Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/27/2020   00:17 Պարբերաբար ազատ խոսքի վրա անհասցե հարձակումներ են տեղի ունենում իշխանության կողմից. Մեդիա Պաշտպան 05/26/2020   23:59 Զինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան 05/26/2020   23:53 Ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի. Միքայել Մինասյան 05/26/2020   23:46 ԴԴօՍ հարձակում՝ News.am լրատվականի վրա. Մեդիա Պաշտպան 05/26/2020   23:25 Տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով 05/26/2020   23:20 Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԻԵԴ վճիռը որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից` վերականգնելու արդարությունը. ԱԳՆ 05/26/2020   23:06 Համաշխարհային տնտեսությունը մոտեցել է հատակին 05/26/2020   22:50 Կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի՝ վառելիքի եւ էներգետիկայի առաջին նախարարը 05/26/2020   22:45 Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը. Արմեն Աշոտյան 05/26/2020   22:13 Այսօր կառավարությունում չկան մարդիկ, որոնք կկարողանան լուծել գազի թնջուկը. Արմեն Մանվելյան 05/26/2020   22:07 Երբ ֆուտբոլում խայտառակ պարտվում են, որպես կանոն, հեռանում է մարզիչը . Գեղամ Նազարյան 05/26/2020   21:58 ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունը ստուգելու որևէ հիմք չկա. փորձագետ 05/26/2020   21:47 Վարչական առումով կրկին լինելու են խստացումներ. Պարետ 05/26/2020   21:43 Բոլորը պետք է հասկանան, որ պարետատան սահմանած կանոնների խախտումը բերելու է անխուսափելի պատասխանատվության. Փաշինյան 05/26/2020   21:37 ՀՀ ԱԻՆ-ում կա կորոնավիրուսով վարակված 8 աշխատակից 05/26/2020   21:17 Դավիթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ արձանագրվել են խախտումներ. ԱԱՏՄ 05/26/2020   21:07 ԱՄՆ-ը հայտնել Է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից ՄիԳ-29 եւ Սու-24 Լիբիա փոխադրելու մասին 05/26/2020   20:48 «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը չեղարկում է կանոնավոր չվերթները 05/26/2020   20:31 Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող կիրառվել մի տարածքի նկատմամբ, որը երբևէ չի պատկանել անկախ Ադրբեջանական պետությանը. Վիտալի Բալասանյան 05/26/2020   20:10 ՍԱՏՄ շրջայցը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում. Հայտնաբերվել է խախտման մեկ դեպք 05/26/2020   19:53 Կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. Փաշինյան 05/26/2020   19:43 Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են փակել ճանապարհը և դիմել ծայրահեղ միջոցների 05/26/2020   19:31 Վերահսկողական գործընթաց Դավթաշեն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում 05/26/2020   19:20 Ադրբեջանը պաշտոնապես ճանաչվել է երկիր, որն ապօրինի ազատ է արձակել հանցագործին և դրանով նրան հերոսացրել. Լապշին 05/26/2020   19:17 ՀՀ քննչական կոմիտեում խորհրդակցություն է տեղի ունեցել. Հայկ Գրիգորյանին զեկուցվել են կատարված աշխատանքները 05/26/2020   18:57 Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորի առողջության պահպանման 05/26/2020   18:51 ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 100 հազարի. Worldometers.info 05/26/2020   18:47 Փորձեք հաշտվել, որ մենք խորհրդարանի նիստերի դահլիճում ձեզ հետ լինելու ենք անհամաձայն. Կոստանյան 05/26/2020   18:44 Նիկոլայ Բաղդասարյանին «հեծանվային վրաերթի» գործով մեղադրյալն ազատ է արձակվել. ՎԴ-ն արձանագրել է՝ բացակայում է հիմնավոր կասկածը 05/26/2020   18:37 Երեխային օրգազմի մասին պատմող գիրք տալը չարակամություն է. Սոֆիա Հովսեփյան 05/26/2020   18:28 Հնարավոր հետևանքները. Արմեն Գևորգյանի հոդվածը 05/26/2020   18:19 ՍԱՏՄ շրջայցը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 05/26/2020   18:15 Սրանք խելագար են. Ռուսլան Բաղդասարյան 05/26/2020   18:10 Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ներկայացվել է երկու միջնորդություն, որոնց լուծումը հետաձգվել է 05/26/2020   18:01 Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը 05/26/2020   17:50 Կորոնավիրուսը