնը զբաղեցրեց ըդամենը մեկ օր 08/12/2020   11:10 Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը նվազում է. Թորոսյան 08/12/2020   11:09 Լոռու մարզում 2020թ. առաջին կիսամյակում շուրջ 150%-ով ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը 08/12/2020   11:05 ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի 08/12/2020   11:04 «Հայրենիք» հիմնադրամ. Ինտելեկտուալ շարժումը Հայաստանում նոր թափ է ստանում 08/12/2020   10:40 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով 08/12/2020   10:35 Վարչապետը շաբաթ օրն ընտանիքով հարսանիքի չի մասնակցել. Մանե Գևորգյան 08/12/2020   10:07 27-ամյա երիտասարդը շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է տան տանիքից 08/12/2020   09:57 Ավելի քան 12 տոննա հումանիտար օգնության երրորդ օդանավը Հայաստանից մեկնեց Լիբանան. այն իր մեջ պարունակում է սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա և դեղորայք. «Արմենպրես» 08/12/2020   09:53 Լիբանանից շուրջ 100 քաղաքացի Հայաստան է վերադառնում. Փաշինյան 08/12/2020   09:53 Սփյուռքի հանձնակատարն այցելել է Բեյրութի պայթյունից տուժած հայերին 08/12/2020   09:40 Աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում հավանաբար նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ» 08/12/2020   09:34 Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն. «Առավոտ» 08/12/2020   09:24 Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում. «Ժողովուրդ» 08/12/2020   09:19 Երկրաշարժ Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք 08/12/2020   09:17 Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ» 08/12/2020   09:13 Արայիկ Հարությունյանը որոշել է՝ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ. «Ժողովուրդ» 08/12/2020   00:30 Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
08/10/2020   16:30 Թուրքերը հայ արվեստագետներին են հավաքագրում, սա դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ. Աշոտ Մելքոնյան 08/11/2020   19:57 «Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան 08/11/2020   10:45 Առանց անձի թույլտվության առանձնատան ներսը դրոնով նկարելը պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն. նախկին փոխոստիկնապետ 08/11/2020   17:10 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/10/2020   17:44 Սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու որոշում է կայացվել. Արայիկ Հարությունյան 08/10/2020   16:43 Թորոսյանն աշխատանքի է ընդունում իր շրջապատի մարդկանց, որոնք իր մութ գործերը կանեն ու չեն բարձրաձայնի.Նունե Ներսիսյան 08/11/2020   18:31 Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ 08/11/2020   13:40 ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞ 08/11/2020   22:38 «Բռնաբարում էր ոչ ադեկվատ վիճակում». Ուկրաինացի սուպերմոդելը բացահայտել է, թե ինչպես է իր հետ վարվել ամուսինը 08/11/2020   15:06 Հայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող 08/11/2020   18:39 Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով 08/12/2020   10:40 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով 08/11/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 160-ով 08/12/2020   09:17 Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ» 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/12/2020   11:05 ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/11/2020   00:15 Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը 08/11/2020   14:27 Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով

Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հանդես են եկել նախաձեռնությամբ 04/06/2015   21:35  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Գերմանացի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության պատմական պատասխանատվության անվերապահ ճանաչման նախաձեռնությամբ: Բունդեսթագի պատգամավորների ներկայացրած առաջարկը, Yerevantimes.am-ի թարգմանությամբ, ներկայացնում ենք ստորև.

 

1915/1916թթ. հայերի Ցեղասպանության 100-րդ տարելից-Գերմանիան պետք է աջակցի լուսաբանմանը և հաշտեցմանը

 

Բունդեսթագը պետք է վճռի.

Գերմանիայի Բունդեսթագը հաստատում է.

