Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հանդես են եկել նախաձեռնությամբ 04/06/2015   21:35  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Գերմանացի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության պատմական պատասխանատվության անվերապահ ճանաչման նախաձեռնությամբ: Բունդեսթագի պատգամավորների ներկայացրած առաջարկը, Yerevantimes.am-ի թարգմանությամբ, ներկայացնում ենք ստորև.

 

1915/1916թթ. հայերի Ցեղասպանության 100-րդ տարելից-Գերմանիան պետք է աջակցի լուսաբանմանը և հաշտեցմանը

 

Բունդեսթագը պետք է վճռի.

Գերմանիայի Բունդեսթագը հաստատում է.

 

Գերմանիայի Բունդեսթագը հիշում է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում աքսորի և ջարդերի հետևանքով զոհվածներին, ինչը հանգեցրեց Անատոլիայի հայ բնակչության գրեթե ամբողջական ոչնչացմանը: Ըստ գիտական հաշվարկների՝ ոճրագործությանը զոհգնացին 1.5 միլիոն մարդ:

Գերմանիայի Բունդեսթագը հաստատում է Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից պարբերաբար պլանավորված և կազմակերպված հայ բնակչության ոչնչացումը որպես Ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանության պատժի և կանխարգելման մասին կոնվենցիայի: Ըստ գիտական հետազոտությունների՝ արամեացի-ասորի բնակչությունը Ցեղասպանության հանցագործության մեջ ներկայացվում է զոհերի մեկ ուրիշ խումբ:

Գերմանիայի Բունդեսթագը զղջում է, որ հայերի ոչնչացմանը Գերմանական կայսրությունը կրել է պատմական պատասխանատվություն: Պաշտպանություն ստանալով ռազմական դաշնակից Գերմանական կայսրության կողմից՝ երիտթուրքական կառավարությունը ողջ ուժով իրականացնում էր իր միատարր քաղաքականությունը: Գերմանիան միջամտում էր որպես հովանավոր պետություն՝չնայած բազմակողմանի տեղեկությունները ազդու չէին իր օսմանյան դաշնակիցների մոտ, որպեսզի կանգնեցնեն գազանությունները: Առաջին աշխարհամարտի ավարտին իշխանությունից զրկված երիտթուրքական կառավարության ղեկավար կազմակերպիչներին միջազգային  քրեական հետապնդումից ապաստան ու պաշտպանություն տրվեց Գերմանիայում: Գերմանական կայսրությունը պետք է նաև իրեն վերագրեր Օսմանյան կայսրությունում տեղակայված իր զինվորականության գործելակերպը, որ երբեմն ստորագրում էր Օսմանյան կայսրության կենտրոնական կառավարության աքսորի հրամանները և որոշ դեպքերում ակտիվ կերպով մասնակցություն էր ունենում հայկական ինքնապաշտպանական մարտերի ճնշմանը: Գերմանիայի Բունդեսթագը  հայցում է հայերի ներողամտությունը, Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության մասնակցության  համար:

Գերմանիայի Բունդեսթագը հաստատում է Ցեղասպանության հանցագործության քաղաքական հետևանքների և Գերմանական կայսրության նախկին դերի ակտիվ պարզաբանման անհրաժեշտությունը: Սա մասնավորապես պահանջում է 15-րդ ընտրաշրջանից Բունդեսթագի առաջարկի («1915թ. հայերի արտաքսման և ջարդերի մասին հիշողությունն ու մտքերը-Գերմանիան պետք է նպաստի Թուրքիայի և Հայաստանի հաշտեցմանը» (Bundestagsdrucksache 15/5689)) ամբողջական տեղափոխում: Այդ տեսակետից կրթության բնագավառում պետական քաղաքականությանը արվելու է առաջարկ. նպաստել, որ հայերի արտաքսման և ոչնչացման վերանայումը հաջորդի որպես 20-րդ դարում էթնիկ կոնֆլիկտների պատմության (նաև Գերմանիայում) վերանայման մաս»: Բացի Բրանդենբուրգ դաշնային երկրից,  հայերի Ցեղասպանությունը մինչ այժմ ոչ մի դաշնային երկրի դպրոցական դասընթացի ուսումնական ծրագրերի մեջ ներառնված չէ:

