Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Լրագրողները գործել են օրենքի շրջանակում, նրանց կողմից չեն խախտվել լրագրողական վարքագծի նորմերը. Դատարանը վճռել է 02/07/2015   17:06  |  Քաղաքացիական իրավունք

 
Օրինական ուժի մեջ է մտել դատարանի վճիռը, որով մերժվել էր Նարինե Իսմաիլի Նատալիի հայցն ընդդեմ «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերության, լրագրող Ռուզան Մինասյանի, «Փաստինֆո» տեղեկատվական կայքի պատասխանատու «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության, լրագրող Սոնա Մաշուրյանի: 
 
Հայցվոր կողմը պահանջում էր պարտավորեցնել «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերությանը հայցվորից հրապարակային ներողություն խնդրել, պարտավորեցնել «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերությանը և Ռուզան Մինասյանին համապարտության կարգով 400.000 ՀՀ դրամ գումար որպես բարոյական վնաս փոխհատուցում վճարել, պարտավորեցնել «Փաստինֆո» տեղեկատվական կայքի պատասխանատու «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը հայցվորից հրապարակային ներողություն խնդրել, պարտավորեցնել «Փաստինֆո» տեղեկատվական կայքի պատասխանատու «Հասարակայնության հետ կապերի  հայաստանյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը և լրագրող Սոնա Մաշուրյանին համապարտության կարգով 400.000 ՀՀ դրամ գումար որպես բարոյական վնաս փոխհատուցում վճարել, պատասխանողներից դատական ծախսերը բռնագանձել:
 
Դատական վեճի առարկա էին 2013թ. մարտի 29-ին www.aravot.am կայքում և «Առավոտ»  թերթում հրապարակված Ռուզան Մինասյանի հարցազրույցը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանի հետ՝ «ԿԸՀ են ուղարկվել անձնական բնույթի տեսագրություններ»   վերտառությամբ  հողվածը և 04.2013թ. www.pastinfo.am էլեկտրոնային կայքում հրապարակված Սոնա Մաշուրյանի «Ռուզան Մինասյան. ես պատասխան չպետք է տամ զրուցակցի ասածների համար» հոդվածը։
 
Հայցվորի ներկայացուցիչները գտել էին, որ Ռուզան Մինասյանի հարցազրույցի մի հատվածում Արմեն Նադիրյանը հայտնել է տեղեկություններ իրենց վստահորդի մասին, որոնք եղել են բացառապես անձնական բնույթի և որոնց հրապարակումը խախտել է իրենց վստահորդի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը։
 
Սոնա Մաշուրյանն իր հոդվածում ներկայացրել է հայցվորի ներկայացուցիչների կողմից դիտորդ մարմնին ներկայացված դիմումի էությունը և բառացի մեջբերել նրանց իսկ դիմումից մի հատվածը, որն հայցվորի ներկայացուցիչների գնահատմամբ, «իրենց վստահորդի և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը խախտող խնդրո առարկա հատված» է։
 
Դատարանը փաստել է, որ  տվյալ դեպքում մասնավոր անձնական կյանքի իրավունքը խախտելու դեպքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը օրենքով սահմանված չէ: Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածն (Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) անալոգիայով կիրառելու հայցվորի պահանջը իրավաչափ չէ և չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջից: 
 
Ռուզան Մինասյանի հարցազրույցի վերաբերյալ դատարանի եզրահանգման համաձայն,  հոդվածը, որը Նարինե Իսմաիլի մասով նաև հրապարակային ելույթ է, քանի որ վերջինիս վերաբերյալ անձնական բնույթի տվյալները հրապարակվել են մեկ այլ երրորդ անձի կողմից՝ պատասխանող Ռուզան Մինասյանի ներկայությամբ, հրապարակային ելույթի բարեխիղճ վերարտադրությունն է /հակառակը ապացուցող փաստեր գործում առկա չեն/, միևնույն ժամանակ դատարանը հաստատված է համարել, որ վերջինիս կողմից հղում է կատարվել աղբյուրին:
 
Դատարանը հարկ է համարել արձանագրել, որ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական եզրակացության կողմից նույնպես փաստվել է, որ լրագրողն հրապարակել է երրորդ անձի կողմից տրված տեղեկատվությունը:
 