դեռ հաղթահարված չէ, ձախողելու եւ հաջողելու մասին այս պահին դեռ վաղ է խոսել. Մակունց 05/26/2020   17:41 «Չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին»․ խոսնակն ազատվում է պաշտոնից 05/26/2020   17:35 ՃՈ ծառայությունը արտակարգ դրության ընթացքում 05/26/2020   17:29 «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ. ՊՎԾ 05/26/2020   17:22 Սնանկության գործով կառավարիչների հետ քննարկվել են Արդարադատության նախարարի հրամանների կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր 05/26/2020   17:18 Տիգրան Աթանեսյանի հաղորդման կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել 05/26/2020   17:04 Կասեցվել է հանրային սննդի 32 օբեկտների աշխատանքը. ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել 05/26/2020   16:55 Պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, նոր հագեցվածություն. Նախարարի տեղակալ 05/26/2020   16:43 Արցախի նորանշանակ ոստիկանապետի առաջին հրամանը եղավ նախկին ոստիկանապետին պարգևատրելը 05/26/2020   16:39 Բուքիքիոն պետք է դատվի կաշառք ստանալու համար, կամ Վահագն Հովակիմյանը՝ սուտ մատնության. Մարուքյան 05/26/2020   16:34 Հայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի յուրահատուկ տարրն են. նախագահ Արմեն Սարգսյան 05/26/2020   16:27 Ես չեմ հեռանում քաղաքական եւ հասարակական դաշտից.Դավիթ Բաբայանը թողնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը 05/26/2020   16:21 ՄԻԵԴ-ի պրակտիկայում աննախադեպ փորձ է իրականացվել՝ մասնավոր կարգավիճակում կատարված գործողությունը վերագրել պետությանը. Լեւոն Գեւորգյան 05/26/2020   16:14 Ջերմաստիճանը կբարձրանա 05/26/2020   16:06 Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ
05/25/2020   13:40 Կորոնավիրուսով վարակակրի ընտանիքի անդամներին չեն թեստավորում. Պարտադրում են՝ իրենց գումարներով նախ ստուգել թոքերը. ահազանգ 05/25/2020   17:31 95 տոկոս քվե ստացած մարդու հետ պետք չէ նման լեզվով խոսել. Քաջարանի բնակիչ 05/25/2020   19:47 Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան 05/26/2020   12:30 Երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին պատգամավորը հարց է ուղղել նախարարին 05/26/2020   10:58 Ծնողն ահազանգում է. 9 տարեկան որդուն օրգազմի մասին գիրք են բաժանել 05/25/2020   13:19 Կորոնավիրուսի նոր գրանցված դեպքերով Հայաստանը աշխարհում 9-րդ տեղում է. Worldometers.info 05/25/2020   19:10 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել 05/25/2020   11:10 Կորոնավիրուսով հիվանդ 31-ամյա ծննդկանը՝ ծննդաբերությունից 5 օր անց մահացել է. մահվան պատճառն այլ է 05/25/2020   13:55 Քաղաքապետի տիկինը լուրջ քաղաքային և քաղաքական ֆիգուր է դարձել. Թեհմինա Վարդանյան 05/25/2020   16:13 ԱԺ հուշամեդալների գործն իր հսկողության տակ է վերցրել Ջհանգիրյանի փեսան. 1 տարի քննելուց հետո գործը տեղափոխվել է Երեւանի քննչական 05/26/2020   13:25 Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը 05/25/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է գրանցվել. 6 մարդ մահացել է 05/25/2020   22:15 Ոչ ոք չի երաշխավորում Փաշինյանին, որ հասարակությունը երկար կնստի - կսպասի, թե ինչպես է իր թիմը վայելում. Գագիկ Համբարյան 05/26/2020   19:43 Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են փակել ճանապարհը և դիմել ծայրահեղ միջոցների 05/26/2020   09:44 Սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանները վերադառնում են. «Ժողովուրդ» 05/25/2020   15:46 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում (ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ) AntiFake.am- 05/25/2020   21:24 Ոստիկանության Կապանի բաժնում խոչընդոտել են փաստաբանների աշխատանքը, թույլ չեն տվել տեսակցել ձերբակալված քաջարանցիներին 05/25/2020   11:29 Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. Դատարանը մերժեց պաշտպանի բողոքը 05/26/2020   11:53 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել 05/26/2020   10:16 Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ. ինչ է կատարվում Արցախում. «Ժողովուրդ»