Գերմանիայի Բունդեսթագը հարգում է այս ամենը նկատի ունեցող այն բոլոր գերմանացիների և թուրքերի ջանքերը, որոնք դժվար հանգամանքներում և հակառակ իրենց կառավարությունների դիմադրության՝ խոսքով ու գործով նպաստել են հայերի գոյության իրավունքին և կանանց, տղամարդկանց ու երեխաների փրկությանը: Չնայած շատ գերմանացի անհատների անթիվ բացատրական գրություններին (որոնց մեջ այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Կառլ Լիեբքնեխթը, Էդուարդ Բերնշթայնը, Գեորգ Լեդեբոուրը, Գեորգ Գրադնաուերը, Ֆիլիպ Շայդեմանը և Մատիաս Էրցբերգերը, ինչպես նաև ավետարանական և կաթոլիկ եկեղեցիներից այնպիսի կարկառուն անհատներ, ինչպիսիք են Յոհաննես Լեփսիուսը, Ադոլֆֆոն Հարնաքը և Լորենց Վերթմանը)՝  գերմանական կայսերական կառավարությունը խուսափեց իր օսմանյան դաշնակցի վրա ազդու ճնշում գործադրելուց: Պատմական հիշողության մեջ մեծ է գրող և պացիֆիստ Արմին Թ. Վեգների ավանդը, որը Առաջին աշխարհամարտի ժամանակ, որպես զինվորական բժիշկ, դարձավ Ցեղասպանության ականատես և իր կյանքը մեծ վտանգի ենթարկելով՝ լուսանկարելով հաստատում էր դաժան իրադարձությունը: Օսմանյան բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց մեջ նահանգապետներ և շրջանային կառավարիչներ, ինչպես օրինակ` Ֆաիք Ալի բեյը, Մեհմեդ Ջելալ բեյը, Մուստաֆա աղա Ազիզօղլուն և Հուսեին Նեսիմի բեյը, որոնք կենտրոնական կառավարության աքսորի հրամաններին հակառակվում էին, ազատվեցին իրենց պաշտոնից, սպանվեցին կամ մահապատժի ենթարկվեցին:  Այս,  մինչ օրս   թաքնված հերոսները կարող են օրինակ  ծառայել Թուրքիայի երիտասարդ պատմությունը վերանայելիս:

Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է վերջին տարիներին Թուրքիայի քաղաքացիական հասարակության մեջ աճող բաց քննարկումը, սակայն հաստատում է օրենքով երաշխավորված կարծիքի ազատության անհրաժեշտությունը: Չնայած թուրքական քրեական իրավունքի մեղմմանը՝ շարունակվում է ճնշումը հրապարակայնորեն Ցեղասպանության ոճրագործությամբ զբաղվող գիտնականների, լրագրողների, արվեստագետների, ինչպես նաև ֆիլմարտադրողների նկատմամբ:

Գերմանիայի Բունդեսթագը խրախուսում է Թուրքիայում այն բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են Ցեղասպանության հետագա լուսաբանման և Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցման համար:

Գերմանիայի Բունդեսթագը պահանջում է Դաշնային կառավարությունից,

 

1.Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության պատմական պատասխանատվության անվերապահ ճանաչում:

2.«1915թ. հայերի արտաքսման և ջարդերի մասին հիշողությունն ու մտքերը-Գերմանիան պետք է նպաստի Թուրքիայի և Հայաստանի հաշտեցմանը» (Bundestagsdrucksache 15/5689) 15-րդ նստաշրջանի Բունդեսթագի առաջարկը լիովին շրջանառության մեջ դնել և հաստատել դպրոցական դասընթացի ուսումնական ծրագրերում Ցեղասպանության թեման կազմելու նպատակով դաշնային երկրների կրթության նախարարների տեղի ունեցող կոնֆերանսի շրջանակներում:

3.Քաղաքականության շրջանակներում հոգ տանել, որ այն բոլոր գերմանացիները, որոնք պայքարելեն հայ բնակչության գոյության իրավունքի համար, հավասարապես գնահատվեն:

4.Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը գերմաներեն-լեհերեն  դասագրքերի օրինակով գերմաներեն-հայերեն դասագրքեր կազմելու համար ստեղծել հանձնաժողով, որպեսզի այս շրջանակներում երկու երկրների պատմաբանների շնորհիվ ընդհանուր պատմության դասագրքերի  մշակման հնարավորություն տրվի:

5. Ընդ որում օգնել, որ թուրքերը և հայերը հասնեն համաձայնության պատմական հանցանքի լուսաբանման, հաշտեցման ու ներման միջոցով, և սրա համար թուրքական կառավարությանը համապատասխան միջոցներ առաջարկել, ինչպես նաև ֆինանսապես օգնել, որպեսզի Թուրքիայում հիշատակման և ընդհանուր հանդիպման վայր ստեղծվի, ինչպես օրինակ՝թուրք-հայկական հաշտեցման նպատակով հաստատության հիմնում,