Մասնավորապես՝ վերը նշված եզրակացության 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ գնահատելով լրագրողի և խմբագրության աշխատանքը՝ Դիտորդ մարմինը արձանագրում է, որ տվյալ դեպքում, հակասության մեջ են մտնում հարցազրույց տվող ՀՀ ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանի նյութի համահեղինակի, իր խոսքերի ամբողջական և համարժեք վերարտադրման հնարավորությունից օգտվելու իրավունքը՝ մի կողմից, և Նարինե Իսմաիլի անձնական կյանքի նկատմամբ հարգանքը՝ մյուս կողմից։
 
Ելնելով լրագրողական էթիկայի ընդհանուր կանոններից և ԶԼՄ–ների ներկայացուցիչների վարքականոնի ընդհանուր էությունից՝ ցանկալի կլիներ, որ լրագրողը խուսափեր վերոհիշյալ արտահայտության տպագրումից, մանավանդ, որ տեղեկատվության արժեքը դրանից չէր նվազի։ Հաշվի առնելով հարցազրույց տվողի մասնագիտական իրազեկվածությունը, նրա հաղորդած ինֆորմացիայի նշանակությունը, և փաստերի մասնակի վերարտադրման դեպքում դրանց ոչ համարժեք ներկայացնելու վտանգը, լրագրողից պետք էր ակնկալել վիճարկվող արտահայտության հեռացումը՝ Արմեն Նադիրյանի համաձայնությամբ։
 
Դիտորդ մարմինը գտել  է, որ լրագրողն իր հոդվածում ամբողջությամբ հրապարակել է երրորդ անձի կողմից տրված տեղեկատվություն, հետևաբար նրա կողմից ուղղակիորեն չի խախտվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների վարքականոնի որևէ կոնկրետ դրույթ, այդ թվում՝ բողոքարկող կողմի մատնանշած 4.1. դրույթը, որը կոչ է անում «հարգել և պաշտպանել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հասարակական անհրաժեշտությամբ կարող է արդարացվել միայն պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքի միջամտությունը» և 4.2 դրույթը, համաձայն որի՝ «այն դեպքում, երբ խոսքի ազատությունը հակասության մեջ է մտնում մարդու մյուս հիմնարար իրավունքների հետ, լրատվամիջոցն ինքնուրույն է վճռում, թե ինչին տալ նախապատվությունը և պատասխանատվություն է կրում իր վճռի համար»։
 
Սոնա Մաշուրյանի պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ դատարանը գտել է, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից, կամ պատասխանից, կամ նրանցից ելնող փաստաթղթից:
 
Տվյալ դեպքում 19.04.2013թ. www.pastinfo.am կայքում հրապարակվել է «Ռուզան Մինասյան. ես պատասխան չպետք է տամ զրուցակցի ասածների համար» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես ներկայացվել է սույն գործով խնդրո առարկա հանդիսացող հատվածը, որն ուղղակիորեն մեջ է բերված հայցվորի ներկայացուցիչների կողմից ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին ներկայացված դիմումից:
 
Դատարանը փաստել է, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով պատասխանող Սոնա Մաշուրյանը չի կարող պատասխանատվության ենթարկվել:
 
Սույն գործով պատասխանող է նաև ներգրավվել «Փաստինֆո» տեղեկատվական կայքի պատասխանատու «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, սակայն հայցվորը որևիցե ապացույց չի ներկայացրել առ այն, որ վերը նշված հասարակական կազմակերպությունը «Փաստինֆո» տեղեկատվական կայքի նկատմամբ ունի իրավունք և հանդիսանում է կայքի պատասխանատուն:
 
Դատարանը փաստել է, որ պատասխանողները գործել են օրենքի շրջանակներում, և վերջիններիս կողմից չեն խախտվել լրագրողական վարքագծի նորմերը:
 
Պատասխանողների՝ «Առավոտ»-ի, «Փաստինֆո»-ի, Ռուզան Մինասյանի ու Սոնա Մաշուրյանի շահերը դատարանում ներկայացնում էր փաստաբան Դավիթ Դանիելյանը: 
 
 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]