Դրա՛մ, յ՞ո երթաս 12/17/2014   10:11  |  Վերլուծություններ


Դրամի կտրուկ արժեզրկմանն է անդրադարձել Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրյատյանը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում կարծիք հայտնելով, որ կառավարությունն ու վարչապետը պարզապես չգիտեն ինչ անել։

Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ ստորեւ ներկայացնում ենք Հ.Բագրատյանի վերլուծությունն ամբողջությամբ՝

«Արտարժույթի շուկայում էպիկական իրավիճակ է։ Այս պահին (16-ը դեկտեմբերի 2014թ երեկոյան ժամը 23։30) դոլարի արժեքն է 550, իսկ եվրոյինը 690։ Պաշտոնական փոխարժեքներն են՝ 490.34 և 614.2։ Մեկ ամիս առաջ (16.10.2014) դոլարի և եվրոյի փոխարժեքները համապատասխանաբար կազմել են 415.5 և 517.9։ Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ պաշտոնապես արժեզրկվել է 18.6%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 18%-ով։ Շուկայական կուրսով՝ համապատասխանաբար 32.5 և 33.2%։ Սա աղետ է։ Միշտ ասում էինք դրամի կուրսն իջեցրեք, հանդարտ ձևով, այլապես գահավիժելու է։ Եվ ահա խնդրեմ։

ԿԲ-ն և Կառավարությունը չգիտեն ինչ անեն։ ԿԲ-ն հայտարարություններ է անում, թե իբր դրսից եկած սպեկուլյատիվ երևույթ է։ Իբր ի՞նչ։ Արժույթային շուկան հենց սպեկուլյատիվ էլ պիտի լինի։ Եթե կա ազատ փոխարժեք, ապա սպեկուլյացիան նրա տարերքն է։

Իրենք են սպեկուլյատիվ, բա դ՞ուք։ Կամ կառավարության մրցակցային քաղաքականության գծով պատասխանատուն հայտարարում է. թույլ չեմ տա, որ տեղական արտադրողը գին բարձրացնի։ Այսինքն, օղի, գազ կամ բենզին ներմուծողը կարող է գին բարձրացնել՝ կապված դրամի արժեզրկման հետ, բայց գյուղացին կարտոֆիլի գին չի կարող բարձրացնել։

Ի՞նչու։ Տնտեսագիտության ո՞ր կանոնի համաձայն։ Այս երկրում, ի վերջո, կան տնտեսագետ-գիտնականներ, հարյուրավոր դոկտորներ, հազարավոր թեկնածուներ, ակադեմիկոսներ կան, մասնագիտացված համալսարան կա։ Ո՞ւր են։ Պետք է չէ ելույթ ունենալ և լուծումներ առաջարկել։ Բացառությամբ մի 2-3 հոգու մնացածը պարզապես լռում են։ Մինչդեռ ամեն ինչ խորտակվում է։

Հիմա տեսնենք թե ինչ է կատարվում դրամի հետ։ Մեծ հաշվով դրամի արժեզրկումը կապված է 3 գործոնի հետ։ Առաջինը դրա անհասկանալի արժևորումն էր 2004/05-2007/08թթ՝ 595-ից մինչև 305։ Ռ.Քոչարյանը մեմուարներ է գրում առանց դույզն իսկ պատկերացնելու, որ արժևորումը բերում է սպառման արհեստական ընդլայնման (այժ ժամանակներից սկսած մի անգամ չէ, որ սպառման ծավալները գերազանցել են ՀՆԱ-ն) և ՀՆԱ արագացված աճի՝ ապագայի հաշվին։ Ինչպես արդեն ասել եմ, շուտով կհրապարակեմ գիտական հոդված քոչարյանական երկնիշ աճի վերաբերյալ և բոլորիդ պարզ կդառնա, թե դա ինչ էր։