6. Հանդես գալ թուրքական կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ Ժողովի դեմ՝ Թուրքիայում մասնավորապես հայերի կողմից կարծիքի արտահայտման կատարյալ ազատության համար և պահանջել Թուրքիայի քրեական օրենսգրքում ներկա բոլոր դեռևս հակասող օրենքների վերացում:

7.Ընդդեմ թուրքական կառավարության՝ շեշտել երկրի պատմությունը հասարակական և քննադատական լուսաբանմանը ակտիվորեն պաշտպանելու և անձամբ դրանով հանդես գալու անհրաժեշտությունը, որ ընդհանուր առմամբ հասարակությանը մատչելի դառնան ոչ միայն այս հարցի առթիվ Օսմանյան կայսրության պետական փաստաթղթերը, այլև արտաքին գործերի նախարարության արխիվից Գերմանիայի կողմից Թուրքիային հանձնված պատճեները:

8.Ընդ որում աջակցել, որ Թուրքիան և Հայաստանը միջպետական հարաբերությունների կարգավորման նախկին ջանքերը կրկին բարելավեն:

 

Հիմնավորում

 

100 տարի առաջ 1915թ. ապրիլի 24-ին միայնակ իշխող երիտթուրքական կառավարական կուսակցության, Միություն և առաջադիմություն կոմիտեի հրամանով (թուրքերեն` «Ittihad ve Terakki Cemiyeti»), Ստամբուլի հայ քաղաքական և մշակութային էլիտան ձերբակալվում, առևանգվում և մեծամասամբ սպանվում է: Ձերբակալությունները կազմում էին հայ բնակչության, նաև մյուս համայնքների, ինչպես արամեցի-ասորի, նաև քաղկեդոնական քրիստոնյաների պետականորեն ծրագրված ու կազմակերպված զանգվածային ոչնչացման առաջին քայլը:

Այդ ժամանակից ի վեր ապրիլի 24-ը Ցեղասպանության հիշատակի օր է ողջ աշխարհի հայերի համար: Երբ Կենտրոնական Եվրոպայի երկրների (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա) կողմում Օսմանյան կայսրությունը մտավ պատերազմի մեջ, Օսմանյան բանակում ծառայող հայ զինվորներին կենտրոնացրին աշխատանքային գումարտակներում և մեծ մասը սպանվեց: Հայ կանայք, երեխաներ և ծերեր 1915թ. վաղ գարնանից ոչ միայն Արևելքի ճակատային շրջաններից, այլև ողջ Անատոլիայից տարագրվեցին և սիրիական անապատով մահվան երթի ուղարկվեցին:

Փախստականների հոսանքները հաճախ թիրախ էին նախապես տեղեկացված հրոսակախմբերի կողմից, որոնք տարագիրներին ուղեկցող զինված պահակայինների մասնակցությամբ մասամբ կողոպտում ու կոտորում էին: Ընդսմին, անչափահաս աղջիկներ և տղաներ հաճախ առևանգվում և ստրկացվում էին: Աքսորավայր հասնող տարագիրների բնակեցման համար ոչինչ ձեռք առնված չէր: Թուլացած և հիվանդություններից հաշմված մարդիկ կենտրոնացված էին լքված քարավանատներում ու հասարակ վրանաճամբարներում և մինչև իսկ թողնված առանց համապատասխան սննդի ու մաքուր խմելու ջրի:

Ցեղասպանության վերջնական փուլում ճամբարներում պարբերաբար տեղի էին ունենում զանգվածային ջարդեր հատկապես դրա համար առաջադրված հատուկ զորամասերի կողմից, որոնք մեծամասամբ զորակոչված էին բնակչության որոշակի խմբերի (քրդեր, չեչեններ, չերքեզներ)նախապես ներում շնորհված դաժան հանցագործներից և քաղաքացիներից: Շատ շրջաններ, որոնցից հայ բնակչությունը քշվեց, բնակեցվեցին մինչ այդ քոչվորական կյանքով ապրող քրդերով և Բալկանյան պատերազների հետևանքով փախստական դարձած մուսուլմաններով, որոնք մեծապես հորդեցին Օսմանյան կայսրություն:

Գերմանական կայսրությունը՝ որպես Օսմանյան կայսրության հովանավոր պետություն և գլխավոր դաշնակից, խորապես ներգրավված էր հանցագործության մեջ: Չնայած աքսորյալների զանգվածային ոչնչացման մասին քաղաքական և ռազմական ղեկավարության վաղաժամ և անթերի տեղեկություններին` գերմանական կայսերական կառավարությունը ազդու չէր իր Օսմանյան դաշնակցի մոտ, որպեսզի հայ բնակչության ոչնչացումը կանխի: Երբեմն նաև երիտթուրքական կառավարության աքսորի հրամանը ստորագրվում էր Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական զինվորականության կողմից, և կազմակերպվող աքսորի դեմ տեղի հայերի ապստամբության փորձերը գերմանացիների օգնությամբ ճնշվում էին:

