ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայրասպանության մեջ մեղադրվող որդին հարևաններին հայտնել էր, թե մորը խեղդամահ են արել իրենց տուն մտած գողերը 02/12/2015 20:22 | Քրեական խրոնիկոն
Մոր սպանության մեջ մեղադրվող 45-ամյա որդին հարևաններին ասել է, թե տունը գողեր են մտել և մորը խեղդամահ արել: Այս մասին այսօրվա դատական նիստում հայտարարեցին դատակոչված 3 վկաները, ովքեր ամբաստանյալի և նրա մոր հետ նույն շենքում են բնակվում:
Այսօրվա դատական նիստում մահացած կնոջ մյուս որդին և ամբաստանյալի եղբայրը՝ Արմենը, ով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել, օգտվեց իր սահմանադրական իրավունքից և հրաժարվեց ցուցմունք տալ:
Հարցաքննված բոլոր վկաների ցուցմունքները գրեթե նույնաբովանդակ էին. ամբաստանյալին երբևէ հարբած չեն տեսել, նրա մասին վատ բան չեն կարող ասել, իրենց հարևանուհին «փակ կին» է եղել և որդիներին երբևէ չի վատաբանել:
Բացի այդ, հարևանուհիները նշեցին, որ դեպքից հետո Սամվելին տեսել են սպիտակ շապիկով, ճակատին արյան հետք՝ քերծվածքի տեսքով:
Վկա Էմմա Գրիգորյանը նշեց, որ դեպքի օրը սպանված կինը զանգահարել է իրեն և ասել, որ իրենց վերևի հարկի հարևանուհին կանչում է սուրճ խմելու, միասին գնացել են հարևանուհու տուն սրճելու և միասին էլ վերադարձել, յուրաքանչյուրn իր տուն է գնացել, ապա մոտ 30 րոպե անց սպանված կնոջ որդին՝ Սամվելը, դուռը թակել է ու իրեն հայտնել, որ գողերը մտել են իրենց տուն, մորը խեղդել: Վկան հայտնեց, որ Սամվելը բղավում էր. «Մամա, մամա ջան, էս ի՞նչ եղավ»:
Աղմուկից հարևանները հավաքվել են, շտապ օգնություն կանչել, որից հետո էլ ժամանել է ոստիկանությունը:
Վկայի բնութագրմամբ, այդ պահին ամբաստանյալը խելագարի պես է եղել, իրեն կորցրած և միայն բղավել է, իսկ թե խմած է եղել, թե ոչ, հարևանուհին դժվարացավ նշել:
Ամբաստանյալին հետաքրքրեց, թե վկան և իր մայրը կոնկրետ ժամը քանիսին են սրճելու գնացել և թե ինքը հարևանուհու տանից զանգահարե՞լ է եղբորը, թե՞ ոչ:
Վկան հայտնեց, որ ժամը 17.00-ի սահմաններում են գնացել, սակայն վկան հերքեց, թե ամբաստանյալը հարևանուհու տնից զանգահարել է եղբորը:
Մեկ այլ վկա`Հռիփսիկը հայտնեց, որ աղմուկ է լսել և դուրս է եկել տանից՝ հարևանները հավաքված են եղել, Սամվելի բղավոցն է լսել և հարևաններից տեղեկացել է, որ գողերը եկել են Ալվինային «վաննայի մեջ խեղդել»:
Կինը մտել է լոգարան և տեսել, որ Սամվելը՝ ծնկի եկած, ջրով լի «վաննայի մեջ պառկած մոր ձեռքը» բռնած՝ բղավում է. «Էս ի՞նչ էղավ, մամ ջան»:
Ըստ հարևանուհու՝ Սամվելն այդ ժամանակ ագրեսիվ է եղել:
Ցուցմունքներ տվեց նաև վկա կինը, ում հրավերով հարևանուհիները, այդ թվում՝ սպանված կինը, գնացել էին սրճելու: Նա հայտնեց, որ որդու վիրահատությունը բարեհաջող անցնելու կապակցությամբ հարևանուհիներին հրավիրել է սրճելու և ընդամենը 15-20 րոպե իրենց տանը մնալուց հետո սպանված կինը և մյուս հարևանուհին գնացել են, ապա նույնքան ժամանակ անց իր հյուրերին ճանապարհելու ժամանակ ձայներ է լսել և Սամվելենց տուն իջել: Վկան՝ մտնելով լոգարան, հարևանուհուն հայտնաբերել է վաննայի մեջ՝ աչքերը կիսաբաց, և հասկացել է, որ կինը մահացած է:
Հարևանուհիները նաև նշեցին, որ հարևանուհու հետ սրճելու ժամանակ, նրա վրա ոչ մի մարմնական վնասվածքների հետք չեն տեսել:
Ըստ մեղադրանքի՝ 45-ամյա Սամվելը բնակվել է մոր հետ նույն բնակարանում և, ցավագին ընդունելով իր խմելու վերաբերյալ մոր դիտողությունները, խմած ժամանակ վիճաբանել է նրա հետ ու դիտավորությամբ բութ, կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար ծանր մարմնական վնասվածքներ, սպանել նրան:
Սամվելին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