Իսկ մինչ այդ նշեմ, որ նա ոչ միայն օգտվեց մինչ իր իշխանության գալը նախկինների օրոք իրականացված բարեփոխումներից, այլև արվեցին քայլեր, որոնք կանխարգելեցին ապագա, Քոչարյանից հետո եկած, կառավարության տնտեսական աճի հնարավորությունները։ Հանձինս այն ժամնակվա ԿԲ Նախագահ Տ.Սարգսյանի Քոչարյանը լավ գործընկեր էր գտել.
տրանսֆերտների հաշվին դրամն արժևորվում էր և մարդկանց կենսամակարդակն արհեստականորեն բարձրանում էր։ Մի անգամ չէ, որ ելույթ ենք ունեցել և նշել, որ տրանսֆերտները պետք է դիտարկել իբրև աշխատանքային ծառայությունների արտահանում, հաշվառել իբրև այդպիսին, իսկ դրամի ազատ փոխարժեքը սահմանել միայն այն բանից հետո, երբ դրանք (կամ դրանց մի մասը) ստերիլիզացվել են։ Բայց ասողին լսող էր պետք։

Տ.Սարգսյանն “իր” տեսությունն ուներ։ Այդ ժամանակ մեր բախտը չբերեց նաև այն առումով, որ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչները (Մենքյու կամ Մեքյու, Օմես) ցածրորակ, գնվող մասնագետներ էին։ Տեսություն էին մոգոնել, որ իբր թե Հայաստանում դրամը արժևորվում է աշխատանքի արտադրողականության աճի պատճառով։ Սերժ Սարգսյանը, դառնալով Նախագահ, ավելի մեծ սխալներ արեց, քան Ռ.Քոչարյանը։ Տ.Սարգսյանին պատժելու փոխարեն նրան վարչապետ կարգեց։

Ս.Սարգսյանին բնորոշ է տնտեսական զարգացման անբավարար մտածելակերպը և այդ իմաստով նա ազդեցության տակ ընկնող մարդ է։ Իսկ Տ.Սարգսյանը, հիմա արդեն չկարողանալով ապահովել տնտեսական աճ, ինքը սկսեց քննադատել քոչարյանական տնտեսական աճը։ Իրականում նա ստիպված էր ինքն իր դեմ ելնել։

Դրամի կտրուկ արժեզրկման երկրորդ գործոնը նավթի գներն են։ Ավելի ճիշտ կլինի ասել .... գլոբալ աշխարհում դրամի մենաշնորհացումը։ Այո, այո, մեծ հաշվով նավթի գնի խնդիր չկա։ Բանն այն է, որ աշխարհի տնտեսություն գլոբալացել է, իսկ վալյուտան՝ ազգայնացել։ Հիմնականում դոլարն ու մի քիչ էլ եվրոն են սպասարկում շուկան։ Այս պայմաններում, ինչպես ես պնդում եմ Մեգաէկոնոմիկայի իմ հեղինակած տեսության մեջ, գին հասկացությունը հարաբերական է։ Որովհետև գնանշում կատարող արժույթի (տվյալ դեպքում դոլարի) էմիսիան անվերահսկելի է։ Այն հանձնված է արժույթի տիրոջ՝ ԱՄՆ ողորմածությանը։