 

Գերմանիայի Բունդեսթագը հիշում է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում աքսորի և ջարդերի հետևանքով զոհվածներին, ինչը հանգեցրեց Անատոլիայի հայ բնակչության գրեթե ամբողջական ոչնչացմանը: Ըստ գիտական հաշվարկների՝ ոճրագործությանը զոհգնացին 1.5 միլիոն մարդ:

Գերմանիայի Բունդեսթագը հաստատում է Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից պարբերաբար պլանավորված և կազմակերպված հայ բնակչության ոչնչացումը որպես Ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանության պատժի և կանխարգելման մասին կոնվենցիայի: Ըստ գիտական հետազոտությունների՝ արամեացի-ասորի բնակչությունը Ցեղասպանության հանցագործության մեջ ներկայացվում է զոհերի մեկ ուրիշ խումբ:

Գերմանիայի Բունդեսթագը զղջում է, որ հայերի ոչնչացմանը Գերմանական կայսրությունը կրել է պատմական պատասխանատվություն: Պաշտպանություն ստանալով ռազմական դաշնակից Գերմանական կայսրության կողմից՝ երիտթուրքական կառավարությունը ողջ ուժով իրականացնում էր իր միատարր քաղաքականությունը: Գերմանիան միջամտում էր որպես հովանավոր պետություն՝չնայած բազմակողմանի տեղեկությունները ազդու չէին իր օսմանյան դաշնակիցների մոտ, որպեսզի կանգնեցնեն գազանությունները: Առաջին աշխարհամարտի ավարտին իշխանությունից զրկված երիտթուրքական կառավարության ղեկավար կազմակերպիչներին միջազգային  քրեական հետապնդումից ապաստան ու պաշտպանություն տրվեց Գերմանիայում: Գերմանական կայսրությունը պետք է նաև իրեն վերագրեր Օսմանյան կայսրությունում տեղակայված իր զինվորականության գործելակերպը, որ երբեմն ստորագրում էր Օսմանյան կայսրության կենտրոնական կառավարության աքսորի հրամանները և որոշ դեպքերում ակտիվ կերպով մասնակցություն էր ունենում հայկական ինքնապաշտպանական մարտերի ճնշմանը: Գերմանիայի Բունդեսթագը  հայցում է հայերի ներողամտությունը, Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության մասնակցության  համար:

Գերմանիայի Բունդեսթագը հաստատում է Ցեղասպանության հանցագործության քաղաքական հետևանքների և Գերմանական կայսրության նախկին դերի ակտիվ պարզաբանման անհրաժեշտությունը: Սա մասնավորապես պահանջում է 15-րդ ընտրաշրջանից Բունդեսթագի առաջարկի («1915թ. հայերի արտաքսման և ջարդերի մասին հիշողությունն ու մտքերը-Գերմանիան պետք է նպաստի Թուրքիայի և Հայաստանի հաշտեցմանը» (Bundestagsdrucksache 15/5689)) ամբողջական տեղափոխում: Այդ տեսակետից կրթության բնագավառում պետական քաղաքականությանը արվելու է առաջարկ. նպաստել, որ հայերի արտաքսման և ոչնչացման վերանայումը հաջորդի որպես 20-րդ դարում էթնիկ կոնֆլիկտների պատմության (նաև Գերմանիայում) վերանայման մաս»: Բացի Բրանդենբուրգ դաշնային երկրից,  հայերի Ցեղասպանությունը մինչ այժմ ոչ մի դաշնային երկրի դպրոցական դասընթացի ուսումնական ծրագրերի մեջ ներառնված չէ:

Գերմանիայի Բունդեսթագը հարգում է այս ամենը նկատի ունեցող այն բոլոր գերմանացիների և թուրքերի ջանքերը, որոնք դժվար հանգամանքներում և հակառակ իրենց կառավարությունների դիմադրության՝ խոսքով ու գործով նպաստել են հայերի գոյության իրավունքին և կանանց, տղամարդկանց ու երեխաների փրկությանը: Չնայած շատ գերմանացի անհատների անթիվ բացատրական գրություններին (որոնց մեջ այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Կառլ Լիեբքնեխթը, Էդուարդ Բերնշթայնը, Գեորգ Լեդեբոուրը, Գեորգ Գրադնաուերը, Ֆիլիպ Շայդեմանը և Մատիաս Էրցբերգերը, ինչպես նաև ավետարանական և կաթոլիկ եկեղեցիներից այնպիսի կարկառուն անհատներ, ինչպիսիք են Յոհաննես Լեփսիուսը, Ադոլֆֆոն Հարնաքը և Լորենց Վերթմանը)՝  գերմանական կայսերական կառավարությունը խուսափեց իր օսմանյան դաշնակցի վրա ազդու ճնշում գործադրելուց: Պատմական հիշողության մեջ մեծ է գրող և պացիֆիստ Արմին Թ. Վեգների ավանդը, որը Առաջին աշխարհամարտի ժամանակ, որպես զինվորական բժիշկ, դարձավ Ցեղասպանության ականատես և իր կյանքը մեծ վտանգի ենթարկելով՝ լուսանկարելով հաստատում էր դաժան իրադարձությունը: Օսմանյան բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց մեջ նահանգապետներ և շրջանային կառավարիչներ, ինչպես օրինակ` Ֆաիք Ալի բեյը, Մեհմեդ Ջելալ բեյը, Մուստաֆա աղա Ազիզօղլուն և Հուսեին Նեսիմի բեյը, որոնք կենտրոնական կառավարության աքսորի հրամաններին հակառակվում էին, ազատվեցին իրենց պաշտոնից, սպանվեցին կամ մահապատժի ենթարկվեցին:  Այս,  մինչ օրս   թաքնված հերոսները կարող են օրինակ  ծառայել Թուրքիայի երիտասարդ պատմությունը վերանայելիս:

Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է վերջին տարիներին Թուրքիայի քաղաքացիական հասարակության մեջ աճող բաց քննարկումը, սակայն հաստատում է օրենքով երաշխավորված կարծիքի ազատության անհրաժեշտությունը: Չնայած թուրքական քրեական իրավունքի մեղմմանը՝ շարունակվում է ճնշումը հրապարակայնորեն Ցեղասպանության ոճրագործությամբ զբաղվող գիտնականների, լրագրողների, արվեստագետների, ինչպես նաև ֆիլմարտադրողների նկատմամբ:

Գերմանիայի Բունդեսթագը խրախուսում է Թուրքիայում այն բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են Ցեղասպանության հետագա լուսաբանման և Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցման համար:

Գերմանիայի Բունդեսթագը պահանջում է Դաշնային կառավարությունից,

 

1.Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության պատմական պատասխանատվության անվերապահ ճանաչում:

2.«1915թ. հայերի արտաքսման և ջարդերի մասին հիշողությունն ու մտքերը-Գերմանիան պետք է նպաստի Թուրքիայի և Հայաստանի հաշտեցմանը» (Bundestagsdrucksache 15/5689) 15-րդ նստաշրջանի Բունդեսթագի առաջարկը լիովին շրջանառության մեջ դնել և հաստատել դպրոցական դասընթացի ուսումնական ծրագրերում Ցեղասպանության թեման կազմելու նպատակով դաշնային երկրների կրթության նախարարների տեղի ունեցող կոնֆերանսի շրջանակներում:

3.Քաղաքականության շրջանակներում հոգ տանել, որ այն բոլոր գերմանացիները, որոնք պայքարելեն հայ բնակչության գոյության իրավունքի համար, հավասարապես գնահատվեն:

4.Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը գերմաներեն-լեհերեն  դասագրքերի օրինակով գերմաներեն-հայերեն դասագրքեր կազմելու համար ստեղծել հանձնաժողով, որպեսզի այս շրջանակներում երկու երկրների պատմաբանների շնորհիվ ընդհանուր պատմության դասագրքերի  մշակման հնարավորություն տրվի:

5. Ընդ որում օգնել, որ թուրքերը և հայերը հասնեն համաձայնության պատմական հանցանքի լուսաբանման, հաշտեցման ու ներման միջոցով, և սրա համար թուրքական կառավարությանը համապատասխան միջոցներ առաջարկել, ինչպես նաև ֆինանսապես օգնել, որպեսզի Թուրքիայում հիշատակման և ընդհանուր հանդիպման վայր ստեղծվի, ինչպես օրինակ՝թուրք-հայկական հաշտեցման նպատակով հաստատության հիմնում,

6. Հանդես գալ թուրքական կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ Ժողովի դեմ՝ Թուրքիայում մասնավորապես հայերի կողմից կարծիքի արտահայտման կատարյալ ազատության համար և պահանջել Թուրքիայի քրեական օրենսգրքում ներկա բոլոր դեռևս հակասող օրենքների վերացում:

7.Ընդդեմ թուրքական կառավարության՝ շեշտել երկրի պատմությունը հասարակական և քննադատական լուսաբանմանը ակտիվորեն պաշտպանելու և անձամբ դրանով հանդես գալու անհրաժեշտությունը, որ ընդհանուր առմամբ հասարակությանը մատչելի դառնան ոչ միայն այս հարցի առթիվ Օսմանյան կայսրության պետական փաստաթղթերը, այլև արտաքին գործերի նախարարության արխիվից Գերմանիայի կողմից Թուրքիային հանձնված պատճեները:

