ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալեքսանյանի ու Ջուլֆալակյանի թիմերը քառորդ եզրափակիչ են դուրս եկել 12/24/2014 15:33 | Մարզական
Ըմբշամարտի Գերմանիայի Բունդեսլիգայի մասնակից 14 ակումբերը նախնական փուլում բաժանվել էին երկու գոտիների: Հարավ և հյուսիս գոտիների (յուրաքանչյուր գոտում 7-ական ակումբեր էր մասնակցում) խմբային մրցաշարերի հաղթողները՝ «Նենդինգենն» ու «Քյոլլերբախը» պայքարը կսկսեն միանգամից քառորդ երզափակչից: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից:
Մնացած 12 թիմերը 1/8-րդ փուլում 2-ական հանդիպումներից բաղկացած մրցամարտեր անցկացրին դեկտեմբերի 13-ին և 20-ին, որոնցում 6 հաղթողներին ևս քառորդ եզրափակչի ուղեգիր բաժին հասավ:
Առանց Արթուր Ալեքսանյանի, նրա թիմը՝ ստուգատեսի հյուսիսային գոտու մրցաշարում 2-րդ տեղը գրաված «Մայնց-88»-ը, 20:8 և 14:13 հաշիվներով պարտության մատնեց «Շիֆերստադին»:
Այս երկու հանդիպումներում էլ իրեն գերզանց դրսևորեց ազատ ոճի Հայաստանի ճանաչված վարպետներից մեկը՝ Միհրան Ջաբուրյանը: Նա հանդես եկավ առաջին հանդիպումում՝ 57, իսկ երկրորդում՝ 61 կգ քաշային կարգերում, ու երկու դեպքում էլ բացահայտ առավելությամբ պարտության մատնեց մրցակցի թիմի կազմում ելույթ ունեցող Վլադիսլավ Վագներին՝ 17:1 և 16:1 հաշիվներով:
Նա այդ հաղթանակներները տարավ ժամանակից շուտ համապատասխանաբար՝ 2 ր 38 վրկ, և 2 րոպե 54 վրկ ընթացքում և երկու հանդիպումների ժամանակ էլ իր թիմին 4-ական կարևոր թիմային միավորներ պարգևեց:
«Մայնց-88» հաջողությամբ հաղթահարեց այս փուլի արգելքն ու մտավ ¼-րդ եզրափակիչ:
Այս մասին հայտնում է «wrestling.am»-ը եւ հավելում, որ Բունդեսլիգայի առաջնության հարավային գոտու մրցաշարում 4-րդ տեղը գրաված «Աալեն-05»-ը, որի կազմում ելույթ է ունենում նաև հունահռոմաեկան ոճի մեր մեկ այլ աստղը՝ այս տարվա 75 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, 1/8-րդ փուլում մրցում էր հյուսիսային գոտու մրցաշարի մասնակից «Աախեն-Վալհեյմի» հետ: Արսենը մասնակցեց մրցամարտի միայն առաջին հանդիմանը և օգնեց իր թիմին 18:5 հաշվով հաղթելու մրցակցին:
Այս թիմերի երկրորդ հանդիպման ժամանակ Արսենը պատրաստվում էր Նյու-Յորքում Կայլ Դեյկի հետ պատմական գոտեմարտին (Արսենը հաղթեց 6:3 հաշվով), որի պատճառով էլ չմասնակցեց «Աալեն-05»- «Աախեն-Վալհեյմի» դեկտեմբերի 20-ի հանդիպմանը: Չնայած Ջուլֆալակյանի բացակայությանը՝ այս անգամ էլ նրա թիմը՝ KSV–Aalen-05–ն կրկին հաղթեց 19:14 հաշվով ու նույնպես մտավ քառորդ եզրափակիչ:
Գերմանիայի բուդեսլիգայի քառորդ եզրափակչի մրցամարտերը տեղի են ունենալու 2015 թ հուվարի 3-ին և 10-ին:
Արթուր Ալեքսանյանի և Միհրան Ջաբուրյանի թիմը՝ ASV Mainz 88-ը, կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի TUS Adelhausen-ի հետ, իսկ Արսեն Ջուլֆալակյանի ksv Aalen 05-ն մրցելու է Kollerback–ի հետ:
Տեղին է նշել, որ անցած մրցշրջանի Գերմանիայի բունդեսլիգայի հաղթողը <Նենդինգենն> էր, որի կազմում չեմպիոնի տիտղոսին արժանացել էր մեր ևս մեկ առաջատար ըմբիշ՝ Ռոման Ամոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