Այս տերն էլ ինչ ուզում անում է. կարող է մեկ օրում արժեզրկել ձեր դոլարային խնայողությունները և հակառակը, կարող է իր երկրում ներքին պարտք ձևակերպել և հետո այն արտահանել մեկ այլ երկիր, կարող է իր երկրում փոքրիկ տնտեսական ցնցում առաջացնել, բայց հիմնովին քանդել ձեր տնտեսությունը։ Սա մեգաէկոնոմիկա է։ Ի դեպ, այն մեր հայ հասարակագիտական մտքի կողմից վերջին 2 հազար տարիներին ստեղծված հազվագյուտ ուսմունքներից է։ Եվ դրան պետք է լուրջ վերաբերվել։ Հիմա նավթի գներն իջնում են։ Բնականաբար տուժում են նավթն արտադրողները և պետք շահեին նավթ կամ նավթամթերք ներկրողները։

Բայց մեգաէկոնոմիկան թույլ է տալիս տեղերով փոխել տուժողներին ու շահողներին։ Սաուդյան Արաբիան և OPEC անդամ երկրները անընդհատ ավելացնում են նավթի արդյունահանումը։ Սակայն նավթի արդյունահանումն այդ երկրների կողմից ավելացել է համաչափ՝ մի քանիսից մինչև մի երկու տասնյակ տոկոս ըստ օրերի։ Իսկ ահա գինը նվազել է արդեն ավելի քան 2 անգամ (117-ից 55)։ Կարծում եք Սաուդյան Արաբին տուժում է (նավթի գինը բյուջետավորել էր 78 դոլար) կամ Քուվեյթը (բյուջետավորել էր 80 դոլար) կամ Վենեսուելան (90 դոլար)։ Ոչ։ Վախենամ, որ էականորեն չի տուժում նաև Ադրբեջանը։

Ո՞վ ասեց, որ մեգաեէկոնոմիկայում նավթից ստացված հասույթը ձևավորվում է միայն գնից։ Ի վերջո գինը դոլարով կամ դոլարով գնանշված արժեթղթերով չի չափվում։ Ին՞չ գիտեք որ մեխանիզմներ չկան այդ այսպես կոչված արժեթղթերը տպել և ուղարկել նավթարդյունահանող որոշ երկրներին։

Ընդ որում նավթի գինը մնում է միասնական։ Կամ ի՞նչու չի կարելի այդ այսպես կոչված կորուստները փոխհատուցել ռազմական մատակարարումներով, ապրանքներով, արտոնություններով և այլն։ Իսկ ահա ում որ պետք չէ, նման «պարգևատրումներ» կարելի է չտալ։ Եվ առաջին հերթին ՌԴ-ին (մինչև կսովորի իրեն ճիշտ պահել Ուկրաինայում) և Իրանին։ Իսկ այս երկուսը ՀՀ ամենակարևոր գործընկերներից են։ Հարվածը ռիկոշետով հասնում Հայաստանին երկու պատճառով։ Առաջին, ՌԴ ռուբլին և տնտեսությունն անկում են ապրում, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտները պակասում են։

Առաջ անցնելով ասեմ, որ, այնուամենայնիվ սա չէ դրամի գահավիժման հիմնական պատճառը։ Որքան հասկացա ըստ ԿԲ տվյալների հունվար-հոկտեմբերի տրանսֆերտների ծավալը պակասել է մի քանի տոկոսով։ Երկրորդ, Հայաստանը իբրև էներգակիր ներմուծող երկիր պիտի շահեր՝ քանզի պետք է հսկայական տնտեսումներ ունենար նավթի ու գազի գնումների ժամանակ։ Բայց արի ու տես, որ, նախ, ՌԴ-ից ներմուծվող մեր գազի գինը կապ չունի նավթի գնի հետ (ինչպես, օրինակ, ԵՄ երկրների համար է նախատեսված) և մեր նավթամթերքներ ներմուծող Ռոսնեֆտ-Արմենիան մենաշնորհ ունի։

Իսկ ո՞վ է այս որոշումների պատասխանատուն։ ՀՀ իշխանությունները։ Հիշենք 2013-ի դեկտեմբերի 2-ի գազային համաձայնագիրը (տեսաք որ քննություն չբռնեց), ինչպես նաև ոչ սակագնային որոշումը Ռոսնեֆտի մենաշնորհի մասով։ Ահա այստեղ է թաղված շան գլխի մի մասը։