8.Ընդ որում աջակցել, որ Թուրքիան և Հայաստանը միջպետական հարաբերությունների կարգավորման նախկին ջանքերը կրկին բարելավեն:

 

Հիմնավորում

 

100 տարի առաջ 1915թ. ապրիլի 24-ին միայնակ իշխող երիտթուրքական կառավարական կուսակցության, Միություն և առաջադիմություն կոմիտեի հրամանով (թուրքերեն` «Ittihad ve Terakki Cemiyeti»), Ստամբուլի հայ քաղաքական և մշակութային էլիտան ձերբակալվում, առևանգվում և մեծամասամբ սպանվում է: Ձերբակալությունները կազմում էին հայ բնակչության, նաև մյուս համայնքների, ինչպես արամեցի-ասորի, նաև քաղկեդոնական քրիստոնյաների պետականորեն ծրագրված ու կազմակերպված զանգվածային ոչնչացման առաջին քայլը:

Այդ ժամանակից ի վեր ապրիլի 24-ը Ցեղասպանության հիշատակի օր է ողջ աշխարհի հայերի համար: Երբ Կենտրոնական Եվրոպայի երկրների (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա) կողմում Օսմանյան կայսրությունը մտավ պատերազմի մեջ, Օսմանյան բանակում ծառայող հայ զինվորներին կենտրոնացրին աշխատանքային գումարտակներում և մեծ մասը սպանվեց: Հայ կանայք, երեխաներ և ծերեր 1915թ. վաղ գարնանից ոչ միայն Արևելքի ճակատային շրջաններից, այլև ողջ Անատոլիայից տարագրվեցին և սիրիական անապատով մահվան երթի ուղարկվեցին:

Փախստականների հոսանքները հաճախ թիրախ էին նախապես տեղեկացված հրոսակախմբերի կողմից, որոնք տարագիրներին ուղեկցող զինված պահակայինների մասնակցությամբ մասամբ կողոպտում ու կոտորում էին: Ընդսմին, անչափահաս աղջիկներ և տղաներ հաճախ առևանգվում և ստրկացվում էին: Աքսորավայր հասնող տարագիրների բնակեցման համար ոչինչ ձեռք առնված չէր: Թուլացած և հիվանդություններից հաշմված մարդիկ կենտրոնացված էին լքված քարավանատներում ու հասարակ վրանաճամբարներում և մինչև իսկ թողնված առանց համապատասխան սննդի ու մաքուր խմելու ջրի:

Ցեղասպանության վերջնական փուլում ճամբարներում պարբերաբար տեղի էին ունենում զանգվածային ջարդեր հատկապես դրա համար առաջադրված հատուկ զորամասերի կողմից, որոնք մեծամասամբ զորակոչված էին բնակչության որոշակի խմբերի (քրդեր, չեչեններ, չերքեզներ)նախապես ներում շնորհված դաժան հանցագործներից և քաղաքացիներից: Շատ շրջաններ, որոնցից հայ բնակչությունը քշվեց, բնակեցվեցին մինչ այդ քոչվորական կյանքով ապրող քրդերով և Բալկանյան պատերազների հետևանքով փախստական դարձած մուսուլմաններով, որոնք մեծապես հորդեցին Օսմանյան կայսրություն:

Գերմանական կայսրությունը՝ որպես Օսմանյան կայսրության հովանավոր պետություն և գլխավոր դաշնակից, խորապես ներգրավված էր հանցագործության մեջ: Չնայած աքսորյալների զանգվածային ոչնչացման մասին քաղաքական և ռազմական ղեկավարության վաղաժամ և անթերի տեղեկություններին` գերմանական կայսերական կառավարությունը ազդու չէր իր Օսմանյան դաշնակցի մոտ, որպեսզի հայ բնակչության ոչնչացումը կանխի: Երբեմն նաև երիտթուրքական կառավարության աքսորի հրամանը ստորագրվում էր Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական զինվորականության կողմից, և կազմակերպվող աքսորի դեմ տեղի հայերի ապստամբության փորձերը գերմանացիների օգնությամբ ճնշվում էին:

