ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության նախկին աշխատակցի կողմից խոշոր չափերով խարդախություններ կատարելու գործն ուղարկվել է դատարան 12/26/2014 16:19 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Հ.Պողոսյանի կողմից խոշոր չափերով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիետի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Հ.Պողոսյանը, թաքցնելով 2012 թվականի մայիսին համակարգից ազատված լինելու հանգամանքը, չարաշահել է քաղաքացիների վստահությունը՝ հափշտակելով խոշոր չափերով գումարներ։
Նախաքննությամբ բացահայտվել է խարդախության 3 դրվագ.
2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Զադորկինին պատկանող 1300 քմ հողամասը, Սամոդուրովայի անվամբ սեփականաշնորհելուն աջակցելու պատրվակով, խաբեությամբ և ամուսիններ Տատյանա Սամոդուրովայի ու Վասիլի Նովիկովի վստահությունը չարաշահելու եղանակով վերջիններիցս շարունակաբար հափշտակել է խոշոր չափերով՝ 920.000 ՀՀ դրամ:
2013 թվականի մարտին Վանաձոր քաղաքի Լոռվա 1 հասցեում գտնվող Վանաձորի հաշվառման քննման բաժանմունքի շենքի մոտ, ուրիշի գույքին խաբեության եղանակով տիրանալու դիտավորությամբ, իր ծանոթի միջոցով ծանոթացել է Արմենի հետ, ում վստահություն ներշնչելու նպատակով ներկայացել է որպես ճանապարհային ոստիկանության աշխատակից, ապա՝ խաբեության եղանակով, կաշառք ստանալու պատրվակով` վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցում աջակցելու խոստումով, նրանից հափշտակել է զգալի չափերով` 200.000 ՀՀ դրամ:
2013 թվականի մարտին Վանաձոր քաղաքի Լոռվա 1 հասցեում գտնվող Վանաձորի հաշվառման քննման բաժանմունքի շենքի մոտ, ուրիշի գույքին խաբեության եղանակով տիրանալու դիտավորությամբ, կրկին իր ծանոթի միջոցով ծանոթացել է Էդուարդի հետ, ում վստահություն ներշնչելու նպատակով ներկայացել է որպես ճանապարհային ոստիկանության աշխատակից, ապա՝ խաբեության եղանակով, կաշառք ստանալու պատրվակով` վարորդական իրավունքի վկայական ստա-նալու հարցում աջակցելու խոստումով, նրանից հափշտակել է զգալի չափերով` 200.000 ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում 2013 հուլիսի 15-ին Հմայակ Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (2 դրվագ) ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նույն թվականի օգոստոսի 27-ին քրեական գործով վարույթը կասեցվել է` մեղադրյալ Հմայակ Պողոսյանի կողմից քննությունից թաքնվելու հիմքով:
Հետախուզվող Հմայակ Պողոսյանը Ռուսաստանի Դաշնությունում կալանավորվել է և 2014 թվականի նոյեմբերի 07-ին տեղափոխվել Հայաստան:
Նույն օրը քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է և Հ.Պողոսյանին մեղադրանք առաջադրվել: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել խոստովանական ցուցմունքներ:
2014 թվականի դեկտեմբերի 20-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն, քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հասատատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հ.Պողոսյանը նախկինում աշխատել է ոստիկանության Վանաձորի հաշվառման և քննման բաժանմունքում` որպես տեսուչ, և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 2012 թվականի մայիսի 24-ին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ դատարանը կիրառել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, և նա ազատվել է պատժի կրումից:
Նշված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ, համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` ոստիկանության մայոր Հ.Պողոսյանը 2012 թվականի մայիսի 24-ին ազատվել է ՀՀ ոստիկանության համակարգից:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