Եվ, վերջապես, դրամի կտրուկ արժեզրկման երրորդ պատճառը ԿԲ և մյուս մարմինների պրոֆեսինալ գործունեության անբավարար մակարդակն է։ Ինչպես ասվեց, տրանսֆերտներն ու Ռուսաստանի վիճակն ընդհանուր ֆոնն են, որը բերում է դոլարի թանկացմանը:

Բայց մենք սպասում էինք կառավարելի, սահուն թանկացում, իսկ դա ԿԲ-ի մոտ ակնհայտ չի ստացվում: Կարծում եմ, այստեղ պրոֆեսիոնալ խնդիրներ կան, կապված Կենտրոնական բանկի գոծունեության հետ: Ոչ-ոք չունի մոգական լուծումներ։ Բայց մի քանի քայլ կարող էին վիճակը մեղմել։ Պետք է նկատի ունենալ հետևյալը։

- Ինչպիսի՞ն է վերջին երկու ամսում ամեն օր դրամի զանգվածի և մասսայի դինամիկան, ինչպես նաև դոլարի զանգվածի և մասսայի դինամիկան: Մենք այդպես էլ ԿԲ-ից չլսեցինք, թե ինչքան դոլար կա:

- Այնուհետև, ի՞նչու են մարտ-սեպտեմբեր ամիսներին ԿԲ միջազգային պահուստները պակասել ավելի քան 20 տոկոսով։

- Երրորդ հարցը ևս կա, որը նույնպես, եթե մենք իմանանք, կհասկանանք, թե ԿԲ-ն ճիշտ է աշխատել, թե չէ, որը պատասխանում է, թե ինչու սահուն չի լինում: Մասնավորապես, արվել են արդյոք ԿԲ-ի կողմից խոշոր վճարումներ, ասենք, վարկերի գծով:

- Չորրորդ՝ ԿԲ-ն փորձե՞լ է արդյոք կանոնակարգել դոլարի և արտարժույթի կանխիկն ո ւանկանխիկը բանկերում:

- Հաջորդը՝ փորձել է արդյո՞ք ԿԲ-ն կարգավորել վալյուտայի և դրամի հարաբերակցությունը բանկերում: Խոսքը արտարժույթի բաց և փակ դրությունների նորմատիվի մասին է:

- Վեցերորդ՝ ի՞նչպես են իրենց պահել մի շարք կարևորագույն, համակարգային ընկերություններ և բանկեր, այդ թվում ռուսական կամ օտարերկրյա։ Արդյոք չ՞են փորձել Հայաստանի միջոցով կանխիկ արտահանել:

- Յոթերորդ՝ դոլարի փոխարժեքի այս բարձրացումը կանխիկի պակասի հետևանք է, թե ընդհանրապես դոլարի պակասի հետևանք է:

- Ութերորդ, քանի անգամ ասել ենք, որ մեգաէկոնոմիկայի դարում ճիշտ կլինի, որպեսզի բնակչությունը ԿԲ-ում անմիջականորեն դեպոզիտներ դնելու հնարավորություն ունենա։ Չի արվել։

- Իներորդ, մեգաէկոնոմիկայի դարում ԿԲ-ն պետք տնտեսավարող սուբյեկտներին վարկավորելու հնարավորություն ունենա։ Չի արվել։ Մոռացեք երկհարկանի բանկային համակարգի մասին դասական պատկերացումները։ Ձեր հիշողությունից ջնջեք դասական դիխոտոմիան։

- Տասերորդ, ի՞նչու պետական պարտատոմսերի վաճառքը շեշտակիորեն չեն ավելացրել։ Ավելի վերջին սակարկությունները պարզապես ձախողել են։ Ի՞նչու։ Մեծացնեիք տոկոսը կամ պարտատոմսերը գրավիչ դարձնեիք։ Ի դեպ, ի՞նչու դրանք անմիջականորեն բնակչությանը չեն վաճառվում։

- Տասնմեկերորդ, ի՞նչու է դոլար-դրամ սակարկությունն իրականացվում միայն մեկ հարթակում (Nasdaq Omx)։ Ահա սրան են բերում մենաշնորհները։