Գերմանական ձեռնարկությունները, ինչպես օրինակ Ֆիլիպ Հոլցման բաժնետիրական ընկերությունը Բաղդադի երկաթուղագիծը կառուցելիս տասնյակ հազարավոր հայերի դրեց հարկադիր աշխատանքի մեջ, որոնք անվճար Օսմանյան բանակի կողմից «վարձով տրվում էին» և անմիջապես հետո անարգել մահվան էին ուղարկվում: Գերմանական բանկը և Վիկտորիա ապահովագրական բաժնետիրական ընկերությունը օգուտ էին քաղում հայ բնակչության կապիտալ ներդրումներից և ապահովագրություններից: Այդուհետ Բեռլինը պատերազմից հետո, չնայած Ցեղասպանության Թուրքիայի ղեկավար պատասխանատուներին (որոնց մեջ նախկին օսմանյան ներքին գործերի նախարար (վարչապետ) Թալեաթ փաշան) բազմիցս հանձնելու խնդրանքին, միջազգային քրեական հետապնդումից պաշտպանելու համար տալիս էր քաղաքական ապաստան:

Ըստ անկախ հաշվարկների՝ աքսորին և ջարդերին զոհ գնացին 1.5 միլիոն հայ: Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը գիտակցելով իսկ, որ աքսորը մեծ մարդկային ողբերգություն էր, մինչ օրս սակայն հերքում է` հակառակ փաստերի, որ Օսմանյան կառավարության կողմից իրականացված զանգվածային մահերը և ջարդերը ծրագրված էին: Հայ բնակչության դեմ թուլատրված դաժանությունը մշտապես արդարացվում էր նրանով, որ Առաջին աշխարհամարտում շատ հայեր Ռուսաստանի կողմում կռվում էին Օսմանյան կայսրության դեմ:

Ճիշտ է, այս հարթությունից տարելիցի նախօրեին զոհերի բարեկամներին իր կարեկցությունն արտահայտեց այն ժամանակվա վարչապետ, 2014թ. Թուրքիայի գործող նախագահը և հայերի հանդեպ իրականացված գործողությունները բնորոշեց որպես «անմարդկային»: Սակայն մինչև այժմ նա շարունակ հերքում է ոճրագործության ցեղասպանական բնույթը: Դրան հակառակ, քաղաքացիական հասարակության մակարդակով, գիտության մեջ և զանգվածային լրատվամիջոցներում մի քանի տարի շարունակ արձանագրված են պատմական դատողության քննադատական բնույթի զարգացում:Նաև թրքահայ լրագրող և գրող Հրանտ Դինքի սպանության անբավարար իրավական ու քաղաքական վերանայումը ցնցեց Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը:

Այդ պատճառով Թուրքիայում հատկապես պատմության պաշտոնական դոկտրինի քննադատների համար մամուլի և կարծիքի ազատության լիարժեք տրամադրումը մնում է ժողովրդավարացման գործընթացի շարունակման և երկրի` ԵՄ- ան անդամակցության փորձաքար: 2005թ. 90-ամյա տարելիցին Գերմանիայի Բունդեսթագի առաջարկը ուղղված էր՝ պարզելու ոճրագործությունը և նպաստելու Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցմանը: Օրինակ՝ պատմական փաստերի և նրա քաղաքական հետևանքների մասին գիտելիքները պետական կրթական համակարգի շրջանակներում բոլոր աշակերտներին փոխանցելու այս պատվերը մինչ օրս անկատար է մնում: Այդպիսով նաև Գերմանիայում պատմության այս գլուխը պատշաճ չի վերանայվում:

 

Պատգամավորներ Ուլլա Ջելպկեի, Կատրին Կուներտի, Վոլֆգանգ Գեհրքեի, Յան վան Ակենի, Քրիստինե Բուխհոլցի, Սևիմ Դաղդելենի, դր. Դիթեր Դեհմի, Աննեթե Գրոթի, Հայկե Հենզելի, Ինգե Հյոգերի, Անդրեյ Հունկոյի, Միքայել Լոյթերթի, Ստեֆան Լիբիխի, Նիեմա Մովասսատի, դր. Ալեքսանդր Նոյի, Ալեքսանդր Ուլրիխի, Կատրին Ֆոգլերի և Ձախերի ֆրակցիայի կողմից:

 

 

 


Տեսանյութեր

08/12/2020   12:18 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում առերես հարցաքննության ժամանակ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]