Գերմանական ձեռնարկությունները, ինչպես օրինակ Ֆիլիպ Հոլցման բաժնետիրական ընկերությունը Բաղդադի երկաթուղագիծը կառուցելիս տասնյակ հազարավոր հայերի դրեց հարկադիր աշխատանքի մեջ, որոնք անվճար Օսմանյան բանակի կողմից «վարձով տրվում էին» և անմիջապես հետո անարգել մահվան էին ուղարկվում: Գերմանական բանկը և Վիկտորիա ապահովագրական բաժնետիրական ընկերությունը օգուտ էին քաղում հայ բնակչության կապիտալ ներդրումներից և ապահովագրություններից: Այդուհետ Բեռլինը պատերազմից հետո, չնայած Ցեղասպանության Թուրքիայի ղեկավար պատասխանատուներին (որոնց մեջ նախկին օսմանյան ներքին գործերի նախարար (վարչապետ) Թալեաթ փաշան) բազմիցս հանձնելու խնդրանքին, միջազգային քրեական հետապնդումից պաշտպանելու համար տալիս էր քաղաքական ապաստան:

Ըստ անկախ հաշվարկների՝ աքսորին և ջարդերին զոհ գնացին 1.5 միլիոն հայ: Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը գիտակցելով իսկ, որ աքսորը մեծ մարդկային ողբերգություն էր, մինչ օրս սակայն հերքում է` հակառակ փաստերի, որ Օսմանյան կառավարության կողմից իրականացված զանգվածային մահերը և ջարդերը ծրագրված էին: Հայ բնակչության դեմ թուլատրված դաժանությունը մշտապես արդարացվում էր նրանով, որ Առաջին աշխարհամարտում շատ հայեր Ռուսաստանի կողմում կռվում էին Օսմանյան կայսրության դեմ:

Ճիշտ է, այս հարթությունից տարելիցի նախօրեին զոհերի բարեկամներին իր կարեկցությունն արտահայտեց այն ժամանակվա վարչապետ, 2014թ. Թուրքիայի գործող նախագահը և հայերի հանդեպ իրականացված գործողությունները բնորոշեց որպես «անմարդկային»: Սակայն մինչև այժմ նա շարունակ հերքում է ոճրագործության ցեղասպանական բնույթը: Դրան հակառակ, քաղաքացիական հասարակության մակարդակով, գիտության մեջ և զանգվածային լրատվամիջոցներում մի քանի տարի շարունակ արձանագրված են պատմական դատողության քննադատական բնույթի զարգացում:Նաև թրքահայ լրագրող և գրող Հրանտ Դինքի սպանության անբավարար իրավական ու քաղաքական վերանայումը ցնցեց Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը:

Այդ պատճառով Թուրքիայում հատկապես պատմության պաշտոնական դոկտրինի քննադատների համար մամուլի և կարծիքի ազատության լիարժեք տրամադրումը մնում է ժողովրդավարացման գործընթացի շարունակման և երկրի` ԵՄ- ան անդամակցության փորձաքար: 2005թ. 90-ամյա տարելիցին Գերմանիայի Բունդեսթագի առաջարկը ուղղված էր՝ պարզելու ոճրագործությունը և նպաստելու Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցմանը: Օրինակ՝ պատմական փաստերի և նրա քաղաքական հետևանքների մասին գիտելիքները պետական կրթական համակարգի շրջանակներում բոլոր աշակերտներին փոխանցելու այս պատվերը մինչ օրս անկատար է մնում: Այդպիսով նաև Գերմանիայում պատմության այս գլուխը պատշաճ չի վերանայվում:

 

Պատգամավորներ Ուլլա Ջելպկեի, Կատրին Կուներտի, Վոլֆգանգ Գեհրքեի, Յան վան Ակենի, Քրիստինե Բուխհոլցի, Սևիմ Դաղդելենի, դր. Դիթեր Դեհմի, Աննեթե Գրոթի, Հայկե Հենզելի, Ինգե Հյոգերի, Անդրեյ Հունկոյի, Միքայել Լոյթերթի, Ստեֆան Լիբիխի, Նիեմա Մովասսատի, դր. Ալեքսանդր Նոյի, Ալեքսանդր Ուլրիխի, Կատրին Ֆոգլերի և Ձախերի ֆրակցիայի կողմից:

 

 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]