- Տասներկուերորդ, ի՞նչու կտրուկ չի բարձրացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ընդհակառակը վերջին ամիսներին այն իջել է), ի՞նչու միջոցներ չեն նախատեսվել դրամական ներարկումները սահմանափակելու առումով, ի՞նչու են վարկերն, փողի բազայի և զանգվածի ցուցանիշները վերջին շրջանում աճել շատ ավելի արագ տնտեսության աճի տեմպերի համեմատ։
Այս հարցերի պատասխանները մենք չենք ստացել: Միայն սրանց պատասխանը թույլ կտա հասկանալ, թե ինչ կարելի է անել։ Իսկ մինչ այդ, ներեցեք, պետք է շտապ սահմանափակել աշխատավարձի վճարումները, սառեցնել խոշոր արժույթային դեպոզիտները, դադարեցնել դոլարային վարկերը բանկերի կողմից, արգելել բանկերին այսպես կոչված կամավոր հիմունքներով վերաձևակերպել ավանդային պայմանագրերը և այլն։ Կա՞նեք։

P.S. Ավելորդ չէ նշել, որ նման մի իրավիճակ էլ ունեցել ենք 1993-ին, երբ Տ.Սարգսյանի գլխավորած դրամի ներմուծման եռյակը կ
ատարել էր փոխարժեքի սխալ հաշվարկներ և չէր նախատեսել դրամի ու դոլարի ազատ սակարկություն։ Իբրև կառավարություն նախաձեռնեցինք ԳԽ քննարկումներ և հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել նոր ներդրված դրամի փոխանակարժեքը կայունիացնելու պատասխանատվությունը։ Կարծեմ հենց դեկտեմբերի կեսերն էր։ Այդ իրավունքը ստացանք, անմիջապես նախաձեռնեցինք դոլարի բորսային վաճառք միանգամից 3 կետերում և իրավիճակը կայունացրեցինք արդեն դեկտեմբերի վերջին։ Իսկ հ՞իմա։ Մի բան պարզ է։ Կունենանք կենսամակարդակի 30%-ոց անկում և աղքատության ցուցանիշի բարձրացում մինչև 46-50%»։


 


Հարակից հրապարակումներ`

18:21 16/12/2014  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԿԲ-ն ԱՄՆ դոլարը վաճառել է 526.32 ՀՀ դրամով
09:14 16/12/2014  |  Մամուլ«Իրատես de facto». Ներմուծողները պահեստավորում են իրենց ապրանքը
07:55 16/12/2014  |  Մամուլ Բարձրաստիճան պաշտոնյան իր ուզած քանակի արտարժույթ ստանալու համար ճնշումներ է գործադրել ԿԲ-ի վրա. «Հրապարակ»
17:13 15/12/2014  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԿԲ-ն ԱՄՆ դոլարն արդեն վաճառել է 494.46 ՀՀ դրամ միջին կշռված փոխարժեքով
08:34 13/12/2014  |  ՄամուլՌուբլին մի քանի ամսվա ընթացքում արժեզրկվել է 71 տոկոսով. «Հայկական ժամանակ»
08:22 13/12/2014  |  Մամուլ ԿԲ նախագահին հրահանգ է տրվել անել ամեն ինչ, որ «կրիտիկական օրերը» հնարավորինս «անցնցում ու աննկատ» անցնեն. «Հրապարակ»
18:33 12/12/2014  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԿԲ-ն ԱՄՆ դոլարը վաճառել է 470.22 ՀՀ դրամ միջին կշռված փոխարժեքով
17:06 11/12/2014  |  ԼՐԱՀՈՍԿԲ-ն ԱՄՆ դոլարը վաճառել է 464.07 ՀՀ դրամ միջին կշռված փոխարժեքով
19:14 10/12/2014  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԿԲ-ն ԱՄՆ դոլարը վաճառել է 460.69 ՀՀ դրամ միջին կշռված փոխարժեքով
17:02 09/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿԲ-ն ԱՄՆ դոլարն այսօր ավելի բարձր փոխարժեքով է վաճառել

Արխիվ

[]